Category: Hayelia.am

  • Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները





    Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները՝ Ֆրանսիան, Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը և Ռումինիան արդեն իսկ առնվազն 3,1 միլիարդ եվրոյի վնաս են կրել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Financial Times պարբերականը։

    Այդ ցուցանիշը զգալիորեն գերազանցում է Եվրոպական հանձնաժողովի տվյալները, ըստ որոնց՝ ամբողջ ԵՄ-ում հրդեհների և շոգի ալիքների պատճառած վնասի միջին տարեկան արժեքը կազմում է 2,5 միլիարդ եվրո։ Ընդ որում՝ ցուցանիշներն արտացոլում են այրված տարածքները նախկին վիճակի վերադարձնելու ծախսերը՝ հնարավորություն տալով գնահատել դրանց տնտեսական արժեքը։ Մեկ հեկտարի հաշվով միջին ծախսերը (ներառյալ նոր ծառերի տնկումն ու խնամքը) տարբերվում են՝ կախված երկրից, բուսականության տեսակից և անտառի տարիքից։

    Financial Times-ի հաղորդմամբ՝ անտառային հրդեհների սեզոնի առաջին երկու ամսվա ընթացքում եվրոպական ընդամենը հինգ երկրում այրվել է մոտ կես միլիոն հեկտար տարածք։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում։




    դիտվել է 182 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)

  • Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան





    Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․
    «Թեզ 1. «Այս գործընթացը կաթողիկոսի դեմ է և ոչ թե՝ եկեղեցու»

    ՓԱՍՏԱՐԿ․ Անձնական վարկաբեկումների արշավը լոկ քարոզչական քող է՝ թիրախավորելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի լեգիտիմությունն ու հեղինակությունը, որպեսզի ներսից կաթվածահար արվի և քանդվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ողջ ինքնակառավարման համակարգն ու ազգի հոգևոր դիմադրողականությունը:

    Մասնավորապես.

    Եկեղեցաբանական տեսանկյունից․ Հնարավոր չէ տարանջատել Եկեղեցու տեսանելի միասնությունը նրա նվիրապետական առաջնորդից։ Ինչպես նշում են սուրբ հայրերը, որտեղ եպիսկոպոսն է, այնտեղ է Եկեղեցին։ Կաթողիկոսը սոսկ վարչական պաշտոնյա չէ, այլ Եկեղեցու նվիրապետական կառույցի, միասնության ու հաջորդականության գլխավոր մարմնավորումը։ Ուստի, հարձակումը Գահակալի դեմ ուղղակի հարձակում է հենց Եկեղեցու հաստատության դեմ։

    Անձնական վարկաբեկումը մանիպուլյացիոն թակարդ է, որն օգտագործվում է որպես ինստիտուտի քանդման գործիք. Ցանկացած կառույց ներսից թուլացնելու և քանդելու համար առաջին հերթին թիրախավորում ու վարկաբեկում են դրա ղեկավարին։ Շրջանառվող անձնական, կենցաղային բնույթի և չապացուցված մեղադրանքները նպատակ ունեն հանրության աչքում կոտրելու հեղինակությունը ոչ միայն անհատի, այլև այն Աթոռի, որը նա ներկայացնում է, որպեսզի հետագայում հեշտ լինի հարվածել հենց Եկեղեցուն։

    Համակարգային հալածանքի ապացույցները. Փաստերը ցույց են տալիս, որ գործընթացը կապված չէ մեկ անձի հետ. եթե խնդիրը միայն Կաթողիկոսը լիներ, պետությունը չէր թիրախավորի ողջ կառույցը՝ դպրոցներից հեռացնելով «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան, իսկ բանակից միակողմանի վերացնելով հոգևոր առաջնորդության ինստիտուտը, իսկ քրեակատարողական հիմնարկներից՝ հեռացնելով հոգևոր սպասավորներին։ Սրանք ոչ թե անձնական հաշվեհարդարի, այլ Եկեղեցու ազդեցությունը հանրային կյանքից համակարգված կերպով դուրս մղելու քայլեր են։

    Կանոնական կարգի տապալման վտանգը. Եթե հանրային կամ քաղաքական ճնշմամբ հնարավոր լինի փոփոխություն պարտադրել Եկեղեցու ներսում, ապա կխախտվի Հայ Եկեղեցու դարավոր կանոնական կարգը։ Սա նախադեպ կստեղծի, որ ցանկացած հաջորդ Կաթողիկոս կամ եկեղեցական ղեկավարություն լինի խոցելի և կախվածության մեջ ընկնի տվյալ պահի աշխարհիկ իշխանության քմահաճույքներից, ինչը կվերացնի Եկեղեցու անկախությունը։

    ԱՅՍՊԻՍՈՎ․ Հարվածելով Եկեղեցու նվիրապետական առաջնորդին՝ թիրախավորվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգն ու ազգային-հոգևոր ինքնությունը։

    Սուրբ Գիրքը ցույց է տալիս մի ընդհանուր հոգևոր սկզբունք. «Կհարվածեմ հովվին, և հոտի ոչխարները կցրվեն» (Զաքարիա 13:7, Մատթ. 26:31): Քրիստոսի Եկեղեցում «․․․եթե մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մի անդամ փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները» (Ա Կորնթ. 12:26-27)»:



    դիտվել է 41 անգամ

  • Սեուտայի ճգնաժամից հետո ԵՄ-ում առաջարկում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը





    Սեուտայում տեղի ունեցած ճգնաժամից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել խստացնել սահմանային հսկողությունը և արգելապատնեշներ տեղադրել ԵՄ արտաքին սահմանների առավել խոցելի հատվածներում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, այդ մասին ֆոն դեր Լայենն ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին ուղղված նամակում

    Սանչեսը ԵՄ-ում իր մի շարք գործընկերների մեղադրել է Սեուտայում տեղի ունեցած միգրացիոն ճգնաժամն իր կառավարության դեմ հարձակվելու նպատակով օգտագործելու մեջ։ Օրեր առաջ երրորդ երկրների մոտ 60 000 քաղաքացի հատեց իսպանական Սեուտա անկլավի սահմանը՝ արձանագրելով Եվրոպայում նման կարճ ժամանակահատվածում տեղի ունեցած սահմանի ամենազանգվածային հատումը։ Մի քանի օր անց միգրանտների մեծ մասը վերադարձավ Մարոկկո, և իրավիճակն անկլավում կրկին համեմատաբար հանդարտվեց։




    դիտվել է 42 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)

  • Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին





    Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարեց Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի տեղափոխության մասին։

    36-ամյա ֆուտբոլիստը, ով հուլիսի վերջին խզել էր պայմանագիրը «Բրենթֆորդի» հետ, լոնդոնյան ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Կողմերը կնքել են երկու տարվա համաձայնագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականը, և անգլիացին արդեն 2026/27 մրցաշրջանից առաջ կմիանա իր նոր խաղընկերներին։

    «Հաշվի առնելով ակումբի մեծությունը, գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին, ումով ես անչափ հիանում եմ, և ֆուտբոլիստների որակը՝ սա հսկայական հնարավորություն էր, որից չէի կարող հրաժարվել։ Ինձ շատ տպավորեց նաև այն, թե որքան են սեփականատերերը ցանկանում, որ «Չելսին» հաջողության հասնի և շարժվի ճիշտ ուղղությամբ։ Ինձ համար կարևորն ամեն օր թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս առավելագույնն անելն է՝ թիմին ու խաղընկերներիս հնարավորինս օգնելու համար։ Անհամբերությամբ եմ սպասում աշխատանքի մեկնարկին»,- նշել է Հենդերսոնը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:

    Հենդերսոնն իր կարիերայի ընթացքում նվաճել է 8 տիտղոս, այդ թվում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի գավաթները «Լիվերպուլի» կազմում։ Մերսիսայդյան ակումբում, որտեղ նա 2015-ին ստանձնել էր ավագի թևկապը Սթիվեն Ջերարդի հեռանալուց հետո, անգլիացին ընդհանուր առմամբ անցկացրել է 492 հանդիպում և դարձել 33 գոլի հեղինակ։

    Կիսապաշտպանը նախկինում հանդես է եկել նաև հարազատ «Սանդերլենդում», «Քովենթրիում», սաուդյան «Ալ-Իթիֆաքում», Ամստերդամի «Այաքսում», իսկ նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Բրենթֆորդում»՝ բոլոր մրցաշարերում մասնակցելով 34 հանդիպման, դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

    Անգլիայի ազգային հավաքականի կազմում Հենդերսոնն անցկացրել է 91 հանդիպում՝ դառնալով Եվրո-2020-ի փոխչեմպիոն, Ազգերի լիգայի և ԱԱ-2026-ի բրոնզե մեդալակիր: Վերջերս ավարտված աշխարհի առաջնության շրջանակներում նա մասնակցել է խմբային փուլի՝ Պանամայի դեմ հանդիպմանը (2:0)՝ փոխարինման դուրս գալով խաղավերջում։

    Armsport




    դիտվել է 67 անգամ

  • Մեկ ամսում երկրորդ անգամ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Կատարի տանկերը





    Հորմուզի նեղուցում մեկ ամսվա ընթացքում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

    Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների ծառայությունը հայտնել է, որ Օմանի ափերի մոտ արկը հարվածել է վերոհիշյալ նավին։ Անվտանգության ոլորտի խորհրդատվական Vanguard Tech և Marisks կազմակերպությունները նույնականացրել են նավը՝ որպես GasLog ընկերության գազատար նավ։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում։




    դիտվել է 28 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)

  • Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ նյութերը հանձնվել է դատարան





    Դատախազը 2026 թվականի օգոստոսի 3-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել 2003 թվականից մինչև 2008 թվականի մայիսի 29-ը ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

    Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2026 թվականի ապրիլի 18-ին, հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ԿԱ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ):

    Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Հ.-ն, 2003 թվականից մինչև 2008 թվականի մայիսի 29-ը զբաղեցնելով ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնը, իրականացնելով ՀՀ ոստիկանության ընդհանուր ղեկավարումը, 2008 թվականի մարտի 1-ին անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցույցը ցրելը, ցուցարարներին հրապարակից բռնության գործադրմամբ հարկադրաբար հեռացնելը, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելը, որպիսի գործողություններով անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

    Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հ.Հ.-ին առաջադրված մյուս մեղադրանքի հիմքում դրված է այն հանգամանքը, որ Հ.Հ.-ն, որպես ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավար, պարտավոր լինելով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ոստիկանության գործունեությանն ու աշխատանքի կազմակերպմանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծեր և առաջարկություններ, այդ թվում՝ «Չերյոմուխա 7» արցունքաբեր և «Զարյա» լուսաձայնային և այլ հատուկ միջոցների կիրառման կարգը, չի կատարել այդ պարտականությունը:

    Հաշվի առնելով, որ Հ.Հ.-ն 2019 թվականին մահացել է, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը հանձնվել էր օրինական ներկայացուցչին՝ վերջինիս կնոջը:

    Հ.Հ.-ի կինն առարկել էր, որպեսզի մեղադրյալի մահվան հիմքով Հ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվի:

    Հսկող դատախազի կողմից թիվ 62202608 քրեական վարույթից անջատված թիվ 62292726 քրեական վարույթի նյութերը վերադարձվել էին վարույթ իրականացնող մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին՝ մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:



    դիտվել է 37 անգամ

  • Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել





    Ինչպես արդեն հայտնել էր Քննչական կոմիտեն, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ավետիք Չալաբյանը հանդիսանալով «Հայաքվե» միավորման համակարգող, Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով, 2026 թվականի փետրվարի 4-ին Երևան քաղաքի սրճարաններից մեկում հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա պետության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում համոզելու, վերոհիշյալ ընտրություններում նաև նրանց կողմից նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոչընդոտեն հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, այն է՝ օտարերկրյա պետությունում գործող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին մեկնել Հայաստանի Հանրապետություն և հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին, որի կապակցությամբ օտարերկրյա պետության ներկայացուցիչները տվել են իրենց համաձայնությունը:

    Քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցանք կատարած անձը և հսկող դատախազի որոշմամբ Ա․Չ․-ի (Ավետիք Չալաբյանի) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն):

    Ա․Չ.-ի (Ավետիք Չալաբյանի) նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

    Նրա վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:




    դիտվել է 53 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)

  • Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video)

    Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video)

  • Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան





    «Հանգամանքը, որ խորհրդարանի ընդդիմադիր ֆրակցիաները օգոստոսի 2–ին այցելեցին Մայր Աթոռ ու արժանացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդունելությանը, ոչ միայն խորհրդանշական է, այլ նաեւ հատկանշական՝ այն ռազմավարական, էքզիստենցիալ խնդիրների համատեքստում, որ կանգնած է Հայաստանում ցանկացած ուժի առաջ, որն ունի այսպես ասած արդիական ընդդիմություն լինելու հավակնություն եւ հայտ»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

    Նա նշում է՝ դեռեւս օրեր առաջ անդրադարձել էր նոր խորհրդարանի առաջին նիստին Կաթողիկոսին չհրավիրելու՝ մեծամասնության քայլին, ակնարկելով հենց այն, որ պետք էլ չէ, որ մեծամասնություն ուժը հղեր այդ հրավերը։ Ամեն ինչ շատ օրինաչափ է եւ դրանով իսկ շատ էական ու օգտակար։ Նշել է, որ՝ ովքեր գիտակցում ու պատկերացնում են հարցի կարեւորությունը, իրենք գիտեն Մայր Աթոռի ճանապարհը։

    «Ուժերը, որոնք նշածս ստրատեգիական, էքզիստենցիալ առաքելության առաջ են՝ գնացին այդ ճանապարհով։ Միաժամանակ պետք է արձանագրել, որ այդ ճանապարհը շատ երկար է, բայց անխուսափելի՝ եթե մենք խոսում ենք հայկական պետականության հնարավորինս հարթ ճանապարհ կառուցելու հրամայականի մասին։ Այդ «շինարարությունը» չի կարող կտրված լինել աշխարհակարգային վերափոխումից, որ տեղի է ունենում մակրոմիջավայրում։ Եվ այստեղ է, որ Հայ Առաքելական եկեղեցու հանգամանքը այն դավանա–քաղաքական առանցքային բաղադրիչն է, որ անխուսափելի ուղեկից եւ կենսական անհրաժեշտություն է աշխարհակարգային մեծ վերափոխման գործընթացում առհասարակ։

    Եվ այդ իմաստով, հենց նաեւ Հայ Առաքելական եկեղեցին, ու առավելապես Հայ Առաքելական եկեղեցին, որ մեզ՝ որպես պետություն ու հանրություն, «հասարակից» տեղափոխում է առանձնահատուկ ներուժի հարթություն ու մակարդակ։ Այս իմաստով ես շաբաթներ առաջ ողջունել էի օրինակ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի խոսքը, որ ներկայացնելով ուժի գաղափարաբանական հիմքի ձեւավորման սկզբունքը, մատնացույց էր արել, որ դրանում էական է հայ ժողովրդի առանձնահատկության շեշտադրումը՝ որպես համաշխարհային ազգ։

    Այս արտահայտությունը մեզանում ինչ–ինչ պատճառներով արժանացել է բավականին հեգնական գնահատականների, տարիներ շարունակ։ Համարել են անհարկի «մեծամտության» դրսեւորում։ Գործնականում, դա բացարձակ մեծամտության կամ անհարկի սնապարծության հանգամանք չէ, այլ օբյեկտիվ իրողություն, որի հետ հաշվի չնստելը նեղմտություն է, հենց՝ անհարկի նեղմտություն։ Սա չի նշանակում, որ ինքնին դրա արձանագրումը լուծում է ամեն ինչ։ Ավելին, այդ մասշտաբի արձանագրումը ըստ էության պարտավորություն է, պատասխանատվություն, այն իրականացնելու, ստանձնելու, հանձնառության գիտակցում, առաքելություն։ Բայց հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձեւավորելու վճռորոշ սահմանը»,-նշում է նա։



    դիտվել է 114 անգամ

  • «Ռուբեն Ռուբինյա՛ն, իմ ընկերներին սպ*նածների, հայրենիք ծախողների հետ ոնց ուզենք, կխոսենք»․ Իշխանյան (video)


    Լրահոս


    Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը



    Ջեյհուն Բայրամովը չի բացառել, որ Հայաստանի հետ առևտրի ապրանքների տեսականին կարող է ընդլայնվել



    Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել է



    Վահագն Ալեքսանյանին արդեն 10 անգամ «մշակման եմ ենթարկել»․ Էդգար Ղազարյան (video)



    Ո՛չ Ծառուկյանին, ո՛չ ինձ ոչինչ էլ չեն կարող անել․․․ պիտի դեռ մարսեն․ Սամվել Կարապետյան (video)



    Մեզ ասում էին՝ չե՛ք լինելու այստեղ․․․ Ալեն Սիմոնյանն էր ասում, հա ինքն այստեղ չէ․ Գեղամ Մանուկյան (video)



    Ռուբեն Ռուբինյանը կրկին անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ «Չենք կարա նստենք, 10 րոպե սպասենք» (video)



    Պարոն Ալեքսանյա՛ն, առողջ եղեք, որ փոխվեք․․․ Մեսրոպ Մանուկյանը՝ Վահագն Ալեքսանյանին (video)



    Մի քանի միլիարդի զենք ենք կորցրել, ռազմական պոտենցիալի անկում ունենք, կորուստը ո՞նց ենք փակում (video)



    «Ինքը կեղտա իմ համար»․ թեժ խոսակցություն Լևոն Քոչարյանի ու Վահագն Ալեքսանյանի միջև (video)



    «Անջատե՛ք Էդգար Ղազարյանի խոսափողը»․ իրավիճակն ԱԺ-ում լարվեց (video)



    «Ձեր քթից է գալու այս հանցագործությունը»․ Անաստաս Իսրայելյան (video)



    Փաշինյանը պանիկայի մեջ է․․․ մինչև տարեվերջ կատաստրոֆա է սպասվում․ Երվանդ Բոզոյան (video)



    Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը



    Կոնջորյանի կնոջ կողմից կառավարվող ՓԲԸ-ն ծախսել է Էռնեկյանի գեներացրած շահույթը․ Նարեկ Կարապետյան (video)



    «Պալաչ մարդասպանը՝ նախագահի հետևում» (video)



    «Մաֆիոզի բառապաշարով տգետնե՛ր եք»․ Հարութ Սասունյան (video)



    ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի



    Ռոմանոս Պետրոսյանին ո՞ր չափորոշով եք գնահատել, որ կարող է լինել ՀԷՑ լավագույն կառավարիչը․ Վարդևանյան (video)



    «Բեզատչոտնիկություն» է․ Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ին (video)



    Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների հոդվածը պետք է հանվի ՀՀ սահմանադրությունից



    Ձեզ կրկեսի ակրոբատ նկարագրեց․․․ Քրիստինե Վարդանյանի խոսքը հունից հանեց ՔՊ-ականներին (video)



    Հակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից



    Ծաղկավանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Mercedes Vito»-ն․ կա 4 վիրավոր



    Հայաստանի հաշվին Կոնջորյանի կինը 10 000 դոլար է ստանում, բայց ծակուծուկերը փակում են պարտքով (video)

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)