Category: Hayelia.am

  • «Հայրենիք»-ի ձեր սահմանումը փառքի անկյուններ հանե՞լն է․․․ ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (video)

    «Հայրենիք»-ի ձեր սահմանումը փառքի անկյուններ հանե՞լն է․․․ ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (video)

  • Հայոց ցեղասպանության հարցի հետագա առաջմղումը կանխվել է․ Հաջիև





    Իսրայելում 1915 թվականի իրադարձությունները «հայոց ցեղասպանություն» ճանաչելու հարցը լուրջ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում։ Քանի որ եղբայրական Թուրքիայի շահերը միշտ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համար, այդ հարցը մեզ համար մշտապես «կարմիր գիծ» է»։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ թուրքական Haber Global հեռուստաալիքին տված հարցազրույցում։

    «Մենք իսրայելական կողմին ներկայացրինք մեր դիրքորոշումը․ նման որոշման ընդունումը նախևառաջ անարդար կլիներ, չէր արտացոլի պատմական իրականությունը, և մենք այն անընդունելի ենք համարում։ Դրական հանգամանքն այն է, որ իսրայելական կողմը լրջորեն է վերաբերվել Ադրբեջանի ուղերձներին։ Մենք կարծում ենք, որ այս հարցի հետագա առաջմղումը կանխվել է։ Մեր կարծիքով՝ նման քայլը որևէ պարագայում չէր արտացոլի պատմական իրականությունը և լիովին անարդար կլիներ»,- նշել է Հիքմեթ Հաջիևը։




    դիտվել է 118 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

  • Ավտոմատներով մտել էին Սիրուշոյի խանութ ու մեր ընկերություններ․ Լևոն Քոչարյան (video)






    Մեկ-մեկ ինձ թվում է պետք է պտտվեմ, տեսնեմ՝ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր նստած է, այս կողմը իշխանությունն է, իրենք՝ ընդդիմությունը, որովհետև խոսույթն ընդդիմադիր խոսույթ է,-Լևոն Քոչարյան։




    դիտվել է 1763 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

  • Ի՞նչ կապ կա հայկական ջրի և Իրանի հետ համատեղ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» նախագծի միջև․ «Коммерсант»





    Ռուսաստանի Դաշնությունը կասեցրել է Հայաստանից ներկրված ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը: Պաշտոնական պարզաբանման համաձայն՝ արտադրողը խախտել է նշված արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջները: Ուստի «ՌԴ քաղաքացիների կյանքին ու առողջությանը հնարավոր վնասը կանխելու» նպատակով ապրանքը ստիպված են եղել հանել խանութների դարակաշարերից, գրում է «Коммерсант» պարբերականը:

    «Այսպիսով, 2026 թվականի օգոստոսի սկզբի դրությամբ արգելքի տակ է հայտնվել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հիմնական արտահանման և սննդամթերքի գրեթե ողջ ծավալը: Պատճառը, ինչպես նշվել է վերևում, բուսասանիտարական և նմանատիպ այլ նորմերի խախտումն է: Ընդ որում, բառացիորեն վերջերս՝ 2026 թվականի օգոստոսի 2-ին, նախագահ Վահագն Խաչատուրյանը, հանրապետության օրենսդրությանը համապատասխան, հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին երկրի վարչապետի պաշտոնում վերանշանակելու մասին: Այնպես որ, տեղի ունեցածը կարելի է յուրօրինակ «նվեր» համարել տոնական ամսաթվին:

    Ավելի վաղ կառավարության ղեկավարը հասկացրել էր, որ չի պատրաստվում կատարել Ռուսաստանի վերջնագրի նման պահանջները և ընտրություն կատարել Եվրոպայի ու Եվրասիական տնտեսական միության միջև: Բացի այդ, հին-նոր վարչապետը հրաժարվել է դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ վկայակոչելով կազմակերպության կանոնակարգը: Փաստաթղթի համաձայն՝ ինտեգրացիոն միավորման մասնակցին ոչ ոք չի կարող հեռացնել առանց նրա համաձայնության: Ավելին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կարող է տարեկան 2 միլիարդ դոլար պահանջել Ռուսաստանից հայկական երկաթուղու վարձակալության համար, ինչը վրդովմունք է առաջացրել «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունում:

    «Ի՞նչ կլինի հետո: Ըստ ամենայնի, հարաբերությունները հետևողականորեն կվատթարանան: Ամեն ինչ տանում է նրան, որ կողմերը կբախվեն Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման հարցին: ՌԴ ներքին անձնագրով Հայաստան մուտք գործելն էլ, թերևս, շուտով անհնարին կդառնա:

    Ըստ էության, հենց այս երկու գործոնն էլ վկայելու են Երևանի կողմից ԵՄ-ի և Մոսկվայի միջև կատարած ընտրության մասին (ընդ որում՝ առանց որևէ հանրաքվեի):

    Եվրոպական միության օրենքները համընդհանուր սահմանային վերահսկողություն են նախատեսում Շենգենյան գոտու մեջ չմտնող երկրների հետ (վիզային ռեժիմ): Առավել ևս վայել չէ, երբ ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած երկրի տարածքում գտնվում են մի պետության զորքեր, որը գրեթե գլխավոր սպառնալիք է ճանաչված Եվրոպայի համար: Այնպես որ այս դիմակայությունը կարող է շատ հեռուն գնալ:

    Ի դեպ, Կրեմլի գլխավոր հաղթաթղթի մասին. Երևանն Իրանի հետ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրն է իրականացնում, ինչը թույլ է տալիս նվազեցնել նախկին մետրոպոլիայից ունեցած կախվածությունը: Թեև, անշուշտ, նոր դաշնակիցներին, օրինակ՝ Դոնալդ Թրամփին բարկացնելու վտանգ կա: Ընդ որում, Թեհրանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, բայց էլեկտրաէներգիայի խիստ կարիք ունի՝ հատկապես իր ռազմավարական օբյեկտներին հնարավոր հարվածների ֆոնին: Ի վերջո, բավական ուշագրավ համադրություն է ստացվում: Թվում է՝ ի՞նչ կապ ունի այստեղ հայկական ջուրը․ ձևականորեն՝ ոչ մի, իսկ մյուս կողմից՝ նայած թե ինչպես դիտարկես»,— նշում է պարբերականը:



    դիտվել է 224 անգամ

  • Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները





    Հորմուզի նեղուցի փակումը կարևոր է, բայց ոչ բավարար: Նավթի շուկան չի պտտվում միայն «իրական առաջարկի» շուրջ, այլ գտնվում է «սպասումների» ազդեցության տակ: Եթե խափանումները տևեն ընդամենը մի քանի օր, մեկ կամ երկու շաբաթ, շուկան որոշ չափով կկլանի շոկը՝ պաշարների, այլընտրանքային երթուղիների և հոգեբանական կառավարման հաշվին»,- նշվում է իրանական Khabaronline պարբերականի հրապարակման մեջ։

    «Այդ դեպքում ի՞նչ անի Իրանը։

    Ճնշման հիմնական կետը գտնվում է այլ վայրում՝ Կասպից ծովում և Կովկասում։ Իսրայելը լուրջ կախվածություն ունի այս երթուղով մատակարարվող նավթից։

    Ադրբեջանից Իսրայել նավթի ներկրումը 2025 թվականին հասել է օրական 94 000 բարելի, ինչը 31%-ով ավելի է, քան նախորդ տարի։

    Ադրբեջանական նավթին բաժին է ընկել Իսրայել նավթի ընդհանուր ներկրման 46,4%-ը, ինչն աննախադեպ ցուցանիշ է։ Պարզ ասած՝ Իսրայելի ներկրած գրեթե յուրաքանչյուր երկրորդ բարել նավթը ստացվում է Ադրբեջանից։

    Եթե այս երթուղին խափանվի, դա ուղղակիորեն կազդի Իսրայելի նավթավերամշակման գործարանների, փոխադրումների, վերջնական գների և մատակարարումների անվտանգության վրա։ Այս առումով Կասպից ծովի առավելությունն այն է, որ, ի տարբերություն Պարսից ծոցի, այն չի գտնվում ԱՄՆ-ի ուղղակի և ուշադիր հսկողության տակ։ Աշխարհագրական հեռավորությունը, օպերատիվ բարդությունը և երթուղիների բազմամակարդակ բնույթը նշանակում են, որ սահմանափակ, բայց ճշգրիտ գործողությունները կունենան ավելի մեծ զսպող ազդեցություն, քան Հորմուզի նեղուցի կարճաժամկետ շրջափակումը»։

    Ադրբեջանն այստեղ առանցքային դեր է խաղում։ Բազմիցս հայտարարվել է, որ Իսրայելն օգտագործել է Ադրբեջանի տարածքն ու նրա հետախուզական ենթակառուցվածքները Իրանի դեմ պատերազմում։ Օրինակ՝ Նախիջևանից «Հերմես» անօդաչու թռչող սարքի կիրառումը նախադեպ է եղել Նաթանզի դեմ գործողությունների համար։ Նման հանգամանքներում Իրանը կարող է պատասխան ճնշում գործադրել Իսրայելի ամենախոցելի ոլորտում՝ էներգետիկայում։

    Թուրքիայի նկատմամբ ևս պետք է ուշադիր ու զգույշ վերաբերմունք ցուցաբերել։ Ադրբեջանական նավթը Կասպից ծովից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով հասնում է Ջեյհան, այնտեղից տանկերներով տեղափոխվում Միջերկրական ծով, իսկ այնուհետև՝ Իսրայելի նավահանգիստներ։

    Սա նշանակում է, որ Իսրայելի էներգակիրների մատակարարման շղթան կախված է ոչ միայն Պարսից ծոցից, այլև կապված է Կովկասի ու Թուրքիայի հետ։ Այս տեսանկյունից, եթե Կասպից ծովում լարվածությունը լինի սահմանափակ ու վերահսկելի, Թուրքիան, հավանաբար, կբավարարվի քաղաքական բողոքով, քանի որ գործնական միջամտությունը նրա վրա թանկ կնստի և կսպառնա իր իսկ շահերին»,- նշված է հրապարակման մեջ։



    դիտվել է 132 անգամ

  • Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ





    Ռուսաստանի նման հզոր միջուկային տերությանը հաղթելու փորձերն ապարդյուն են․ դա անհնար է։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

    «Այս նպատակը բացարձակապես ապարդյուն է, բացարձակապես անհեթեթ, դա երբեք չի լինելու։ Որովհետև Ռուսաստանի նման հզոր միջուկային տերությանը, անհնար է «ռազմավարական պարտություն» հասցնել։ Սակայն Արևմուտքը, ցավոք, ձգտում է դա անել իր կիևյան խամաճիկների ձեռքերով», — նշել է փոխնախարարը։




    դիտվել է 197 անգամ

  • Ռազմավարական բնակեցումը պետության ազգային անվտանգության ապահովման գործիքներից է․ Հրայր Կամենդատյան





    Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

    «Ռազմավարական բնակեցումը պետության ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման առանցքային գործիքներից է։ Դրա հիմնական նպատակն է ժողովրդագրական, տնտեսական և պաշտպանական ներուժի նպատակային տեղաբաշխումը ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներում (հատկապես սահմանամերձ և դատարկվող գոտիներում)։

    Հիմնական սյուները և բաղադրիչները

    * Անվտանգային և ռազմավարական ներկայություն

    * Սահմանների ամրապնդում.

    Քաղաքացիական բնակչության առկայությունը կանխում է տարածքային կորուստները, ստեղծում է «կենդանի վահան» և ապահովում է տարածքի փաստացի վերահսկողություն (de\ facto կառավարում)։

    * Երկակի նշանակության ենթակառուցվածքներ. Ճանապարհների, կապի, ջրամատակարարման և էներգետիկ հանգույցների կառուցում, որոնք ծառայում են թե՛ քաղաքացիական, թե՛ պաշտպանական կարիքներին։

    * Սոցիալ-տնտեսական խրախուսման մեխանիզմներ

    * Արտոնյալ հարկային դաշտ. Սահմանամերձ կամ ռազմավարական բնակավայրերում բիզնեսի և գյուղատնտեսության համար շահութահարկի, եկամտահարկի կամ գույքահարկի զրոյացում/նվազեցում։

    * Բնակարանային ապահովում. Արտոնյալ հիպոթեքային ծրագրեր, պետական սուբսիդավորմամբ տների կառուցում կամ անհատույց բնակտարածքների տրամադրում երկարաժամկետ բնակության պայմանով։

    * Կենսապահովման ենթակառուցվածքներ. Ժամանակակից դպրոցների, մանկապարտեզների, բժշկական կենտրոնների և մշակութային օջախների առաջնահերթ հիմնում։

    * Ժողովրդագրական և զբաղվածության քաղաքականություն

    * Կայուն զբաղվածություն. Ագրովերամշակման, տեղական արտադրության, զբոսաշրջության կամ բարձր տեխնոլոգիական հեռահար эшխատատեղերի ստեղծում։

    * Մասնագետների ներգրավում. Ուսուցիչների, բժիշկների, ինժեներների և հանրային ծառայողների համար հավելավճարների և սոցիալական փաթեթների սահմանում։

    Հաջողված իրականացման նախապայմանները

    * Համալիր պետական ծրագիր. Հատվածական քայլերի փոխարեն 10–20 տարվա հստակ ռազմավարություն և բյուջետային երաշխավորված ֆինանսավորում։

    * Տեղական ինքնաբավություն. Բնակավայրը չպետք է կախված լինի միայն պետական նպաստներից. այն պետք է ձևավորի ինքնաբավ տնտեսական էկոհամակարգ։

    * Տարածքային համաչափ զարգացում. Մայրաքաղաքում կամ խոշոր քաղաքներում բնակչության չափից ավելի կենտրոնացման (հիպեր-ուրբանիզացիայի) կանխում»։



    դիտվել է 42 անգամ

  • Հայկական պղպեղով բեռները չեն անցնում «Աստարայով»․ պահանջում են փոխհատուցում





    Աստարայի մաքսակետում և բեռնային տերմինալում առաջացել է ադրբեջանական և դաղստանյան համարանիշներով բեռնատարների հերթ։ Դաղստանի տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ բեռը Հայաստանում աճեցված պղպեղ է, որը պետք է վերաարտահանվեր Ռուսաստան։

    Սակայն պարզվել է, որ իրանցի միջնորդները փորձել են փոխել փաստաթղթերը՝ ապրանքը որպես իրանական ներկայացնելու համար։

    Դաղստանցի վարորդներն արդեն տասը օր սպասում են որոշման։ Այդ ընթացքում պղպեղի մի մասը սկսել է փչանալ, քանի որ պահպանման ժամկետները մոտենում են ավարտին։ Փոխադրողները խնդրում են թույլատրել բեռի բեռնաթափումը, սակայն միջնորդները պնդում են, որ այն տեղափոխվի առանց բեռնաթափման, հայտնում է Ռիա Դաղստանը։

    Իրավիճակով զբաղվել է Դաղստանի ավտոմոբիլային փոխադրողների տարածաշրջանային հասարակական կազմակերպության ներկայացուցիչությունը։ Մոտ ժամանակներս հարցում կուղարկվի Իրանի արդարադատության նախարարություն՝ գործողությունների կարգը պարզելու և հարկադիր պարապուրդի համար փոխհատուցում ստանալու նպատակով։

    Դաղստանի տրանսպորտի և ճանապարհային տնտեսության նախարարությունը ընդգծում է, որ անթույլատրելի է ապօրինի հայկական արտադրանքի փոխադրումը, քանի որ այն չի թույլատրվում ներմուծել Ռուսաստանի տարածք։ Գերատեսչությունը կոչ է անում խստորեն պահպանել օրենսդրությունը և թույլ չտալ գործողություններ, որոնք հանգեցնում են բեռների պարապուրդի և փչացման։




    դիտվել է 105 անգամ

  • Երևանում «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է գլխավոր տնօրենի մարմինը





    Այսօր՝ օգոստոսի 5-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 1\23 հասցեում դի կա։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ-ն էր, ով Հայաստանում հայտնի «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից էր, և գլխավոր տնօրենն էր։

    Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն թե դժբախտ դեպք քննչական բաժինը պարզում է։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում։




    դիտվել է 83 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

  • Ի՞նչ է հայտարարագրել Ագնեսա Խամոյանը. «Ժողովուրդ»





    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր խորհրդարանում իր մանդատը պահպանած և կրկին Ազգային ժողովի պատգամավոր դարձած Ագնեսա Խամոյանը հանրությանը հայտնի է իր երկարամյա լրագրողական գործունեությամբ։ Նա 2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը, որից հետո՝ 2009-2018 թվականներին, աշխատել է «Երկիր» թերթում և yerkir.am կայքում։ 2013-ից 2018 թվականներին Խամոյանը եղել է yerkir.am կայքի գլխավոր խմբագիրը, ինչպես նաև հեղինակային հաղորդումներ է վարել «Երկիր մեդիա» և Հանրային հեռուստաընկերություններում։ Արդեն 2018-2021 թվականներին նա հանդիսացել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման հեղինակ-վարողը։ Նրա ակտիվ քաղաքական կարիերան մեկնարկեց 2021 թվականի հունիսի 20-ին, երբ նա ԱԺ պատգամավոր ընտրվեց «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Ուսումնասիրելով ընդդիմադիր պատգամավորի պաշտոնական հայտարարագրերը՝ ներկայացնում ենք նրա գույքի, ֆինանսական միջոցների և եկամուտների շարժը՝ պաշտոնը ստանձնելու օրվանից մինչև 2025 թվականը ներառյալ։

    2021 թվական՝ պաշտոնի ստանձնում և տարեկան ամփոփում

    2021 թվականի օգոստոսի 2-ին պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրի համաձայն՝ Ագնեսա Խամոյանը համատեղ սեփականության իրավունքով հայտարարագրել է 2016 թվականին գնման եղանակով ձեռք բերված մեկ բնակարան Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում։ Թեև նա սեփական տրանսպորտային միջոց չի ունեցել, սակայն նշել է, որ 90 և ավելի օր փաստացի տիրապետում է 2012 թվականի արտադրության Mazda մակնիշի ավտոմեքենայի։ Պաշտոնը ստանձնելիս նրա կանխիկ միջոցները կազմել են 10 միլիոն դրամ և 6 հազար եվրո, իսկ եկամուտը եղել է 1 միլիոն 595 հազար 291 դրամ, որը գոյացել է «Շարկ» ՍՊԸ-ից ստացած 1 միլիոն 69 հազար 482 դրամ աշխատավարձից և ՊԵԿ-ից ստացված 525 հազար 809 դրամ այլ եկամուտներից։ Որպես վարկային պարտավորություն՝ նշվել է բնակարանի հիպոտեկը՝ 11 միլիոն 567 հազար 858 դրամ մայր գումարի մնացորդով։

    Արդեն 2021 թվականի տարեկան հայտարարագրում անշարժ գույքի և փաստացի շահագործվող ավտոմեքենայի փոփոխություն չի արձանագրվել։ Տարեվերջին բանկային հաշիվներում ի հայտ է եկել 159 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները նվազել են մինչև 9 միլիոն դրամ, մինչդեռ 6 հազար եվրոն մնացել է անփոփոխ։ Պատգամավորի ընդհանուր տարեկան եկամուտը կազմել է 4 միլիոն 675 հազար 781 դրամ, որից 3 միլիոն 80 հազար 490 դրամը եղել է Ազգային ժողովից ստացած աշխատավարձը, իսկ մնացածը՝ ՊԵԿ-ից և «Շարկ» ՍՊԸ-ից վերոնշյալ վճարումները։ Հիպոտեկային վարկի մնացորդը տարեվերջին կազմել է 11 միլիոն 416 հազար 346 դրամ։

    2022 թվականի ֆինանսական պատկերը

    Հաջորդ՝ 2022 թվականի ընթացքում ևս պատգամավորը շարունակել է համատեղ սեփականությամբ տնօրինել Ավանի բնակարանը, իսկ որպես փաստացի շահագործվող մեքենա արդեն նշվել է 2013 թվականի արտադրության Mazda։ Տարեվերջին նրա բանկային հաշիվների մնացորդն աճել է մինչև 610 հազար դրամ, սակայն կանխիկ միջոցները նվազել են՝ հասնելով 6 միլիոն դրամի և 5 հազար եվրոյի։ 2022 թվականին Ագնեսա Խամոյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 6 միլիոն 966 հազար 400 դրամ, որի գերակշիռ մասը՝ 6 միլիոն 205 հազար 400 դրամը, կազմել է խորհրդարանից ստացած աշխատավարձը, իսկ 761 հազար դրամը եղել են այլ եկամուտներ։ Բնակարանի հիպոտեկային վարկի մայր գումարի մնացորդը տարեվերջին կազմել է 11 միլիոն 420 հազար 542 դրամ։

    2023 թվական՝ եկամուտների և ավանդների աճ

    2023 թվականին պատգամավորի ֆինանսական պատկերը որոշակիորեն բարելավվել է։ Անշարժ գույքի և շահագործվող 2013 թվականի Mazda ավտոմեքենայի մասով փոփոխություններ չեն եղել, սակայն տարեվերջին բանկային հաշվին առկա միջոցներն աճել են մինչև 1 միլիոն 528 հազար 772 դրամ, իսկ կանխիկ միջոցները հասել են 7 միլիոն դրամի և 6 հազար եվրոյի։ Էականորեն աճել է նաև տարեկան ընդհանուր եկամուտը՝ կազմելով 12 միլիոն 212 հազար 810 դրամ։ Այս գումարից ԱԺ աշխատավարձը կազմել է 9 միլիոն 534 հազար 870 դրամ, ՊԵԿ-ից ստացվել է 1 միլիոն 610 հազար 280 դրամ՝ որպես այլ եկամուտ, իսկ ևս 2 հազար 750 ԱՄՆ դոլար նա ստացել է Արթուր Մուրադյանից։ Հիպոտեկային վարկի մնացորդը տարեվերջի դրությամբ նվազել է՝ հասնելով 10 միլիոն 605 հազար 866 դրամի։

    2024 թվական՝ նոր Lexus և զրոյացված կանխիկ միջոցներ

    2024 թվականը ընդդիմադիր պատգամավորի համար առանձնացել է խոշոր գնումով։ Հունվարի 19-ին Ագնեսա Խամոյանը «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ից գնման եղանակով ձեռք է բերել 2022 թվականի արտադրության Lexus մակնիշի մարդատար ավտոմեքենա, որի արժեքը կազմել է 16 միլիոն 500 հազար դրամ։ Անշարժ գույքի բաժնում Ավանի բնակարանը մնացել է անփոփոխ։ Մեքենայի ձեռքբերման այս ֆոնին տարեվերջին Խամոյանը ամբողջությամբ զրոյացրել է իր կանխիկ միջոցները՝ չհայտարարագրելով ո՛չ դրամ, ո՛չ եվրո, իսկ բանկային հաշվին մնացել է 408 հազար 467 դրամ։ Պատգամավորի տարեկան եկամուտը կազմել է 13 միլիոն 7 հազար 4 դրամ, որից 10 միլիոն 190 հազար 230 դրամը գոյացել է ԱԺ աշխատավարձից, 939 հազար 638 դրամը՝ ՊԵԿ-ից, իսկ 4 հազար 800 դոլարը դարձյալ վճարել է Արթուր Մուրադյանը։ Ուշագրավ է, որ բացի բնակարանի հիպոտեկային վարկից, որի մնացորդը կազմել է 10 միլիոն 135 հազար 354 դրամ, ի հայտ է եկել նոր վարկային պարտավորություն՝ 2 միլիոն 323 հազար 764 դրամ մայր գումարի մնացորդով, ինչի արդյունքում վարկերի ընդհանուր պարտքը հասել է 12 միլիոն 459 հազար 118 դրամի։

    2025 թվականի վերջին հայտարարագիրը

    Ինչ վերաբերում է նոր խորհրդարանի շեմին ներկայացված վերջին՝ 2025 թվականի տարեկան հայտարարագրին, ապա այստեղ նոր գույքի ձեռքբերում կամ օտարում չի արձանագրվել։ Ագնեսա Խամոյանը շարունակել է տնօրինել Ավանի բնակարանը և նախորդ տարի գնված հարմարավետ Lexus ավտոմեքենան։ Ֆինանսական շարժն աչքի է ընկնում նրանով, որ տարեսկզբին հայտարարագրված 1 միլիոն դրամ և 2 հազար դոլար կանխիկ միջոցները տարեվերջին կրկին ամբողջությամբ սպառվել են, փոխարենը նկատելիորեն աճել է բանկային հաշիվների մնացորդը՝ հասնելով 3 միլիոն 23 հազար 754 դրամի։ 2025 թվականին պատգամավորի ընդհանուր եկամուտը գրանցել է հերթական աճը՝ կազմելով 15 միլիոն 356 հազար 733 դրամ։ Այս գումարի առյուծի բաժինը՝ 12 միլիոն 693 հազար 240 դրամը, կազմել է պետական բյուջեից վճարվող պատգամավորական աշխատավարձը, 887 հազար 493 դրամը ստացվել է ՊԵԿ-ից, իսկ 4 հազար 800 դոլարը՝ որպես այլ եկամուտ, ստացվել է Արթուր Մուրադյանից։ Տարեվերջի դրությամբ երկու վարկերի ընդհանուր պարտքը փոքր-ինչ նվազել է՝ հասնելով 10 միլիոն 536 հազար 101 դրամի, որից 9 միլիոն 611 հազարը բնակարանի հիպոտեկն է եղել, իսկ 925 հազար 101 դրամը՝ երկրորդ վարկի մնացորդը։ Ի դեպ, ինչպես 2024-ի, այնպես էլ 2025 թվականի հայտարարագրերի ընտանիքի անդամների բաժնում նշված է մեկ անչափահաս զավակի և Արթուր Մուրադյանի մասին»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



    դիտվել է 131 անգամ