Category: Hayacq

  • Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել

    Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացելԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ԱԺ 9–րդ գումարման առաջին նիստին մասնակցելու հրավեր չի ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։

    «Վեհափառն այս պահին դեռևս հրավեր չի ստացել»,– նշեց նա։

    Հիշեցնենք, որ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00–ին։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն ՀՀ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը։

  • Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել

    Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել Հուլիսի 22-ին՝ ժամը 17։06-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի նախկին կահույքի արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող չշահագործվող կահույքի արտադրամասի տանիքում։

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։00-ին, մարվել՝ 18։44-ին։ Այրվել են խոտածածկույթ (200 քմ) և շինության տանիքը՝ մոտ 90 քմ։

  • Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 23-ի համար

    Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 23-ի համարRate.am | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ի դրությամբ՝

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 363,05 դրամ է, վաճառքը՝ 368,17 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 411,55 դրամ, վաճառքի դեպքում՝ 423,55 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.40 դրամ, վաճառքինը՝ 4.81 դրամ։

  • Ինքնшսպшն եղած զինվորի գործով 2 անձ կա ձերբակալված. մեղադրանքներ են առաջադրվել

    Ինքնшսպшն եղած զինվորի գործով 2 անձ կա ձերբակալված. մեղադրանքներ են առաջադրվելՀուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ շարքային զինծառայողի նկատմամբ՝ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

    ՔԿ-ից հայտնում են, որ վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

    Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

    Ինչպես արդեն հայտնել ենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել վերադարձնել ՀՀ գլխավոր դատախազության՝ Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը:

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է նաև Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը: 

  • Լևոն Արոնյանը նվաճեց Biel Chess Festival-ի հաղթողի կոչումը

    Լևոն Արոնյանը նվաճեց Biel Chess Festival-ի հաղթողի կոչումըԼևոն Արոնյանը (ԱՄՆ) նվաճեց Շվեյցարիայում անցկացված Biel Chess Festival-ի հաղթողի կոչումը գրոսմայստերների տրիատլոնում (արագ, դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի ընդհանուր հաշվարկում)։ Այս մասին գրում է shantnews-ը:

    Արոնյանը հաղթեց արագ և կայծակնային շախմատի մրցաշարերում, դասական շախմատի մրցաշարում նա գրավեց չորրորդ տեղը։

    Ընդհանուր հաշվարկում Լևոն Արոնյանը վաստակեց 25 միավոր։ Երկրորդ տեղը գրաված ադրբեջանցի Այդին Սուլեյմանլին վաստակեց 21 միավոր։

  • Հուլիսի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հուլիսի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    11:00-14:00 Աբովյան փողոց 17, 19, 21, 23, 26, 26, 26ա, 26բ, 28 շենքեր, Նալբանդյան փողոց 31, 33, 35 շենքեր, Սայաթ-Նովայի պողոտա 21, 21ա շենքեր,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    12:00-16:00 Արաբկիր 35-րդ փողոցի 1-13 առանձնատներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-11:00 Շիրազի փողոց 3/1 («ՎԱԿ ՄԵՏԱԼ» ՍՊԸ), ՀԱ Գ-1 թաղամաս և Շիրազի փողոց մասնակի,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-11:00 Հաղթանակ 1-ին և Նորիկի փողոցներ մասնակի,

    Երևանի Նորք Մարաշ վարչական շրջան՝

    11:00-15:00 Գ. Հովսեփյան փողոց 24/2 շենք, «Սմարտ Աուտո» ՍՊԸ,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00-13:00 Ավան՝ Մարշալ Խուդյակովի և Ա. Շահինյան փողոցներ մասնակի, Ա. Շահինյան 2-րդ, 5-րդ նրբանցքներ մասնակի, «Ասողիկ» ՍՊԸ, «Գ. Ղարիբյան» ԱՁ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-15:00 Ավան՝ Մ. Խուդյակովի փողոցի առանձնատներ մասնակի, Մ. Խուդյակովի 5-րդ նրբանցքի առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00-17:00 Ավան՝ Մ. Խուդյակովի 2-րդ, 3-րդ նրբանցքների առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-15:00 Առինջ գյուղ՝ Դուրյան թաղամաս 4-րդ փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Ներքին Չարբախ թաղամասի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00–12:00 Սասունցի Դավթի փողոց 13 շենք, Մուրացան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Միչուրինի փողոց, Սասունցի Դավթի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Արտաշիսյան փողոց 53/14, 53/15, 55/13, 57/1, 57/12, 59, 59/1, 61, 63, 63ա, 63բ, 65, 67, 69 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանանդյան փողոց 41/44, 48, 50, 52, 57ա, 59ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փողոց 47 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00-13:00 Երասխահուն գյուղ,

    Արագածոտնի մարզ՝

    11:00-17:00 Սասունիկ, Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ գյուղերն ամբողջությամբ, Ագարակ գյուղ մասնակի,

    Արարատի մարզ՝

    11:00-12:30 Ջրաշեն գյուղ մասնակի,

    11:00-14:00 Մասիս քաղաք՝ Կայարան և 2-րդ թաղամասեր մասնակի, Գործարանային, Հրանտ Վարդանյան, Շիրակի, Սայաթ-Նովայի, Երկաթուղայինների փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վեդի քաղաք՝ Սալակիտի ոչ բնակիչ-բաժանորդներ, Սայաթ-Նովա և Եղեգնավան գյուղեր մասնակի, Այգավան, Ավշար գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-14:00 Արտաշատ քաղաք Թումանյան, Իոսիֆյան, Բաղրամյան, Լուսինյան, Նարեկացի, Չաուշի, Նժդեհի, Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան–Երասխ մայրուղին մասնակի, Մարքսի 93, 96, Աթարբեկյան 105, Մյասնիկյան 159 հասցեների ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան և Շահումյան գյուղեր, Մխչյան գյուղ մասնակի,

    Վայոց Ձորի մարզ՝

    10:00-13:00 Եղեգնաձոր քաղաք՝ Անդրանիկի փողոց, Երևանյան խճուղին մասնակի, Քարագլուխ, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս, Սալլի, Գետափ, Շատին, Արտաբույնք, Հորբատեղ, Եղեգիս, Գետիկ, Վարդահովիտ, Գողթանիկ, Հերմոն, Արատես գյուղեր, Գլաձոր գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-13:00 Ջերմուկ քաղաք՝ Մաշտոցի, Ստեփանյան փողոցներ մասնակի, Ձախափնյա թաղամաս մասնակի, Ռինդ գյուղ մասնակի,

    11:00-14:00 Արտավան գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    11:00-13:00 Աբովյան քաղաք՝ «Զատիկ» մանկատան հարակից բաժանորդներ, ավազի հանքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    10:00-16:00 Բագրևանդ թաղամաս մասնակի, Ջրվեժ Ա թաղամաս մասնակի, Ձորաղբյուր գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-16:00 Աղավնաձոր գյուղ՝ «Վիվա-Ման» ՍՊԸ, Համակցված կերերի գործարան, «Մանկավարժական համալսարան», «Ուղեծիր», «Արմեն Հովհաննիսյան», «Լավրենտի Վարդանյան», «Զարթոնք», «Կակոսյան Աիդա» հանգստյան տներ, «Վիվա-Արմենիա», «Յուքոմ», «Թիմ Տելեկոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ, սեփականատերեր՝ «Զարիկ Գևորգյան», «Արմեն Ավագյան», «Սևակ Հակոբյան», «Ռոման Մուրադյան», «Արսեն Հարությունյան» և հարակից այլ բաժանորդներ, Եղվարդ քաղաք և ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի․ «Բաբենց» գյուղատնտեսական կոլեկտիվ տնտեսություն, սեփականատերեր՝ «Հայկ Մկրտչյան», «Լ. Սահակյան», «Օհուդ» ՍՊԸ, «Լուսին ՓԻՓ», «Նաիրի» ձեռնարկություն, Ա/Ձ «Գ. Մարտիրոսյան», «Ռաֆշին» ՍՊԸ, «Սիմոնյան և ընկերներ» ՍՊԸ, Ա/Ձ Սիմոնյան, «Հ Կ Գ» ՍՊԸ, սեփականատեր՝ «Ն. Մխիթարյան», «Ինկոմսպասարկում» ՍՊԸ, «Նաիրիշին» ԲԲԸ, «Մոդուս Գրանում» ՍՊԸ, Զին Մաս, «Ֆուդ Ֆակտորի» ՍՊԸ, «Գարդենիա Լեբնիզ Ֆարմ» ՍՊԸ, «Աշխատանք» ՍՊԸ, սեփականատեր՝ «Կարապետ Գևորգյան», Եղվարդի մարզական կոշիկների գործարան, «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ, Համակցված կերերի գործարան,

    11:00-17:00 Պռոշյան համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ․ Իսակովի, Գայի, Մայիսյան, Զոհրաբի, Երևանյան, Թումանյան փողոցներ, Չաուշի փողոցի 1-ին նրբանցք,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00-12:00 Ներքին Գետաշեն գյուղ՝ Դարեր թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դրախտիկ, Աղբերք գյուղեր, Դրախտիկից-Շորժա ընկած ծովափնյա տարածքներ,

    11:00-14:00 Վարդենիկ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00-13:00 Ներքին Գետաշեն գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:15-13:15 Ներքին Գետաշեն գյուղ՝ Գետափնյա թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:30-14:30 Ներքին Գետաշեն գյուղ՝ Գետափնյա թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:45-15:45 Ներքին Գետաշեն գյուղ՝ Վերին Դեմեր թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    16:00-17:00 Ներքին Գետաշեն գյուղ՝ Վերին Դեմեր թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:30-16:30 Զոլաքար գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:30-17:00 Լուսակունք գյուղ՝ 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Շիրակի մարզ՝

    11:00-15:00 Աշոցքի տարածաշրջան՝ Գոգհովիտ գյուղ՝ 1-ին փողոց մասնակի և 7-րդ, 8-րդ, 10-րդ փողոցներ,

    11:00-16:00 Ամասիայի տարածաշրջան՝ Արեգնադեմ, Մեղրաշատ, Գտաշեն, Կամխուտ, Բյուրակն, Ողջի գյուղեր, Ախուրյանի տարածաշրջան՝ Ջաջուռ, Ջաջուռ Կայարան, Սարիար, Կրաշեն, Լեռնուտ գյուղեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

    Տավուշի մարզ՝

    11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Կալինինի փողոց մասնակի,

    11:00-15:00 Դիլիջան քաղաք՝ Պարզ լճի փողոց, Դիլիջան–Իջևան մայրուղին մասնակի, Թեղուտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00-14:00 Աքորի և Կաճաճկուտ գյուղեր,

    Սյունիքի մարզ՝

    10:00-12:00 Ակներ և Վերիշեն գյուղեր մասնակի,

    12:00-14:00 Ակներ և Վերիշեն գյուղեր մասնակի,

    11:30-14:30 Սիսիան քաղաք՝ Գրիգոր Լուսավորչի փողոց մասնակի, Տեր-Ղազարյան փողոց, Նիկողայոս Ադոնցի նրբանցք մասնակի, Նիկողայոս Ադոնցի փողոց 3, 6 և Սիսական փողոց 19 շենքեր:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Տարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի

    Տարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառիԻրանը ոչ ոքի թույլ չի տա տարածաշրջանում նավթ վաճառել, եթե Թեհրանն ինքը չունենա նման հնարավորություն։ Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

    «Տարածաշրջանում, որտեղ մենք նավթ չենք վաճառի, ոչ ոք նավթ չի վաճառի։ Եթե մեր անվտանգությունը չապահովվի, ենթակառուցվածքային ոչ մի օբյեկտ անվտանգ չի մնա, իսկ նեղուցի անվտանգությունը հնարավոր է միայն ամերիկյան ուժերի բացակայության դեպքում», -գրել է Ղալիբաֆը։

    Նա ընդգծել է, որ տվյալ հակամարտության հավասարումը հանգել է կանոնին․ «կամ բոլորը, կամ ոչ ոք»։

  • Ռուբլին թանկացել է, տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 22-ի համար

    Ռուբլին թանկացել է, տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 22-ի համարRate.am | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 22-ի դրությամբ՝

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 363,08 դրամ է, վաճառքը՝ 368,32 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 411,82 դրամ, վաճառքի դեպքում՝ 423,67 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.39 դրամ, վաճառքինը՝ 4.81 դրամ։

  • Իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը, ովքեր կդառնան ԱԺ պատգամավորներ

    Իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը, ովքեր կդառնան ԱԺ պատգամավորներԿենտրոնական ընտրական հանձնաժողովը

    կազմել է արձանագրություն, ըստ որի 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական

    ընտրությունների արդյունքում Ազգային ժողովի պատգամավորներ են գրանցվում և մանդատներ են

    տրամադրվում՝


    «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության

    Ընտրական ցուցակի երկրորդ մասից՝

    Բաքոյան Ռուստամ Զուրբայի

    Սանդիկով Ալեքսեյ Իվանի

    Հասանով Կնյազ Համիդի


    Ընտրական ցուցակի առաջին մասից՝

    Ռուբինյան Ռուբեն Կարապետի

    Ալեքսանյան Վահագն Հովիկի

    Ղազարյան Ալխաս Աղաբեկի

    Հարությունյան Արայիկ Էդուարդի

    Կոնջորյան Հայկ Արսենի

    Ջուլհակյան Արուսյակ Թովմասի

    Հակոբյան Հասմիկ Արմենի

    Խաչատրյան Արմեն Էդմոնդի

    Մանավազյան Արուսյակ Լևոնի

    Հովհաննիսյան Արթուր Ղարիբի

    Գաբրիելյան Վիլեն Կարենի

    Ղազարյան Սոնա Արայի

    Եղոյան Արման Աշոտի

    Բաթոյան Զարուհի Վալերիանի

    Միքայելյան Սասուն Մեխակի

    Գաբրիելյան Սիսակ Արմենի

    Բաղդասարյան Նազելի Հրաչի

    Թունյան Բաբկեն Էդիկի

    Գասպարյան Տաթևիկ Մաթևոսի

    Լևոնյան Լևոն Գագիկի

    Վարդանյան Արաքսյա Պողոսի

    Հարությունյան Քնարիկ Համլետի

    Գրիգորյան Նարեկ Հարազատի

    Դավոյան Արփինե Հրահատի

    Սիմիդյան Հակոբ Կարապետի

    Սարգսյան Գարիկ Մնացականի

    Ղալումյան Վահե Վոլոդյայի

    Բադալյան Լուսինե Խաչիկի

    Մինասյան Սարիկ Սամվելի

    Բագրատյան Սերգեյ Պապաշի

    Մինասյան Լիլիթ Համբարձումի

    Խանդանյան Սարգիս Հայկի

    Պողոսյան Մարիամ Աշոտի

    Խաչատրյան Միքայել Արմենի

    Վարդանյան Ծովինար Գևորգի

    Սարգսյան Տրդատ Նորիկի

    Սինորյան Նատալյա Արամի

    Գյուլնազարյան Լյուդվիգ Արիստակեսի

    Ղազարյան Թագուհի Արարատի

    Քոչարյան Անդրանիկ Գրիգորի

    Հովհաննիսյան Սուրեն Մկրտչի

    Ստեփանյան Լիլիթ Սասունի

    Խաչատրյան Վլադիմիր Գագիկի

    Սայադյան Սյուզաննա Վարդգեսի

    Ղահրամանյան Նարեկ Սամվելի

    Երեմյան Ռուզաննա Գրիգորի

    Համբարձումյան Կարեն Հովհաննեսի

    Չախոյան Տարոն Արթուրի

    Կարապետյան Մարիա Էդվարդի

    Բաբայան Նարեկ Աբրահամի

    Բավեյան Նելլի Էդիկի

    Սահակյան Ահարոն Մամիկոնի

    Հակոբյան Վոլոդյա Գառնիկի

    Հովհաննիսյան Նոնա Գագիկի

    Խաչատրյան Արամ Մայիսի

    Գրիգորյան Հռիփսիմե Աշոտի

    Արշակյան Գոռ Մնացականի

    Գալստյան Տիգրան Վանուշի

    Ավետիսյան Լուսինե Հրահատի

    Համբարձումյան Ռոման Վարազդատի

    Աղաջանյան Էդուարդ Արթուրի


    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի

    Ընտրական ցուցակի երկրորդ մասից՝

    Ավչյան Արման Բենյամինի


    Ընտրական ցուցակի առաջին մասից՝

    Կարապետյան Նարեկ Կարենի

    Վարդևանյան Արամ Պողոսի

    Ղազինյան Դավիթ Գագիկի

    Մխիթարյան Ռուբեն Աշոտի

    Հովսեփյան Արեգա Օլեգի

    Ասլանյան Մամիկոն Լևուշի

    Ղահրամանյան Մարիաննա Արթուրի

    Սուքիասյան Հայկ Նաիրիի

    Դարբինյան Արգիշտի Սամվելի

    Յոլյան Իրինա Սամվելի

    Ղազարյան Էդգար Ֆերդինանդի

    Աբրահամյան Տիգրան Արմենի

    Մաթևոսյան Լենա Վազգենի

    Գևորգյան Անդրանիկ Մհերի

    Ֆարմանյան Հայկ Լևոնի

    Թամրազյան Գրիշա Մաքսիմի

    Գասպարյան Լիաննա Հենրիկի

    Վարդանով Վաղինակ Վլադիմիրի

    Դավթյան Գառնիկ Մկրտչի

    Մանուկյան Լիանա Աշոտի

    Մնացականյան Հարություն Բորիսի

    Այվազյան Վրույր Գարեգինի

    Ավետիսյան Սյուզաննա Թաթուլի

    Հարությունյան Հարություն Գագիկի

    Մանուկյան Շիրազ Սմբատի

    Միրզոյան Անուշ Արթուրի

    Մանուչարյան Անուշավան Հարությունի

    Ենգոյան Հասմիկ Ալեքսանդրի


    «Հայաստան» կուսակցությունների դաշինքի

    Ընտրական ցուցակի առաջին մասից

    Սաղաթելյան Իշխան Վաչիկի

    Գրիգորյան Աննա Արամի

    Խաչատրյան Սևակ Սասունի

    Խաչատրյան Արթուր Լևոնի

    Վարդանյան Քրիստինե Մարտինի

    Վարդանյան Աղվան Արշավիրի

    Մանուկյան Գեղամ Ազատի

    Խամոյան Ագնեսա Պողոսի

    Քոչարյան Լևոն Ռոբերտի

    Սարգսյան Արթուր Լավրենտի

    Գալստյան Լիլիթ Սերյոժայի

    Մանուկյան Մեսրոպ Գևորգի