Category: ArmPulse

  • Կայացել է Բուրգաս-Երևան առաջին սեզոնային ուղիղ չարտերային չվերթը | Հասարակություն

    Հաջողությամբ իրականացվել է առաջին ուղիղ սեզոնային չարտերային չվերթը Բուլղարիայի Բուրգաս քաղաքի և Հայաստանի մայրաքաղաք Երևանի միջև։

    Այս մասին հաղորդագրություն է տարածել Բուլղարիայում Հայաստանի դեսպանությունը։ 

    Առաջին չվերթը, որն իրականացվեց Bulgaria Air ավիաընկերության կողմից, այսօր առավոտյան մեկնեց Բուրգասից և հաջող վայրէջք կատարեց Երևանում՝ ազդարարելով երկու քաղաքների միջև նոր սեզոնային ավիահաղորդակցության մեկնարկը։

    Չվերթը կիրականացվի շաբաթը մեկ անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, մինչև օգոստոսի վերջ, ապահովելով հարմար և ուղիղ ճանապարհորդություն Բուլղարիայի Սևծովյան ափի և մայրաքաղաք Երեւանի միջև ամառային սեզոնի ընթացքում։

    Ակնկալվում է, որ այս նոր չարտերային ծառայությունը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, կխթանի մշակութային փոխանակումը և կստեղծի համագործակցության նոր հնարավորություններ Բուլղարիայի և Հայաստանի միջև։ Ուղիղ ավիահաղորդակցության շնորհիվ ճանապարհորդներն ավելի հեշտ հնարավորություն կունենան բացահայտելու երկու երկրների յուրահատուկ տեսարժան վայրերը, հարուստ պատմությունն ու ջերմ հյուրընկալությունը։

    Մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում բոլոր գործընկերներին, օդանավակայանների ղեկավարություններին, տուրօպերատորներին և բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ այս նոր երթուղու մեկնարկը։ Շնորհակալություն ենք հայտնում նաև այն ուղևորներին, ովքեր մասնակցեցին այս մեկնարկային չվերթին։

  • Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վեց ժամ տևած քննությունն ավարտվեց | Քաղաքականություն

    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վեց ժամ տևած քննությունն ավարտվեց։ Դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնեցին նրա փաստաբանները։

    ՀՀ Քննչական կոմիտեն միջնորդել էր երկու ամսով կալանավորել ԲՀԿ առաջնորդին։

    Երեկ վերջինիս առանձնատանն ու բիզնեսներում շուրջ 12 ժամ խուզարկություններ իրականացվեցին, որից հետո նրան ձերբակալեցին և տարան Քննչական կոմիտե, ապա գիշերը տեղափոխեցին դատարան, նիստը, սակայն, հետաձգվեց: Քննությունը սկսվեց այսօր առավոտյան:

    Քննչական կոմիտեն 69-ամյա Ծառուկյանին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու և փողերի լվացմանն օժանդակելու համար։ Նույն գործով ձերբակալվել է ևս մեկ անձ։

  • Գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության․Սամվել Կարապետյան | Քաղաքականություն

     Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ  Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ փողոցային պայքար անպայման լինելու է, մեկ անգամ և վերջնական։

    Լրագրողները հիշեցրեցին, վերջին անգամ դատարանի բակում Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ եթե Վարդևանյանը գազ տա, ինքը վարչապետ կդառնա․ Ի՞նչ պատահեց։

    «Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց դեմը զապորոժեց էր կանգնած, ոչ մի գազ չվերցրեց»,-պատասխանեց Կարապետյանը։

    Սամվել Կարապետյանը հիշեցրեց, ՍԴ որոշումից հետո եղել է ընդդիմադիր ուժերի հայտարարությունը, այդ ուղղությամբ աշխատաքները շարունակվում են։ Այս օրերին Կարապետյանը հանդիպել է նաև այն թիմակիցների հետ, որոնք աշխատելու են Ազգային Ժողովում։

    « Գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության․ Կգա օրը, մենք բոլորս հիացմունքով ականատես կլինենք»,ասել է Սամվել Կարապետյանը։

  • Ընդդիմադիր ուժերը միասնական ճակատով պատրաստվում են դիմել Ռուսաստանի Դաշնությանը. Սամվել Կարապետյան | Քաղաքականություն

    Ընդդիմադիր ուժերը միասնական ճակատով պատրաստվում են դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ գործող սահմանափակումները վերանայելու նպատակով, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։

    «Մենք բոլոր ընդդիմադիր ուժերով միասին ենք դիմելու։ Հենց առաջին հավաքը կլինի, մենք այդ քայլին կգնանք»,–ասել է Կարապետյանը։

    Նա նաև հաստատել է՝ Նարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը։

  • Սամվել Կարապետյանի գնահատմամբ՝ իրենք երբեք վարկանիշի խնդիր չեն ունեցել | Քաղաքականություն

    Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Սամվել Կարապետյանին  հարց ուղղվեց, թե արդյոք կիսում է այն կարծիքը, որ Վլադիմիր  Պուտինի հայտարարությունները՝ կապված հայաստանյան ընդդիմության հետ, բավականին վատ են անդրադարձել հենց ընդդիմության վարկանիշի վրա։

    Ի պատասխան Կարապետյանն ասաց, որ իրենք երբևէ վարկանիշի խնդիր չեն ունեցել, մինչ այն պահը, երբ իրենցից ձայները չգողացան։

  • Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է | Քաղաքականություն

    Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է երկու ամսով։

    Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է ներկայացվել խարդախության և փողերի լվացման համար։

    Հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել և տեղափոխվել էր Քննչական կոմիտե։ Ավելի ուշ նա ՔԿ-ից տեղափոխվել էր դատարան։

    Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի և ՆԳՆ ոստիկանության հետ համատեղ 70-ից ավելի հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ։

     

  • ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպաններին ու դիվանագիտական ներկայացուցիչներին | Էկոնոմիկա

    ArmPulse-ը հայկական լրատվական հարթակ է, որը կենտրոնանում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կարևոր զարգացումների արագ, պարզ ու պատասխանատու լուսաբանման վրա։

    ArmPulse-ը գործարկվել է 2026-ին և շարունակում է զարգացնել անկախ թվային լրատվության մշակույթը։

    Խմբագրական ուղենիշ

    Մենք առաջնահերթ ենք համարում փաստերի ստուգումը, աղբյուրների հստակ նշումը և ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ ArmPulse-ի հրապարակումների նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև իրադարձությունների համատեքստը բացատրելը։

    Մեր խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, թափանցիկության և հանրային շահի վրա։

  • Շարունակվել է հայ գերիների դատը Բաքվում

    Հաջորդ դատական ​​նիստը կկայանա հուլիսի 10-ին։
  • Թուրքիայի խորհրդարանի նախագահն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին | Քաղաքականություն

    Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հարցազրույց է տվել պետական «TRT» հեռուստաալիքին։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա անդրադարձել է Թուրքիայի դիվանագիտական գործունեությանը, տարբեր պետությունների միջև միջնորդական գործողություններին, Թուրքիայում անցկացվող միջազգային գագաթնաժողովներին և տարածաշրջանային զարգացումներին։ Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները։

    Այդ համատեքստում նա գնահատականներ է տվել նաև Հարավային Կովկասում ընթացող գործընթացների ու Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի վերաբերյալ։

    «Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի։ Աստված տա այստեղ նաև Թուրքիայի մասնակցությամբ Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը կձևավորեն մի կենտրոն, մի ուժ։ Այս ամենում Թուրքիայի կառուցողական տեսլականը զզալի ներդրում է ունենում»,- հավելել է Քուրթուլմուշը։