Category: Hayacq

  • «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն, կա վիրավnր

    «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն, կա վիրավnրԱյսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 08։45-ի սահմաններում Մարմարաշեն գյուղում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

    Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

  • ՊՆ պաշտոնյան մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ․ ՀԿԿ

    ՊՆ պաշտոնյան մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ․ ՀԿԿՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, կատարել է դիզվառելիքի հափշտակություն:

    Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը 2026 թվականին զորամասի բանվոր-վարորդի հետ պայմանավորվել է զորամասի տարածքից դուրս հանել դիզվառելիքը՝ այն անձամբ տնօրինելու նպատակով։

    Զորամասի աշխատակիցը, ընդունելով պաշտոնյայի առաջարկը, միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով  դիզվառելիքը հանել է զորամասի տարածքից և օժանդակել այն հափշտակելու գործընթացում: Նշված դիզելային վառելիքը տրանսպորտային միջոցից հայտնաբերվել է ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնի աշխատակիցների կողմից։

    ՀՀ ՊՆ N զորամասի վերը նշված պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրան օժանդական անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ներկայացված մեղադրանքներում վերջիններս իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։

    Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

    ՀՀ ՔԿ

  • Մարկո Ռուբիոն մեղադրել է Իրանին Վաշինգտոնի հետ բանակցություններին անլուրջ վերաբերվելու մեջ

    Մարկո Ռուբիոն մեղադրել է Իրանին Վաշինգտոնի հետ բանակցություններին անլուրջ վերաբերվելու մեջԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Թեհրանը լրջորեն չի մոտենում Վաշինգտոնի հետ բանակցություններին։

    «Խնդիրն այն է, որ իրանական կողմը լուրջ չի վերաբերվում բանակցություններին։ Եթե նրանք լուրջ են տրամադրված, ապա մենք նույնպես լուրջ ենք։ Եթե ոչ, ապա մենք կանենք ամեն անհրաժեշտ քայլ՝ պաշտպանելու մեր և մեր դաշնակիցների շահերը», – ասել է Ռուբիոն Մանիլայում՝ արտգործնախարարների հանդիպման ընթացքում։

    Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ դիվանագիտական ճանապարհով տարաձայնությունների կարգավորմանը։

    «Մենք բաց ենք և միշտ պատրաստ ենք լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով, և դա վերաբերում է նաև Իրանին», – ընդգծել է պետքարտուղարը։

    Ռուբիոն նշել է, որ իրանական կողմը, «չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին, չի կատարել ստանձնած պարտավորությունները»։

    «ԱՄՆ-ն շարունակում է բաց մնալ դրական և կառուցողական բանակցությունների համար, եթե ստանձնած պարտավորությունները կատարվեն։ Երբ դրանք չեն կատարվում, ինչպես տեղի ունեցավ այս դեպքում, հետևանքներ են լինում, և դա անխուսափելի է», – հավելել է նա։

    Խոսելով Հորմուզի նեղուցում նավարկության իրավիճակի մասին՝ Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «պահանջում է վերահսկելու նեղուցով նավերի տարանցումը, մինչդեռ գործող միջազգային իրավական որևէ մեխանիզմ նրան նման իրավունք չի տալիս»։

    Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը միջազգային ջրային ուղի է։

    «Եթե Մերձավոր Արևելքում նախադեպ ստեղծվի, երբ որևէ պետություն որոշի վերահսկել միջազգային ջրային ուղին, տուրք գանձել, իսկ չվճարելու դեպքում պայթեցնել նավերը, ապա դա չափազանց վտանգավոր նախադեպ կլինի, որը կարող է կրկնվել նաև աշխարհի այլ տարածաշրջաններում», – ասել է Ռուբիոն։

    Նրա խոսքով՝ հարցի առանցքում «նավարկության ազատության հիմնարար սկզբունքներն» են։

  • Հուլիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հուլիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00–13:00 Կիլիկիա թաղամաս մասնակի, Այասի փողոց 72/1 հասցե,

    11:00–14:00 Ծովակալ Իսակովի պողոտա 5/1, 9 շենքեր, Նորագյուղ 37–337 առանձնատներ, Թաիրովի փողոց 46, 46/81 առանձնատներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00–11:00 Աշտարակի խճուղու 49, 51 տեղամասեր մասնակի,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00–11:00 Ծովակալ Իսակովի պողոտա 50/3, 50/10 շենքեր, հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00–13:00 Ավան՝ Մարշալ Խուդյակովի փողոցի և 6-րդ փողոցի առանձնատներ մասնակի, «Դե Մարիա» ՍՊԸ, «Մատրիքս» ՍՊԸ, «Վիվա Արմենիա» ՓԲԸ, «Մարիետա Սարկիսովա» ԱՁ, թիվ 51 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Արմտրանսնաց» ՍՊԸ, թիվ 87 դպրոց և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

    13:00–15:00 Ավան՝ Մարշալ Խուդյակովի փողոց 68/1, 68/2, 84/1, 84/2, 84/3, 84/4 շենքեր, «Շինարար» ՍՊԸ, «Լիմուշ» ՍՊԸ, Դ. Մալյանի փողոցի առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00–17:00 Ավան՝ Մարշալ Խուդյակովի փողոց 70 շենք, Մարշալ Խուդյակովի փողոցի առանձնատներ մասնակի, «Գայանե Շողեր» ՍՊԸ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00-12:00 Անդրֆեդերացիայի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00–15:00, Մեծամոր քաղաք՝ 4-րդ թաղամասի ժամանակավոր տնակներ,

    Արագածոտնի մարզ՝

    11:00–13:00 Մաստարա, Զովասար, Գառնահովիտ, Ձորագյուղ և Ծաղկասար գյուղեր,

    Արարատի մարզ՝

    11:00–12:00 Արարատ քաղաք՝ Շահումյան և Արարատյան փողոցներ մասնակի, Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան մասնակի,

    11:00–12:30 Ջրաշեն գյուղ մասնակի,

    13:00–14:30 Արաքսավան, Մխչյան, Դիմիտրով և Մրգավետ գյուղեր մասնակի,

    13:00–16:00 Հովտաշեն գյուղ մասնակի,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00–13:30 Ջերմուկ քաղաք՝ Մաշտոցի, Ամառանոցային փողոցներ մասնակի, Ձախափնյա թաղամաս մասնակի, Ռինդ գյուղ մասնակի,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00–11:30 Ճամբարակ համայնք, Դպրաբակ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

    11:30–12:00 Ճամբարակ համայնք, Անտառամեջ գյուղն ամբողջությամբ,

    12:00–12:30 Ճամբարակ համայնք, Ձորավանք գյուղն ամբողջությամբ,

    12:30–14:30 Ճամբարակ համայնք, Դրախտիկ գյուղն ամբողջությամբ,

    11:30–13:30 Վարդենիս քաղաք՝ Լեռնագործների, Մեսրոպ Մաշտոցի, Վազգեն Սարգսյան, Միկոյան, Մյասնիկյան, Չարենցի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00–16:50 Վարդենիս քաղաք՝ Աճառյան, Անտառային, Գայի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00–15:50 Մեծ Մասրիկ գյուղ, 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Շիրակի մարզ՝

    11:00–14:30 Աշոցքի տարածաշրջան՝ Բավրա, Սարագյուղ գյուղեր և Բավրայի մաքսակետ,

    11:00–17:00 Արթիկի տարածաշրջան՝ Փանիկ, Մեղրաշատ, Գետափ, Հոռոմ, Նոր Կյանք, Լուսակերտ և Սարատակ գյուղեր,

    Տավուշի մարզ՝

    11:30–14:30 Հաղարծին գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ

    10:00–12:00 Վանաձոր քաղաք՝ Թումանյան փողոց 11 շենք, Մոսկովյան փողոց 56, 58, 60, 62, 64, 66, 68, 70 շենքեր մասնակի, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նարեկացի փողոց 20ա լցակայան, ՀՀ ՆԳՆ Հաշվառման, քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչություն, Նարեկացի փողոցի ավտոտնակներ և առանձնատներ,

    11:00–14:00 Ամրակից գյուղ,

    Սյունիքի մարզ՝

    10:00-11:00 Նորաշենիկ գյուղ,

    10:00–12:00 Գորայք գյուղ,

    11:30–14:30 Սիսիան քաղաք՝ Պ. Սևակի փողոց, Շահումյան, Սյունիքի և Սպանդարյան փողոցներ մասնակի:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Զինծառայող է մահшցել, նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

    Զինծառայող է մահшցել, նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿՀուլիսի 21-ին արձանագրված ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

    Կատարվում են քննչական և վարութային գործողություններ։

  • «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

    «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտումՀուլիսի 21-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել Երևան քաղաքի վարչական տարածքում գործող թվով 39 «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում։ Հայտնում են քաղաքապետարանից;

    Արդյունքում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում, մասնավորապես՝

    39 դեպք՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի,

    6 դպք՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի,

    1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,

    3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,

    1 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման։

    Ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ։

  • Հուլիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Հուլիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 22-ին ժամը 10:00-ից մինչև 19:00-ն, կդադարեցվի Վանաձոր քաղաքի Աղայան, Ձերժինսկու, Աճառյան, Իսակովի, Կասյան, Կնունյանց, Մոնթե Մելքոնյան, Մուսայելյան, Ներսիսյան և Ստեփանյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 22-ին ժամը 10:00-ից մինչև 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 5-րդ փողոցի թիվ 45ա բազմաբնակարան շենքի 1-ին և 2-րդ մուտքերի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 22-ին ժամը 11:00-ից մինչև 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի գազասպառողների գազամատակարարումը։

  • ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է 200.000 դրամով

    ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է 200.000 դրամովՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին 200 հազար դրամով։

    Այս մասին տեղեկանում ենք ԿԿՀ-ից։

    Այս մասին գրում է Փաստինֆոն։

    Ըստ որոշման՝ Կարապետյանին տուգանել են կուսակցության նախագահի պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու համար։

    «Հանձնաժողովի կողմից 2026 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԻՎ/104/2026որոշմամբ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով նախատեսված Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամի, իսկ այլ ղեկավար մարմնի դեպքում այդ մարմնի անդամի 2026 թվականի պաշտոնեական պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելու համար Սամվել Սարգսի Կարապետյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200 000 ՀՀ դրամի չափով»,- նշված է ԿԿՀ-ի կայացրած որոշման մեջ։

    Նկատենք, որ Սամվել Կարապետյանն առ այս պահը գտնվել է տնային կալանքի տակ, իսկ կուսակցության նախագահի պարտականություններն ստանձնելու ժամանակ՝ 2026 թվականի փետրվարին, դատարանի որոշմամբ սահմանափակված են եղել նրա շփումների շրջանակը, արգելվել միասին ապրող անձանցից բացի այլ անձանց հետ հաղորդակցվելը։

    ԿԿՀ որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Սարգսի Կարապետյանին այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) հաջորդող օրվանից։

  • Հրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումը

    Հրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըԱյսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք բնակավայրի 1-ին փողոցի 17 տանը հարակից անասնագոմի մոտ խոտածածկ տարածք է այրվում։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

    Հրշեջ փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը բնակելի տուն չի հասել։

    Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են դեպի հանգամանքները և անասնագոմի սեփականատիրոջ ինքնությունը։

  • Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

    Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, որը հրաժարվել էր շարունակել աշխատանքը կառավարության կազմում, հրաժարվել է նաև Ազգային ժողովի պատգամավորի մանդատից։

    Հիշեցնենք, որ կառավարության կազմում Հայրապետյանի աշխատանքը չշարունակելու փաստը հաստատել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մխիթար Հայրապետյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ընտրացուցակի 36-րդ համարն էր և ընտրվել էր պատգամավոր, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել երեկ։ Արդյունքում այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մանդատ չի ստանա։

    Ուշագրավ է, որ սա արդեն երկրորդ նման հրաժարականն է նույն քաղաքական շրջանակում։ Ավելի վաղ պատգամավորական մանդատից հրաժարվել էր նաև Մխիթար Հայրապետյանի քավորը՝ Վաղարշակ Հակոբյանը՝ բիզնեսով զբաղվելու հրապարակային պատճառաբանությամբ։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փոփոխությունները չեն սահմանափակվում միայն անձամբ Հայրապետյանի որոշմամբ։ Նրա ղեկավարած ոլորտում ևս կադրային տեղաշարժերն արդեն մեկնարկել են․ նախարարի թիմի ներկայացուցիչները հերթով ազատման դիմումներ են ներկայացնում՝ սկսած նախարարի տեղակալներից։

    Այս ամենը, ըստ իշխանական աղբյուրներում շրջանառվող տեղեկությունների, վկայում է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կադրային փոփոխությունները լինելու են ոչ թե մասնակի, այլ համակարգային բնույթի։

    Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալու Մխիթար Հայրապետյանի ծրագիրը դեռ մշուշոտ է, քանի որ ընտրությունները կկայանան մյուս տարվա գարնանը»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: