Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող ըմբշամարտի՝ մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն Հայաստանի ազատ ոճի հավաքականի հինգ ներկայացուցիչներ։
Հուլիսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ալաշկերտ- Հայկավան ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Սեդրակ Գ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին. հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Գ․ Շամշյանի տեղեկություններով, վարորդը, ով չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, որպես ժամկետային
Հուլիսի 11-ին` ժամը 04։34-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի առաջին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Տանիքի հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 06։11-ին, մարվել՝ 06:20-ին. տուժածներ չկան։
դիտվել է 103 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»
Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է։ Երբ իշխանությունը քննադատությանը պատասխանում է կալանքով, արդարադատությունը վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։
Շաբաթներ առաջ նրա բնակարանը խուզարկվել էր, որից հետո վերջինս որեւէ կերպ չէր խուսափել քրեական հավանական հետապնդումից։ Բացի այդ, վերջինս անչափահաս երեխայի մայր է, ինչը եւս մեկ հանգամանք էր խափանման միջոցներից ամենածանրը ՉԿԻՐԱՌԵԼՈՒ տեսանկյունից։
Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալ է, իսկ նրա նկատմամբ կիրառված անհամաչափ խափանման միջոցը՝ կալանքը, հերթական հարվածը իրավական պետությանը։ Քաղաքական այլակարծությունը հանցագործություն չէ, ընդդիմախոսին լռեցնել էլ՝ արդարադատություն չէ։
Գրել է Գոհան Մելոյանը
դիտվել է 113 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
«Հետքը» գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել ու հերքել վիրավորանք և զրպարտություն պարունակող տեղեկությունները։ Ն. Փաշինյանը պահանջում է նաև դրամական փոխհատուցում։
Հայցով պահանջվում է, որ Սոֆիա Հովսեփյանը, դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, hraparak.am լրատվական կայքում և ֆեյսբուքյան էջում հրապարակային ներողություն խնդրի վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ 2026թ. հունիսի 9-ին «Այդ տականքին ես վաղուց եմ ճանաչում՝ գիտեի, թե ոնց է նկարելու թվերը» վերնագրով հրապարակված հոդվածում նրան «տականք» անվանելու համար։
Ներողությունը պետք է հրապարակվի բոլորի համար տեսանելի և հասանելի եղանակով, առանց ժամկետի սահմանափակման, իսկ դրա ձևավորումը, տեղակայումը և տառաչափը չպետք է զիջեն սկզբնական հրապարակման ձևաչափին։
Պահանջվում է նաև, որ Սոֆիա Հովսեփյանը նույն ժամկետում նույն լրատվամիջոցով և ֆեյսբուքյան էջում հրապարակայնորեն հերքի Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տարածած այն հայտարարությունները, որոնցում պնդել է, թե վարչապետը նախապես գիտեր ընտրությունների արդյունքները, կեղծել է դրանք, ստախոս է և ընտրությունների արդյունքները «նկարել» է։ Ն. Փաշինյանը դրանք համարում է զրպարտություն։
Մասնավորապես՝ վարչապետը վիճարկում է հետևյալ արտահայտությունները. «Փաշինյանը շտապեց իրեն հաղթող հայտարարել, ինքը շատ լավ գիտեր, թե ինչպես է նկարելու այդ ամեն ինչը, դրա համար էլ հայտարարեց այն, ինչն արել է և զարմանում եմ, թե ինչու ենք մենք զարմանում», «Բայց ինքը շատ լավ գիտեր, թե ինչ են նկարելու իրենք և, բնականաբար, հայտարարեց: Սա մեզ համար զարմանալի չի, մենք վաղուց ենք իրեն ճանաչում, իր ստախոսությունը մեզ համար նորություն չի, իր ժողովրդավարության կեղծիքն էլ մեզ համար նորություն չի և բնականաբար այդ ամեն ինչի արդյունքում գիտենք ինչ պետք է անի», «Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա այս տականքին ես վաղուց եմ ճանաչում ու գիտեի, թե ինչպես է ընտրության արդյունքները նկարելու»։
Հերքման մեջ պետք է նշվի, որ այդ տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են Նիկոլ Փաշինյանին։ Հերքման հրապարակման պայմանները պետք է լինեն նույնը, ինչ սկզբնական հրապարակման դեպքում, իսկ դրա անհնարինության դեպքում այն պետք է հրապարակվի առնվազն 5000 տպաքանակով և ՀՀ ամբողջ տարածքում տարածվող որևէ տպագիր թերթում։
Նիկոլ Փաշինյանը պահանջում է նաև դրամական փոխհատուցում՝ 2 միլիոն դրամ՝ վիրավորանքի համար ոչ նյութական վնասի և 4 միլիոն դրամ՝ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի համար։
Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանին, ապա նա նույնպես ընտրական թեմայով է խոսել և իր ֆեյսբուքյան էջում ընտրակեղծարար է անվանել նրան։ Վարչապետը այդ արտահայտությունը համարել է վիրավորանք։
Է. Մարուքյանի դեմ ներկայացված հայցի մանրամասները և ամբողջական պահանջը հայտնի չեն, քանի որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տվյալները թերի են լրացված։
Նիկոլ Փաշինյանը Սոֆիա Հովսեփյանի դեմ հայցը ներկայացրել է Շիրակի մարզի, իսկ Մարուքյանի դեմ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններ՝ հուլիսի 9-ին։ Վարույթ ընդունելու հարցը դեռ որոշված չէ»։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 11-ին՝ ժամը 11:00-18:00-ը, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Պարոնյանի 1-13 շենքերի, Լեոյի փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
դիտվել է 205 անգամ