Category: Hayelia.am

  • Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

    Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը, շուրջ 5 հազար մարդ էվակուացվել է։

    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։Նշվում է, որ ավելի վաղ Straits Times թերթը հայտնել էր, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 47-ի, շուրջ 2000 մարդ էլ տարհանվել է Ինդոնեզիայի Արևելյան Նուսա-Թենգարա նահանգի Նագակեո շրջանից․ որը գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնից ոչ հեռու։

    «Շուրջ 5 հազար մարդ է տարհանվել այն բանից հետո, երբ 7․7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի արևելքում, որի հետևանքով մահացել էնվազագույնը 51 մարդ»,- ասված է երկարաշարժի վերաբերյալ թարմացված հաղորդագրության մեջ։

    դիտվել է 52 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

  • ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

    Եվրամիության անդամ պետություն դառնալն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում այդ մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա հայտարարել , որ Եվրոպական միությունը, ըստ երևույթին, պատրաստ չէ ընդունել Թուրքիային, և հավելել, որ ԵՄ-ին անդամակցությունն այլևս Անկարայի առաջնահերթություններից չէ։ Էրդողանի խոսքով՝ դրանից ի վերջո կտուժի հենց Եվրոպան։

    Թուրքիան 1995 թվականից Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ունի։ Դրանից հետո 2005 թվականին մեկնարկել են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, որոնք, սակայն, կանգ են առել ու հայտնվել փակուղում։ ԵՄ-ն տարիներ շարունակ քննադատել է Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների, հիմնարար իրավունքների, դատական համակարգի անկախության և իրավունքի գերակայության հետ կապված խնդիրները։ Եվրոպական հանձնաժողովի գնահատմամբ՝ այս ոլորտներում հետընթացը դարձել է անդամակցության գործընթացի կանգի հիմնական պատճառներից մեկը։ 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում տեղի ունեցած քաղաքական զարգացումները, լայնածավալ ձերբակալությունները և իշխանության կենտրոնացումը ավելի են խորացրել Բրյուսելի և Անկարայի տարաձայնությունները։ ԵՄ խորհուրդը 2018 թվականին արձանագրեց, որ Թուրքիայում ժողովրդավարության, հիմնարար իրավունքների և դատական անկախության ոլորտներում շարունակվող հետընթացի պատճառով անդամակցության բանակցությունները փաստացի հայտնվել են փակուղում։

    դիտվել է 36 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

  • Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք)

    Այսօր՝ օգոստոսի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։

    Այս օրն առավելապես ընդգծվում է որդիական սիրո ու մայրական զուսպ սպասման ու հավատի հանգամանքը: Այսօր Որդին, աստվածային զորքով ու հրեշտակներով, եկավ Մոր հետևից:

    Ավետիս՝ բարի լուր

    Եթե երկրային կյանքից հեռանալը վատ լուր կամ սգո առիթ է համարվում, ապա Աստվածածնի հեռանալը ոչ թե տխրություն, այլ ավետիս է` բարի լուր, քանի որ նա վերափոխվեց երկինք՝ Որդու մոտ:

    Ինչպես հղության ավետիսը ստանալիս Մարիամը զգաց Տիրոջ ներկայությունը. «Հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»» (Ղուկ. Ա 28), այնպես էլ երկրային կյանքի ընթացքում ու դրա ավարտին Տերը չթողեց նրան: Փրկչի համբարձումից տասներկու տարի անց, երբ սուրբ Կույսն արդեն պետք է փոխվեր այս մարմնավոր կյանքից, վերափոխումից երեսուն օր առաջ նրան այցելեց Գաբրիել հրեշտակապետը՝ նա, ով հղության ավետիսն էր տվել նրան, այս անգամ տալով երկրից երկինք փոխման լուրը. «Մա՛յր սրբության և առագա՛ստ երանության, տաճա՛ր խնդության և քաղա՛ք թագավորության, մարդկային ցեղի ճանապա՛րհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»:

    Տասնչորս օր անց կրկին եկավ Գաբրիել հրեշտակապետը և կրկին Տիրուհուն ավետեց Աստծո մոտ փոխվելու մասին:

    Մինչ հեռանալը կույսը Հովհաննեսին խնդրում է պատարագ մատուցել, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը: Այդժամ Հովհաննես առաքյալը Վերնատանը կատարեց Պատարագի սուրբ խորհուրդը և երբ Տիրամայրը հայտնեց բոլորին իր ննջման մասին ու մատնանշեց իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզը: Լսելով, որ Աստվածածինը պետք է հեռանա իրենցից, առաքյալներըսկսեցին ողբալ:

    Հովհաննեսը վերցրեց մի տախտակ, տվեց Աստվածածնին և խնդրեց, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցրեց տախտակը, խաչակնքեց և երեսին դրեց, այնուհետև թրջեց արցունքներով և Աստծուց խնդրեց, որ այդ պատկերի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից:

    Երբ առաքյալները շրջապատեցին Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս երևաց: Սենյակի վերևում հայտնվեց Քրիստոս` հրեշտակների զորքերով: Այդ պահին երկնավոր արքայուհու խաղաղ ու մաքուր դեմքը ճառագում էր, իսկ մարմնից հիասքանչ բույր էր տարածվում: Ձեռքերը տարածելով դեպի արևելք՝ գոհանում է և օրհնում Աստծուն: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդում է հոգին։

    Մինչ հանդիսավոր թափորը՝ երանելի սուրբ առաքյալների ու մյուս բարեպաշտ քրիստոնյաների ուղեկցությամբ, ջահերով ու մոմերով, սաղմոսներով ու օրհնությամբ տանում էին մահիճը դեպի Գեթսեմանի, հանկարծ երկնքում՝ ներկաների անմիջապես գլխավերևում, մի ընդարձակ, լուսավոր ամպ գոյացավ և սկսեց ուղեկցել թափորը: Քաղաքը լցվեց նրանց հոգևոր օրհնությունների հնչյուններով: Զայրացած ամբոխը, հարձակվելով առաքյալների վրա, կամեցավ ցրել թափորն ուղեկցողներին։

    Այդ պահին պսակաձև ամպն իջավ ներքև ու կարծես պատնեշի նման շրջապատեց թափորը: Հետապնդողներից շատերը կուրացան: Գեթսեմանի հասնելով՝ առաքյալներն օրհնյալ մարմինն ամփոփեցին քարայրում և մուտքը մի հսկա քարով ծածկեցին։ Երեք օր առաքյալները և մյուս հավատացյալները Աստվածամոր գերեզմանի մոտ անընդմեջ աղոթում էին։ Այդ օրերին լսելի էր հրեշտակների քաղցրաձայն երգը և օրհնաբանությունը: Իսկ չորրորդ օրը՝ առավոտյան, հրեշտակների բանակը, Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ, իջավ երկնային բարձունքից և Աստվածամոր մարմինը երկինք փոխադրեց:

    Աստվածամոր թաղման ժամանակ Բարդուղիմեոս առաքյալը ներկա չէր: Երբ վերադարձավ Երուսաղեմ, խորապես վշտացավ, որ չէր արժանացել Սուրբ Աստվածածնին վերջին հրաժեշտը տալուն: Առաքյալներին խնդրեց բացել Տիրամոր գերեզմանը, որպեսզի ինքն էլ կարողանա վերջին անգամ տեսնել նրան և մխիթարվել:Առաքյալներն աղոթք արեցին ու հոժարեցին եղբոր փափագը կատարել: Երբ բացեցին գերեզմանը, Սուրբ Կույսի մարմինն այնտեղ չգտան, այլ միայն պատանքները: Եվ նրանք փառավորեցին Աստծուն՝ իմանալով Աստվածամոր վերափոխման մասին:

    Որպես մխիթարություն առաքյալները Բարդուղիմեոսին տվեցին Աստվածամոր՝ փայտի վրա դրոշմված պատկերը: Հայկական աղբյուրներից հայտնի է, որ Բարդուղիմեոսն այն Հայաստան բերեց, բազմաթիվ հիվանդների բժշկեց ու դրեց Անձևացյաց գավառի Դարբնոց քար կոչված տեղում, որտեղ եկեղեցի կառուցվեց Աստվածածնի անունով՝ ի պատիվ Տիրամոր պատկերի: Հետագայում այստեղ հիմնվեց կուսանոց, որ կոչվեց Հոգյաց վանք: Այս հնագույն օրինակով հայ եկեղեցիների բոլոր խորանները Աստվածամոր անունով են և նրա պատկերով:

    Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը կենցաղում առավել հայտնի է «Խաղողօրհնեք» և «Աստվածածին» անուններով: Տոնակատարության օրը՝ Ս. Պատարագից անմիջապես հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանվում է ժողովրդին:

    Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1): Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի:

    Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

    Տոնի հաջորդ երկուշաբթին մեռելոց է:

  • Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը

    Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտոմեքենայի և ինքնագլորի (սամակատ) բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում Հին Երևանցի – Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են 26-ամյա Հակոբ Ք.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 15-ամյա Րաֆֆի Ղ.-ի վարած ինքնագլորը։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ինքնագլորը կողաշրջվել է, ապա դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

    Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շնորհիվ Երևանի 103 շտապօգնության բժիշկների և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։

    դիտվել է 99 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

  • Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ

    Երևանում oգոստոսի 16-ի երեկոյան և 17-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

    Օգոստոսի 16-20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-17-ին առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օգոստոսի 16-20-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

    դիտվել է 53 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

  • Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել

    Այսօր՝ օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Ջրառատ գյուղի տարածքում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքի վրա։

    Վագոնի առաստաղի փայտյա կոնստրուկցիաների և ռելսերից մոտ 2 քմ հատվածում հրդեհ է բռնկվել։
    Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

    shamshyan.com

    դիտվել է 83 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

  • Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին

    Մոսկվայի «Լոկոմոտիվն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում դիտարկել է Երևանի «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանին թիմ հրավիրելու տարբերակը:

    Ինչպես հայտնում է «Евро-Футбол.Ру»-ն, մոսկովյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու նպատակով պաշտոնական հարցում է կատարել։ Այնուամենայնիվ, գործարքը ձախողվել է. «Փյունիկը» ցանկություն չի հայտնել վաճառել իր սանին ռուսական ակումբին։ Բացի այդ, ինքը՝ ֆուտբոլիստը, նույնպես պատրաստ չի եղել նման տեղափոխության։

    Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 6 հանդիպումներում Կառլեն Հովհաննիսյանն արդեն հասցրել է դառնալ 1 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նախորդ մրցաշրջանում նա «Փյունիկի» մարզաշապիկով մասնակցել էր 27 խաղի՝ աչքի ընկնելով 1 խփված գնդակով։

    Հեղինակավոր Transfermarkt պորտալը Հայաստանի հավաքականի երիտասարդ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 250 հազար եվրո։

    Armsport

    դիտվել է 62 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

  • ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է

    Թբիլիսիում՝ Ազատության հրապարակի հարևանությամբ գտնվող պետական գույքն աճուրդում վաճառվել է 34 մլն 810 հազար լարիով, ինչը 21 մլն լարիով ավելի է մեկնարկային գնից։

    Նշված շենքում մինչև անցյալ տարի տեղակայված էր ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության տեղեկատվական կենտրոնի գրասենյակը, որը լուծարվել էր 2025 թվականին։

    Աճուրդն ավարտվել է օգոստոսի 13-ին։ Կառույցը գտնվում է Թբիլիսիի Շալվա Դադիանիի փողոց N2 / Կոտե Աբխազի փողոց N1 հասցեում և ներառում է 478 քմ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս ու դրա վրա գտնվող շենք-շինությունը։ Գույքի վաճառքը ենթադրում է նաև ներդրումային պարտավորություններ։

    «Պետական գույքի ազգային գործակալության» վաճառքի հանած օբյեկտի մեկնարկային գինը 14 մլն 80 հազար լարի էր։

    Շենքն ունի մշակութային ժառանգության անշարժ հուշարձանի կարգավիճակ։ Գույքի մասնավորեցման պայմանն է առավելագույնը 4 տարվա ընթացքում առնվազն 5 մլն լարիի ներդրում անելը և տարածքում բիզնես-օբյեկտի (հյուրանոց, գրասենյակ, առևտրի կամ սննդի սրահ) գործարկումը։

    «Գույքի մասնավորեցման պայմանների համաձայն՝ առուվաճառքի համապատասխան պայմանագրի կնքումից հետո՝ ոչ ավելի, քան 48 ամսվա ընթացքում, անձամբ կամ երրորդ անձանց միջոցով, մասնավորեցվող անշարժ գույքում առևտրային/բիզնես գործունեություն ծավալելու նպատակով պետք է ստեղծվեն և սկսեն գործել գրասենյակային տարածքներ, միջազգային օպերատոր ընկերության (կամ դրանց մասնաճյուղերի) ցանցային հյուրանոց(ներ), առևտրի կամ սննդի օբյեկտ(ներ) (բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների առօրյա առևտրի կետերի)», — նշված է աճուրդի վերաբերյալ տեղեկության մեջ։

    Սեփականատերը նաև պարտավոր է առուվաճառքի պայմանագրի կնքումից հետո ոչ ավելի, քան 1 ամսվա ընթացքում Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության կամ Թբիլիսիի քաղաքապետարանի հետ կնքել մասնավորեցվող անշարժ գույքի՝ որպես հուշարձանի պահպանման ու խնամքի պայմանագիր։

    Aliq.ge

    դիտվել է 50 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

  • Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում

    Եվրոպայի հայերի համագումարը հայտարարություն է տարածել, որտեղ խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը՝ հատկապես Եվրոպական երկրներում։ Հայտնում է «Նիդեռլանդական օրագիր»-ը։

    Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի է ունեցել հերթական միջոցառումը՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հետազոտող Զարիֆա Հագվերդիևայի «Երևան՝ իմ սրտում ապրող հայրենիք» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսը կազմակերպվել է Ադրբեջանի դեսպանատան, պետական կառույցների եւ այսպես կոչված «Շվեդիա-Ադրբեջան միության» կողմից:
    Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանը ներկայացնել որպես այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»՝ նշանակում է փորձել ժխտել հայ ժողովրդի հազարամյակների պատմական և մշակութային ժառանգությունը։ Սա մշակույթ չէ, այլ գիտակցված քարոզչական արշավ, որի նպատակն է տարածել Ադրբեջանի պաշտոնական նարատիվը Շվեդիայում եւ այլ երկրներում։
    Ադրբեջանական այս միությունը (SAF-ը) Ստոկհոլմում գրանցված է որպես մշակութային և համագործակցության միություն, սակայն նրանց գործունեությունը ցույց է տալիս, որ նրանք իրականում գործում են, սերտ կապերով Ադրբեջանի կառավարության և դեսպանատան հետ, որպես կցորդ միություն։ Պետական նարատիվների և պատմության կեղծիքների տարածմամբ նրանք խախտում են այն օրինաչափությունը, որը սպասվում է մշակութային միությունից ժողովրդավարական երկրում։ Ավելին, SAF-ը ոչ միայն սերտորեն համագործակցում է պետական կառույցների հետ, այլև ստանում է ֆինանսական աջակցություն Բաքվի կառավարությունից։
    Այսօր, երբ թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը պաշտոնապես խոսում են խաղաղության և հաշտության մասին, առավել վնասակար է տարածել քարոզչություն, որը հիմնված է կեղծիքների և պատմական վերաշարադրումների վրա։ Նման գործունեությունը վտանգում է խաղաղության գործընթացը և խորացնում է պառակտումը։
    Եվրոպայի հայերի համագումարը կոչ է անում Շվեդիայի հասարակությանը լինել զգոն և չխաբվել քաղաքականապես մոտիվացված կեղծիքներով։ Մշակութային միությունները պետք է նպաստեն երկխոսությանը, փոխըմբռնմանը և հարգանքին՝ այլ ոչ թե պառակտմանը և կեղծարարությանը։
    Եվրոպայի հայերի համագումար

    Շվեդիա, Ուփսալա
    15 օգոստոս 2026

    դիտվել է 33 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

  • Քամու հետևանքով վնասները

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Գեղաքունքի և Կոտայքի մարզերում։

    Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ։

    Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

    Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների, թեքված սյուների ապամոնտաժման, ամրացման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։

    Դեպքերի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է համապատասխան մարմիններին։

    դիտվել է 160 անգամ