Category: Ambion.news

  • ՖՐՈՒՆԶԻԿԻ ԾԱՆՐ ԴԵՐԸ – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Նրա ամենադրամատիկ դերը փոստատարի դերն էր «Հին օրերի երգը» ֆիլմում:

    Պատերազմի տարիներին մեր բակում ապրում էր մի հաշմանդամ, որ Լենինական էր վերադարձել ռազմաճակատից ու փոստատար էր աշխատում:

    Մի անգամ մեզ՝ երեխաներիս «սև թուղթ» տվեց:

    Մենք ուրախացանք և «ուռա» գոռալով ծրարը տարանք, հանձնեցինք մի ծեր կնոջ՝ կարծելով, թե դա նամակ է ռազմաճակատից…

    Ֆրունզիկն ամբողջ կյանքում հիշում էր այդ դեպքը:

    Ֆիլմում նա պիտի խաղար փոստատարի դերը, որը մորն էր հանձնելու չորրորդ որդու մահվան ծանուցագիրը…

    Այդ դրվագը մենք նկարահանեցինք մեր մանկության քաղաքում:

    Ֆրունզիկը երեք օր դուրս չեկավ հյուրանոցի համարից: Խմում էր:

    Հետո դուրս եկավ չսափրված դեմքով, կապտած աչքերով ու ասաց.

    «Ես պատրաստ եմ նկարահանվելու»…

    Երեք օրում նա վերածվել էր հաշմանդամ ծերունու…»:

    Ալբերտ Մկրտչյան

  • Ինչի՞ց է մահացել քաղցրաշենցի 13-ամյա աղջիկը․ մանրամասնել է համայնքապետը

    Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մահացել։ Համայնքի ղեկավար Աշոտ Խալաթյանը Ambion.news-ի հետ զրույցում նշեց, որ աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել բարձր ջերմությամբ։ «Ջերմել է, տարել են հիվանդանոց..

     

     

  • Դատախազական ներգործությամբ պետությանը վերադարձվել է Սևանի ափամերձ 2.5 հա հողատարածք

     Դատախազական ներգործության արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածք:

    Մասնավորապես՝ 2026 թվականի հուլիսի 10-ին ուժը կորցրած է ճանաչվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վարձակալության իրավունքի պետական գրանցումը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 12 միլիոն 870 հազար դրամ։

  • Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության հետ կապված առաջիկայում խնդիրներ կարող են առաջանալ

    Ինչ-որ պահի խնդիրներ առաջանալու են այն իմաստով, որ կոնկրետ երեսպատման սալիկների մատակարարումը իրականացվում է «Մուլտի սթոուն» ընկերությունը, որի գործունեությունը նույնպես այս պահին դադարեցված է։

    Այդ ընկերությունը ևս կապարակնքված է, և քարի հումքի խնդիրները ազդեցություն ունենալու են շինարարության ընթացքի վրա։

    Թեև այո՛, այս պահին շինարարությունն ընթացքի մեջ է:

    ԲՀԿ խոսնակ
    Իվետա Տոնոյան

  • Լիլիթ Աղեկյանի նկատմամբ դատարանը սահմանեց 1 տարվա ազատության սահմանափակում

    Լիլիթ Աղեկյանի նկատմամբ դատարանը սահմանեց 1 տարվա ազատության սահմանափակում

    Դատարանը  Լիլիթ Աղեկյանի նկատմամբ որպես պատիժ սահմանել է ազատության սահմանափակում՝ 1 տարի ժամկետով։

    Այս փուլում այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։ Եթե հայտնի դառնան դատական ակտի հիմնավորումները կամ կողմերի արձագանքները, տեղեկությունը կհամալրվի։

  • ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից – ԱՄԲԻՈՆ NEWS

    ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ և ոչ միայն❗️

    Տեղեկացնում եմ, որ հուլիսի 15-ից չեմ կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի, իսկ իրականում ԿԸՀ-ի, ԸԸՀ-ների մամուլի քարտուղարի, ԿԸՀ սոցիալական հարթակների պատասխանատուի, քաղաքացիների նամակներին պատասխանողի, լուսանկարչի և մի շարք այլ գործառույթներ։

     

    Կանխազգալով հնարավոր շահարկումները հայտնում եմ, որ որոշումս կայացրել եմ ԱԺ ընտրություններից ամիսներ առաջ, սակայն ինքս ինձ համար որոշել եմ աշխատանքից ազատման դիմում գրել ընտրությունների ավարտից հետո, որովհետև ինչպես կասեր Փոքրիկ Իշխանը, մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք։

     

    ԿԸՀ-ում աշխատել եմ 2022 թվականի հոկտեմբերից․այս ժամանակահատվածում շուրջ 10 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են իրականացվել՝ Սիսիան, Անի, Վերին Դվին, Արզնի, Երևան, Ֆերիկ, Գյումրի, Փարաքար, Վաղարշապատ և վերջապես՝ #ԱԺ2026։

    Ընտրությունների վերաբերյալ հրապարակման ենթակա ցանկացած տեղեկատվություն հասանելի է եղել ԶԼՄ-ների համար`ոչ միայն ԿԸՀ կայքում և սոցիալական հարթակում հրապարակվելու, այլև մամուլի հաղորդագրությունների տեսքով։

     

    Անիմաստ եմ համարում մամուլի հաղորդագրությունների, հարցազրույցների, ասուլիսների վերաբերյալ վիճակագրական տվյալներ հրապարակել, բայց մեկ տվյալ կներկայացնեմ․ ԿԸՀ ֆեյսբուքյան էջը վարելու պարտականությունը ստանձնել եմ 6700 հետևորդների քանակով, այժմ այն 19 հազարից ավելի է, վերջին 3 ամիսներին էլ միջինում 4 միլիոն այցելու ունի (երբևէ առանց գովազդի ծառայություն ակտիվացնելու)։ Թերևս շնորհակալություն հայտնեմ ԿԸՀ-ին՝ մարքեթինգի ոլորտում գիտելիքներս լավարկելու համար։

     

    ԱԺ ընտրություններին ընդառաջ, թերևս կառույց ու կազմակերպություն չի եղել, որ որոշակի հաղորդակցություն չունենամ։ Ովքեր ինչ-որ չափով օգնել են, անչափ շնորհակալ եմ, խանգարողներին՝ ևս․ ձեր շնորհիվ ես իմ աշխատանքն ավելի լավ եմ իրականացրել։

     

    Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի, մարզկենտրոն համայնքների, մարզպետարանների և մի շարք խոշոր քաղաքների՝ արդեն նախկին գործընկերներիս, ովքեր իմ խնդրանքի հիման վրա միացել են ԿԸՀ տեղեկատվական արշավին և ընտրողներին իրազեկող հաղորդագրությունները տեղադրել են իրենց պաշտոնական սոցիալական հարթակներում։

     

    Շնորհակալ եմ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին աշխատանքի առաջարկի և համատեղ արդյունավետ գործակցության համար։

     

    Իմ աշխատելու ժամանակահատվածում պաշտոնական տեղեկատվությունը հասանելի է եղել բոլոր ԶԼՄ-ների համար, չի եղել ոչ արտոնյալ, ոչ էլ մերժված ԶԼՄ։ Սա իմ՝ աշխատանքի անցնելու նախապայմաններից է եղել, որն, ի դեպ, մինչև վերջ պահպանվել է։

     

    Որպես տարիների փորձ ունեցող լրագրող, ես իհարկե ունեմ իմ կարծիքը ԶԼՄ-ներից յուրաքանչյուրի վերաբերյալ, բայց որպես հանրային միջոցներից վարձատրություն ստացող պաշտոնյա ինձ համար միանշանակ էր, որ աշխատավարձ եմ ստանում բոլորի հետ հաղորդակցվելու և տեղեկատվությունը բոլորին հասանելի դարձնելու համար․ այս կարգավիճակում չկան հեղինակավորներ, հայտնիներ, կամ վատ համբավ ունեցողներ։

    Այս մանրամասն հաշվետվությունն էլ հենց վերոնշյալի տրամաբանության մեջ է՝ հաշվետվություն հարկեր վճարողների առջև։

     

    Հաջողություն եմ մաղթում ԿԸՀ-ին՝ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններում և լիահույս եմ, որ հանձնաժողովն այլևս երբեք չի հրաժարվի հանրային հաշվետվողականության այն բարձր նշաձողից, որն այժմ առկա է։

     

    ՀԳ․ Սա այս թեմայով առաջին և վերջին անդրադարձն է, խնդրում եմ այս թեմայով ինձ հարցեր չհղել, ընդունել սա որպես պաշտոնական պարզաբանում, չզանգահարել ԿԸՀ-ին վերաբերելի հարցերով, այդ թվում այն հարցով՝ թե ում զանգահարել։ Դիմումը գրել եմ մեկ ամիս առաջ՝ հնարավորություն ընձեռելով ինձ փոխարինող գտնելու:

    ՀԳ1․Բաց եմ նոր առաջարկների համար։

     

    Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի:

     

    English Version

    Dear media colleagues,

     

    I would like to inform you that, starting July 15, I will no longer serve as the Press Secretary to the Chairperson of the Central Electoral Commission (CEC). In practice, this also includes stepping down from my roles as press secretary for the CEC and Territorial Electoral Commissions, manager of the CEC’s social media platforms, responder to citizens’ correspondence, photographer, and several other responsibilities.

    To prevent any possible speculation, I note that I made this decision months before the National Assembly elections. However, I chose to submit my resignation after the elections, because, as the Little Prince said, “we are responsible for those we have tamed.”

     

    I have worked at the CEC since October 2022. During this period, local self-government elections were held in around 10 communities: Sisian, Ani, Verin Dvin, Arzni, Yerevan, Ferik, Gyumri, Parakar, Vagharshapat, and finally #NA2026.

    All information subject to publication regarding the elections has been made available to the media—not only through the CEC website and social media platforms, but also via official press releases.

     

    I find it unnecessary to present detailed statistics on press releases, interviews, and press conferences, but I will share one figure: when I assumed responsibility for managing the CEC’s Facebook page, it had 6,700 followers; today, it exceeds 19,000, with an average of 4 million visits over the past three months—achieved without any paid promotion. I would like to thank the CEC for contributing to the development of my knowledge in marketing.

     

    In the lead-up to the National Assembly elections, there was hardly any institution or organization with which I did not engage. I am sincerely grateful to everyone who supported me in any way—and also to those who posed challenges; thanks to you, I performed my work even better.

    I would like to extend special thanks to my now former colleagues from Yerevan, regional centers, governorates, and several major cities, who, at my request, joined the CEC’s information campaign and shared voter awareness messages on their official social media platforms.

     

    I am grateful to CEC Chairperson Vahagn Hovakimyan for the opportunity to work together and for our effective cooperation.

    Throughout my tenure, official information was accessible to all media outlets. There were neither privileged nor excluded media—this was one of my key preconditions for accepting the role, and it was upheld until the very end.

     

    As a journalist with many years of experience, I naturally have my own views about the media. However, as a public servant funded by taxpayers, it was clear to me that my responsibility was to communicate with everyone and ensure equal access to information. In this role, there are no “authoritative,” “well-known,” or “disfavored” outlets.

    This detailed statement is consistent with that principle—it is accountability to taxpayers.

    I wish the CEC success in the upcoming local elections this autumn and hope that the Commission will continue to uphold the high standard of public accountability that has been established.

    P.S. This is my first and final statement on this matter. Please refrain from directing further questions to me. Kindly consider this an official clarification. I also ask that you do not contact me regarding CEC-related matters, including inquiries about whom to contact.

  • Եթե ներկայացրել են համախմբման օրակարգ, պետք է ներկայացնեն նաև համախմբման քայլերի քարտեզ


    Ամբիոն նյուզ-ի հարցերին պատասխանում է քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը.

    – Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը քաղաքակա՞ն ռեպրեսիա է, եթե այո, ապա ի՞նչ խնդիր է դրանով փորձում լուծել իշխանությունը։

    – Նիկոլ Փաշինյանը դեռ քարոզարշավի ընթացքում, ՍԴ-ի վերջին որոշումից  և ԿԸՀ-ի թվերը հրապարակելուց հետո էլ շարունակեց հայտարարել, որ ինքը ունեզրկելու է իր ձևակերպմամբ` > կուսակցության լիդերներին, և ի տարբերություն մեր ընդդիմության և բազմաթիվ գործիչների, Նիկոլը իր հայտարարություններում հետևողական է, ինքը գնում է իր ցանկացած հայտարարությունների ետևից  հատկապես, եթե դա վերաբերում է ճնշելուն, ունեզրկելուն, և քաղաքական ռեպրեսիաներին։ Ես ծանոթ չեմ Գագիկ Ծառուկյանի քրեական գործին, բայց դատելով իր փաստաբանների հայտարարություններից այդ գործը որևէ կրիմինալ իր մեջ չի պարունակում, բայց եթե անգամ կա ֆինանսական չարաշահում, նույնիսկ այդ դեպքում, բացարձակ անընդունելի  է այդ կերպ մարդուն բերման ենթարկելը,  ով անգամ չէր ընդդիմանում այլ հակառակը  պատրաստ էր իրեն ձեռբակալողների հետ հանգիստ դուրս գալ։ Չի’ կարելի այդպես գետնին տապակելով, նվաստացնելով, ընտանիքի անդամների առջև բերման ենթարկել,որտեղ կա տարեց մայր,կին և թոռնիկներ։ Ես այն գործիչն եմ, որ մշտապես ասել եմ ես կողմ եմ, որ մեր երկրում լինի արդարադատություն, ես կողմ եմ, որ օրենքը լինի գերակա, բայց ես կատեգորիկ մերժում եմ մարդու անձը նվաստացնելը, ես մերժում եմ քաղաքական վրեժխնդրությունը, քանի որ դա վատ տեղ տանող ճանապարհ է, եթե երկիրը գնա այդ ճանապարհով, ապա այն չի կարող դուր գալ վենդետաների, հաշվեհարդարների ճիրաններից։– Ինչու՞ երկու տարի անց ՔԿ-ն հանկարծ հիշեց Ծառուկյանի մեկ այլ քրեական վարույթի նոր զարգացումների մասին։ Խոսքը վայրի կենդանիներ, թռչուններ որսալու մասին է, այն պարագայում, երբ այդ թեման երկու տարի է արդեն մոռացության է մատնվել։

    – Բոլորն էլ գիտեն, որ կենդանիների խնդիրը  ինձ համար շատ զգայուն թեմա է , որովհետև ես եմ եղել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագծի հեղինակը,և այն կերպ,ինչպես քնեցրեցին առյուծին ու վագրին, որոնցից մեկը կենդանաբանական այգում չարթնացավ և անկեց դա բացարձակապես անթույլատրելի էր, որովհետև այդ չափսի կենդանուն քնեցնելուց առաջ պետք է ուսումնասիրվեր նրա բոլոր հիվանդությունները, իսկ ես որքանով որ տեղյակ եմ, այդ կենդանիները մշտապես եղել են բժշկական հսկողության տակ։ Չպահպանելով որևէ ընթացակարգ, կենդանիներին էդպես քնեցրել են հասկանալի չէ,թե ինչ չափաքանակով, և պարզ է, որ արդյունքը պետք է սա լիներ։ Տեղեկություն կա, որ Ծառուկյանի կապարակնքված մասնավոր գազանանոցի կենդանիներին ևս վտանգ է սպառնում, այնտեղ այնպիսի կենդանիներ կան, որոնք ամենօրյա խնամքի, սննդի կարիք ունեն, և ես չեմ լսում կենդանիների իրավունքներով զբաղվողների ձայնը, չեմ լսում, որ ասեն` կենդանիներին ուղղակիորեն սատկացնում են, որովհետև չեն թողնում, որ ընտանիքի անդամները կենդանիներին կերակրեն։ Ես շատ երկար եմ զբաղվել կենդանիների պաշտպանության խնդրով, և ես շատ լավ տեղյակ եմ, որ մեր կենդանաբանական այգում բոլոր ժամանակներում շատ վատ պայմաններ են եղել, այսինքն  այդ կենդանիների համար, որոնք շատ ավելի բարձր կարգի սննդի, պահպանության են սովոր, ուղղակի չեմ դիմանա այդ միջավայրում։– Վերջում խոսենք հետընտրական գործընթացներից, մասնավորապես` ՍԴ-ի կողմից կայացրած որոշումից, ըստ որի,ԲՀԿ-ն չանցավ խորհրդարան։ Ի՞նչ եք կարծում, այս հարցում ՍԴ-ի վրա կա՞ր որևէ ճնշում

    – Ինչ վերաբերում է ՍԴ-ի որոշմանը, ապա ես ապշած եմ մեր ընդդիմության ռոմանտիզմի վրա, որ մտածում էին, թե հնարավոր է ԿԸՀ-ն, կամ ՍԴ-ն որևէ այլ վճիռ հրապարակեր։ Նրանք հրապարակել են այն, ինչը որոշել է Նիկոլ Փաշինյանը, բայց եկեք անկեղծ լինենք, այնպես չէ, որ մեր ընդդիմությունը մեծ հույսեր էր կապում ՍԴ-ի հետ, այլապես դեռ ՍԴ վճիռը չհրապարակած, իրենք մանդատների տեղաբաշխումով չէին զբաղվի։ Ես իհարկե հիմա չեմ ցանկանում խոսել ընդդիմության սխալների մասին, որոնք բազմաթիվ էին, և’ քարոզարշավի ընթացքում, և’ հետընտրական պրոցեսում։ Հիմա փորձենք հասկանալ, թե հետընտրական այս գործընթացում մանդատները վերցնելուց հետո ինչ է անելու ընդդիմությունը և ինչպիսի ճանապարհային քարտեզ է կազմելու։ Եթե անկեղծ, այս փուլում ես այդքան էլ լավատես չեմ, որ իրենց մոտ ինչ-որ բան կհաջողվի, բայց ամեն դեպքում, եթե ներկայացրել են համախմբման օրակարգ, պետք է ներկայացնեն նաև համախմբման քայլերի քարտեզ։

    Ա.Հարությունյան

  • Ծեծկռտուք Գյումրու Մուշ թաղամասում՝ բարձր երաժշտության պատճառով – ԱՄԲԻՈՆ NEWS

    Հուլիսի 13-ին՝ գիշերը սկսվելուն պես, վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու Մուշ թաղամասում․ բարձր երաժշտություն միացնելու պատճառով նախ վիճաբանություն է սկսվել երկու տղամարդկանց՝ Յ.Ֆ-ի և Է.Ո.-ի միջև, որի ընթացքում վերջինս ապտակել, այնուհետ քարով հարվածել է Յ․Ֆ․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Տեղի ունեցած միջադեպի հետևանքով Յ.Ֆ._ն նաև ընկել ու կոտրել է ձեռքը գրում է Ambion.news-ը։

     

    Պատճառը եղել է Մուշ թաղամասի շենքերից մեկի բնակարանում բարձր երաժշտություն միացնելը։ Յուրա Ֆ-ն գիշերը ժամը 01։30-ին դիմել է Գյումրի բժշկական կենտրոն՝ բուժօգնության, «գանգուղեղային փակ վնասվածք, գլխամաշկի պատռված վերք» ախտորոշմամբ, որտեղից և զանգահարել են ոստիկանություն։

     

    Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մանրամասները Էմիլ Ոսկանյանը ոստիկանությանը տված իր հաղորդմամբ հաստատել է կատարվածը, իսկ գիշերը ժամը 03։30-ին ավագ համայնքային ոստիկան Խաչատրյանը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել։

     

     

  • ՇՄՆ-ն զգուշացնում է․ Դիլիջանի ազգային պարկում եղջերուներին կերակրող տնտեսվարողների նկատմամբ ստուգայցեր կանցկացվեն

                                  Զգուշացում

     

    Համացանցում հերթական տեսանյութերն են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են որոշ ժամանցի վայրեր, հյուրանոցային համալիրներ և հանգստյան գոտիներ կերակրում «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների վերարտադրության կենտրոնից» բնություն բաց թողնված եղջերուներին՝ դրանք օգտագործելով որպես այցելուների համար ժամանցային հետաքրքրության առարկա։

     

    ❗️Շրջակա միջավայրի նախարարությունը կրկին զգուշացնում է զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններից։

     

    Բնություն վերադարձված եղջերուները վայրի կենդանիներ են, և նրանց բնական վարքագծի փոփոխությունը վտանգում է վերականգնման ծրագրի արդյունավետությունը, խաթարում կենդանիների բնական կենսակերպը և մեծացնում մարդու հետ շփումից բխող ռիսկերը։

     

    📢Տեղեկացնում ենք, որ առաջիկայում հյուրանոցային համալիրներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում, կիրականացվեն ստուգայցեր։

     

    Օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման դեպքերում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, իսկ անհրաժեշտության դեպքում նյութերը կփոխանցվեն իրավասու մարմիններին։

     

    Հորդորում ենք բոլոր տնտեսվարողներին և քաղաքացիներին ցուցաբերել պատասխանատու վերաբերմունք և չմիջամտել վայրի կենդանիների բնական կենսագործունեությանը։ Միայն այդպես հնարավոր կլինի ապահովել ազնվացեղ եղջերուների վերականգնման ծրագրի երկարաժամկետ հաջողությունն ու Հայաստանի վայրի բնության պահպանությունը։

  • Հուլիսի 17-19-ը Մյասնիկյան պողոտայում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի

    Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 17-19 Մյասնիկյան պողոտայում երթևեկության վերադասվորում է լինելու։

     

    «Ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 17-ին՝ ժամը 23:00-ից մինչև հուլիսի 19-ը՝ ժամը 18:00-ն Մյասնիկյան պողոտայի 14/12, 16/4, 41 և 43/11 հասցեներն ընդգրկող ճանապարհահատվածում կատարվելու է երթևեկության ժամանակավոր վերադասավորում»,- ասված է հաղորդագրությունում :