Փարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկը

Written by

in



Մշակույթ






Ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը այսօր Կապանում կներկայացնի իր «Singing Paradjanov» («Փառերգել Փարաջանովին») երաժշտական ստեղծագործությունը՝ ֆրանսիական Musicatreize անսամբլի մասնակցությամբ։ Ստեղծագործությունը ոգեշնչված է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի աշխարհով և համատեղում է երաժշտություն, գրականություն ու վիզուալ արվեստ։

Համերգային ներկայացման մեջ ներգրավված են նաև դիրիժոր Ռոլան Հայրապետյանը և վիդեոարտիստ Մարկ դը Պիեռֆյոը։ Ստեղծագործության հիմքում Փարաջանովի ֆիլմերից ու նամակներից հատվածներ են, ինչպես նաև տեքստեր Ժան-Լյուկ Գոդարից, Ֆեդերիկո Ֆելինիից և Սայաթ Նովայից։

«Կապան Ֆեստ 2026»-ը հուլիսի 4-14-ը Կապանը վերածել է միջազգային երաժշտական կենտրոնի՝ համախմբելով երաժիշտների աշխարհի 16 երկրներից։ Այսօրվա ծրագիրը փառատոնի ամենասպասված իրադարձություններից մեկն է։ Այս տարվա՝ «Կապան Ֆեստ 2026»-ի հիմնական գործընկերներն ու աջակիցներն են՝ Կապանի համայնքապետարանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), ինչպես նաև մի շարք միջազգային ու տեղական գործընկեր կազմակերպություններ։







Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *