Category: Hayelia.am

  • «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը երկու ամսով կալանավորվել է





    24News-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնում են, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը երկու ամսով կալանավորվել է։

     

     

    Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ քննվում է Գագիկ Ծառուկյանի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։

     

     

    Արթուր Դալլաքյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։

    Երեկ հայտնի դարձավ նաև, որ դատարանը որոշում էր կայացրել երկու մասով կալանավորվել Սեդրակ Առուստամյանին։ Նա «Մուլտի գրուպի» նախկին տնօրենն է։




    դիտվել է 76 անգամ

  • Սարդարապատ տանող ճանապարհին՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ կա երկու տուժած





    Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։25-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ բնակավայր տանող ճանապարհին՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։

     

     Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

     

     Ըստ նախնական տվյալների՝ կա երկու տուժած։




    դիտվել է 161 անգամ

  • #ՈՒՂԻՂ․ Ակցիա ԲԴԽ-ի դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման վերաբերյալ (video)

    #ՈՒՂԻՂ․ Ակցիա ԲԴԽ-ի դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման վերաբերյալ (video)

  • ԱԺ-ում քանի օր է տեղի է ունենում տրագիկոմեդիա․ Հայկ Ֆարմանյան (video)


    Լրահոս


    Արթուր Հովհաննիսյանը, Ռուստամ Բաքոյանն ինձանից ներողություն չե՛ն խնդրել․․․ Էդգար Ղազարյանը հիշեցրեց (video)



    Ի՞նչ եք անում․ ՄԻՊ-ի միջնորդությամբ հոգեբանն Արեգնազ Մանուկյանի երեխայի մոտ տրավմաներ է արձանագրել (video)



    Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ



    ԱԺ-ում քանի օր է տեղի է ունենում տրագիկոմեդիա․ Հայկ Ֆարմանյան (video)



    #ՈՒՂԻՂ․ Ակցիա ԲԴԽ-ի դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման վերաբերյալ (video)




    Սարդարապատ տանող ճանապարհին՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ կա երկու տուժած



    «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը երկու ամսով կալանավորվել է



    Միջադեպ՝ Երևանում․ Սայաթ-Նովա պողոտայից 30-ամյա տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար



    Կոչ ենք ուղղում ՀՀ Կառավարությանը անհապաղ զերծ մնալ հակաեկեղեցական գործունեություն ծավալելուց․ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի կենտրոնական վարչութուն



    Առանց տեղումների, շոգ եղանակը կշարունակվի



    Հենց առաջին նիստում Փաշինյանի կառավարությունը 150 մլն դոլար վարկ է վերցնում



    ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել կաթողիկոսի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական վարույթը




    Կաթողիկոսի դեմ դատավարությունը կրոնի ազատության և եկեղեցու իրավունքների խախտում է․ հայտարարություն



    Մոսկվան և Երևանը քննարկում են Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացումը Կապանում․ ՌԴ ԱԳՆ



    ՔՊ-ի քանակն ԱԺ-ում փոքրանում է, սպասե՛ք, ավելի է փոքրանալու․ Նարեկ Կարապետյան (video)



    Լա՛վ եղեք, մենք մեր խոսքը կասենք․ Դավիթ Իշխանյանը՝ Բաքվից (video)



    Այսօր կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը



    Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters



    Այս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին



    Ասում էին՝ Ղազինյանը եթե չկալանավորվի, առավոտից իրիկուն խոչընդոտելու ա գործին. Վարդևանյան (video)



    Փաշինյանի փոխարեն ներողություն կխնդրե՞ք, ես Էդգար Ղազարյանի համար կխնդրեմ․ Արամ Վարդևանյան (video)



    Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա



    Բաքվի հայտարարությունները միտված են նոր իրականություն ստեղծելուն



    Էն եռակի զրպարտիչ Շպիոննիսյանը պատասխան տալո՞ւ ա



    Ժողովո՛ւրդ,Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել,չե՛ք ժխտի․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video)

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

  • Հենց առաջին նիստում Փաշինյանի կառավարությունը 150 մլն դոլար վարկ է վերցնում





    Կառավարությունը այսօրվա՝ օգոստոսի 6-ի նիստում որոշեց 150 մլն դոլասր վարկ վերցնել Ասիական զարգացման բանկից։

    ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 3» վարկային համաձայնագրի հաստատման նպատակահարմարությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

    Հիմք ընդունելով ՀՀ 2026թ. պետական բյուջեի կազմման համար կիրառված մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակները՝ կառավարության պարտքի կառավարման 2026-2028թթ. ռազմավարական պլանի նպատակներին համապատասխան մշակվել է 2026թ. փոխառությունների տարեկան ծրագիրը։

    Բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսվում է ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկից, գնահատվել է մոտ 950 մլն ԱՄՆ դոլար։

    Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է Ասիական զարգացման բանկի միջոցներից 150 մլն դոլար բյուջետային աջակցության վարկի ներգրավման գործընթացը։

    Ենթածրագիր 3-ը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից`

    Հարկաբյուջետային կառավարման, պետական պարտքի և ֆինանսական ռիսկերի կառավարման քաղաքականությունների հզորացում, ինչպես նաև ենթակառուցվածքային ներդրումների կայունության ամրապնդում,
    Պետական արժեթղթերի շուկայի և դրամական շուկայի ենթակառուցվածքի կատարելագործում,
    Ֆինանսական գործիքների և ներդրողների շրջանակի ընդլայնում, ինչպես նաև ընկերությունների թափանցիկության և կորպորատիվ կառավարման բարելավում։
    Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:

    Համաձայնագրի նախագծով առաջարկվող վարկավորման պայմանները հետևյալն են՝

    Վարկի գումար` 150 մլն ԱՄՆ դոլար,
    Վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող,
    Վարկի տարեկան տոկոսադրույք՝ SOFR + 5% մարժա + 0.1% (մարման հավելավճար): Մարման հավելավճարը կախված է վարկի միջին ժամկետից, 0.1% դրույքաչափը կիրառվում է 9-13 տարի մարման միջին ժամկետ ունեցող վարկերի համար: Նշենք, որ վարկի տարեկան տոկոսադրույքի հաշվարկի մեջ կիրառվում է նաև ԱԶԲ գործառնությունների արդյունքով հաշվարկվող փոխհատուցում/հավելավճար Funding cost), որը սահմանվում է ԱԶԲ-ի կողմից տարեկան երկու անգամ՝ հունվարի 1-ին և հուլիսի 1-ին, և ներկայումս ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում կազմում է 0.37%: Տվյալ հավելավճարը չի նշվում պայմանագրում, սակայն կարգավորվում է ԱԶԲ-ի ընթացակարգերով,
    Հաշվի առնելով 03.06.2026թ. ձևավորված SOFR դրույքաչափը՝ 3.61%, վարկի լողացող տոկոսադրույքը կկազի 4.58%,
    Պարտավորության վճար՝ տարեկան 0.15% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկման սկիզբ է համարվում պայմանագրի ստորագրման ամսաթվից հետո 60-րդ օրը, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ,
    Վարկի մայր գումարի մարումները փոխկապված են վարկի ամբողջ գումարին և մարման եղանակն է հավասարաչափ կիսամյակային վճարումներ,
    Վարկի ժամկետ՝ 15 տարի, որից արտոնյալ ժամկետը` 3 տարի,
    մայր գումարը ենթակա է մարման 24 հավասարաչափ կիսամյակային վճարումներով` 15.07.2029թ-ից մինչև 01.2041թ.,
    տոկոսավճարների, պարտավճարների գծով վճարումների ամսաթվեր՝ հունվարի 15 և հուլիսի 15,
    Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 30.06.2026թ.,



    դիտվել է 30 անգամ

  • Մեղրին կարեւոր է` չի կարելի «պռավալ տալ». «Հրապարակ»





    «Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանությունն ակտիվ աշխատանքներ է տանում Մեղրիում, որտեղ հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված: Բանն այն է, որ, ԹՐԻՓՓ-ով պայմանավորված, Մեղրիի ընտրությունները ռազմավարական նշանակություն են ստացել, եւ Նիկոլ Փաշինյանն այն անձամբ իր վերահսկողության տակ է վերցրել: Ասել է, որ կենաց-մահու կռիվ պիտի տանք, որ համայնքապետը լինի իշխանության մարդը: ԹՐԻՓՓ-ի հետ կապված հողահատկացման եւ այլ հարցերը, դիցուք, եթե մի պրոռուսական անձ դառնա համայնքապետ, կարող են «պռավալ գնալ»: Թիվ մեկ խնդիրը բնակչության կողմից ընդունելի մարդ գտնելն է, որ ընտրությունների արդյունքներն անակնկալ չլինեն իրենց համար:

    Արդեն քասթինգ է հայտարարվել թեկնածուի ընտրության համար, քանի որ տեղի ակտիվ ՔՊ-ականները Փաշինյանին ասել են, որ գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը` Սամվել Բաբայանի երբեմնի կուսակիցը, որը ճամբար է փոխել, չի ձգում, չի վայելում լայն զանգվածների համակրանքը: Բացի այդ, նախկին համայնքապետը բազում հայցեր է ներկայացրել Անդրեասյանի չարաշահումների վերաբերյալ: Իսկ նախկին համայնքապետ, ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Բագրատ Զաքարյանի եւ Խաչատուր Անդրեասյանի հարաբերությունները տեւական ժամանակ է՝ կոնֆլիկտային են։ Թեեւ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո, երբ որեւէ քաղաքական ուժ չէր ստացել ավագանու մեծամասնությունը, նրանք համագործակցության հուշագիր էին ստորագրել՝ համայնքը հաջորդաբար երկուսուկես տարի համատեղ ղեկավարելու պայմանավորվածությամբ, այսօր արդեն միմյանց հասցեին սուր մեղադրանքներ են հնչեցնում։

    Բագրատ Զաքարյանը հաղորդումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ խնդրելով ուսումնասիրել վերջին երկուսուկես տարում համայնքում իրականացված մի շարք ծրագրեր։ Զաքարյանը համայնքի ղեկավարի տեղակալն էր, սակայն Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրություններից մոտ մեկ շաբաթ անց ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Համայնքի ղեկավարի պաշտոնը նա զբաղեցրել է ուղիղ երկուսուկես տարի, ինչպես հուշագրով համաձայնության էին եկել՝ տեղը զիջելով մյուս թեկնածուին։

    Այս հանգամանքները հաշվի առնելով, Նիկոլ Փաշինյանը հորդորել է նոր ուժեղ թեկնածու գտնել:

    Ի դեպ, մեզ ասացին, որ այս պահին արդեն համայնքապետի յոթ թեկնածուի անուն է շրջանառվում: «Ուժեղ Հայաստանի» կողմից հնարավոր է առաջադրվի առողջապահության փորձագետ, Մեղրու հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկ Ծաղիկ Վարդանյանը:

     




    դիտվել է 70 անգամ

  • Ես չեմ ուզել ունենալ «պլան Բ»․ Նարեկ Կարապետյանը՝ Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու մասին





    Ոչ, չունեմ Ռուսաստանի քաղաքացիություն։ Այս մասին Tete A Tete հաղորդաշարի ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

    «Միշտ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եղել։ Իհարկե, այլ երկրի քաղաքացիություն ունենալու հնարավորություն, պարզ է, ունեի, ԵՄ-ի։ Բայց քանի որ միշտ ապրել ու աշխատել եմ Հայաստանում ու իմ ապագան միշտ տեսնում էի Հայաստանում, փոքրիկ շեղում կլիներ, եթե ես ուրիշ քաղաքացիություն ունենայի։ Միշտ չէի ուզում ուրիշ քաղաքացիություն ունենալ, մտածում էի, որ պահին ես ունենամ այլ երկրի քաղաքացիություն՝ թվալու էր, թե ես մի տեսակ՝ «Պլան Բ» ունեմ, ես չեմ ուզել ունենալ «Պլան Բ»։ Իրապես, չեմ ուզել ունենալ «Պլան Բ» Հայաստանին, որովհետև հավատում եմ Հայաստանի հաջողությանը»,-ասել է Կարապետյանը։

    Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի ներկայացրած փաստաթղթին՝ Կարապետյանն ասաց, որ երբ ՌԴ-ում գույք են ձեռք բերում՝ հնարավոր է, որ եթե դուք քաղաքացիության մասին նշում չեն անում՝ ռեեստորը ավտոմատ նշի այն երկրի քաղաքացի են, որտեղ որ գույքն է։

    Անդրադառնալով բանակում չծառայելուն՝ Կարապետյանը հաստատել է, որ չծառայելու պատճառն առողջական է եղել։




    դիտվել է 60 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

  • Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր





    Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում: Այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Դմիտրի Միլյաևը:

    «ԱԹՍ-ն ընկել է Wildberries-ի տեսակավորման կենտրոնի տարածքում, ինչին հաջորդել է դրա բռնկումը», – գրել է նա:

    Հարվածի հետևանքով մեկ մարդ տուժել է:

    «Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան, վիրավորում է ստացել մեկ մարդ, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն», – գրել է նա:

    Միլյաևը նշել է, որ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նաև վնասվել են երկու բազմաբնակարան շենք և երկու արտադրական օբյեկտ:

    Մամուլի ծառայությունում հավելել են, որ ընթացիկ մատակարարումների ընդունումը ժամանակավորապես սահմանափակված է, դրանք վերաուղղորդվել են դեպի այլ օբյեկտներ:




    դիտվել է 253 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

  • ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով․ եվրոպական պարտավորություններ





    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրները տեղեկացրեցին, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը։

    Նախագծի համաձայն՝ նախատեսվում է ստեղծել 10 անդամից բաղկացած Էթիկայի հանձնաժողով, որի գործունեության ժամկետը կլինի երկու տարի։ Հանձնաժողովում հինգ անդամ նշանակելու իրավունք կունենա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, երեքը՝ «Ուժեղ Հայաստան»-ը, երկուսը՝ «Հայաստան» խմբակցությունը։

    «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախաձեռնությամբ նախատեսվում է նաև հանձնաժողովի ղեկավարության պարբերական ռոտացիա։ Սկզբնական փուլում նախագահի պաշտոնը կվերապահվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, իսկ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը՝ «Ուժեղ Հայաստան»-ին։ Այնուհետև յուրաքանչյուր վեց ամիսը մեկ նախագահի և տեղակալի պաշտոնների նշանակման իրավունքը կփոխանցվի տարբեր խմբակցությունների՝ ապահովելով քաղաքական ուժերի հերթափոխը հանձնաժողովի ղեկավար կազմում։

    Նախագիծը հիմնվում է ՀՀ Սահմանադրության 107-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 19.1-րդ հոդվածի դրույթների վրա։

    Նկատենք, որ պատգամավորական էթիկայի հանձնաժողովի առկայությունը նաև համապատասխանում է Հայաստանի՝ Եվրոպական միության հետ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շրջանակում ստանձնած ինստիտուցիոնալ պարտավորություններին։ Եվրոպական խորհրդարանական պրակտիկայում էթիկայի հանձնաժողովները կոչված են վերահսկելու պատգամավորների վարքագծի կանոնների պահպանումը, քննելու պատգամավորների նկատմամբ ներկայացված էթիկական բողոքները և, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնելու օրենքով նախատեսված ընթացակարգեր։

    Քաղաքական դաշտում վաղուց են հնչում տեսակետներ, որ նման հանձնաժողովի բացակայությունը թույլ չի տվել ինստիտուցիոնալ գնահատական տալ մի շարք աղմկահարույց միջադեպերի, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց թիկնազորին բռնել քաղաքացու ձեռքերը, թքեց քաղաքացու վրա, ինչպես նաև իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ «լեզու, ականջ կտրելու» հայտարարության հետ կապված սկանդալը։ Քննության դեպքում, օրենքով նախատեսված հիմքերի առկայությամբ, պետք էր դիմել Սահմանադրական դատարան՝ պատգամավորին մանդատից զրկելու համար։

    Եթե նախագիծն ընդունվի, Հայաստանի Ազգային ժողովում երկար ընդմիջումից հետո կրկին կգործի պատգամավորական էթիկայի հարցերով մշտապես աշխատող ինստիտուցիոնալ մեխանիզմ, որը կոչված կլինի բարձրացնելու խորհրդարանական քաղաքական մշակույթի և հաշվետվողականության մակարդակը։

    Միայն թե նախագծից չի երևում՝ ովքեր կարող են դիմել այդ հանձնաժողովին, ինչպես պետք է քննվի, ինչ պատիժներ կարող են սահմանվել էթիկան խախտող պատգամավորների նկատմամբ»։




    դիտվել է 44 անգամ

  • Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը. «Ժողովուրդ»





    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանն այս օրերին Հայաստանում չէ իր նոր կնոջ հետ, սակայն, պարզվում է, նրա ընտանիքը մինչև վերջերս շարունակել է բնակվել կառավարական ամառանոցում։

    Այդուհանդերձ, իրավիճակը, ըստ ամենայնի, փոխվել է։ 

    «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներին՝ մասնավորապես մայրիկին և երեխաներին, տեղեկացվել է, որ այլևս չեն կարող մուտք գործել կառավարական ամառանոցի տարածք։

    Ըստ նույն աղբյուրների՝ նրանց հորդորվել է հավաքել անձնական իրերը և լքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարևանությամբ գտնվող ծառայողական առանձնատունը։

    Հիշեցնենք, որ կառավարական ամառանոցների տարածքում ծառայողական առանձնատներ են տրամադրվում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նրանց պաշտոնավարման ընթացքում։ Իսկ ԱԺ նախագահ է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, հետևաբար, նա պետք է ընտանյոք տեղափոխվի ամառանոց։

    Իսկ Սիմոնյանը վստահաբար նոր բարձր պաշտոն չի ստանա, դրա համար էլ նրանց հրաժեշտի հրահանգ է եկել»։




    դիտվել է 117 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը


    Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը