Author: Balance2

  • Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՖՈՏՈ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է Էրեբունիում սպшնված 20-ամյա տղան․ մանրամասներ. ArmLurԵրևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Տիգրան ԱվինյանՏաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալիՄիքայել Խաչատրյանը լքում է Երևանի ավագանին․ նա կշարունակի աշխատանքը որպես ԱԺ պատգամավոր ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասինՄեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն իրազեկում էՆորոգվել և գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպո

    Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՖՈՏՈ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է Էրեբունիում սպшնված 20-ամյա տղան․ մանրամասներ. ArmLurԵրևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Տիգրան ԱվինյանՏաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալիՄիքայել Խաչատրյանը լքում է Երևանի ավագանին․ նա կշարունակի աշխատանքը որպես ԱԺ պատգամավոր ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասինՄեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն իրազեկում էՆորոգվել և գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտենՉինաստանում թափառող կատուները դարձել են օդանավակայանի աշխատակիցներԳլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ապա աշխատանքային քննարկում անցկացրել Տավուշի մարզի դատախազությունումԴեսպան Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգըԳողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվել․ ջրասուզակը մոտ 6 մ խորությունից է դին դուրս բերել20.07.2026 Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցություն. ՈՒՂԻՂԵվրասիական միությունը սկսում է ներմուծվող բջջային հեռախոսների IMEI կոդերի ստուգման համակարգ ներդնելՁեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆՍևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զпհՄշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարարԱյգեշատում 36-ամյա վարորդն ավտովթ я шրից հետո վրшերթի է ենթարկել 11-шմյш հետիոտնիԱրփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքներըԼիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը․ Փաշինյանը՝ Լիտվայի նորանշանակ վարչապետին«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագումըԿողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը ՌուսաստանԱղվան Վարդանյանը հայտարարել է, որ վերցնելու է պատգամավորական մանդատըՖրանսիան 400 տարի անց վավերացրել է Նիդերլանդների հետ Կարիբյան կղզու սահմանի սահմանազատման պայմանագիրըԱննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՄիջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինԳետահովիտում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրելՖրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորություններըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ ՊապոյանԿառավարությունը հաստատեց ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգըԳյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումըԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել աշխատանքների ընթացքինՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. կան զոհեր և վիրավորներՆոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանըՄյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՕդեսայի ափերի մոտ դրոնային հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավըԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զпհվելԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիПղբերգшկան դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-шմյա шղջնшկի մшրմինԾառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքըՇՄՆ-ն զգուշացնում է զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններիցԱրմեն Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցերՎարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբՎահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել ՄակրոնինՄհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանըՌոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքներըԲացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը․ մասնակցել են ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտությունՀայաստանում մեկնարկում է ԵՄ նոր առաքելությունըԶգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներիցԳագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազությունԿասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա ԿալասՇինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքերԴավիթ Խաժակյանը լքում է Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցությունըԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիրԱյսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնըԲլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվումՀայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորումՀայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել. Արայիկ ՀարությունյանՍեպտեմբերի 1-ից Արմավիր համայնքի ուսանողները կտեղափոխվեն անվճար. Վարշամ ՍարգսյանՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըՎանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում. Իրավապահները հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալինԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՄարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զпհըԿասեցվել է «Մարտին սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութերԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԱնհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպшնել են չորս մարդուԿոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարանՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըAECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակովԾառուկյանը բանտից էլ շարունակում է վնասել մեր սպորտին ու կեղծիքներ տարածել. MediaNews Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն էՎաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում էՔննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունըՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինությունՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել. ՏեսանյութՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինԴատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ինԵրկրաշարժ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք«Մի բուռ երկիրը» էս ինչքան եք օտարի ոտերի տակ փռել ու դեռ դավաճան մեզ եք ասում։ Այ շարքային քցողներ, դուք ո՞նց գետինը չեք մտնում. Քրիստինե ՎարդանյանԱդրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակումը. ԲայրամովՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքԱշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՀՀ ՍԱՏՄԱյս հրապարակմամբ, ըստ էության, Մոսկվան ուղերձ է հղում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ՌԴ շահերից. Արամ ՍարգսյանՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոն Այս տեպերով շուտով կալուգացու բառի բուն իմաստով փոքրիկ խմբակից մարդ չի մնա․․․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը. Տարոն ՉախոյանԳայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ»«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ալխաս ՂազարյանՄերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել ԿարապետյանինԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

  • Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ





    Այսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում՝ Զաքյան 4 շենքի բակում, արմատից փտած հաստաբուն ծառ է տապալվել։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա»-ի, «Տրանս Գազ»-ի և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները՝ Երևանի ԳԳՄ-ի տնօրեն Վազգեն Արտաշեսյանի գլխավորությամբ։

    Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի մեկ մարտական հաշվարկը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ծառի տապալման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վնասվել և կոտրվել են գազախողովակներ, էլեկտրական և ինտերնետի լարեր, երկաթե ճաղավանդակներ, վնասվել են նաև մի քանի ավտոմեքենաներ։

    Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։ Դեպքի մասին տեղեկացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ում հանձնարարականով արդեն դեպքի վայր է ժամանել փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները՝ պետ Արմեն Բեգոյանի գլխավորությամբ։

    Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ ասում էին. «Էս ծառի համար շատ ենք դիմել, որ գան հեռացնեն։ Անգամ այսօր ենք զանգել Երևանի քաղաքապետարան, որ եկեք ծառը կտրեք, քանի որ ակնհայտ երևում է, որ այն փտած է ու ամեն պահի կտապալվի։ Սակայն այս օր էլ ստացանք դարակազմիկ պատասխանը՝ տեղյակ ենք, մի բան կանենք, էն էլ բան չարեցին, որ էս օրը ընկավ։ Փառք ենք տալիս Աստծուն, որ մարդու բան չի եղել, բայց էն, որ ասում են՝ պապն ամեն անգամ փլավ չի ուտի, ակնհայտ է, որ նմանատիպ մի քանի վտանգավոր ծառեր շատ կան»։

    Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն աշխատանքներ չի կարող իրականացնել մինչև Բեգոյանի հիմնարկի աշխատակիցները ծառը չհեռացնեն, որից հետո կսկսեն իրենց գործողությունները, և կվերականգնվի գազամատակարարումը։




    դիտվել է 95 անգամ

  • Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»



    Վերլուծական


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Գործող իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը դեռ 2019 թվականին ասում էր՝ «Հայաստանում դատավոր կա՞, որ կարա իմ ասածը չանի», շարունակում է հետևողականորեն դատական համակարգը զրկել ինքնուրույնությունից ու անկախությունից: Բացի նրանից, որ արդարադատության նախարարություն-ԲԴԽ «շղթայով» կարգապահական վարույթներ են նախաձեռնում ու պատիժներ տալիս այն դատավորներին, որոնք չեն տեղավորվում իրենց ցանկալի «շրջանակներում», իշխանությունները չեն խորշում նաև այլ՝ զազրելի մեթոդներից:


    Օրինակ՝ օրերս սոցցանցերի պրոիշխանական մի շարք էջեր և օգտատերեր ակտիվորեն սկսեցին տարածել սեքսուալ բնույթի ինչոր նամակագրություններ, որտեղ արծարծվում էր նաև ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի անունը: Վերջինս տարածեց հերքող հայտարարություն, որտեղ մասնավորաբար գրել էր. «Սոցիալական ցանցերում իմ վերաբերյալ տարածվող իբր սեքսուալ բնույթի նամակագրությունները ստոր կեղծիք են։ Դրանց տարածումն ակնհայտորեն նպատակ ունի վարկաբեկելու ԻՄ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ կապված ԴԱՏԱՎՈՐԻ իմ մասնագիտական գործունեության հետ։ Նշված փաստի առթիվ ներկայացրել եմ հանցանքի մասին հաղորդում։ Այս հանցավոր արարքի կազմակերպիչներն ու կատարողները կհայտնաբերվեն և կենթարկվեն քրեական պատասխանատվության»:


    Հատկապես վերջին նախադասության հետ կապված դատավոր Պետրոսյանի վստահությունն, իհարկե, նախանձելի է, քանզի Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հազիվ թե պատասխանատվության մասին կարող է խոսք լինել այն դեպքում, երբ հիմնական տարածողները հենց պրոիշխանական հարթակներն են: Ի դեպ, հիշեցնենք, որ Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների «գործով» դատավորն է, մի քանի այլ հնչեղ գործեր ևս նրան են մակագրվել, հայտնի է նաև նրանով, որ ժամանակին եղել է ՔՊ անդամ, ինչի հիմքով փաստաբանները դատական նիստերին ոչ մեկ անգամ ներկայացրել են դատավորի ինքնաբացարկի միջնորդություններ: Ավելին, նախկին քպականության հետ կապված տեղեկության հրապարակման հետ կապված՝ նեղացել ու դատարանի դահլիճից հեռացրել էր լրատվամիջոցներից մեկի լրագրողին:

    Այսուամենայնիվ, ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին: Փորձը ցույց է տալիս, որ այդպես լինում է այն դեպքերում, երբ որևէ դատավոր փորձում է ինքնուրույնություն դրսևորել, դատավորի կոչմանը հավատարիմ գործել, այլ ոչ թե իշխանության հրահանգներով: Այնպես որ, չի բացառվում, որ Սարգիս Պետրոսյանը ևս իշխանությունների կողմից դասվել է վերջիններիս խմբում և հայտնվել «սև ցուցակում», այսինքն նրանց շարքում, որոնք չեն տեղավորվում Նիկոլ Փաշինյանի կամքը կուրորեն կատարողների, «սրտի դատավորների» խմբում:


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը



    Հասարակություն





    Եղվարդում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը հաճախորդներին կընդունի նոր՝ Երևանյան 3/47 հասցեում։ Կենտրոնը տեղափոխվել է ավելի հարմարավետ միջավայր՝ բաժանորդներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի և արդյունավետ դարձնելու նպատակով։

    Վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը ձևավորվել է որպես մեկ միասնական հարթակ, որտեղ բաժանորդը կարող է ոչ միայն միանալ ծառայություններին կամ ստանալ խորհրդատվություն, այլև տեղում ծանոթանալ Ucom-ի ամբողջական թվային էկոհամակարգին՝ ֆիքսված ինտերնետից և շարժական կապից մինչև հեռուստատեսություն, Wi-Fi լուծումներ և խելացի սարքեր։

    «Մեր նպատակն է, որ Ucom-ի բաժանորդները Հայաստանի բոլոր համայնքներում ստանան նույն որակի սպասարկում և օգտվեն հարմարավետ, ժամանակակից միջավայրից։ Եղվարդի սպասարկման կենտրոնի տեղափոխումը նոր հասցե մեր հետևողական աշխատանքի մի մասն է՝ ուղղված սպասարկման ցանցի և հաճախորդների փորձառության բարելավմանը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

    Երևանյան 3/47-ի սպասարկման սրահում՝ հուլիսի 20-ից օգոստոսի 31-ը ներառյալ, Unity ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդները կստանան այն 1 ամիս անվճար օգտագործելու հնարավորություն։ Միանալով Unity փաթեթին՝ բաժանորդը ստանում է ֆիքսված ինտերնետ, շարժական կապ և հեռուստատեսություն՝ մեկ փաթեթով և առավել մատչելի գնով։ Բացի այդ, մինչև հուլիսի 31-ը ներառյալ, բոլոր նրանք, ովքեր կգնեն ցանկացած սմարթֆոն, կստանան Canyon ապրանքանիշի անլար ականջակալ։ 

    Ucom-ը շարունակում է զարգացնել և արդիականացնել իր վաճառքի և սպասարկման կենտրոնների ցանցը՝ բաժանորդներին առաջարկելով հասանելի, արագ և որակյալ սպասարկում ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում։

    Նշենք, որ ծառայությունների հասանելիությունը երկրի բոլոր հատվածներում ապահովելու նպատակով Ucom-ն արդեն բացել է վաճառքի և սպասարկման 74 կենտրոն, որոնցից 52-ը գործում են մարզերում, իսկ 22-ը՝ Երևանում։ 





  • Մասնագիտական տոնը` Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում

    Քաջարանում կամ ինչպես հնում էին ասում՝ լեռնագործների քաղաքում, հուլիսի 17-ին նշվեց հանքագործի և մետալուրգի օրը:

    Տոնը սկսվեց քաղաքի մշակույթի պալատի բակից, որտեղ հյուրասիրություն էր նախատեսված:

    Օրը նշանավորվեց նաև նրանով, որ կազմակերպվել էր կոմբինատի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի օպերատոր, լուսանկարիչ և վավերագրող Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսը: Երեք տասնամյակ Նվերի լուսանկարչական ապարատի և տեսախցիկի օբյեկտիվները վերակենդանացրել են դեմքեր ու իրադարձություններ, Սյունիքի բնությունը, լեռնաշխարհը:

    Պալատի ճեմասրահում հավուր պատշաճի խոսքեր հնչեցին ցուցահանդեսի բացման առիթով: Նվեր Զելյային հանձնվեց կոմբինատի գլխավոր  տնօրենի շնորհակալագիրը` ընկերության արժեքները տարածելու և հանրահռչակելու համար:

    Ի դեպ, պալատի ճեմասրահում Կապանի երկրագիտական թանգարանը տարածաշրջանի  հանքարդյունաբերությանն առնչվող  ցուցադրանք էր կազմակերպել, ինչից  ակներև էր, որ մետաղների  հանույթը մեր երկրում հազարամյակների պատմություն ունի:

    Տոնական օրվա պաշտոնական մասը պալատի դահլիճում էր:

    Օրհնանքի խոսք հնչեցրեց Քաջարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը:

    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին՝ շնորհավորելով ներկաներին և արժևորելով տարբեր սերնդի լեռնագործների վաստակը, բարձր գնահատեց նրանց դերը ձեռնարկության կայացման գործում: Բանախոսը նաև հայտնեց, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արդյունահանվել է 12 միլիոն տոննա հանքաքար, ինչը կոմբինատի պատմության մեջ ռեկորդային է՝ վեց ամսվա կտրվածքով: Նա նաև ներկայացրեց վերջին 1,5 տարում ընկերության տեխնիկական վերազինման ոլորտի ձեռքբերումները՝ մասնավորապես ժամանակակից մեքենաների և սարքավորումների հայթայթման առումով:

    Այդ նպատակով հատկացվել է 50 միլիարդ դրամ:

    Ավելի քան յոթ միլիարդ դրամ ուղղվել է սոցիալական ծրագրերին և համայնքային աջակցությանը:

    Դե, իսկ հարկային մուտքերի առումով ընկերությունը շարունակում է մնալ Հայաստանի առաջատարը։

    Սակայն կոմբինատի նշանակությունը չի չափվում միայն արտադրության ծավալներով: Կարևոր քայլեր են իրականացվում նաև կորպորատիվ կառավարման ու կայուն զարգացման ոլորտներում: Այս համատեքստում ընկերության գլխավոր տնօրենը մասնավորապես նշեց. «ԶՊՄԿ-ն Հայաստանում միակ ընկերությունն է, որը միացել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին: Երկու տարվա ընթացքում ընկերության ESG վարկանիշի ցուցանիշը բարելավվել է 20 կետով և  գերազանցել միջազգային հանքարդյունաբերության միջին ցուցանիշը: Ես հատկապես հպարտ եմ, որ, հակառակ տարածված կարծրատիպերի, հենց հանքարդյունաբերական ոլորտում է գրանցվում բիզնեսի առաջատար չափանիշների ներդրման նման հաջողություններ»:

    Քաջարան խոշորացված համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն իր խոսքում ընդգծեց՝ Քաջարանն այն քաղաքն է, որ կյանք է առել հատկապես հանքագործի քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Այս  համատեքստում նա մասնագիտական տոնի առթիվ ջերմ բարեմաղթանքներ հղեց «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի գլխավորությամբ:

    Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն: Ընկերության 18 աշխատակից  արդյունավետ գործունեության և մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն  կատարելու համար արժանացան ընկերության գլխավոր տնօրենի շնորհակալագրերին և պատվոգրերին:

    Արդեն երկու տարի է՝ տոնական օրերին զուգահեռ Երևանի պետհամալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը Քաջարանում անցկացնում է «Պատանի երկրաբանի ճամբար» միջոցառումը: Դրան մասնակցում են Սյունիքի տարբեր համայնքների բարձր դասարանցիներ, ովքեր բարձրագույն կրթություն ստանալու համար դիմել են այդ ֆակուլտետը: Ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը պատմեց վերջին տարիներին երկրաբանի մասնագիտության հանդեպ աճող հետաքրքրության մասին` ասելիքը մեծադիր էկրանին ներկայացնելով թվերի լեզվով: Բանախոսը կարևորեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ոլորտի ընկերությունների սերտ համագործակցությունը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ:

    Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված հանդիսավոր տոնակատարությունը եզրափակվեց համերգային ծրագրով:

     

    Վահրամ Օրբելյան

    Լուսանկարները՝ Իզա Ասծատրյանի

     

  • Սև ծովով եգիպտացորեն տեղափոխող նավի վրա ՌԴ ԶՈՒ հարվածից…

    Սև ծովով եգիպտացորեն տեղափոխող նավի վրա ՌԴ ԶՈՒ հարվածից…

  • Ռուսաստանը հաշվի կառնի Եվրոպայի հետ հարաբերություններում ձեռք բերված փորձը․ Պեսկով

    Ռուսաստանը միշտ հաշվի կառնի Եվրոպայի հետ հարաբերություններում ձեռք բերված փորձը երկխոսությունը վերսկսելիս, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

    Նա ընդգծել է, որ Մոսկվան բաց է մնում եվրոպական երկրների հետ երկխոսության համար։

    «Մենք երբեք չենք նախաձեռնել հարաբերությունների խզում։ Բայց, իհարկե, մենք միշտ կօգտագործենք ձեռք բերված փորձը երկխոսությունը վերսկսելիս», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին։

  • Անահիտ Մանասյանը Գորիսում հանդիպել է համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ

    Հուլիսի 20-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից:

    Այցի շրջանակում Պաշտպանը հանդիպում է ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև բնակիչների սոցիալական իրավունքների ապահովման և առկա հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունները։

    Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ համայնքներում առկա խնդիրների արդյունավետ լուծումը հնարավոր է միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այլ դերակատարների սերտ ու հետևողական համագործակցության պայմաններում։

    «Համայնքներում մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը պահանջում է ոչ միայն առկա խնդիրների արձանագրում, այլև դրանց լուծման ուղղությամբ համակարգված և շարունակական աշխատանք։ Աշխատանքային այցերը հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու բնակիչներին հուզող հարցերին, գնահատելու առկա մարտահրավերները և համատեղ ջանքերով մշակելու այնպիսի լուծումներ, որոնք կծառայեն յուրաքանչյուր մարդու իրավունքների լիարժեք իրացմանը»,– նշել է Պաշտպանը։

    Անահիտ Մանասյանը կարևորել է նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այլ դերակատարների միջև փոխգործակցության շարունակական ամրապնդումը՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի ձևավորման համար անհրաժեշտ է հետևողականորեն կատարելագործել այն մեխանիզմներն ու ծառայությունները, որոնք անմիջական ազդեցություն ունեն քաղաքացիների իրավունքների իրացման վրա։

    Պաշտպանը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ նպաստելու համայնքներում բարձրացված խնդիրներին հասցեական արձագանքմանը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ լուծումների մշակմանը։

  • Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի

    ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը խորհրդարան չի գնա, նա ինքնաբացարկի դիմում է գրել: Այս մ
  • Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ



    ԱրարատԲանկը շարունակում է զարգացնել ինքնասպասարկման ծառայությունները՝ հաճախորդներին առաջարկելով գործարքներ իրականացնելու ավելի հարմար, արագ և անվտանգ հնարավորություն։ 

    Այսուհետ կանխիկի մուտքագրման (CashIn) հնարավորությամբ ԱրարատԲանկի բանկոմատների միջոցով հաշվի համալրման, քարտի համալրման և տարադրամի փոխանակման ծառայություններից օգտվելու համար հասանելի է նույնականացման երկու եղանակ՝ ArCa QR և imID։

    ArCa QR տարբերակի դեպքում հաճախորդը AraratMobile հավելվածի կամ ArCa QR նույնականացման համակարգին միացած հայաստանյան այլ բանկերի/վճարահաշվարկային կազմակերպությունների հավելվածների միջոցով սկանավորում է բանկոմատի էկրանին ցուցադրվող QR կոդը և անցնում նույնականացումը։

    imID նույնականացումն իրականացվում է էլեկտրոնային ստորագրության միջոցով և հասանելի է ԱրարատԲանկի այն հաճախորդներին, ովքեր ունեն imID համակարգով ակտիվ էլեկտրոնային ստորագրություն։ Նույնականացումը հաջողված է համարվում, եթե հաճախորդի տվյալները համապատասխանում են Բանկում առկա տեղեկատվությանը։ 

    Նոր հնարավորությունների ներդրումը միտված է բարձրացնելու ինքնասպասարկման ծառայությունների անվտանգությունը, հարմարավետությունն ու հասանելիությունը՝ ապահովելով հաճախորդների նույնականացման ժամանակակից և վստահելի մեխանիզմներ։

    CashIn ծառայությունները հասանելի են ԱրարատԲանկի համապատասխան բանկոմատներում։

    ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։