Category: Armenia24.live

  • Արգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչին

    Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը որոշել է չմեկնել ԱՄՆ՝ ներկա գտնվելու ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակչին: Նա վախենում է, որ իր ներկայությունը կարող է անհաջողություն բերել Արգենտինայի ազգային հավաքականին: Այս մասին հայտնում է El Universal-ը։

    Միլեյը մտադիր է հանդիպմանը հետևել Օլիվոս քաղաքում գտնվող իր նստավայրից, քանի որ մրցաշարի ողջ ընթացքում վարվել է հենց այդպես, ինչի արդյունքում Արգենտինայի հավաքականը յոթ անընդմեջ հաղթանակ է տարել։

    «Ես կշարունակեմ խաղերը դիտել Օլիվոսից՝ ինչպես անում էի առաջին իսկ օրվանից։ Այո, դա սնահավատություն է։ Բացի դրանից, ես հիմա անընդհատ բաճկոն եմ կրում. Շվեյցարիայի հետ խաղի ժամանակ հանեցի այն, և նրանք մեզ գոլ խփեցին։ Նորից հագա և այդ օրվանից էլ չեմ հանում», — հայտարարել է նախագահը։

    Ինչպես պարզաբանում է աղբյուրը, Արգենտինայում տարածված է այն կարծիքը, որ երկրի առաջին դեմքի ներկայությունը մարզադաշտում անհաջողություն է բերում ազգային ընտրանուն։

    Այս սնահավատությունը գալիս է դեռ 1990 թվականի աշխարհի առաջնությունից, որն անցկացվում էր Իտալիայում. այն ժամանակ նախագահ Կառլոս Մենեմը հանդիպել էր հավաքականի հետ մրցաշարի մեկնարկից առաջ, ինչից հետո արգենտինացիները բացման խաղում սենսացիոն պարտություն էին կրել Կամերունից (0:1)։

    ԱԱ-2026-ի վճռորոշ խաղում կմրցեն Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները։

  • ՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչը



    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ՖԻՖԱ-ն չունի Աշխարհի առաջնության եզրափակիչը հետաձգելու ծրագրեր՝ չնայած Կանադայում անտառային հրդեհների պատճառով առաջացած սմոգին։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

    Իսպանիայի և Արգենտինայի միջև խաղը կկայանա կիրակի օրը Նյու Ջերսի նահանգի Իսթ Ռադերֆորդ քաղաքում։ 

    Ըստ ԱՄՆ-ի եղանակի կանխատեսման կենտրոնի կանխատեսողների, չնայած շաբաթ օրը տարածաշրջանում ծուխը կարող է ուժգնանալ, բայց մինչև կիրակի վիճակը կլավանա։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Հնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռը



    Միջազգային





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 18-ին, շաբաթ օրը, հնդկական «Skyroot Aerospace» մասնավոր ավիատիեզերական ընկերությունը Անդհրա Պրադեշ նահանգի Սրիհարիկոտա կղզու Սաթիշ Դհավան տիեզերակայանից արձակել է իր առաջին հրթիռը՝ «Vikram-1»-ը: 

    Այն մոտավորապես 22 մետր բարձրություն ունի և կարող է մինչև 350 կիլոգրամ բեռ տեղափոխել Երկրի ցածր ուղեծիր։


    Skyroot-ը հայտարարել է, որ «Vikram-1»-ը կտեղափոխի մի քանի փորձարարական բեռներ հնդիկ և միջազգային հաճախորդներից, այդ թվում՝ լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդ և ռոբոտացված ձեռքեր, որոնք կարող են հեռացնել տիեզերական աղբը: Առաքելության նպատակն է փորձարկել հրթիռի շարժիչ համակարգը, ավիոնիկան, հեռաչափությունը և ուղղորդման համակարգերը թռիչքի ժամանակ, հավաքել կարևոր տվյալներ ապագա կոմերցիոն թողարկումների համար։

    Վարչապետ Նարենդրա Մոդին սա անվանել է «որոշիչ պահ Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների ճանապարհորդության մեջ»: Երկիրը ձգտում է մասնաբաժին ձեռք բերել առևտրային տիեզերական մեկնարկների շուկայում:


    Հետևեք մեզ՝ այստեղ




  • «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ



    Հասարակություն





    Շուրջ երեք տասնամյակ՝ նույն հասցեում։ Սկզբում՝ ընդամենը մեկ ստոմատոլոգիական կլինիկա, իսկ այսօր՝ ժամանակակից բազմապրոֆիլ բժշկական կենտրոն։ «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ»-ի գրեթե 30 տարվա ճանապարհը լի է զարգացման, նորարարության և շարունակական առաջընթացի պատմություններով։

    Այս տարիների ընթացքում «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ»-ում պահպանել են ամենակարևորը՝ պրոֆեսիոնալ մոտեցումը, իսկ հնարավորություններն ու ծառայությունների շրջանակը շարունակաբար ընդլայնվել են։ Այսօր բժշկական կենտրոնում գործում են ստոմատոլոգիայի, պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության, բժշկական կոսմետոլոգիայի բաժանմունքները, թվային ատամնատեխնիկական լաբորատորիան, ինչպես նաև միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ախտորոշիչ ծառայություններ։ Վերջին սերնդի գերժամանակակից սարքավորումներով այստեղ իրականացվում են նաև ուլտրաձայնային և ռենտգեն հետազոտություններ։ Բժշկական կենտրոնը շարունակում է զարգանալ՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և ընդլայնելով մատուցվող ծառայությունները։

    Այսպիսի զարգացումը, բնականաբար, պահանջում էր նաև զգալի ներդրումներ։ Նոր հիվանդանոցային մասնաշենքը պետք էր համալրել ժամանակակից բժշկական սարքավորումներով և անհրաժեշտ ենթակառուցվածքով։ Հենց այս փուլում էլ սկսվեց համագործակցությունը Կոնվերս Բանկի հետ։

    Converse SME բիզնես ֆինանսավորման շրջանակում իրականացված ֆինանսավորման շնորհիվ բժշկական կենտրոնը համալրվեց նոր վիրահատարանով, գերժամանակակից վիրահատական սեղաններով, լուսային համակարգով, բժշկական կահավորմամբ և նորագույն սարքավորումներով։

    Բժշկական կենտրոնի հիմնադրի խոսքով՝ հուսալի ֆինանսական գործընկեր ունենալը նման մասշտաբային զարգացման ծրագրերն իրականացնելու կարևոր նախապայմաններից է, իսկ վստահելի համագործակցությունն օգնում է ավելի արագ կյանքի կոչել ներդրումային ծրագրերը։

    Ֆինանսավորումն իրականացվել է Converse SME և Converse Leasing պրոդուկտների շրջանակում։

    Տեսանյութն՝ այստեղ

    Conversebank.am, 010 511 211

    Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




  • ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը

    Ժպիտներ, ջերմ շնորհավորանքներ, արժանի գնահատանք ու հպարտությամբ լի պահեր… Այսպիսի մթնոլորտում ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը։


    Տոնական միջոցառման ընթացքում պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին տարվա ընթացքում իրենց աշխատանքային բարձր արդյունքներով ու նվիրվածությամբ աչքի ընկած աշխատակիցները։

     Միջոցառմանը մասնակցում էին մարզային և համայնքային իշխանությունները, ԶՊՄԿ-ի ղեկավարությունն ու աշխատակիցներ։

     Հանքագործի և մետալուրգի օրը հերթական անգամ դարձավ ոչ միայն մասնագիտական ձեռքբերումների ամփոփման, այլև մարդկանց, աշխատանքի և միասնականության արժևորման գեղեցիկ առիթ՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուր հաջողության հիմքում կանգնած է մարդը։

     

  • Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»



    Մամուլ





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Օրերս տեղեկություն տարածվեց, որ Երևանի երաժշտական դպրոցներից մեկի տնօրենը (ժ/պ-ն) ցուցադրությունից պոկել ու հեռացրել է 10 տարեկան սանուհու արած նկարն Արցախի «Դեդո-Բաբո» հանրահայտ կոթողի պատկերով: Նշյալ դպրոցի տնօրենին բազմաթիվ հայրենակիցներ, այսպես ասենք, անարգանքի ու պարսավանքի «սյանն են գամել»: Ու ճիշտ են արել: Բայց իրականում խնդիրը շատ ավելի խորքային է:

    Որպեսզի ունենաս սեփական պատմության հարգն ու արժեքն իմացող, այդ պատմությանն ու ահռելի ժառանգությանը տեր կանգնող, նաև՝ պահանջատեր, պատմական հիշողություն ունեցող հասարակություն, կարևոր է, որ նախ՝ ունենաս նման իշխող էլիտա՝ կառավարություն, պետության ղեկավարություն: Եթե պետության ղեկավարությունը վարում է երկչոտ, վախվորած քաղաքականություն, սեփական պատմությունն ու իրողությունները կասկածի, հարցականի տակ է դնում, ուրացումային կամ ժխտողական մոտեցումներ է դրսևորում, ապա հասարակությանը վերոնշյալ բարձրության վրա պահելու առաքելությունը մնում է առանձին անհատների, քաղաքական ու հասարակական ոչ իշխանական շրջանակների ուսերին:

    Ու ողջ խնդիրն այն է, որ հարցը միայն այդ մեկ դպրոցը չէ, այդ մեկ օրինակը չէ: Ու ամենևին պարտադիր չէ, որ «վերևից» այդ դեպքի համար հատուկ հրահանգ տրված լինի, կամ պաշտոնական շրջաբերական իջեցվի դպրոցների ղեկավարներին: Պարտադիր չէ: Եթե իշխանությունը նման «գիծ» է վարում, ապա, բնականաբար, կգտնվեն «Հռոմի պապից ավելի կաթոլիկներ»: Չնայած, չենք բացառում, որ ինչ-որ նման հրահանգ էլ իջեցված լինի, ներքին կարգով, ոչ պաշտոնապես: Բայց եթե դա էլ չլիներ, ապա միայն Փաշինյանի ու նրա «կարկառունների» ամենօրյա հայտարարությունները, անընկալելի ու անընդունելի բնորոշումները բավարար էին, որ բոլորն էլ հասկանան՝ այլևս արգելված են և՛ Արարատի, և՛ Հայոց ցեղասպանության, և՛ Արցախի, և՛ Արևմտյան Հայաստանի հիշատակումները և այդ ամենը արտացոլող տեսալսողական, մշակութային ստեղծագործությունները, պատկերները, ֆիլմերը, երգերը, գրքերը, նկարները: Մի խոսքով, ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է…

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»



    Մամուլ





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Ժամանակակից աշխարհում գիտությունը դադարել է լինել զուտ ակադեմիական կամ մշակութային արժեք և վերածվել է պետությունների գոյատևման ու հզորության հիմնական բաղադրիչի։ Ավելին՝ գիտության մակարդակը դարձել է ազգային անվտանգության, տնտեսական մրցունակության և աշխարհաքաղաքական ազդեցության ուղղակի ցուցիչ։ Այն երկիրը, որն ի վիճակի չէ ինքնուրույն արտադրել գիտելիք, արժանապատվորեն մասնակցել գիտատեխնիկական մրցավազքին և պահպանել իր մտավոր ներուժը, վաղ թե ուշ հայտնվում է կախվածության մեջ նրանցից, ովքեր այդ գիտելիքն ունեն։ Հենց այս տրամաբանությամբ է բացատրվում այն փաստը, որ գիտության ֆինանսավորումն այսօր դիտարկվում է ոչ թե որպես ծախս, այլ որպես ռազմավարական ներդրում, որի արդյունքները երբեմն երևում են տասնամյակների ընթացքում, բայց առանց որի պետությունն ի վիճակի չէ ապահովել իր ապագան։ Գիտության զարգացումը տալիս է մի շարք ուղղակի ու անուղղակի առավելություններ, որոնցից թերևս ամենակարևորը տնտեսական աճն է։ Նորարարական տեխնոլոգիաներ ստեղծող երկրները ձևավորում են բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանք, ներգրավում են կապիտալ և պահպանում մրցունակ դիրքեր համաշխարհային շուկաներում։

    Սրան զուգահեռ՝ արհեստական բանականության ոլորտում գրանցվող առաջընթացը փոխակերպում է գործնականում գործունեության բոլոր ոլորտները՝ արդյունաբերությունից մինչև կրթություն, պաշտպանություն և կառավարում, մինչդեռ կենսատեխնոլոգիաների և բժշկության զարգացումը հնարավորություն է տալիս լուծելու մարդկության համար ամենակարևոր՝ առողջության ու կյանքի տևողության հետ կապված խնդիրները։

    Կանաչ էներգետիկային անցումը, որն այսօր դարձել է գրեթե բոլոր զարգացած երկրների ռազմավարական օրակարգի մասը, նույնպես ուղղակիորեն կախված է գիտական հետազոտություններից ու տեխնոլոգիական նորարարություններից։ Արդյունքում գիտելիքն ինքնին վերածվում է գլխավոր ռազմավարական ռեսուրսի, որի տիրապետումը կամ բացակայությունը որոշում է պետությունների տեղը համաշխարհային հիերարխիայում։

    Գիտության ոլորտում ընթացող համաշխարհային մրցավազքը ներկայում հիմնականում կենտրոնացած է երկու գերտերությունների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև, որոնք պայքարում են ոչ միայն տեխնոլոգիական առաջատարության, այլև դրանից բխող աշխարհաքաղաքական ու տնտեսական գերիշխանության համար։ Չինաստանի ռազմավարությունն այս մրցակցության մեջ հիմնված է հատկապես օտարերկրյա, այդ թվում՝ ամերիկյան առաջատար համալսարաններում ձևավորված գիտնականների ներգրավման վրա։ Պեկինը վերջին տարիներին մեծ ջանքեր ու ռեսուրսներ է ուղղում, որպեսզի աշխարհի առաջատար հետազոտողները տեղափոխեն իրենց գիտական գործունեությունը Չինաստան, և այս ռազմավարությունը սկսում է շոշափելի արդյունքներ տալ։ Թերևս ամենավառ ու ամենախորհրդանշական օրինակը 2025 թվականի քիմիայի Նոբել յան մրցանակակիր, հեղինակավոր գիտնական, քիմիկոս Օմար Յաղիի որոշումն է. Կալիֆորնիայի համալսարանում (Բերկլի) տասնամյակներ շարունակ գործունեություն ծավալելուց հետո նա 2026 թվականին հեռացավ ամերիկյան համալսարանից և ամբողջական աշխատանքի անցավ Պեկինի Ցինհուա համալսարանում։ Այս քայլը մեծ արձագանք գտավ միջազգային մամուլում հենց այն պատճառով, որ այն խորհրդանշում է մի երևույթ, որը դեռ մի քանի տարի առաջ գրեթե անհավանական էր թվում։ Բայց Յաղիի օրինակը միակը չէ. նրան հետևում են այլ գիտնականների նմանատիպ որոշումներ, ինչը վկայում է այն մասին, որ երկարամյա կանխավարկածը, թե աշխարհի լավագույն գիտնականները միշտ ձգտելու են ամերիկյան համալսարաններ, այլևս արդիական չէ։

    Այս զարգացումների ֆոնին Միացյալ Նահանգներում գիտության ու համալսարանների ֆինանսավորումը վերջին շրջանում որոշակիորեն կրճատվել է, ինչը որոշ վերլուծաբանների կողմից գնահատվում է որպես ամերիկյան գիտական համակարգի համար մարտահրավեր։

    Այնուամենայնիվ, չնայած այս կրճատումներին, ԱՄՆ-ում շարունակում են գործել գիտության ու նորարարության զարգացման համար աշխարհում թերևս լավագույն պայմանները՝ զարգացած գիտահետազոտական ենթակառուցվածքներ, ճկուն ֆինանսավորման մեխանիզմներ, ուսումնական և գիտահետազոտական ազատություն, ինչպես նաև գիտության ու բիզնեսի սերտ կապ, ինչը հնարավորություն է տալիս գիտական հայտնագործություններն արագորեն վերածելու առևտրային արտադրանքի։

    Երկու երկրների միջև մրցակցության գլխավոր ուղղություններն են արհեստական բանականությունը, քվանտային հաշվարկները, կենսատեխնոլոգիաները և առաջընթացի մյուս ամենանորարար ու ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերը, որտեղ առաջատարությունը մոտակա տասնամյակների ընթացքում մեծապես որոշելու է համաշխարհային տնտեսական ու ռազմական հավասարակշռությունը։ Սակայն կարևոր է նշել, որ գիտության ոլորտում մեծ ազդեցության հասնելու հնարավորությունը վերապահված չէ միայն գերտերություններին։ Պատմությունը և ժամանակակից փորձը ցույց են տալիս, որ համեմատաբար փոքր երկրներն էլ կարող են գիտության միջոցով ձեռք բերել աներևակայելիորեն մեծ ազդեցություն ու տնտեսական հզորություն, եթե ճիշտ են կառուցում իրենց ռազմավարությունը։

    Իսրայելը, Սինգապուրը և Շվեյցարիան դասական օրինակներ են այն բանի, թե ինչպես կարելի է, չունենալով մեծ տարածք, բնական ռեսուրսներ կամ մեծաքանակ բնակչություն, դառնալ գիտատեխնոլոգիական առումով առաջատար՝ պարզապես գիտության, կրթության և նորարարության հանդեպ հետևողական ու երկարաժամկետ մոտեցման միջոցով։ Այս երկրների փորձը ցույց է տալիս, որ որոշիչը ոչ թե երկրի չափն է կամ բնական ռեսուրսների առկայությունը, այլ պետական քաղաքականության հետևողականությունը, մարդկային կապիտալի ներդրումը և գիտության հանդեպ իրական, այլ ոչ թե ձևական վերաբերմունքը։

    Միաժամանակ, թեև վերջին շրջանում համաշխարհային քննարկումներում գերակշռում է բնական ու տեխնիկական գիտությունների կարևորությունը՝ հատկապես նրանց տնտեսական մոնետիզացիայի ներուժի պատճառով, հասարակական գիտությունների դերն ու նշանակությունը նույնպես նոր որակի մեջ են մտնում։ Հասարակագիտական հետազոտությունները՝ սոցիոլոգիայից մինչև քաղաքագիտություն և պատմություն, կարևոր դեր են խաղում ազգային ինքնության ձևավորման, հանրային գիտակցության զարգացման, աշխարհայացքի կերտման և, ի վերջո, մրցունակ ու պատասխանատու քաղաքացիների ձևավորման գործում։ Այս ուղղություններն են, որ ապահովում են այն ներքին կայունությունն ու համախմբվածությունը, առանց որի նույնիսկ ամենառադիկալ տեխնոլոգիական առաջընթացը չի կարող վերածվել կայուն պետական հզորության։

    Հայաստանի պարագայում իրավիճակն ունի իր առանձնահատուկ «անկյունները»։ Մեր երկրում գիտության մասին խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին, իսկ արված համեմատաբար փոքր քայլերի նշանակությունը հաճախ արհեստականորեն ուռճացվում է՝ ստեղծելով առաջընթացի պատրանք այնտեղ, որտեղ իրական համակարգային փոփոխություններ դեռ տեղի չեն ունեցել։ Իրականում, որպեսզի Հայաստանը վերածվի իսկապես մրցունակ ու դինամիկ պետության, անհրաժեշտ է գիտությանն ուշադրություն դարձնել այնպիսի մասշտաբով ու լրջությամբ, որը մինչ այժմ բացակայել է։

    Ընդ որում, այս ուշադրությունը չպետք է սահմանափակվի միայն այն ուղղություններով, որոնք կարճաժամկետ հեռանկարում կարող են ապահովել տնտեսական օգուտ և ուղղակի եկամուտ։ Հասարակագիտական ուղղություններին ուշադրություն դարձնելը, թեև այն ուղղակիորեն չի մոնետիզացվում ու հաճախ դժվար է չափելի տնտեսական արդյունքի վերածել, ունի ոչ պակաս կարևոր դերակատարություն՝ պետության երկարաժամկետ զարգացման, օրինապահ վարքագծի ձևավորման և բարձր ինքնագիտակցություն ու հստակ ձևավորված ինքնություն ունեցող քաղաքացիների կերտման տեսանկյունից։

    Կարևոր է նաև հասկանալ, որ գիտության զարգացումը սկզբունքորեն երկարատև և մեծ ջանքեր պահանջող գործընթաց է, որի արդյունքները երբեք չեն երևում անմիջապես։ Այս ոլորտում կատարվող ներդրումները պետք է ունենան հստակ երկարաժամկետ հեռանկար, և պետությունը չպետք է սպասի, որ մեկ-երկու տարվա ընթացքում կատարված ներդրումներից պետք է ստացվեն շոշափելի ու տպավորիչ արդյունքներ։ Գիտության ոլորտում հապճեպ, կարճաժամկետ մտածողությունը գրեթե միշտ հանգեցնում է կա՛մ ձևական, առանց իրական բովանդակության արդյունքների, կա՛մ էլ, ընդհանրապես, ներդրումների դադարեցման հենց այն պահին, երբ սկսում են երևալ առաջին լուրջ արդյունքները։

    Սրան զուգահեռ՝ չափազանց կարևոր է, որ գիտության ոլորտը դառնա իսկապես գրավիչ ինչպես երիտասարդ, նոր սերնդի գիտաշխատողների, այնպես էլ արդեն ոլորտում երկար տարիներ ներգրավված, փորձառու մասնագետների համար։ Եթե պետությունը չգնահատի իր գիտնականներին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ խորհրդանշական իմաստով, նրանք, բնականաբար, կհեռանան իրենց մասնագիտական գործունեությունից կամ էլ կընտրեն այլ երկրներ, որտեղ իրենց աշխատանքն ավելի բարձր է գնահատվում։ Իսկ սա շատ ցավալի հարված կլինի ազգային գիտությանը, քանի որ, ինչպես արդեն նշվեց, որակյալ գիտնական պատրաստելը տասնամյակների ընթացքում կուտակվող գիտելիքի, փորձի ու ներդրումների արդյունք է, և այդ կապիտալի կորուստը գործնականում անհնար է արագ վերականգնել։

    Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև գիտական արդյունքների գնահատման մոտեցումը։ Անհրաժեշտ է հիմնվել ոչ թե զուտ քանակական չափորոշիչների, այլ որակական գնահատականների վրա։ Այլ կերպ ասած՝ գիտնականը կարող է ձևականորեն ստեղծել մեծածավալ գիտական բազա, հրապարակել բազմաթիվ հոդվածներ, սակայն այդ աշխատանքն իրականում կարող է չունենալ իրական արդիականություն, չպարունակել որևէ նոր, օրիգինալ գիտելիք կամ նույնիսկ արդեն ժամանակավրեպ լինել, մինչդեռ պաշտոնական քանակական ցուցանիշների տեսանկյունից նման գիտնականը կարող է ձևականորեն գերազանցել իր գործընկերներին։ Այսինքն, առաջնահերթությունը պետք է տրվի որակական կողմին։ Նախընտրելի է համեմատաբար ավելի փոքրածավալ, բայց իսկապես արդիական, նոր գիտելիք պարունակող և գործնականում օգտակար գիտական բազան, քան մեծածավալ, բայց բովանդակային առումով քիչ արժեք ներկայացնող արդյունքը։

    Զուգահեռաբար անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ գիտության որոշ ճյուղեր առանձնահատուկ բնույթ ունեն և պահանջում են հատուկ, նպատակային ուշադրություն ու աջակցություն, որը չի կարող կրկնօրինակվել այլ ուղղությունների նկատմամբ կիրառվող ընդհանուր մոտեցումներով։ Այս համատեքստում կարևոր է հասկանալ կատարվող քայլերի հաջորդականությունը. նախ՝ պետք է հասնել համակարգի պահպանմանը, այսինքն՝ ապահովել, որ արդեն կատարված աշխատանքը, կուտակված գիտական փորձն ու ինստիտուցիոնալ հիշողությունը չկորչեն, և միայն դրանից հետո անցում կատարել գիտության իրական զարգացմանն ու ընդլայնմանը։ Հենց այս հաջորդական մոտեցման արդյունքում է հնարավոր, որ Հայաստանը կարողանա իսկապես դառնալ մրցունակ երկիր գիտության ոլորտում։

    Մարդկային կապիտալի առումով Հայաստանն ունի կարևոր, բայց դեռևս լիարժեք չօգտագործված առավելություն։ Ու պատահական չէ, որ շատ հայ մասնագետներ ստիպված են լինում մեկնել արտասահման, որտեղ էլ հասնում են մեծ մասնագիտական հաջողությունների ու ճանաչման՝ հաճախ աշխարհի առաջատար գիտահետազոտական կենտրոններում։ Սա միաժամանակ և՛ խնդիր է, և՛ հնարավորություն. խնդիր է այն իմաստով, որ երկիրը կորցնում է իր լավագույն մասնագետներին հենց այն պահին, երբ նրանք առավել արժեքավոր կդառնային ազգային գիտության զարգացման համար, բայց նաև հնարավորություն է, քանի որ ապացուցում է, որ խնդիրը ոչ թե մարդկային ներուժի բացակայությունն է, այլ ներքին պայմանների ու հնարավորությունների անբավարարությունը։ Եթե Հայաստանը կարողանա ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ գիտնականները կզգան իրական գնահատանք, կայուն ֆինանսավորում ու մասնագիտական աճի հեռանկար, ապա արտասահմանում հաջողության հասած հայ մասնագետների փորձն ու կապերը կարող են վերածվել ազգային գիտության զարգացման կարևորագույն ռեսուրսի։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



  • Քամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Երևան քաղաքում՝
    Հուլիսի 18-ի և 21-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 18-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։

    Հանրապետության տարածքում`
    Հուլիսի 18-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 20-22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
    Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 18- 22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Թրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչին



    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում կկազմակերպի ՖԻՖԱ-ի պատվին ընդունելություն և ներկա կլինի Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին։

    ԱԱ-2026-ի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 19-ին։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Ձկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄ



    Տնտեսություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության անդամ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում («TRACES») տնտեսավարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը:

    Եվրոպական Միության Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցման համար պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:

    Տնտեսավարող սուբյեկտը Տեսչական մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստին ([email protected], [email protected]) էլեկտրոնային եղանակով (դրա անհնարինության դեպքում՝ թղթային տարբերակով) պետք է ներկայացնի դիմում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.


    1) իրավաբանական անձի գրանցման վկայականի պատճենը,
    2) տարածքի գծապատկերը և հիմնական շինությունների լուսանկարները,
    3) տեղեկատվություն անվտանգության կառավարման համակարգերի վերաբերյալ,
    4) ներդրված վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի հաստատված պլանը (կիրառելի չէ ձկնաբուծական տնտեսությունների համար),
    5) ջրի որակի լաբորատոր փորձաքննության արձանագրությունը (կիրառելի է ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար, եթե պահպանումից բացի իրականացվում է նաև վերամշակում),
    6) արտադրության տեսակը (համառոտ նկարագիրը),
    7) տնտեսավարող սուբյեկտի կազմում գործող բոլոր առանձնացված ստորաբաժանումների անվանումները, իրականացվող գործունեության տեսակները և գտնվելու վայրը (հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն),
    8) տարածքների և ենթակառուցվածքների՝ արտադրական տարածքների, վերամշակման գոտիների, օգտագործվող սարքավորումների և պահեստային հզորությունների վերաբերյալ տեղեկատվություն,
    9) տեղեկատվություն բուծվող կամ վերամշակվող կամ պահպանման նպատակով ձկան կամ ձկնամթերքի տեսակների վերաբերյալ,
    10) արտահանման նպատակով ներկայացված ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրերը,
    11) արտադրության տարեկան ծավալները, հզորությունը (կգ, տոննա, հատ),
    12) տեղեկատվություն ձկնաբուծարանների տեսակի վերաբերյալ (արդյունագործական բաց ջրային կամ փակ համակարգ, կամ հոսքային կամ համակցված կամ այլ) (կիրառելի չէ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների և ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար),
    13) տեղեկատվություն օգտագործվող ջրի աղբյուրի վերաբերյալ (կիրառելի չէ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների և ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար),
    14) տեղեկատվություն օգտագործվող կերի, կերային հավելումների վերաբերյալ (կիրառելի չէ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների և ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար),
    15) տեղեկատվություն կենդանիների հիվանդությունների կանխարգելման, մշտադիտարկման և անասնաբուժական հսկողության վերաբերյալ (կիրառելի չէ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների և ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար),
    16) տեղեկատվություն թափոնների կառավարման վերաբերյալ (կիրառելի է ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար, եթե պահպանումից բացի իրականացվում է նաև վերամշակում),
    17) տեղեկատվություն ջրահեռացման և մաքրման համակարգերի վերաբերյալ (կիրառելի է ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար, եթե պահպանումից բացի իրականացվում է նաև վերամշակում),
    18) պետական գրանցման նույնականացման հաշվառման համարը (կիրառելի է ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար, եթե պահպանումից բացի իրականացվում է նաև վերամշակում)։

    Փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո մինչև հինգ աշխատանքային օրվա ընթացքում, դիմումատուի մոտ կիրականացվի ստուգում՝ գրանցման համար սահմանված պահանջների համապատասխանությունը և ներկայացված փաստաթղթերի արժանահավատությունը պարզելու նպատակով։

    Ստուգման շրջանակներում կկատարվի նմուշառում՝ արտադրված արտադրանքի՝ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանությունը լաբորատոր փորձաքննության միջոցով պարզելու նպատակով։

    Ստուգումն իրականացվելու է 10-15 աշխատանքային օրվա ընթացքում։

    Անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում՝ տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը կգրանցվի համակարգում և կներկայացվի Եվրոպական Հանձնաժողովի հաստատմանը։

    Հաստատման մասին տեղեկատվությունը էլեկտրոնային փոստի միջոցով կտեղեկացվի դիմումատուին՝ տրամադրելով գրանցման համարը, որից հետո տնտեսավարողը համակարգ մուտք գործելու համար ստեղծում է իր օգտահաշիվը։

    «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է:


    Հետևեք մեզ՝ այստեղ