Category: ArmPulse
-
Վերջին օրերին այս երկու հեռախոսահամարներից իմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում․Նազելի Բաղդասարյան
«Խնդրում եմ լինել զգոն, չվստահել և անտեսել նման հաղորդագրությունները»։ -
Սամվել Կարապետյանի գնահատմամբ՝ իրենք երբեք վարկանիշի խնդիր չեն ունեցել | Քաղաքականություն
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Սամվել Կարապետյանին հարց ուղղվեց, թե արդյոք կիսում է այն կարծիքը, որ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները՝ կապված հայաստանյան ընդդիմության հետ, բավականին վատ են անդրադարձել հենց ընդդիմության վարկանիշի վրա։
Ի պատասխան Կարապետյանն ասաց, որ իրենք երբևէ վարկանիշի խնդիր չեն ունեցել, մինչ այն պահը, երբ իրենցից ձայները չգողացան։
-
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է | Քաղաքականություն
Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է երկու ամսով։
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է ներկայացվել խարդախության և փողերի լվացման համար։
Հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել և տեղափոխվել էր Քննչական կոմիտե։ Ավելի ուշ նա ՔԿ-ից տեղափոխվել էր դատարան։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի և ՆԳՆ ոստիկանության հետ համատեղ 70-ից ավելի հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ։
-
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպաններին ու դիվանագիտական ներկայացուցիչներին | Էկոնոմիկա
ArmPulse-ը հայկական լրատվական հարթակ է, որը կենտրոնանում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կարևոր զարգացումների արագ, պարզ ու պատասխանատու լուսաբանման վրա։
ArmPulse-ը գործարկվել է 2026-ին և շարունակում է զարգացնել անկախ թվային լրատվության մշակույթը։
Խմբագրական ուղենիշ
Մենք առաջնահերթ ենք համարում փաստերի ստուգումը, աղբյուրների հստակ նշումը և ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ ArmPulse-ի հրապարակումների նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև իրադարձությունների համատեքստը բացատրելը։
Մեր խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, թափանցիկության և հանրային շահի վրա։
-
Թուրքիայի խորհրդարանի նախագահն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին | Քաղաքականություն
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հարցազրույց է տվել պետական «TRT» հեռուստաալիքին։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա անդրադարձել է Թուրքիայի դիվանագիտական գործունեությանը, տարբեր պետությունների միջև միջնորդական գործողություններին, Թուրքիայում անցկացվող միջազգային գագաթնաժողովներին և տարածաշրջանային զարգացումներին։ Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները։
Այդ համատեքստում նա գնահատականներ է տվել նաև Հարավային Կովկասում ընթացող գործընթացների ու Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի վերաբերյալ։
«Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի։ Աստված տա այստեղ նաև Թուրքիայի մասնակցությամբ Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը կձևավորեն մի կենտրոն, մի ուժ։ Այս ամենում Թուրքիայի կառուցողական տեսլականը զզալի ներդրում է ունենում»,- հավելել է Քուրթուլմուշը։
-
Թրամփը խոստացել է քննարկել Թուրքիային F-35-ներ մատակարարելու հարցը | Քաղաքականություն
Վաշինգտոնի վարչակազմը կքննարկի Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու հարցը, ինչը կամրապնդի երկկողմ հարաբերությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք որոշում կկայացնենք այս հարցի վերաբերյալ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք», – ասել է ամերիկացի առաջնորդը։ «Շատերը, այդ թվում՝ այստեղ ներկաները, հետաքրքրվում են, թե ինչու մենք չպետք է դա անենք», – հավելել է Թրամփը՝ մասնավորապես նկատի ունենալով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Թրամփի խոսքով՝ սա «կբարելավի Թուրքիայի հետ հարաբերությունները»։
-
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը | Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևան և Գյումրի համայնքներում ՀՀ Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը:
Մասնավորապես՝ ներկայացվել են Երևանում և Գյումրիում առաջնային լուծում պահանջող խնդիրները, որոնք ամրագրված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, բխում են վարչապետի հանձնարարականներից և ունեն Կառավարության ֆինանսական կամ ինստիտուցիոնալ աջակցության կարիքը, հայտնում են կառավարությունից։Մինչ խնդիրների և առաջարկվող լուծումների ներկայացումը, վարչապետն իր խոսքում նշել է. «Իհարկե, 2026 թվականի նախընտրական քարոզարշավից առաջ էլ այդ թեմայով խոսել ենք, բայց նախընտրական քարոզարշավի շրջանակում շրջայցերի ընթացքն ավելի ակնհայտ դարձրեց, որ Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումներն ավելի հասցեական դարձնելու և որոշակի կոնկրետ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն ունենք:
Սա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ թե՛ Երևանի, թե՛ Գյումրիի կառավարման գործընթացների առանձնահատկությունների բերումով 2018 թվականից ի վեր, այնուամենայնիվ, որոշակի ժամանակ է կորսվել, և այդ կորսված ժամանակը լրացնելու համար որոշակի ակտիվություն է ակնկալվում Կառավարության կողմից»: