Category: Armenia24.live

  • Armenia24.live | Ուկրաինան նոր վարչապետ ունի

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ուկրաինայի Գերագույն ռադան նոր վարչապետ է նշանակել Սերգեյ Կորեցկուն, որը նախկինում ղեկավարում էր «Նավթոգազ Ուկրաինա» ընկերությունը: Նա կփոխարինի Յուլիա Սվիրիդենկոյին։

    Նոր վարչապետը Ռադային է ներկայացրել 16 նախարարից բաղկացած թեկնածուների ցուցակ, բացառությամբ Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների, որոնց թեկնածությունները պետք է առաջարկի Վլադիմիր Զելենսկին։ Գերագույն ռադան քվեարկել է նոր կառավարության նախարարների նշանակման օգտին:

  • Վեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել է



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Վեդիում դեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով:

    Վեդիում դեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով

    Փաստաբանը նշել է, որ քրեական վարույթը նախաքննության ավարտական փուլում է:

    Հիշեցնենք, որ  կալանավորված  Արթուր Երեմյանը՝ 58, Դավիթ Այնազյանը՝ 65 տարեկան է։շ


    Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։



    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Հուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներ



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 21-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Հաճն, Եղվարդ քաղաքների, Արգել, Նոր Գեղի, Նոր Արտամետ, Քանաքեռավան, Մրգաշեն, Զորավան, Արագյուղ, Լուսակերտ, Երզնկա, Պռոշյան բնակավայրերի, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի և Տանձանոց թաղամասերի, Փարպի, Օշական (այդ թվում Օշականի Ձախ ափ թաղամասի), Բյուրական, Սասունիկ (այդ թվում Սասունիկի Կարին թաղամասի), Ուշի, Կարբի, Սաղմոսավան, Բազմաղբյուր, Արտաշավան, Ոսկեվազ, Ոսկեհատ, Ղազարավան, Ագարակ, Օհանավան, Աղձք, Ուջան, Կոշ, Անտառուտ, Օրգով, Արագածոտն բնակավայրերի գազասպառողների և նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։


    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 21-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի գազասպառողների, «Սուլավա ՏԱՄ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 21-ին ժամը 10:00-ից մինչև 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Պատկանյան, Երևանյան, Նալբանդյան, Նար-Դոսի, Րաֆֆու, Օգոստոսի 23 փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 20-ին ժամը 11:00-ից մինչև 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 17-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրի 7-րդ փողոցի և հարակից նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը:

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Կրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավոր



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ հուլիսի 16-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով նրան «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ռեանիմոբլիով տեղափոխում են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Գևորգ Թ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ստեփանավան խոշորացված համայնքի Հոբարձի բնակավայրից։

    Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Մարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունում



    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Իսպանիայի հավաքականի պաշտպան Մարկ Կուկուրելյան պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածք անել, եթե նրանք հաղթեն Աշխարհի առաջնությունը։

    «Եթե մենք հաղթենք Աշխարհի առաջնությունը, ես Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածք կանեմ մարմնիս վրա», — Կուկուրելյայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

    Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիան հաղթանակ տարավ Ֆրանսիայի նկատմամբ 2-0 հաշվով և անցավ եզրափակիչ։


    Կիրակի՝ հուլիսի 19-ին, դե լա Ֆուենտեի սաները գավաթի համար վճռորոշ հանդիպմանը կմրցեն Արգենտինայի հետ։


    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «աջ և ձախ այտերի մակերեսային շրջանի վնասվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։


    Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ տուժածը Երևանի բնակիչ 6-ամյա տղա է։ Պարզվել է, որ հուլիսի 11-ին Արաբկիր վարչական շրջանում գործող մասնավոր մանկապարտեզներից մեկում դայակը քաշել է երեխայի այտերը, ցավ պատճառել, ինչի հետևանքով վերջինս ստացել է նշված մարմնական վնասվածքը։


    Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու»



    Քաղաքականություն





    Մոսկվայի հայկական եկեղեցու բակում երեկ հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու՝ ի պաշտպանություն Հայաստանում քաղաքական բռնապետության զոհ դարձած հայ քաղբանտարկյալների: Հայ համայնքի ղեկավարներին էին միացել ՀՅԴ Մոսկվայի գրասենյակի ներկայացուցիչները, համայնքի մտավորականներն ու արվեստագետները:

    Նպատակը մեկն էր. հայրենիքից հեռու, բայց հայրենիքի ցավով ապրող մարդիկ անհանգիստ են Հայաստանում տիրող բարքերի համար: Մասնակիցների պնդմամբ՝ Հայաստանում այսօր բռնապետությունն այն աստիճանի է հասել, որ հակաիշխանական ցանկացած խոսք բանտարկվում է: Երեկվա հավաքի մասնակիցները բարձրաձայնում էին քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Բագրատ Սրբազանի և Արմեն Աշոտյանի խնդիրները:

    ՀՅԴ Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը, պատասխանելով այն հարցին, թե ովքեր են կազմակերպել հավաքը և ինչ նպատակ է այն հետապնդում, նշեց.
    «Եկեղեցում հավաքված մեր հայրենակիցները մոմավառությամբ փորձում են հարգել և իրենց բողոքի խոսքն ուղղել Հայաստանի իշխանությունների այս բռնակալական և դավադիր պլանի դեմ, որն ուղղված է Հայաստանի ընդդիմադիր օջախների վերացմանը, որպեսզի կարողանան ավելի հեշտ ի կատար ածել և ավարտին հասցնել իրենց ծրագրերը: Շատ ցավալի է, որ այս ամենը կատարվում է մեր ժողովրդի անտարբեր հայացքների ներքո, ու դա վախեցնող է»:

    Անդրադառնալով Հայաստանում հնչող այն տեսակետներին, թե ՌԴ հայերը չպետք է խառնվեն Հայաստանի ներքին գործերին, Ներսես Ներսեսյանն ընդգծեց, որ դա հակահայկական քարոզչություն է.

    «Դա քարոզչություն է, որը տարածվում է թուրքական և թուրքահեն զանգվածների կողմից: Այն ուղղված է մի հսկա համայնքի դեմ, որն իրենից ուժ է ներկայացնում և վտանգ է թուրքական քարոզչական մեխանիզմին: Նրանք փորձում են ամեն գնով սեպ խրել Սփյուռք-Հայաստան կապի մեջ: Գաղտնիք չէ, որ Սփյուռքը միշտ է սպառնալիք եղել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի համար: Իսկ Սփյուռքում չգնահատել ՌԴ համայնքի դերը՝ անհնար է. այստեղ հայապահպանության համար կատարվող հսկայածավալ աշխատանքները ուղղված են մի նպատակի, որ հայրենիքից դուրս հայրենիք ձգվող արմատները միշտ ամուր լինեն»:

    Խոսելով Գագիկ Ծառուկյանի ձերբակալության և դրան համայնքի մոտեցման մասին՝ գրասենյակի ղեկավարը նշեց, որ տեղի ունեցածը մի քանի նախապայման ունի.
    «Առաջինը դա Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակն է, որն ավելի է սրվել վերջին շրջանում, հատկապես ընտրություններից հետո, երբ իրեն խոստացել էին 65 տոկոս, բայց նա նույնիսկ 50 տոկոս չհավաքեց: Մի կերպ թվերը նկարելուց հետո թույլ օղակ դարձավ Գագիկ Ծառուկյանը, որից էլ իր վրեժն է փորձում առնել Նիկոլ Փաշինյանը: Ամեն դեպքում, ընդդիմության դեմ ուղղված այս քայլերը մի նպատակ ունեն՝ իշխանությունները փորձում են ամեն գնով պահպանել իրենց աթոռները»:

    Եկեղեցու բակում հավաքված մարդիկ խմբերով քննարկումներ էին անում և իրենց դժգոհությունն արտահայտում տիրող իրավիճակից. տարեց տղամարդկանցից մեկն էլ անդադար վանկարկում էր՝ «Առանց Նիկոլ Հայաստան»:

    Երեկ իրենց դժգոհության ձայնն էին բարձրացնում հայրենիքից հեռու, բայց հայրենիքի ցավով ապրող հայերը, ովքեր հիմա մեկ այլ ճակատով էլ են կռվում՝ սեփական երկրում օտար չդիտարկվելու համար:

    Նյութը՝ Արմինե Մելքոնյանի






  • Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը



    Տնտեսություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Անտարես» հրատարակչատան կողմից լույս է տեսել գրող, պատմավիպասան Սասուն Վարդանյանի «Աստծուն եմ հագել ներսից և դրսից. Գրիգոր Նարեկացի» գիրքը: Հայէկոնոմբանկի աջակցությամբ տպագրված աշխատությունը ժամանակակից ընթերցողի համար բացահայտում է այն աղբյուրները, որոնց ազդեցությամբ ձևավորվել են Գրիգոր Նարեկացու գեղագիտական հայացքներն ու ըմբռնումները:

    Սասուն Վարդանյանը մեկ տասնյակից ավելի գրքերի՝ պատմվածքների, հեքիաթների, վիպակների, վեպերի հեղինակ է: «Նարեկացին, որպես մարդկային հոգու ամենամեծ արտահայտություն՝ արժանի է յուրահատուկ վերաբերմունքի, և պետք է նարեկագիտությունը, որ սկսվել է տարերայնորեն, իր վերելքն ապրի գիտակցաբար», – գրքում նշում է հեղինակը:

    «Սասուն Վարդանյանը, դիմելով մեր հանճարեղ Գրիգոր Նարեկացուն, ուզեց լինել ուսուցող: Հեղինակը հերքում է այն բոլոր կարծիքները, որ Նարեկացին  ստեղծագործել է արաբական, պարսկական կամ հունական մշակույթների ազդեցությամբ: Ծանոթ լինելով, որ Հայէկոնոմբանկի ղեկավարությունը կրում է ազգային արժեքներ՝ համոզված էի, որ նրանք կգնահատեն և կաջակցեն գրքի հրատարակչական աշխատանքներին: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում գրքի հրատարակությունն իրականություն դարձնելու համար», – նշում է Սասուն Վարդանյանի կինը՝ գրող, հրապարակախոս Սիլվա Սուքիասյանը, ով ամուսնու մահից հետո հետամուտ է եղել գրքի հրատարակմանը:

    «Հայէկոնոմբանկի համար նման նախագծերը ներդրում են մեր մշակութային ժառանգության պահպանման գործում։ Նարեկացին հայ ինքնության առանցքային խորհրդանիշներից է, իսկ Սասուն Վարդանյանի այս աշխատությունը հնարավորություն է նորովի ճանաչելու Նարեկացուն: Ուրախ եմ, որ Հայէկոնոմբանկը մասնակցել է նման արժեքավոր գրքի լույսընծայմանը», – նշում է Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը:

    Գիրքը վաճառքի ենթակա չէ: Այն տրամադրվելու է Վենետիկի Մխիթարյան միաբանության, Վաշինգթոնի Կոնգրեսի, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի, Մատենադարանի և Հայաստանի ազգային գրադարաններին, ինչպես նաև համալսարանական գրադարաններին, Գյումրիի, Գորիսի և Վանաձորի քաղաքային գրադարաններին:

    Հետևեք մեզ՝ այստեղ

     




  • Արդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր Կամենդատյան



    Քաղաքականություն





    Անկոտրում կամքի և հավատքի մասին. իմ ընկեր Ավետիք Չալաբյանը։

    Այսօր, երբ արդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք», իմ ընկերը՝ Ավետիք Չալաբյանը, գտնվում է անազատության մեջ՝ շինծու ու անհիմն մեղադրանքներով։

    Բայց պատերը չեն կարող բանտարկել այն ոգին, որն ազատ է իր արժեքների մեջ։

    Ավետիքն այն բացառիկ մարդկանցից է, ում քաղաքական ամբիցիաները երբեք չեն ստվերել հոգևոր ու ազգային ինքնությունը։ Նա Հայ Առաքելական Եկեղեցու իրապես հավատարիմ, խոնարհ, բայց և անդրդվելի զավակն է, որն իր կյանքով ու կերպարով միշտ եղել և մնում է քրիստոնեական հավատքի ու մեր դարավոր արժեքների վստահելի պաշտպանը։

    «Արդարության համար հալածվողները չեն պարտվում, նրանք կոփվում են»։

    Անազատության մեջ անգամ նրա ներքին լույսն ու հավատքն անսասան են։ Այս փորձությունը ևս մեկ ապացույց է, որ նրա տեսակն ու սկզբունքայնությունը վախեցնում են նրանց, ովքեր սովոր են գործել միայն ստվերում։

    Ավետիք եղբայր , քո արժանապատիվ կեցվածքը թե՛ ազատության մեջ, և թե՛ այսօր՝ բանտախցում, ոգեշնչում է բոլորիս։ Մենք քո կողքին ենք, և հավատում ենք, որ ճշմարտությունն ու արդարությունը շուտով հաղթանակելու են։

    Տոկունությո՛ւն և ուժ քեզ, իմ հավատարիմ ու անկոտրում ընկեր։

     




  • «Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը»



    Հասարակություն





    Ավելի քան 10 օր է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ինչպես նաեւ «Օլիմպավան»-ը կապարակնքված են ու կասեցված է վերջիններիս գործունեությունը:

    ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելուց հետո այս կառույցները եւս փակվել են իրավապահների կողմից, սակայն մինչ այս դեռ հայտնի չէ՝ ինչ ստուգումներ են կատարվում այնտեղ կամ կատարվում են արդյոք:

    «Ազատություն» ռադիոկայանին Միջազգային օլիմպիական կոմիտեից հայտնել են, որ տեղյակ են ՀԱՕԿ-ի շուրջ տեղի ունեցողից, կապ են հաստատել ազգային կոմիտեի հետ ու փորձում են լուծումներ գտնել:

    «ՄՕԿ-ն ուշադիր դիտարկում է բոլոր հանգամանքները եւ փորձում է պատշաճ լուծումներ գտնել՝ պաշտպանելու ՀԱՕԿ-ը՝ որպես կառույց եւ երաշխավորելու Հայաստանում Օլիմպիական շարժման ու մարզիկների շահերը»,- «Ազատության» հարցմանն այսպես են պատասխանել ՄՕԿ-ի մամուլի ծառայությունից:

    ՀԱՕԿ-ից ոչ մի հայտարարություն դեռ չի եղել: Միայն օրեր առաջ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը դիմել էր մարզիկներին ու կոչ արել չտրվել սպառնալիքներին՝ հույս հայտնելով, որ ապագայում միասին կրկին հաղթանակներ են կերտելու:

    «Օլիմպիական խարտիայի համաձայն՝ բոլոր ԱՕԿ-ները պարտավոր են պահպանել իրենց քաղաքական անկախությունը եւ դիմադրել իրենց ազգային կառավարությունների կողմից քաղաքական, իրավական, կրոնական կամ տնտեսական ցանկացած ճնշման: Եթե պետությունը կասեցնում է, ստանձնում է իր վերահսկողությունը կամ միջամտում է իր ԱՕԿ-ի գործունեությանը, ՄՕԿ-ը դա համարում է կառավարության կողմից միջամտություն: Երբ երկիրը կասեցնում է իր ԱՕԿ-ի գործունեությունը, ՄՕԿ-ն անհապաղ պատժամիջոցներ է կիրառում»,- նշված է խարտիայի 4-րդ գլխի 27-րդ կանոնի 6-րդ կետում։