Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է արձակուրդ:
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում»,- հայտնել են ՀՀ կառավարությունից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է արձակուրդ:
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում»,- հայտնել են ՀՀ կառավարությունից:
«Լինելու է տրիգեր, որն ընդդիմությունը կօգտագործի։ Իրենք կորցրել են իրականության զգացումը, շարունակում են ստերով կերակրել ժողովրդին, բայց դրան վերջ կա»,- ընդգծեց Կարապետյանը
Աշխարհահռչակ բռնցքամարտիկ, բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր, նախկին քաղբանտարկյալ Սամսոն Խաչատրյանը գրում է․
Այսօր առավոտյան ժամը 9-ից «Սյունյաց երկրի» խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանում կատարվել է խուզարկություն. գրում է syuniacyerkir.am-ը։
«Նախնական տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է խմբագրի որդի Կարեն Լազարյանի՝ «Միասնության թևեր» կուսակցության հետ ունեցած առնչությունների հետ։
Կարեն Լազարյանն այդ կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու էր։
Կարեն Լազարյանի հանդեպ մեկուկես տարի առաջ մեկնարկած հետապնդումների սաստկացումը, կարելի է ասել, սպասված էր։
Գլխավոր պատճառը «ՔՊ» կուսակցության ձախողումն էր Գորիսում՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում։
Այդ կուսակցության ներկայացուցիչները խոստացել էին 65-70 տոկոսի հասնող վստահության քվե, որը, սակայն, իրականություն չէր դարձել։ Հիմա մեղավորներ են փնտրում։
Օրեր առաջ էլ Գորիսի ոստիկանապետն էր հանձնարարություն ստացել՝ Կարեն Լազարյանի դեմ ինչ-ինչ գործեր հորինելու։
Վերջինս էլ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ֆեյք տնօրեն Արմինե Կոլյանի հետ «հաղորդում» էր պատրաստել՝ իբր լուծարված Գորիսի պետական քոլեջում թույլ տրված ապօրինությունների մասին, որը ստիպել էին ստորագրել Հրո անունով համայնքային ոստիկանի՝ ինչ-ինչ խոստումների դիմաց։
«Հաղորդմանը» նախորդել էր շանտաժի մեծ գրոհ՝ Կարեն Լազարյանի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով, որը հաջողություն չէր ունեցել։
Ուստի և հորինված «հաղորդումն» էլ գոնե մեկ փաստ չէր պարունակել Կարեն Լազարյանի հակաօրինական գործունեության մասին։
Ընդհակառակը, ի հայտ էին եկել քոլեջի գործող տնօրենի՝ պետական միջոցներից կատարված հափշտակության բազմաթիվ փաստեր, որոնք Գորիսի ոստիկանապետի կողմից պարտակվել են և իրավական ընթացք չեն ստացել։
Թե ինչ կապ գոյություն ունի Գորիսի ոստիկանապետի և քոլեջի ֆեյք տնօրենի միջև՝ կանդրադառնանք ավելի ուշ։
«Հայտնաբերվել» է Կարեն Լազարյանի տիկնոջ պարտքերի ցուցակը՝ գորիսյան մեկ-երկու խանութի, որտեղից նա երեխաների համար ինչ-ինչ պարագաներ էր ձեռք բերել, բայց չէր հասցրել վճարել ու մնացել էր պարտք։
«Հայտնաբերվել» են նաև Կարեն Լազարյանի՝ ԱԺ պատգամավորի թեկնածու լինելու վկայականը, ինչպես և «Միասնության թևեր» կուսակցության գովազդային բուկլետ։
Ահա՝ ինչպիսի «մեծ» ավար-ապացույցներ են ձեռք բերել Կարեն Լազարյանի «հանցավոր» գործունեության վերաբերյալ»,- նշում է լրատվամիջոցը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X-ի իր էջում հայերեն լեզվով ուղերձ է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նահատակված Գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար։
«Ի սրտե երախտագիտություն եմ հայտնում մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանի և նրան ուղեկցող բարձրաստիճան պատրաստակամության ներկայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդի և կառավարության անունից մեծարգո վարչապետի կողմից արտահայտած ցավակցության համար։ Մենք երբեք չենք մոռանա այս բարի կամքի դրսևորումը։ Հույս ունեմ, որ Իրանի և Հայաստանի երկու վեհ ժողովուրդների միջև պատմական ու բարեկամական հարաբերությունները, որոնք մշտապես հիմնված են եղել փոխադարձ շահերի, բարիդրացիության սկզբունքի և փոխադարձ հարգանքի վրա, կշարունակեն էլ ավելի ամրապնդվել։
Մեր նահատակ առաջնորդը մշտապես ընդգծում էր Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների ամրապնդման կարևորությանը և Հայաստանն անվանում էր «ազնիվ հարևան»։ Մեր քաղաքականությունը երկկողմ հարաբերությունների համագործակցության ամրապնդումն ու զարգացումն է»:
Փաշինյանը Ծառուկյանին ձերբակալելով ինքն իրեն գերազանցեց, համաշխարհային խայտառակություն էր դա։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այսպես արտահայտվեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Լրագրողի այն դիտարկմանը, թե Փաշինյանը գործում է ակտիվ և մեկուսացնում է ընդդիմության առաջնորդներին, Կարապետյանն ասաց, որ նման գործելաոճը հանգեցնում է բազմաթիվ սխալների ։ Նա վստահություն հայտնեց, որ այդ սխալները կլինեն ճակատագրական և կգա օրա, որ ընդդիմությունն իր խոսքը կասի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը։
Դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանի հանդեպ դրսևորված վերաբերմունքը ազդակ էր մյուս ընդդիմադիր առաջնորդներին, Կարապետյանը պատասխանեց․
«Ես, Քոչարյանն այնտեղ բավական երկար ժամանակ եղել ենք, և մեզ դրանով հնարավոր չէ վախեցնել։Հետևաբար, մեզ համար պետք է նոր, հետաքրքրի բան մտածեն»։
Ուկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինԴատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ինԵրկրաշարժ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք«Մի բուռ երկիրը» էս ինչքան եք օտարի ոտերի տակ փռել ու դեռ դավաճան մեզ եք ասում։ Այ շարքային քցողներ, դուք ո՞նց գետինը չեք մտնում. Քրիստինե Վարդանյան Այս տեպերով շուտով կալուգացու բառի բուն իմաստով փոքրիկ խմբակից մարդ չի մնա․․․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը. Տարոն ՉախոյանԳայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ»
Մեր գաղտնի պլանի մասերից է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ բացատրելով, թե ինչու են «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ ներկայացրել:
«Բոլորը մեր թիմակիցներն են, և մնում են մեր թիմակիցները: Բոլորը դիմացել են այդ բռնաճնշումներին, իրենք չեն կարող լինել անվստահելի, դա մեր քաղաքական մարտավարությունն է:
Խոսքը ամենօրյա բռնաճշնումների մասին է, 700 մարդ ձերբակալել են, տարբեր տեսակի բռնաճնշումներ են իրականացվել»,- նշել է նա:
Անդրադառնալով Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական վարույթի թեմային՝ Կարապետյանը շեշտեց, որ դա հերթական ապօրինի վարույթն է: Շեշտեց, որ եթե ուզեն, մեղադրանք էլ կառաջադրեն:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարել է, որ երկրի տարածքում ջախջախվել են երկու ահաբեկչական խմբավորումներ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Նրա տվյալներով՝ Իսրայելի և ԱՄՆ-ի շահերից ելնելով գործող բջիջները հայտնաբերվել և ջախջախվել են ԻՀՊԿ-ի և բանակի համատեղ գործողության ընթացքում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրում գայլի հարձակման հետևանքով տուժած վեց քաղաքացիներից հինգը, այդ թվում՝ մեկ երեխա, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մեկին նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու նպատակով կտեղափոխեն Երևան։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը՝ նշելով, որ դուրս գրված պացիենտների վիճակը եղել է թեթև և միջին ծանրության։
«Մեկ պացիենտ հոսպիտալացվել է դեմքի և գլխի շրջանում պատռված-կծած վերքերով։ Նա պատրաստվում է տեղափոխվել Երևան՝ մասնագիտացված բուժօգնություն ստանալու նպատակով։ Անհրաժեշտ առաջնային բուժօգնությունը ցուցաբերվել է, կատարվել է վերքերի մշակում և կարում, սակայն առկա է դեմքի շրջանի նյարդերի վնասում, ինչի պատճառով անհրաժեշտ է նեղ մասնագիտական միջամտություն»,- նշեց բուժհաստատության ղեկավարը։
դիտվել է 177 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը