Մեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցման ուղղությամբ իր աշխատանքի մասը, և Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն
«Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրվել է, այն բաց է հանրության համար։ Ադրբեջանական կողմի մոտեցումն այս հարցին սկզբունքային է։ Պետության պաշտոնական դիրքորոշումը հնչեցրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել»,- ասել է Բայրամովը:
Ավելի քան մեկ հազարամյակ մարդկությունը զբաղված է եղել տարբեր կառուցվածքի ժամացույցների ստեղծմամբ։ Ինչ մոդելներ ասես, որ չեն ստեղծվել՝ արևային, ջրի, ավազի։ 13-րդ դարի վերջում եվրոպական մայրցամաքում հայտնվել են մեխանիկական ժամացույցներ. դրանք մեծ մեխանիզմներ էին, որոնք տեղադրվում էին քաղաքային աշտարակների վրա:
Ժամանակի ընթացքում նման ժամացույցների կառուցվածքը այնքան է բարելավվել, որ դրանք սկսել են ցուցադրել նաև մոլորակների ընթացքը կամ լուսնի փուլերը։ Միակ բարդությունը վերաբերում էր ժամացույցի չափերին. դա թույլ չէր տալիս այն օգտագործել անձնական օգտագործման համար՝ որպես շարժական ժամացույց: Այդ հարցում առաջատար դարձավ Նյուրնբերգի բնակիչ գերմանացի Պետեր Հենլայնը։ 16-րդ դարի սկզբին նրան հաջողվեց ստեղծել գրպանի առաջին ժամացույցը։ Իսկ արդեն 17-րդ դարում մեկ այլ գերմանացի՝ Քրիստիան Հյուգենսը, բարելավեց այդ թանկարժեք սարքը, որը արդեն չափում էր ժամանակը մինչև 10 վայրկյան սխալով:
Ձեռքի ժամացույցի մասին առաջին հիշատակումներից մեկը կապված է թագուհի Էլիզաբեթ I-ի սիրելի Ռոբերտ Դադլիի հետ, որը նրան ներկայացրել է մի մեխանիզմ, որն անվանել է «ձեռքի ժամացույց»։ Բայց մինչև 19-րդ դարի սկիզբը նման գաղափարը մնացել է ոչ այլ ինչ, քան հազվագյուտ ոսկերչական արհեստ:
Երբ Աբրահամ-Լուիս Բրեգեն ներկայացրել է նոր արտադրանք՝ ձեռքի ժամացույց, այն ավելի շուտ կանացի ապարանջան էր հիշեցնում, որը նաև կարող էր չափել ժամանակը: Դաստակի վրա ժամացույց կրելը տասնամյակներ շարունակ դարձել է հարուստ կանանց մենաշնորհը:
Ամեն ինչ փոխվել է ոչ «մեկ ժամում», բայց բավականին արագ: Դրա պատճառը բազմաթիվ ռազմական բախումներն էին։ Արդյունաբերական հեղափոխությունը երկրների առճակատումը դարձրել է տեխնիկական հնարավորությունների մրցակցություն։ Բանակները դառնում էին ավելի ու ավելի մանևրունակ, և արդեն 1899 թվականի Բուրական երկրորդ պատերազմի մասնակիցներն են սկսել գնահատել ժամացույցները ոչ թե իրենց նրբագեղության, այլ դրանց հիմնական գործառույթի համար, այն է՝ ժամեր և րոպեներ հաշվելը:
Հասկանալի է, որ ավելորդ է խոսել ձեռքի վրա գտնվող ժամացույցի օգտագործման հեշտության մասին՝ համեմատած ավանդական գրպանի ժամացույցների հետ:
Հետաքրքիր է, որ դեռ 1880 թվականին (Կայզեր Վիլհելմ I-ի անձնական «դաբրոյով») պրագմատիկ գերմանացիները գնահատել են Կոնստան Ժիրարի գաղափարը և պատվիրել 2000 ձեռքի ժամացույց: Դրանք հատուկ նախագծված էին նավատորմի սպաների համար, և դա եղել է նման մեխանիզմների առաջին խոշոր առևտրային խմբաքանակը։
Ձեռքի ժամացույցները վերջապես և անդառնալիորեն տեղափոխվել են տղամարդկանց դաստակներ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Որոշակի ազդեցություն է ունեցել ավիացիան։ Օդաչուները, թռչելով բաց խցիկներում, ստիպված էին ոչ միայն տաք հագնվել, այլ նաև իրենց արտաքին հագուստի վրայից ժամացույցներ կրել։ Ձեռքի ժամացույցների ժողովրդականացումը վերջապես առաջին պլան է մղվել։ Ի դեպ, միաժամանակ հայտնվել են նաև թվատախտակներ, որոնց գծանշումները ռադիոակտիվ ֆոսֆորից էին, ինչը հնարավորություն էր տալիս որոշել ժամանակը անգամ լիակատար մթության մեջ՝ առանց լուսաքողարկման: Բացի այդ, ժամացույցը «ձեռք է բերել» հարվածակայուն ապակի։
20-րդ դարի 30-ական թվականներին ձեռքի ժամացույցների վաճառքն առաջին անգամ գերազանցել է գրպանի ժամացույցների վաճառքին։ Հետագայում ինժեներական առաջընթացը գնացել է առանձին բաղադրիչների բարելավման ճանապարհով, օրինակ՝ ավտոմատ լարումը և ժամացույցի ֆունկցիոնալությունը: Ժամացույցն արդեն ուներ վայրկյանաչափ, մի քանի օրացույց, զարթուցիչ և նույնիսկ այնպիսի սարքեր, ինչպիսին է, օրինակ՝ հեռավորության սանդղակը:
Ձեռքի ժամացույցների պատմության մեջ նոր դարաշրջան է բացվել քվարցային ռեզոնատորի ներդրմամբ: 1957 թվականն այն տարին էր, երբ Համիլթոնը ներկայացրել է Hamilton Electric 500-ը: Այդ մոդելի ժամացույցը դեռ սլաքով էր, սակայն մոդելն այլևս հինը չէր: Այն չուներ զսպանակ և առանձնանում էր բարձր ճշգրտությամբ։ Հետագա զարգացումը հնարավորություն է տվել ստեղծել էլեկտրոնային ժամացույցներ, որոնց վրա ժամանակը ցուցադրվում է թվային ցուցիչի վրա: Աստիճանաբար ձեռքի ժամացույցները սկսել են ժամն իմանալու դասական գործիքից վերածվել նրան, ինչ մենք այսօր անվանում ենք գաջեթներ:
Նոր հազարամյակում ձեռքի ժամացույցները վերջապես դադարել են կապված լինել միայն ճշգրիտ ժամանակի որոշման հետ և վերածվել են շարժական կայանների։ Կախված օգտատերերի նախասիրություններից՝ նրանք կարող են կազմակերպել աշխատանքային գրաֆիկը, վերահսկել առողջությունը և նույնիսկ հանդես գալ որպես անձնական մարզիչ, գնահատել և կանխատեսել եղանակը…
Իսկ եթե հաշվի առնենք, որ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմամբ ձեռքի ժամացույցներն այլևս ժամն իմանալու ամենաառաջնային «աղբյուրը» չեն, ապա պետք է ընդունել, որ դրանք արդեն ավելի շատ հագուկապի, մոդայի յուրատեսակ տարր են դարձել
Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, թիմային քննարկումների արդյունքում կայացված որոշմամբ իրենց ներուժը կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով կենդանաբանական այգի տեղափոխվելիս անկած առյուծի դեպքին։
«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար յուրաքանչյուր փրկարարական գործողության բացարձակ առաջնահերթությունն ու գլխավոր նպատակը կենդանու կյանքն ու բարեկեցությունն են, սակայն ոչ պակաս կարևոր ենք համարում հայ հասարակության մեջ արմատախիլ անել վայրի կենդանու նկատմամբ սպառողական մոտեցումը՝ քմահաճույքի պատճառով պայմանավորված վայրի կենդանուն զրկելու իր բնական միջավայրից:
Հետևելով Երևանի կենդանաբանական այգի կենդանիների տեղափոխման ընթացքում արձանագրված առյուծի անկման փաստին, ընդգծենք, որ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը ոչ թե բուն տեղափոխման գործընթացն է, այլ այն հանգամանքը, թե ինչպես և ինչ իրավական հիմքերով են վայրի կենդանիները հայտնվում ու տասնամյակներ շարունակ պահվում մասնավոր տարածքներում ոչ ճիշտ և առանց մասնագիտական մոտեցումների:
Տվյալ դեպքը վեր է հանում Հայաստանում վայրի կենդանիների առևտրի, սև շուկայի գոյության և դրան նպաստող օրենսդրական բացերի խնդիրը։ Տարիներ շարունակ տարբեր մասնավոր հավաքածուներում կենդանիների անհասկանալի ծագումնաբանությունը, նրանց վերարտադրության արդյունքում ծնված ձագերի անհետացումն անհայտ ուղղություններով և կենդանիների ճակատագրերի խեղաթյուրումը մնում են չհասցեագրված, ինչն էլ հանգեցնում է նմանատիպ ճգնաժամային ելքերի։
Որպես ոլորտում մասնագիտացված կառույց անհրաժեշտ ենք համարում պարզաբանել այն օբյեկտիվ կենսաբանական գործոնները, որոնք կենդանաբուժական պրակտիկայում կարող են հանգեցնել նման ելքի.
– Տվյալ առյուծը տարեց էր և լեուցիստ (գենետիկական առանձնահատկություն, որն արտահայտվում է բաց գունավորմամբ և հաճախ զուգորդվում է բնածին թաքնված հիվանդություններով): Բացի այդ՝ կենդանին տարիներ շարունակ պահվել է անազատության մեջ, ոչ մասնագիտական խնամքով և տվյալ կենդանիներին հատուկ ձևաչափով, բնական պայմաններից հեռու, ինչն անդրադառնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության վրա:
– Ցանկացած միջամտություն խոշոր կատվազգիների դեպքում արվում է քնեցման եղանակով և եթե նույնիսկ՝ տեղափոխումը կազմակերպվեր և իրականացվել ոչ արտակարգ իրավիճակում՝ տրամադրելով շատ ավելի ժամանակ միևնույն է ռիսկերն անխուսափելի են:
Կենդանաբուժական պրակտիկայում հայտնի է, որ վայրի խոշոր կատվազգիների անզգայացումը, հատկապես տարեց և բարձր ռիսկային խմբում գտնվող կենդանիների դեպքում, միշտ կապված է լուրջ բարդությունների, այդ թվում՝ սրտանոթային կամ շնչառական համակարգի կանգի վտանգի հետ։ Նման դեպքեր, ցավոք, արձանագրվում են նաև միջազգային պրակտիկայում` նույնիսկ բոլոր մասնագիտական չափանիշների պահպանման պայմաններում, անզգայացման հետ կապված կենդանու կենսաբանական յուրահատկություններից ելնելով ռիսկերը երբեք հնարավոր չէ ամբողջությամբ բացառել։
FPWC-ն տարիներ շարունակ հետևողականորեն զբաղվում է Հայաստանում վայրի կենդանիների պահման և պաշտպանության խնդիրներով։ Չնայած իրականացվող աշխատանքներին՝ ցավոք, հանրապետությունում դեռևս կան վանդակներում պահվող բազմաթիվ վայրի կենդանիներ, որոնք ունեն փրկության և տեղափոխման անհրաժեշտություն։
Այս դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է անազատ պայմաններում վայրի կենդանիների պահման համակարգային ռիսկերը. տարիների ընթացքում օրգանիզմին հասցված վնասը կարող է կրիտիկական դառնալ հետագա ցանկացած անհրաժեշտ միջամտության ժամանակ: FPWC-ն վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը վայրի կենդանիների մասնավոր պահման ձևաչափերի վերանայման և օրենսդրական կարգավորումների խստացման անհրաժեշտության վերաբերյալ:
Պատասխանատվության և հանրային բողոքի հիմնական հասցեատերը պետք է լինեն կենդանիներին ապօրինի կերպով տնօրինող, սև շուկայի զարգացմանը նպաստող կողմերն ու այն համակարգը, որը երկար ժամանակ չի կանխարգելել այս պրակտիկան։ Հիմնադրամը լիովին սատարում է կենդանաբանական այգու գործողությունները և պատրաստակամ է իր միջազգային գործնկերներին անմիջապես ներգրավելու մասնագիտական խորհրդատվության և փորձի փոխանակման գործնթացներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժնի պետն առաջատար մասնագետի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար պահանջել և ստացել են կաշառք:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Նորք Նորք վարչական շրջանի թաղամասերից մեկում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում 2009 թվականին առանց համապատասխան թույլտվության կառուցված և 2022 թվականի դեկտեմբերի 28-ին որպես ինքնակամ կառույց հաշվառված շինությունը չապամոնտաժելու, ինքնակամ հողազավթման և շինարարության հետևանքներն ամբողջությամբ չվերացնելու, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար բաժնի պետն ու առաջատար մասնագետն այլ անձի օժանդակությամբ ինքնակամ շինություն կառուցած քաղաքացուց պահանջել և ստացել են 150․000 ՀՀ դրամ գումար կաշառք։
Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, մեղադրանքներ են ներկայացվել ևս 2 քաղաքացիների:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացույթամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում երեկ գայլի հարձակման հետևանքով ծանր վնասվածքներ ստացած 72-ամյա Սուրեն Ծատրյանը շուրջ 7 ժամ տևած վիրահատությունից հետո այսօր կտեղափոխվի Երևան՝ հետագա բուժումն ու հերթական վիրահատությունն անցնելու նպատակով։
Տուժածի դուստրը «Սյունիք Նյուզ»-ի հետ զրույցում հայտնել է, որ հոր դեմքը ամբողջությամբ վնասված է, ինչի պատճառով անհրաժեշտ է իրականացնել պլաստիկ վերականգնողական վիրահատություն։
Հիշեցնենք, որ երեկ Քարահունջ գյուղում գայլի հարձակման հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել մի քանի բնակիչներ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա։
Բարեբախտաբար, երեխայի վիճակը գնահատվում է լավ. անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց շուրջ երեք ժամ անց նա դուրս է գրվել հիվանդանոցից։
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների արդյունքները 2026 թվականի Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում:
Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում։
Սոֆիա Բաղրամյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մինչև 10 տարեկան աղջիկների փոխչեմպիոն:
ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը վաստակեց 7 միավոր և կիսեց 1-4-րդ հորիզոնականները մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Վաչեն զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակեց 7 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Մանվել Վարդանյանը վաստակեց 7 միավոր և կիսեց 2-7-րդ հորիզոնականները մինչև 10 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները՝
Սոֆիա Բաղրամյան՝ 7.5 միավոր (Ա10)
Վաչե Հովակիմյան՝ 7 միավոր (Մ18)
Մանվել Առաքելյան՝ 7 միավոր (Մ16)
Մանվել Վարդանյան՝ 7 միավոր (Մ10)
Ալեքսանդր Հակոբյան՝ 6.5 միավոր (Մ12)
Հակոբ Պետրոսյան՝ 6 միավոր (Մ10)
Համլետ Սահակյան՝ 5.5 միավոր (Մ16)
Դավիթ Սարգսյան՝ 5.5 միավոր (Մ10)
Վազգեն Կարախանյան՝ 5 միավոր (Մ16)
Սմբատ Հարությունյան՝ 5 միավոր (Մ12)
Ռոզի Անանյան՝ 5 միավոր (Ա14)
Անրի Հայրապետյան՝ 4.5 միավոր (Մ14)
Լիլիթ Հակոբյան՝ 4.5 միավոր (Ա12)
Ալեքսանդր Գիչունց՝ 4 միավոր (Մ8)
Ծովինար Եղոյան՝ 3 միավոր (Ա18)
Հուլիսի 9-ին՝ Հայաստանի ժամանակով 12:00-ին, կմեկնարկի կայծակնային շախմատի առաջնությունը, որը կանցկացվի 18 խաղափուլով:
Կառավարության նիստում արձանագրվել է, որ հունիսին զբոսաշրջության ոլորտում գրանցվել է պատմական ռեկորդ, իսկ Արարատի մարզում՝ նշվել է, որ ծիրանի մթերման գինը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է՝ հասնելով 400-600 դրամի։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ներկայացրել է արտահանման ընդլայնվող աշխարհագրությունը։ «Մենք հունիս-հուլիս ամիսների ընթացքում միրգ ենք արտահանել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր և բանջարեղեն՝ 8 երկիր։ Ընդ որում, այդ արտահանումները հնարավորություն են, ուզում եմ սա էլ արձանագրենք, որ մեր տնտեսվարողները պետք է հարմարվողականություն ցուցաբերեն։ Շուկաներից յուրաքանչյուրն ունի իր պահանջները կամ ճաշակների իր բանաձևը, և պետք է մեր արտահանողները հարմարվեն։ Պետք է ջանք դրվի, որպեսզի ապրանքը համապատասխանի շուկայի ստանդարտներին և պահանջներին, ուսումնասիրությունները արվեն պատշաճ, որպեսզի այդ խնդիրները չառաջանան»,-ասել է Գևորգ Պապոյանը։