Category: Hayacq

  • ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters

    ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. ReutersԱՄՆ-ը մաքսատուրքեր է սահմանել 60 առևտրային գործընկերոջ նկատմամբ՝ հարկադիր աշխատանքի դեմ պայքարի պատրվակով։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին։

    Նրա տվյալներով՝ տուրքերի չափը կազմել է 10%-ից մինչև 12,5%։ Սահմանափակող միջոցառումներ սահմանվել են 60 երկրի, այդ թվում՝ Եվրամիության պետությունների նկատմամբ։ Տուրքերն ուժի մեջ են մտել այսօր՝ ԱՄՆ արևելյան ափի ժամանակով 00:01-ին (Երևանի ժամանակով 08:01-ին): Այսպիսով, դրանք փաստացի փոխարինելու են ամերիկյան ներմուծման նկատմամբ ժամանակավոր գլոբալ տուրքերին, որոնք ուժի մեջ էին մտել փետրվարի 24-ին՝ 150 օր ժամկետով։ Այս պահին փոխադրման գործընթացում գտնվող ապրանքների համար տուրքերի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգվել է մինչև հուլիսի 28-ը։

    Ինչպես նշում է Reuters-ը, տուրքերի ազդեցությունից դուրս կբերվի ապրանքների ցանկը, այդ թվում՝ նավթը, գազը, պարարտանյութերը, սննդամթերքի որոշ տեսակներ, ինչպես նաև այն ապրանքները, որոնց նկատմամբ արդեն գործում են ամերիկյան տուրքերը, այդ թվում՝ ավտոմեքենաները, պողպատը, ալյումինը և պղինձը։ Բացի այդ, տուրքերը չեն կիրառվի այն ապրանքների նկատմամբ, որոնք ընկնում են ԱՄՆ-ի, Մեկսիկայի և Կանադայի միջև ազատ առևտրի համաձայնագրի գործողության տակ։ ԱՄՆ-ի կարծիքով՝ հարկադիր աշխատանքի դեմ պայքարի միջոցառումներ ձեռնարկած երկրների նկատմամբ տուրքերը կկազմեն 10%, իսկ մնացած պետությունների նկատմամբ՝ 12,5%։

  • Սևանում՝ «Կոկոբելո» հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին

    Սևանում՝ «Կոկոբելո» հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինԱյսօր՝ հուլիսի 24-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևանա լճի «Կոկոբելո» հանգստյան գոտու տարածքում դի կա։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։

    Նշված հանգստյան գոտու բացօթյա տարածքում՝ վրանի մեջ, հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Ռազմիկ Գ.-ի դին։

    Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանության (հանկարծամահության) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

    Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

    Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում հուլիսի 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-29-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։ 

    Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

    Հանրապետության տարածքում հուլիսի 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամինհարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

    Հուլիսի 24-29-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15 18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

  • Ռոսսելխոզնադզորը արգելել է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

    Ռոսսելխոզնադզորը արգելել է կաթնամթերքի ներմուծումը ՀայաստանիցՀուլիսի 14-ից 21-ը Ռոսսելխոզնադզորի մասնագետները ստուգել են հայկական կաթնամթերքի վերամշակման գործարաններ, որոնք նախկինում բացվել էին անասնաբուժական ծառայության երաշխիքներով և իրենց արտադրանքը մատակարարում էին Ռուսաստան, հայտնել է կառույցը։

    «Ստուգումը հաստատել է այնպիսի խախտումներ, որոնք գրանցվել են 2023-2024 թվականների ստուգումների ժամանակ։ Այս խախտումները վերաբերում են հետագծելիության համակարգերին, հումքի և պատրաստի արտադրանքի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի պատրաստմանը, մուտքային հումքի անասնաբուժական և սանիտարական ստուգմանը, ռիսկերի կառավարման համակարգերի գործունեությանը և արտադրության վերահսկողության ծրագրերի իրականացմանը»,- հայտնել է գերատեսչությունը։

    Ըստ կառույցի՝ ընթացիկ ստուգումը բացահայտել է վարակված անասուններից կաթի օգտագործումը Ռուսաստան մատակարարվող արտադրանքի մեջ։ «Հաստատվել են երրորդ երկրներից հումքի օգտագործման դեպքեր՝ ռուսական շուկայի համար բարձր յուղայնությամբ արտադրանք արտադրելու համար, չնայած Հայաստանի անասնաբուժական ծառայության նախկին հավաստիացումներին՝ տեղական հումքի կամ ԵԱՏՄ ձեռնարկություններից ստացված հումքի օգտագործման վերաբերյալ։ Մինչ օրս Հայաստանը չի ստեղծել համակարգ՝ արտադրության մեջ օգտագործվող կաթի կամ այլ կաթնամթերքի հումքի ծագումն ու անվտանգությունը հաստատելու համար։ Սա հատկապես վերաբերում է այն անձանց կաթի վերամշակմանը, ովքեր չեն կարող երաշխավորել մատակարարվող արտադրանքի անվտանգությունը։ Բացի այդ, ուշադրություն պետք է դարձնել լաբորատոր հարմարություններին»։

    Հաշվի առնելով հայտնաբերված խախտումները՝ Ռոսսելխոզնադզորը միջոցներ է ձեռնարկել՝ կանխելու հատկապես վտանգավոր վարակների ներմուծումը Ռուսաստան և անվտանգ կաթնամթերքի վաճառքը ներքին շուկայում։

    «Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանը չի կարողանում վերահսկել գյուղատնտեսական արտադրողներին, մասամբ՝ 2019 թվականի կառավարության բարեփոխման հետևանքների պատճառով»,- ընդգծել է Ռոսսելխոզնադզորը։

  • Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 24-ի համար

    Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 24-ի համարRate.am | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 24-ի դրությամբ՝

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 363 դրամ է, վաճառքը՝ 368,17 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 411,14 դրամ, վաճառքի դեպքում՝ 423,14 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.40 դրամ, վաճառքինը՝ 4.81 դրամ։

  • Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ

    Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ: Այս մասին դատախազությունից հայտնեցին ԶԼՄ-ներին՝ հրաժարվելով գործից այլ մանրամասներ հայտնել:

    Հիշեցնենք, որ երեկ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «հավաքին մասնակցելուն հարկադրելը՝ բռնություն գործադրելու կամ սպառնալիքի միջոցով», և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի՝ «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը», հատկանիշներով:

  • Վահան Կոստանյանը Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարարի հետ քննարկել է Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնման հարցերը

    Վահան Կոստանյանը Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարարի հետ քննարկել է Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնման հարցերըՀուլիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ:

    Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկան և քննարկել դրա հետագա խորացմանն ուղղված համատեղ քայլերը։ 

    Անդրադարձ է կատարվել Հայաստան–ԵՄ գործընկերության ընդլայնման և խորացման հարցերին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանը։

    ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը:

  • Հայաստանի հարուստ կենսաբազմազանության կարևորությունը և ազդեցությունը էկոհամակարգերի վրա

    Հայաստանի հարուստ կենսաբազմազանության կարևորությունը և ազդեցությունը էկոհամակարգերի վրաՀայաստանի Հանրապետությունը, ըստ աշխարհագրական դիրքի գտնվում է երեք կենսաաշխարհագրական շրջանների
    հատման վայրում: Կլիմայական պայմանների զանազանությունը և երկրաբանական ակտիվ
    գործընթացները հանգեցրել են տարբեր էկոհամակարգերի և բարձր աստիճանի էնդեմիզմ ունեցող հարուստ կենսաբազմազանության
    առաջացմանը:

     

    Հայաստանի Հանրապետության բուսական
    աշխարհը

     

    Ֆլորան. Հայաստանի Հանրապետության ֆլորան այժմ ներկայացված է շուրջ 3800 տեսակի անոթավոր բույսերով` 160 ընտանիքից և 913 ցեղից: Ներկայումս Հայաստանի Հանրապետության ֆլորայի կազմում առկա է 142 էնդեմիկ տեսակ (ամբողջ ֆլորայի 3.8 %-ը): Հայաստանի Հանրապետությունում Ֆլորիստիկական ուսումնասիրությունների վերլուծությունները մեծ ծավալներով իրականացվել են «Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի լրամշակում» ծրագրի շրջանակներում, որի ընթացքում առկա տվյալների և դաշտային նոր հետազոտությունների հիման վրա պատրաստվել է Հայաստանի Հանրապետության  Կարմիր գրքի երկհատորյակը:

     

    Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում ընդգրկվել են անոթավոր բույսերի 452 տեսակ (Հայաստանի Հանրապետության ֆլորայի 11.89 %), սնկերի` 40 տեսակ (Հայաստանի Հանրապետության բիոտայի 1.05 %): Գրանցված տեսակների կատեգորիաները սահմանվել են ըստ Բնության պահպանության միջազգային միության (այսուհետ՝ IUCN) չափորոշիչների: Դրանք են՝ կրիտիկական վիճակում գտնվողներ (CR)-143 տեսակ, վտանգվածներ (EN) – 249 տեսակ, խոցելի տեսակներ (VU)-60 տեսակ: Բացի այդ՝ բույսերի Կարմիր գրքում բերվում է տեղեկատվություն անհետացման վիճակին մոտ գտնվող (NT)` 21, տվյալներն անբավարար են (DD)` 96 և քիչ մտահոգող {LC)` 106 տեսակների վերաբերյալ: Բույսերի Կարմիր գրքում գրանցված մակրոսկոպիկ սնկերի կատեգորիաները հետևյալն են՝ անհետացած (EX)–1 տեսակ, կրիտիկական վիճակում գտնվող (CR)-6 տեսակ, վտանգված (EN)-15 տեսակ, խոցելի (VU)-12 տեսակ, անհետացման եզրին գտնվող (NT)–2 տեսակ, տվյալներն անբավարար են (DD)–4 տեսակ: Նշված սնկերից 5-ը ընդգրկված են սնկերի Եվրոպական Կարմիր ցուցակում:
    Բացի այդ, Եվրոպայում սնկերի վտանգված տեսակների քարտեզում ներկայացված են Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերված  10 տեսակի սնկեր: Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների բաշխումը ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի հետևյալն է՝ Արագածոտնի մարզ–42, Արարատի մարզ–137, Արմավիրի մարզ–26, Գեղարքունիքի մարզ–39, Լոռու մարզ–47, Կոտայքի մարզ–60, Շիրակի մարզ–38, Սյունիքի մարզ–186, Վայոց Ձորի մարզ–98, Տավուշի մարզ–52: 2010 թ.-ին ավարտվել
    է «Բույսերի Կարմիր ցուցակի պատրաստում» միջազգային ծրագիրը (CEPF), որի արդյունքում
    Միջազգային Կարմիր ցուցակում ներառվել են Կովկասի էկոտարածաշրջանի ֆլորայի 375 էնդեմիկ
    տեսակներ, այդ թվում՝ 109 տեսակ Հայաստանից:

     

    Բուսականությունը.

    Հայաստանի Հանրապետությունում զարգացած բուսական տիպերի ծագումը, ձևավորումը և բուսաաշխարհագրա­կան
    տարածումը պայմանավորված է երկրի լեռնային ռելիեֆով, բարձունքային գոտիականությամբ,
    կլիմայական պայմաններով, ֆլորիստիկ տարբեր երկրամասերի հատման տեղում տաղաբաշխմամբ:
    Բուսականությունն աչքի է ընկնում համակեցությունների բազմազանությամբ, տեսակային հարուստ
    կազմով, էնդեմիզմի բարձր մակարդակով:

     

    Բուսականության հիմնական տիպերն են

     

    Կիսաանապատներ և անապատներ. Զարգացած են ծովի մակարդակից 400-1250 մ բարձրությունների
    վրա՝ զբաղեցնելով շուրջ 4550 կմ2 տարածք, որի 80-90 %-ը օգտագործվում է գյուղատնտեսական
    նպատակներով: Մերձարաքսյան հատվածում տեղ-տեղ կան ավազային կուտակումներ, իսկ ցածրադիր
    աղակալված հողերի վրա ձևավորվել են աղուտային անապատները, որի առավել հետաքրքիր հատվածը`
    ջուզգունային (Calligonum) անապատը, միակ տեղամասն է Փոքր Կովկասում: Կիսաանապատային
    էկոհամակարգերը 623.14 հա ընհանուր տարածքով 
    պահպանության են վերցված «Էրեբունի» և «Խոսրովի անտառ» արգելոցներում, «Արևիկ»
    ազգային պարկում,  «Որդան կարմիր» ու «Գոռավանի
    ավազուտներ» արգելավայրերում, ինչը ԲՀՊՏ-ների ողջ տարածքի 0.2 %-ն է:

     

    Տափաստաններ. Զարգացած են ծովի մակարդակից 1200-2500 մ բարձրությունների
    վրա՝ զբաղեցնելով շուրջ 8000 կմ2 տարածք: Լեռնային տափաստանները, ի տարբերություն հարթավայրային
    ընդարձակ և միատիպ տափաստանների, խիստ խայտաբղետ են և աչքի են ընկնում բուսական համակեցությունների
    բազմազանությամբ ու տեսակային կազմի հարստությամբ: Բնորոշ է չորասեր, գուղձավոր, պնդաճիմ
    հացազգի խոտաբույսերի, փշաբարձիկավոր տարախոտերի առկայությունը: Համակեցություններում
    հանդիպում են մոտ 1600 տեսակի բարձրակարգ բույսեր, որոնցից 46-ը էնդեմիկներ են: Տափաստանային
    էկոհամակարգերի պահպանությունը կատարվում է «Խոսրովի անտառ» արգելոցում, «Սևան», «Դիլիջան»,
    «Արփի լիճ», «Արևիկ» ազգային պարկերում, մի շարք արգելավայրերում, որտեղ դրանց մակերեսը
    կազմում է 61 391.7 հա, ինչը ԲՀՊՏ-ների ողջ տարածքի 15.8 %-ն է:

            

    Չորասեր նոսրանտառներ. Բուսականության ամենահին տիպերից է, որը ներկայացված
    է ինչպես ասեղնատերև (գիհուտներ), այնպես էլ սաղարթավոր տեսակներով (պիստակենի բթատերև,
    թխկի վրացական, փռշնի ներկատերև, տանձենի ուռատերև, նշենի ֆենցլի և այլն) ու շիբլյակով:
    Զարգացած են ծովի մակարդակից 600-2200 մ բարձրություններում՝ զբաղեցնելով մոտ 2000
    կմ2 տարածք: Համակեցություններում հանդիպում են մոտ 900 տեսակի բարձրակարգ բույսեր,
    որոնցից 35-ը էնդեմիկներ են: Չորասեր նոսրանտառների պահպանությունը կատարվում է «Խոսրովի
    անտառ» արգելոցում, «Սևան», «Դիլիջան», «Արևիկ» ազգային պարկերում, «Հեր-Հերի նոսրանտառային»
    և «Գիհու նոսրանտառային» արգելավայրերում:

    Անտառներ. Զարգացած են ծովի մակարդակից 550-2400 մ բարձրությունների
    վրա՝ զբաղեցնելով շուրջ 3340 կմ2 տարածք: Տարածված են նախալեռնային, ստորին և միջին
    լեռնային գոտիներում` 20-250 թեքության լեռնալանջերին: Անտառների ստորին սահմանը հյուսիսում
    անցնում է ծովի մակակարդակից 500 մ բարձրության վրա, իսկ վերին սահմանը հասնում է
    2300-2400 մ բարձրությունները: Ներկայացված են ծառերի (125 տեսակ), թփերի (111), թփիկների
    (30), կիսաթփերի (48) և բնափայտավոր լիանների (9) արժեքավոր ներկայացուցիչներով: Առավել
    բարձր արտադրողական անտառներ առաջացնում են կաղնին և հաճարենին, որոնք կենտրոնացված
    են 1300-1600 մ բարձրություններում: Անտառային համակեցություններում տարածված են շուրջ
    870 տեսակի բարձրակարգ բույսեր, որոնցից 23-ը էնդեմիկներ են: Անտառների պահպանությունն
    իրականացվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Դիլիջան», «Սևան», «Արևիկ»
    ազգային պարկերում, շուրջ 13 արգելավայրերում, որտեղ անտառային լանդշաֆտները զբաղեցնում
    են 110 269.2 հա՝ կազմելով ԲՀՊՏ-ների ընդհանուր տարածքի 28.5 %-ը:

     

    Մերձալպյան և ալպյան մարգագետիններ. Զարգացած են ծովի մակարդակից 2200-4000 մ բարձրությունների
    վրա՝ զբաղեցնելով շուրջ 4000 կմ2 տարածք: Այստեղ հանդիպում են մոտ 1100 տեսակի բարձրակարգ
    բույսեր, որոնցից 24-ը էնդեմիկներ են: ԲՀՊՏ-ների համակարգում կազմում են 87 516.24
    հա` զբաղեցնելով ԲՀՊՏ-ների ընդհանուր տարածքի 22.6 %-ը: Առավել լավ են ներկայացված
    «Արփի լիճ» և «Արևիկ» ազգային պարկերում, «Զանգեզուր», «Խուստուփ», «Արագածի ալպյան»,
    «Սև լիճ» և «Ջերմուկի ջրաբանական» արգելավայրերում:

     

    Ջրաճահճային բուսականություն. Տարածված են բարձունքային բոլոր
    գոտիներում՝ զբաղեցնելով շուրջ 1774 կմ2 տարածք: Բազմազան դրսևորումներով զարգացած
    են լճերում, գետերում, առվակներում, ճահճակալած վայրերում և փոփոխվում են կախված միջավայրի
    պայմաններից ու բարձրությունից: Համակեցություններում հանդիպում են շուրջ 630 տեսակի
    բույսեր, որոնցից երեքը էնդեմիկներ են:

    Պետրոֆիլ բուսականություն. Տարածված են բարձունքային բոլոր
    գոտիներում՝ զբաղեցնելով մոտ 800 կմ2 տարածք: Զարգացած են ժայռոտ, քարափլվածքային,
    քարացրոնային լանջերին: Համակեցություններն աչքի են ընկնում տեսակային կազմի մեծ բազմազանությամբ:
    Այստեղ հանդիպում են ավելի քան 1100 տեսակի բույսեր, որոնցից 27-ը էնդեմիկներ են:

     

    Հայաստանի
    Հանրապետության կենդանական աշխարհի
    բազմազանությունը նույնպես աչքի
    է ընկնում տեսակային կազմի հարստությամբ: Վերջին 10-ամյակում կատարված ուսումնասիրությունների
    արդյունքում պարզվել է, որ ողնաշարավոր կենդանիների
    տեսակային կազմի պարզաբանման գործընթացը գրեթե ավարտված է, ինչը չի կարելի ասել անողնաշար
    կենդանիների մասին՝ ուսումնասիրված է մոտ 30 %-ը:

     

    Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհն
    աչքի է ընկնում բարձր էնդեմիզմով՝ 495 տեսակ (ֆաունայի շուրջ 3 %-ը), որոնց գերակշռող
    մասը պատկանում են անողնաշար կենդանիներին: Հայաստանի Հանրապետությունում կենդանաբանական ուսումնասիրությունների
    վերլուծությունները  մեծ ծավալներով իրականացվել
    են «Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի լրամշակում» ծրագրի
    շրջանակներում: Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում ընդգրկվել
    են անողնաշար կենդանիների 155 և ողնաշարավոր կենդանիների 153 տեսակներ:

     

    Ինչպես արդեն
    նշվել է՝ լեռնային ռելիեֆը Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության հարստութան և դրա բաշխվածության որոշիչ
    գործոն է հանդիսանում, որի ազդեցությունն էական է նաև ըստ բարձունքային գոտիների կենդանական
    աշխարհի բաշխվածության վրա: Այդ տեսակետից հիմնական առանձնահատկություններ են՝

     

    Կիսաանապատային
    գոտի.
    Այստեղ ցամաքային էկոհամակարգերում
    գրանցված է ողնաշարավոր կենդանիների 101 տեսակ (երկկենցաղների՝ 4, սողունների՝ 30,
    թռչունների՝ 23, կաթնասունների 44) և անողնաշար կենդանիների 1687 (այդ թվում՝ փափկամարմինների
    59, սարդակերպերի 97, միջատների 1531): Որոշ սողուններ բնորոշ են քսերոֆիտ բուսականությամբ
    ոչ ընդարձակ անապատային տարածքներին:

    Կիսաանապատներում հանդիպում են
    բազմաթիվ էնդեմիկ անողնաշար տեսակներ, ներառյալ միջերկրածովային, իրանական, կովկասյան
    և ղրիմյան ծագում ունեցողները: Աղուտային հալոֆիլ համակեցությունների հետ է կապված
    էնդեմիկ տեսակի՝ Արարատյան որդանի (Porphirophora hamelii) գոյությունը: Մեծ հետաքրքրություն
    է ներկայացնում եզակի և քիչ ուսումնասիրված Արմավիրի մարզի հարավ-արևմուտքում` Արաքս
    գետի հովտում գտնվող կիսաանապատային լանդշաֆտը: Տեղանքի բնական պայմանների շնորհիվ
    այստեղ պահպանվել են ֆաունայի հազվագյուտ, անհետացող և էնդեմիկ տեսակներ, որոնք այլ
    լանդշաֆտներում գրեթե չեն հանդիպում: Հայաստանի Հանրապետությունում տարածված 51 տեսակի սողուններից
    շատերը հանդիպում են Արարատյան դաշտում, այդ թվում՝ Արմավիրի մարզում:

     

    Տափաստանային գոտի. Հայաստանի Հանրապետության տափաստաններին բնորոշ տեսակներից
    գրանցված է ողնաշարավոր կենդանիների 96 (երկկենցաղների 4, սողունների 32, թռչունների
    19, կաթնասունների 41) և անողնաշար կենդանիների 992 տեսակ (փափկամարմինների 81, սարդակերպերի
    126, միջատների 785):

     

    Անտառային գոտի. Վերջին տարիներին ճշգրտված տվյալների
    համաձայն անտառներին բնորոշ տեսակներից գրանցված է ողնաշարավոր կենդանիներից 90-ը
    (երկկենցաղների 6, սողունների 25, թռչունների 42, կաթնասունների 17) և անողնաշարներից
    2212-ը (փափկամարմինների 95, սարդակերպերի 85, միջատների 2032): Անտառային համակարգերն
    աչքի են ընկնում անողնաշար կենդանիների ամենաբարձր տեսակային բազմազանությամբ:

     

    Մերձալպյան և ալպյան մարգագետնային գոտի. Այս գոտու ֆաունայի կազմում գրանցված է ողնաշարավոր կենդանիների
    58 տեսակ (երկկենցաղների 3, սողունների 10, թռչունների 12, կաթնասունների 33) և անողնաշարների
    508 (փափկամարմինների 49, սարդակերպերի 12, միջատների 447) տեսակ:

    Ջրաճահճային տարածքներ. Ջրաճահճային էկոհամակարգերում
    ֆաունայի ներկայացուցիչներից գրանցված է ողնաշարավոր կենդանիների 255 տեսակ (երկկենցաղների
    7, սողունների 5, թռչունների 213, կաթնասունների 30), անողնաշարների 786 (փափկամարմինների
    50, սարդակերպերի 12, միջատների 724): Արարատյան հարթավայրի ջրաճահճային հանդակները
    բնադրավայր ու ապրելավայր են հանդիսանում թռչունների ավելի քան 200 տեսակի համար: Արմաշի
    ձկնաբուծական լճերը IUCN-ի կարմիր ցուցակում ընդգրկված սպիտակագլուխ բադի և մարմարյա
    մրտիմնի Հայաստանում բնադրման միակ վայրն են:

     

    Կենսաբազմազանության կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար

     

    Հայաստանի Հանրապետության բնակչության բարեկեցությունը մեծապես կախված է բուսական և կենդանական աշխարհի պաշարների (կենսաբանական պաշարներ) առկայությունից, որոնք երկրի համար հանդիսանում են ռազմավարական ռեսուրսներ: Այդ տեսակետից Հայաստանի Հանրապետության հարուստ կենսաբազմազանությունը,
    ունենալով էկոհամակարգերի կայունությունը ապահովող բարձր հատկանիշներ, միաժամանակ հանդիսանում
    է երկրի տնտեսական զարգացման նախապայմանը: Վայրի օգտակար բույսերի և կենդանիների էնդեմիկ
    ցեղերի ներկայացուցիչները պայմանավորում են գուղատնտեսության այնպիսի բնագավառների
    զարգացումը, ինչպիսիք են բուսաբուծությունը, անասնաբուծությունը, մեղվաբուծությունը,
    ձկնաբուծությունը, թեթև և սննդարդյունաբերության որոշ կարևոր ճյուղերը: Անգնահատելի
    է կենսաբազմազանության դերը էկոհամակարգերի ծառայությունների (այսուհետ՝ ԷԾ) քանակական և որակական հատկանիշների պահպանման գործում,
    հատկապես՝ գենոֆոնդի պահպանության, սելեկցիայի, դեղամիջոցների ստացման և կենսատեխնոլոգիաների
    միջոցով նոր նյութերի արտադրման համար: Որպես սննդամթերք օգտագործվող Հայաստանի Հանրապետության ֆլորայի և մակրոսնկերի օգտակար տեսակները
    ներկայացված են հետևյալ խմբերով՝

    ա. ուտվող խոտաբույսեր՝ 
    շուրջ 200 տեսակ.

    բ. վայրի պտղա-հատապտղատուներ՝ շուրջ 120 տեսակ.

    գ. մեղրատու բույսեր՝ 
    շուրջ 350 տեսակ.

    դ. ուտելի սնկեր՝ 290 տեսակ:

     

    Կենդանական աշխարհը ևս հարուստ
    է սնունդ հանդիսացող կենդանիներով՝ ձկներ (Սևանի իշխան, Սևանի կողակ, Սևանի բեղլու,
    կարմրախայտ, գետային կողակ, լոքո, Արաքսի ենթաբերան, ծածան, կարաս և այլն), խեցգետին,
    թռչուններ (լոր, քարակաքավ, բադերի տեսակներ, վայրի աղավնի և այլն) և կաթնասունների
    շատ տեսակներ (վարազ, այծյամ, բեզոարյան այծ, հայկական մուֆլոն և այլն):

     

    Անտառներից ստացվող բնափայտն օգտագործվում
    է կենցաղում որպես վառելափայտ և շինանյութ: Բարձր է գնահատվում կաղնու, հաճարենու,
    բոխու բնափայտը: Ընդ որում շինափայտը կազմում է տարեկան հատված փայտանյութի ընդհանուր
    ծավալի 8-11 տոկոսը:

     

    Դեղաբույսերը կազմում են երկրի
    ֆլորայի տեսակային կազմի շուրջ 10 տոկոսը: Ապացուցված է, որ լեռնային շրջաններում աճող
    վայրի դեղաբույսերի օգտակար հատկություններն ակնհայտորեն բարձր են: Շուրջ 15 տեսակ
    օգտագործվում է զովացուցիչ և բուժիչ թեյերի պատրաստման համար, որոնք մեծ պահանջարկ
    ունեն Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս: Դեղաբանական
    հատկություններ ունեն երկրում աճող 122 տեսակի մակրոսնկեր: Կենդանական աշխարհի ներկայացուցիչներից դեղագործական նպատակներով օգտագործվում է ձեռնաթևավորների թռչնաղբը, գորշուկի յուղը, թունավոր օձերի (հայկական իժ, անդրկովկասյան գյուրզա) թույնը՝ էպիլեպսիայի, հեմոֆիլիայի, քաղցկեղի և բրոնխների աստմայի բուժման համար և այլն:

     

    Կերային բույսերից հայտնի են ավելի
    քան 2000 տեսակներ: Եթերայուղային բույսերը ներկայացված են շուրջ 150, իսկ ներկատու
    բույսերը` մոտ 120 տեսակով: Տնտեսական նշանակություն ունեն նաև բազմաթիվ վիտամինատու,
    դաբաղանյութեր պարունակող և խեժատու բույսերը:

     

    Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերված մշակաբույսերի
    վայրի ցեղակիցները (հացազգիները, պտղատու ծառերը և այլն) գենետիկական նյութի աղբյուր
    են հանդիսանում: Հայաստանի Հանրապետու­թյան տարածքը պատկանում է մշակաբույսերի (փափուկ
    և կարծր ցորեն, ոլոռ, ոսպ, խաղող) առաջացման Առաջավոր Ասիական կենտրոնին: Մշակաբույսերի
    վայրի ցեղակիցների հարուստ գենոֆոնդը օգտագործվում է բուժիչ, երաշտադիմաց­կուն, ցրտադիմացկու­ն
    և հարմարվողականության այլ հատկանիշներով օժտված նոր սորտերի ստացման համար: Գիտությանը
    հայտնի ցորենի չորս վայրի տեսակներից Հայաստանի Հանրապետության տարածքում աճում է երեքը` վայրի
    միահատիկը, ուրարտու միահատիկը և վայրի երկհատիկավոր արարատյանը: Հայաստանի Հանրապետության տարածքում աճում են հատիկաընդեղեն
    մշակաբույսերի բազմաթիվ վայրի տեսակներ, բանջարանոցային (280 տեսակ), յուղատու, դեղատու,
    համեմունքային բույսերի վայրի ազգակիցներ: Պտղահատապտղայիններից՝ աճում են մոտ 30 տեսակի
    վայրի ազգակիցներ:

     

    Կենսաբազմազանության փոփոխությունների ազդեցությունը ԷԾ-ների վրա և դրա սոցիալ-տնտեսական ու մշակութային հետևանքները

    Լեռնային էկոհամակարգերը կարևոր արտադրական ռեսուրս են հանդիսանում
    և բնակչությունը դարեր շարունակ օգտվում է էկոհամակարգերի կողմից տրամադրած բարիքներից ու ծառայություններից: Հայաստանի տնտեսության ճյուղերի զարգացումը` ներառյալ գյուղատնտեսության, ուղղակի կամ միջնորդավորված, լիովին կամ մասնակի կախվածություն ունի բնական էկոհամակերգերի կարգավորող, ապահովող, մշակութային, նպաստող (կամ միջավայրագոյացնող) ծառայություններից:

    Ընդ որում` էկոհամակարգերի և դրանց գործառույթների թեկուզ մասնակի վերականգնումը
    սովորաբար շատ ավելի թանկ է, քան դրանց պահպանությանն ուղղված միջոցառում­ների իրականացումը: Դրա ցայտուն օրինակը այն ֆինանսական ներդրումներն են, որոնք վերջի 10 տարվա ընթացքում ուղղվում են Սևանա լճի մակարդակի բարձրացման վրա, կամ Սևանա լճում ձկնային պաշարների վերականգնմանը (տարեկան միայն երկու տեսակի մանրաձկան աճեցման և լիճ վերադաձման համար պետբյուջեից տրամադրվում է 60 մլն.դրամ): Հաշվի առնելով մեր երկրում բնության
    վրա մարդու ազդեցության ծավալները, ԷԾ-ների պահպանումը և վերականգնումը պետք է դառնա տնտեսական գործունեության անբաժանելի
    մասը, ինչը պահանջում է տնտեսական վարքի նորմերի ու կանոնների, ինչպես նաև  որոշումների կայացման փոփոխություն:

    Hayacq.com

  • Սյունիքում «Lexus»-ը ընկել է ձորը, մեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին

    Սյունիքում «Lexus»-ը ընկել է ձորը, մեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հուլիսի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենա է գլորվել ձորը։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղուկությունը հավաստի է։ Ճանապարհից մոտ 80 մետր խորությամբ ձորում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա և մահացած տղամարդու մարմին։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Երկրապահ կամավորականների միության անդամ է, Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակից, անունը Համլետ է։

    Դեպքի փաստով ռազմական ոստիկանության Սյունիքի վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Սյունիքի կայազորի քննչական վարչություն, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ամբողջական ինքնությունը։

  • Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի համար

    Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի համարՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի համար։

    «Ես շնորհակալ եմ Եվրամիությանը և բոլոր եվրոպական առաջնորդներին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթն ընդունելու համար։ Կարևոր է, որ Ռուսաստանի վրա ճնշումը շարունակվի այն պատերազմի համար, որը նա սկսել է և հրաժարվում է դադարեցնել։

    Այս փաթեթը ներառում է Ռուսաստանի եկամուտները սահմանափակելու ուժեղ քայլեր, այդ թվում՝ հաշվի առնելով ուկրաինական առաջարկները։ Կարևոր է պահպանել միասնությունը և պահպանել այս ճնշումը։ Մենք հույս ունենք, որ նոր՝ 22-րդ փաթեթի վրա աշխատանքները կընթանան ակտիվորեն, և մենք կկարողանանք իրականացնել լրացուցիչ սահմանափակումներ, որոնք անպայման կնպաստեն խաղաղությանը և կսահմանափակեն Ռուսաստանի պատերազմ սկսելու կարողությունը։ Շնորհակալություն, ԵՄ»,-նշել է Ուկրաինայի առաջնորդը։