Author: Balance2

  • Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Քաղաքական դիսկուրսում պարբերաբար հայտնվող և հանրային քննարկումների կենտրոնում գտնվող թեմաներից է ընդդիմության կողմից խորհրդարանական մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցը: Ընդ որում, թեման շարունակվում է նաև այն պարագայում, երբ փաստարկված կերպով հայտարարվել է պայքարը նաև խորհրդարանում շարունակելու մասին:

    Մանդատների հարցը հաճախ ներկայացվում է որպես սկզբունքային ընտրության կամ քաղաքական լուրջ ճգնաժամի դրսևորում, սակայն խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ մանդատների շուրջ ստեղծված ողջ աղմուկը բացարձակապես կեղծ օրակարգ է: Մանդատ վերցնելու կամ չվերցնելու դիլեման արհեստածին է և չի արտահայտում քաղաքական գործընթացների իրական բովանդակությունը, քանի որ խորհրդարանական երկրներում կամ ներկայացուցչական ժողովրդավարության համակարգերում մանդատը ոչ թե պարգև է կամ անձնական ընտրության առարկա, այլ ընտրողների կողմից տրված իրավական և քաղաքական պատվիրակում, որն ունի հստակ գործառույթներ:

    Երբ քննարկումները կենտրոնանում են հարցի վրա՝ արդյոք ընդդիմադիր ուժերը պետք է մուտք գործեն օրենսդիր մարմին, թե բոյկոտեն այն, հասարակության ուշադրությունը շեղվում է բուն քաղաքական բովանդակությունից և ինստիտուցիոնալ խնդիրներից:

    Մանդատը սոսկ գործիք է, իրավական կարգավիճակ, որն ապահովում է հանրային ձայների կապիտալիզացիան պետական կառավարման համակարգում: Դրանից հրաժարվելը կամ դա որպես սակարկության առարկա օգտագործելը որևէ կերպ չի փոխում քաղաքական ուժերի իրական կշիռը կամ երկրի առջև ծառացած մարտահրավերների բնույթը: Ընդհակառակը, նման արհեստական թեմաների գեներացումը ստեղծում է քաղաքական գործունեության պատրանք, որտեղ իրական ռազմավարական քայլերին փոխարինելու են գալիս ձևական ընթացակարգային հարցերը:

    Միջազգային փորձն ու տարբեր երկրների քաղաքական պատմությունը հստակորեն փաստում են, որ խորհրդարանական մանդատներից հրաժարվելու կամ դրանք չվերցնելու մարտավարությունը երբեք չի հանգեցրել համակարգային փոփոխությունների կամ քաղաքական ճգնաժամերի արդյունավետ հանգուցալուծման: Օրինակ՝ Վրաստանում տարբեր տարիների ընդդիմադիր ուժերը բազմիցս հայտարարել են ընտրությունների արդյունքները չճանաչելու և մանդատները բոյկոտելու մասին՝ փորձելով դրանով հարվածել իշխանության լեգիտիմությանը: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ նման քայլերը միայն հանգեցնում են ընդդիմության մարգինալացմանը, զրկում նրանց պաշտոնական ամբիոնից և ֆինանսական ու կազմակերպչական ռեսուրսներից, մինչդեռ իշխող մեծամասնությունը շարունակում է օրենսդիր գործունեությունը՝ առանց որևէ էական խոչընդոտի: Ի վերջո, ընդդիմադիր ուժերը ստիպված են լինում վերադառնալ խորհրդարան, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է այդ օրակարգի անպտղությունը:

    Նմանատիպ պատկեր կարելի է տեսնել նաև Արևել յան Եվրոպայի և Բալկանյան երկրների պատմության մեջ, որտեղ ընդդիմության կողմից խորհրդարանական գործընթացների բոյկոտը և մանդատներից հրաժարվելը չեն ունեցել այն ազդեցությունը, որն ակնկալվում էր: Ինստիտուցիոնալ տեսանկյունից պետական մեքենան ու միջազգային հանրությունը միշտ առաջնորդվում են իրավական ընթացակարգերով: Եթե ընտրությունները կայացել են, և արդյունքներն արձանագրվել են, ապա մանդատների ֆիզիկական առկայությունը կամ դրանցից հրաժարվելը չի չեղարկում ձևավորված քաղաքական իրողությունները: Հետևաբար, խոսել այն մասին, թե մանդատ վերցնելը համագործակցություն է իշխանության հետ, իսկ չվերցնելը՝ արմատական պայքար, նշանակում է պարզունակացնել քաղաքականությունը և այն վերածել կենցաղային ընկալումների մակարդակի:

    Զարգացած ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան կամ Եվրոպական միության անդամ պետությունները, մանդատի շուրջ նմանատիպ քննարկումներն առհասարակ բացակայում են, քանի որ քաղաքական մշակույթը թույլ չի տալիս ընտրողի տված քվեն դարձնել շահարկումների առարկա: Նույնիսկ ամենասուր քաղաքական հակասությունների կամ ճգնաժամերի ժամանակ կողմերը հասկանում են, որ խորհրդարանական ներկայացվածությունը պարտականություն է, այլ ոչ թե արտոնություն, որից կարելի է հրաժարվել ըստ քաղաքական նպատակահարմարության: Մանդատը քաղաքական պայքարի իրավական գործիքակազմն է, և դրանից հրաժարվելը հավասարազոր է մարտադաշտը կամավոր լքելուն, ինչը լուրջ քաղաքական միավորների համար անթույլատրելի է:

    Այսպիսով, մանդատների թեման արհեստականորեն պահվում է տեղեկատվական դաշտում՝ իրական օրակարգերի և բովանդակային քննարկումների բացակայությունը քողարկելու համար: Լուրջ վերլուծական հարթությունում մանդատ վերցնել-չվերցնելու հարցը չի կարող դիտարկվել որպես քաղաքական գործոն կամ ռազմավարական ընտրություն: Դա ընդամենը տեխնիկական և ընթացակարգային իրողություն է, որի շուրջ ստեղծվող հանրային բանավեճերը ոչ միայն անպտուղ են, այլև վնասակար, քանի որ խեղաթյուրում են քաղաքական ինստիտուտների դերն ու նշանակությունը պետության կայացման գործում:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • «Քաղաքական շոու, կալանք ու սպասվող մանդատային նոր մարտեր․ կարծիք՝ իշխանության քայլերի մասին»Սոֆյա Հովսեփյան

    Ու գիտեք չէ՞, էս կինոն զուտ նրա համար էր, որ արխիվում պահեն, թե ինչպես 30 կերած խմած ազրահիլ, պարկեցնելով գետնին տարան մի մարդու, ով առհասարակ դիմադրություն ցույց չէր տալիս:

    Այսօր կուտեն-կխմեն իրենց սիրելի Քամանչայում, պետական միջոցնորից մի կլոր գումար կփոխանցեն իրենց ուտուշ- խմուշի համար, հետո մի երկու ամիս կպահեն կալանքի տակ Ծառուկյանին(հուսանք չեն «քնացնի»), իսկ մենք կտեղավորվենք բազմոցին և մանդատային նոր մարտերին կհետևենք: Հա մեկ էլ ժամանակ առ ժամանկ կկարդանք, որ այս կամ այն պատգամավորը գնացել է Ծառուկյանին տեսակցելու:

     

    Կինոն կավարտվի, բոլորը նորից իրենց կարկտահարված արտի դարդը կլացեն կամ փդած պոմիդորի ու թոռոմած ծացիկների, իսկ իշխանությունը կապրի ոնց ապրում էր:

    #Լենինիզմ

  • Ընտրությունների արդյունքները չընդունելը մենակ փողոցով չի. Կարապետյան

    Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը ճեպարզույցում խոսել է հանրահավաք անցկացնելու մասին

    «Դուք մի քիչ շատ եք էդ փողոցը սիրում, ինչի եք էդքան ոգևորվում էդ փողոցով։ Ընտրույթունների արդյունքները չընդունելը մենակ փողոցով չի»,-ասել է նա։

    Նրա խոսքով՝ Վարդևանյանն իր սպասելիքներից էլ շատ գազ տվել. «Բայց ընդեղ Զապորոժեց էր կանգնած, ոչ մի գազ չվերցրեց»,-շեշտել է Կարապետյանը։

  • Խորհրդարանական ուժեր հեռու մնացեք ՈՉ-ի օրակարգը առաջ տանելուց, որովհետև առանց ձեզ Նիկոլը չի կարող հանրաքվե իրականացնել․ Մասիս Շիրոյան

    Մասիս Շիրոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    Նոր խորհրդարանական ընդդիմադիրները սկսել են նախապատրաստվել սահմանադրական հանրաքվեին, իրենց դիրքավորելով որպես ՈՉ-ի կողմնակիցներ(հղումները` ստորև)։

    Հիշեցնեմ, որ սահմանադրության հանրաքվե անելու համար Նիկոլին անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների 2/3-ի` 70 պատգամավորի համաձայնությունը, Նիկոլը ունի ԱԺ-ի 3/5-ը կամ , որ նույնն է 64 պատգամավոր։

    Հետևաբար իրեն անհրաժեշտ է լինելու ընդդիմադիր ֆրակցիաներից, իսկ ավելի կոնկրետ “Ուժեղ Հայաստան”-ի և “Հայաստան” դաշինքի պատգամավորներից ևս 6-ի համաձայնությունը։ Ու փոխանակ էս ուժերը ամեն ինչ անեմ, որպեսզի բանը չհասնի հանրաքվեին, իրենք նախապատրաստվում են ՈՉ-ի շտաբի ձևավորելուն և դա ընտրությունների սցենարով տապալելուն։

    Խորհուրդ, հորդոր, խնդրանք կամ պարտադրանք ընկալեք գրածս, հարգելի խորհրդարանական ուժեր դուք կամ այնպես արեք, որ բանը չհասնի հանրաքվեին կամ հեռու մնացեք ՈՉ-ի օրակարգը առաջ տանելուց, որովհետև առանց ձեզ Նիկոլը չի կարող հանրաքվե իրականացնել։

    ՈՉ-ի համակարգումը այսօրվանից կարող ենք սկսել մենք ու մեր նման ձեզ հետ չհամագործակցող արտախորհրդարանական քաղաքական ուժերը և անհատները, որովհետև մենք, ինչպես նաև դուք ինքներդ չունենք վստահություն ձեր նկատմամբ, որ ձեզնից 6 պատգամավոր չի անցնելու Նիկոլի կողմը, ու մենք կարող ենք չվստահել ձեզ , ինչը նորմալ էր, հիմնված էր նախորդ մինիմում 5 տարիների ձեր կատարած աշխատանքի վրա, բայց շատ տարօրինակ էր, որ դուք նույնպես չունեք վստահություն ձեր նկատմամբ, ու փոխարենը կանխելու հանրաքվեն, սկսել եք նախապատրաստվել հանրաքվեին ՈՉ-ը ներկայացնելուն։

    Ձեր ցանկացած քայլ ՈՉ-ի հետ կապված դիտվելու էլ, որպես ԱՅՈ-ի աջակցություն։

    (Նարեկ Կարապետյանի ելույթը Կրկեսի դահլիճում)

    https://www.hetq.am/hy/article/182478 (5 քաղաքական ուժերի հայտարարությունը, որտեղ մի քիչ հստակության բացակայություն կա, որ իրենք ոչ թե փորձում են ՈՉ-ի շտաբ ձևավորել, կարդացողը կարող է հասկանալ նաև , որ փորձում են հանրաքվեն տապալել)
  • Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

    Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն այս ուսումնական տարում նույնպես իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ համաձայն ընդունելության նոր կարգի։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

    Ընդունելության նոր կարգով և թվայնացման նոր ընթացակարգերով պայմանավորված՝ ընդունելության հայտերի ներկայացման գործընթացում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ․ համակարգը պարզեցվել է, մի շարք տվյալների և փաստաթղթերի ներբեռնումը դարձել է ինքնաշխատ։

    Հայտագրման ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով։

    Հայտագրումն իրականացվելու է առցանց եղանակով՝ երկու քայլով.

    Քայլ 1. Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում։

    Քայլ 2. Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք քոլեջը և նախընտրելի մասնագիտությունը: Քոլեջների ընդունելության հայտերի ներկայացման https://hayt-college.emis.am/ առցանց համակարգը բաց կլինի հուլիսի 10-ից։ Հայտերի ներկայացման վերաբերյալ առաջիկայում կներկայացվի ուղեցույց՝ ըստ հաջորդական քայլերի:

  • Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, Ռուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական ​​գործողությունը

    Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, Ռուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական ​​գործողությունըԵթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, Ռուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական ​​գործողությունը, հայտարարել է Դմիտրի Պեսկովի հայտարարությունների հիմնական կետերը։

    – Ռուսաստանը նախընտրում է Հատուկ ռազմական ​​գործողության նպատակների խաղաղ իրականացումը, սակայն Կիեւը դեռևս պատրաստ չէ դրան։ Նպատակներին կարելի է հասնել խաղաղ ճանապարհով, եթե Կիևը ցուցաբերի բարի կամք և կայացնի կարևոր որոշումներ։

    – Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են ազատագրել ռուսական շրջանները, այդ թվում՝ Դոնեցկը, և աշխատում են Ուկրաինայի հետ բուֆերային գոտի ստեղծելու ուղղությամբ։

    – Ռուսաստանը պահպանում է կապերը Միացյալ Նահանգների հետ աշխատանքային ուղիներով։ Ռուսաստանը հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու ամերիկյան ջանքերը հաջող կլինեն։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում Ռուսաստանի վերաբերյալ հայտարարությունները բավականին բախումնային բնույթ ունեին։

    – Կրեմլը կհետևի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ստացված տեղեկատվությանը և բոլոր նորություններին։

  • «ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանը

    «ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանը:

    Ազատությու՜ն բոլոր քաղբանտարկյալներին…

  • Փարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկը



    Մշակույթ






    Ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը այսօր Կապանում կներկայացնի իր «Singing Paradjanov» («Փառերգել Փարաջանովին») երաժշտական ստեղծագործությունը՝ ֆրանսիական Musicatreize անսամբլի մասնակցությամբ։ Ստեղծագործությունը ոգեշնչված է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի աշխարհով և համատեղում է երաժշտություն, գրականություն ու վիզուալ արվեստ։

    Համերգային ներկայացման մեջ ներգրավված են նաև դիրիժոր Ռոլան Հայրապետյանը և վիդեոարտիստ Մարկ դը Պիեռֆյոը։ Ստեղծագործության հիմքում Փարաջանովի ֆիլմերից ու նամակներից հատվածներ են, ինչպես նաև տեքստեր Ժան-Լյուկ Գոդարից, Ֆեդերիկո Ֆելինիից և Սայաթ Նովայից։

    «Կապան Ֆեստ 2026»-ը հուլիսի 4-14-ը Կապանը վերածել է միջազգային երաժշտական կենտրոնի՝ համախմբելով երաժիշտների աշխարհի 16 երկրներից։ Այսօրվա ծրագիրը փառատոնի ամենասպասված իրադարձություններից մեկն է։ Այս տարվա՝ «Կապան Ֆեստ 2026»-ի հիմնական գործընկերներն ու աջակիցներն են՝ Կապանի համայնքապետարանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), ինչպես նաև մի շարք միջազգային ու տեղական գործընկեր կազմակերպություններ։







  • Կենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող առյուծը քնեցումից չի արթնացել

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առյուծներից մեկը սատկել է։ Լուրը հաստատում է Երևանի կենդանաբանական այգին։

    «Փաստինֆո» գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։

    «Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։ Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,- ասված է Երևանի կենդանաբանական այգու հաղորդագրությունում։

     

  • Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

    Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խնբի ևս մեկ անդամ է կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է: Այս մասին 1Լurer.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

    Նախօրեին ՔԿ-ից տեղեկացրել էին, որ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: