ՀՀ գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել ընդդեմ Արմեն Աշոտյանի, նրա հոր՝ Գևորգ Աշոտյանի և Ազատուհի Աշոտյանի՝ պահանջելով բռնագանձել իբրև ապօրինի ծագման գույք։ Թե ինչ չափի գույքի մասին է խոսքը՝ դեռևս հայտնի չէ։ Հայցը մակագրվել է դատավոր Լիլի Դրմեյանին։
«Այսօր ամոթի օր է. Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ մեր հոգևոր հորը, Եկեղեցու առաջնորդին»,- Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։
Ղահրամանյանը հիշեցրեց 2025 թվականի մայիսի 22-ին Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալահշուքյուր Փաշազադե-ի ելույթը, որի ընթացքում վերջինս Հայ Առաքելական Եկեղեցին բնութագրել էր որպես տարածաշրջանի երկրների համար սպառնալիք և հայտարարել, թե Սուրբ Էջմիածինը գտնվում է «պատմական ադրբեջանական հողերի վրա»։ Նրա խոսքով՝ Փաշազադեն նաև Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացրել էր որպես «ռևանշիստական կառույց»։
Պատգամավորը նկատեց, որ այդ հայտարարություններից ընդամենը մի քանի օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է հրապարակային քննադատություններ հնչեցնել Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին։
Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունները, իբրև հավատքի, մշակույթի և պատմական հիշողության ամուր կապերով միավորված համայնքի ներկայացուցիչներ, ամենայն խստությամբ դատապարտում են պետական այն գործողությունները, որոնք ոտնահարում են մեր Սուրբ Եկեղեցու ինքնավարությունը, ինչպես նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։
Իր շուրջ երկհազարամյա պատմության ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին առանցքային դեր է ունեցել մեր ժողովրդի կյանքում՝ դառնալով նրա ազգային ինքնության, հոգևոր կյանքի և միասնականության ամուր հենասյունը։ Մեր ժողովրդի պատմության ամենածանր և փորձություններով լի ժամանակաշրջաններում Հայ Եկեղեցին եղել է այն լուսավոր փարոսը, որի շուրջ պահպանվել են ազգային միասնությունն ու հոգևոր ինքնությունը։ Աշխարհագրական սահմաններից անդին այն իր հովանու ներքո համախմբել, զորացրել և սատարել է աշխարհասփյուռ հայությանը։
Այս պատմական ժառանգության անբաժանելի մասն է նաև Արգենտինայի հայ համայնքը, որը ձևավորվել է Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը վերապրած հայորդիների անձնազոհ ջանքերով ու տոկունությամբ և սերնդեսերունդ ամրացել ու զարգացել է։ Հայոց եկեղեցիները մշտապես եղել են մեր համայնքային, հասարակական, կրթական և հոգևոր կյանքի կենտրոնը։
Արգենտինական հասարակության մեջ մեր համայնքի լիարժեք հաստատումն ու հայրենական արմատների պահպանումն անհնարին կլինեին առանց մեր Մայր Եկեղեցու հոգևոր և ինստիտուցիոնալ հովանավորության։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այն անքակտելի կապն է, որ Սփյուռքի մեր ներկան միավորում է մեր հայրենիքի անցյալի, ներկայի և ճակատագրի հետ։
Ելնելով այս պատմական փորձառությունից՝ անընդունելի ենք համարում աշխարհիկ դատական մարմինների միջամտությունը Հայ Եկեղեցու ներքին՝ բացառապես կանոնական և կազմակերպական հարցերին և այն գնահատում ենք որպես Եկեղեցու ինքնավարության նկատմամբ ծանր ոտնձգություն։
Եկեղեցական կառույցի ներքին կյանքին պետական այս բացահայտ միջամտությունը հակասում է ժողովրդավարական կարգի հիմնարար սկզբունքներին և ուղղակի սպառնալիք է կրոնական ազատության իրացման նկատմամբ։ Այնպիսի ժամանակաշրջանում, երբ Հայաստանը կանգնած է աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերների առջև, պետական համակարգից հրահրվող առճակատումը թուլացնում է մեր ազգի ընդհանուր դիմակայունությունը և խաթարում այն ներքին համերաշխությունն ու միասնականությունը, որոնք կենսական նշանակություն ունեն մեր հայրենիքի անվտանգության և ապագայի համար։
Ստեղծված իրավիճակն առավել մտահոգիչ է օգոստոսի 7-ին նշանակված դատական նիստի նախաշեմին, որի ընթացքում քննության առարկա են դառնալու այս գործի առանցքային հարցերը։ Արգենտինայի հայ համայնքը մեծ ուշադրությամբ հետևելու է դատական գործընթացին և դրա հետագա զարգացումներին։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ Արգենտինայի Հանրապետության հայ համայնքը պահանջում է անհապաղ և անվերապահորեն կարճել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ հարուցված քրեական գործերը։
Դատական այս հետապնդումների դադարեցումը անհրաժեշտ պայման է մեր ազգային հաստատությունների բնականոն գործունեությունը, Հայ Եկեղեցու արժանապատվությունն ու մեր ժողովրդի ներքին համերաշխությունը պահպանելու համար։
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իրավասու իշխանություններին վերջ տալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա նվիրապետության նկատմամբ թշնամական գործողություններին, անվերապահորեն հարգել Եկեղեցու ինքնավարությունը, կանոնական կարգն ու պատմական առաքելությունը և նպաստել այն հասարակական խաղաղության ու համերաշխության հաստատմանը, որի կարիքն այսօր առավել քան երբևէ ունի մեր ժողովուրդը։ Արգենտինայի հայ համայնքը չի կարող և չի մնա անտարբեր այս գործընթացի հանգուցալուծման նկատմամբ։ Մենք շարունակելու ենք ուշադիր և գործուն կերպով հետևել զարգացումներին՝ համագործակցելով Սփյուռքի հայկական կառույցների, ինչպես նաև մարդու իրավունքների և կրոնական ազատությունների պաշտպանության միջազգային կազմակերպությունների հետ։ IARA
Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ
Հարավային Ամերիկայի Հայ օգնության միություն (ՀՕՄ) Հայ մշակութային միություն Արգենտինահայ արդյունաբերության և առևտրի պալատ «Դեպորտիվո Արմենիո» մարզական ակումբ «Արզումանյան» հիմնադրամ «Արմենիա» հիմնադրամ Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամ «Վիսենտե Լոպես» կրթական հիմնադրամ Հայ Եկեղեցու վարչական հաստատություն — Հայ կենտրոն «Արարատ» օթյակ Հայ ազատական-ժողովրդավարական կազմակերպություն Մարաշի հայրենակցական միություն Հայ մշակութային միություն «Շարժում» հայ մշակութային միություն Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայ մարմնակրթական ընդհանուր միություն «Հոմենեթմեն» (ՀՄԸՄ) Այնթապի հայ հայրենակցական միություն Հաճընի հայ բնակիչների միություն ԱՐԱՄԱ (ARAMÁ)
Օգոստոսի 7-ը հայոց պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր: Դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Գերագույն Հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսի: Սա դատավարություն չէ, սա աննախադեպ բարոյական ահաբեկչություն է օրվա իշխանավորների ձեռքով 1700-ամյա քրիստոնեական պատմություն ունեցող սեփական ժողովրդի հանդեպ: Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհուրդը և հոգևորականաց դասը։
«Սա ինքնության եղերագործություն է, քանզի, ի դեմս ազգընտիր գահակալի ու հոգևորականների, դատում են հայ ժողովրդին, ոտնահարում ՀՀ սահմանադրությունը, խղճի ու կրոնի ազատության միջազգային օրենքները:
Սա դատավարություն չէ, այլ անհավատների հաշվեհարդար, որը վկայում է բռնապետական իշխանավորների բացահայտ հակաեկեղեցական ու հակապետական կեցվածքի մասին:
Ուստի այսօր, երբ պետական լծակներն օգտագործվում են հոգևորականների և այլակարծության դեմ որպես պատժիչ գործիք, երբ իշխանավորները հանրային կարծիքը ձևավորում են պիտակավորման, կեղծիքի, զրպարտության ու վախի միջոցով, յուրաքանչյուր հայրենասեր քրիստոնյա պարտավո՛ր է լինել առաջնագծում՝ պայքարելու անարդարության ու ապօրինության դեմ՝ հանուն մեր ինքնության, սրբությունների ու արժանապատվության պահպանման: Աստծո կամոք այս ծանր օրերն անպայման անցնելու են։ Ճշմարտությունն ու արդարությունը հաղթելու են, քանզի աստվածամարտ իշխանության պատվերով «կարված» իրավական սնանկ գործերը, ի վերջո, բացահայտվելու ու փոշիանալու են, իսկ Սուրբ Էջմիածինը, որպես անձեռնմխելի պատվար, հավերժ կանգուն է մնալու իր հավատարիմ զավակներով:
Կանգ առնելու և սթափվելու ժամանակն է, քանզի բոլորի դատավորը մեկն է՝ Աստված: Իսկ «Դու ո՞վ ես, որ դատում ես քո մերձավորին» (Հակոբոս 4:12), «…բայց նա կկանգնի, որովհետև կարո՛ղ է Տերը նրան կանգուն պահել» (Հռոմ. 14:4)»:
Աղոթում ենք, որ Արդարադատ ու Ողորմած Տերը զորավիգ լինի մեր հոգևոր դասին՝ ազգընտիր և օծյալ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդությամբ, իմաստություն ու լայնախոհություն շնորհի փորձության ճանապարհին, հաստատակամ ու միասնական պահի Սուրբ Էջմիածնի նվիրյալ զավակներին հայրենիքում ու սփյուռքում»:
2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննվել է 1.794 քրեական վարույթ (2025-ին՝ 1.482), որից 712-ը փոխանցվել է 2025 թվականից, իսկ 1.082-ը վարույթ է ընդունվել 2026 թվականի ընթացքում:
204 քրեական վարույթ՝ 213 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2025-ին՝ 157 վարույթ՝ 165 անձի վերաբերյալ), 6 բժշկական հարկադրանքի վարույթ դատարան է ուղարկվել եզրափակիչ ակտով (2025-ին՝ 5), 345 քրեական վարույթ կարճվել է (2025-ին՝ 390), որից 323-ը` ռեաբիլիտացնող (2025-ին՝ 356), իսկ 22-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2025-ին՝ 34), 205-ը` միացվել է (2025-ին՝ 134), 26 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին (2025-ին՝ 30), 54-ը հաշվառվել են որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2025-ին՝ 38), 954-ը փոխանցվել է 2026 թվական (2025-ին՝ 728):
Դատարան ուղարկված 200 վարույթից 1-ը քննվել է սպանության, 1-ը՝ սպանության փորձի, 1-ը՝ ինքնասպանության հասցնելու, 2-ը` առողջությանը ծանր վնաս պատճառելու, 6-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 18-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 1-ը՝ մարդուն առևանգելու, 2-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 11-ը՝ հոգեկան ներգործության, 124-ը՝ ֆիզիկական ներգործության, 8-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 2-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 1-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 1-ը՝ ալիմենտ վճարելուց խուսափելու, 11-ը՝ անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, 10-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով 213 մեղադրյալից 150-ը հանդիսացել է ամուսին, 20-ը՝ զուգընկեր, 15-ը՝ ծնող, տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 16-ը՝ զավակ կամ թոռ, 1-ը՝ ամուսնու քույր կամ ամուսնու եղբայր, 6-ը՝ փեսա կամ հարս:
Դատարան ուղարկված վարույթներով 213 տուժողից 13-ը եղել են մինչև 12, 3-ը՝ 13-14, 5-ը՝ 15-18 տարեկան, 192-ը՝ 18-ից բարձր տարիքի:
Չինաստանի հյուսիսարևմտյան Շենսի նահանգում երկարատև հորդառատ անձրևների հետևանքով տուժել է մոտ 10 000 մարդ, մեկը՝ մահացել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում նահանգի մի շարք շրջաններում տեղացած երկարատև ու հորդառատ անձրևները մեծ ավերածությունների պատճառ են դարձել։ Ամենից շատ տուժել է Ժաշուի (Zhashui) գավառը։
դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Իրանի իշխանությունները նախազգուշացրել են Պարսից ծոցի երկրներին, որ պատասխան հարվածներ կհասցնեն նրանց տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտներին, եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա։ Այս մասին, հղում անելով Պարսից ծոցի երկրների աղբյուրներին, հայտնել է Reuters գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Իրանական նախազգուշացումը միանշանակ էր. եթե Ամերիկան հարված հասցնի իրանական ենթակառուցվածքներին, նրանք կպատասխանեն հարվածներով Պարսից ծոցի երկրների էներգետիկ օբյեկտներին և տարածաշրջանի այլ թիրախներին», – ասել է գործակալության զրուցակիցներից մեկը։
Ինչպես նշում է Reuters-ը, նման քայլերն ուղղված են ԱՄՆ-ի վրա նրա դաշնակիցների միջոցով լրացուցիչ ճնշում գործադրելուն՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի համար ընդունելի համաձայնագիր կնքելու նպատակով։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը շարունակում է խորհրդակցությունները Թեհրանի հետ և ակնկալում է համաձայնագրի շուտափույթ ձեռքբերում։
դիտվել է 132 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00-13:00 Ավան՝ Աճառյան փողոց 15 շենք, «Ավանգարդ Մեդ», «Դալիթ», «Մելնիցա-1», «Օգանյան Կրթահամալիր» ՍՊԸ-ներ, Ներսես Մեծի անվան թիվ 124 դպրոց, Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների դպրոց, Աճառյան փողոց 1-ին փակուղի 40 շենք («Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 6 հատուկ (օժանդակ) դպրոց» ՊՈԱԿ), հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
15:00-17:00 Ավան՝ Աճառյան փողոց 20, 22/1, 22/2 շենքեր, հարակից տարածքների առանձնատներ, թիվ 11 քոլեջի հանրակացարանի շենք, «Սամեգա» ՍՊԸ, Օլիմպիական մարզադպրոցի շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝
11:00-17:00 Նոր Նորք 4-րդ զանգված՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ, «Սմարթ Մոթորս», «Վիներոն» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Էրեբունի վարչական շրջան՝
10:00-12:00 Արցախի փողոց 12, 10, 14, 10Ա, 20, 20/1, 20/2, 22 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-15:00 Աթոյան փողոց, Նոր Արեշի 3-րդ և 12-րդ փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝
10:00-12:00 Ե. Թադևոսյան փողոց 3, 5, 7 շենքեր, Ե. Թադևոսյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գորգագործների փողոց 21, 26 շենքեր, Գորգագործների փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
13:00-15:00 Տաթև գյուղ՝ 1-ին փողոց 23, 24, 3; 10-րդ փողոց 12; 4-րդ փողոց 1-ին նրբանցք՝ 1, 2, 4; 5-րդ փողոց 16; 12-րդ փողոց 8-13, 15; 13-րդ փողոց 9, 10, 13; 16-րդ փողոց 1/2, 4, 7, 8, 10; 17-րդ փողոց 1, 3-5, 7-9, 13, 15, 17, 22-27, 33, 38; 18-րդ փողոց 1, 5, 7, 9, 10-13, 18-22, 24-28, 33-35; 19-րդ փողոց 13, 14; 20-րդ փողոց 5, 6, 8, 12, 16, 18; 2-րդ նրբանցք՝ 1; 6, 8; 3-րդ նրբանցք՝ 1-3, 5, 7; 3-րդ փակուղի՝ 1, 2, 7 հասցեներ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: