Ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը այսօր Կապանում կներկայացնի իր «Singing Paradjanov» («Փառերգել Փարաջանովին») երաժշտական ստեղծագործությունը՝ ֆրանսիական Musicatreize անսամբլի մասնակցությամբ։ Ստեղծագործությունը ոգեշնչված է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի աշխարհով և համատեղում է երաժշտություն, գրականություն ու վիզուալ արվեստ։
Համերգային ներկայացման մեջ ներգրավված են նաև դիրիժոր Ռոլան Հայրապետյանը և վիդեոարտիստ Մարկ դը Պիեռֆյոը։ Ստեղծագործության հիմքում Փարաջանովի ֆիլմերից ու նամակներից հատվածներ են, ինչպես նաև տեքստեր Ժան-Լյուկ Գոդարից, Ֆեդերիկո Ֆելինիից և Սայաթ Նովայից։
«Կապան Ֆեստ 2026»-ը հուլիսի 4-14-ը Կապանը վերածել է միջազգային երաժշտական կենտրոնի՝ համախմբելով երաժիշտների աշխարհի 16 երկրներից։ Այսօրվա ծրագիրը փառատոնի ամենասպասված իրադարձություններից մեկն է։ Այս տարվա՝ «Կապան Ֆեստ 2026»-ի հիմնական գործընկերներն ու աջակիցներն են՝ Կապանի համայնքապետարանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), ինչպես նաև մի շարք միջազգային ու տեղական գործընկեր կազմակերպություններ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առյուծներից մեկը սատկել է։ Լուրը հաստատում է Երևանի կենդանաբանական այգին։
«Փաստինֆո» գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։
«Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։ Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,- ասված է Երևանի կենդանաբանական այգու հաղորդագրությունում։
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խնբի ևս մեկ անդամ է կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է: Այս մասին 1Լurer.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Նախօրեին ՔԿ-ից տեղեկացրել էին, որ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
tass.ru–ն «ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների» վերնագրով հոդվածում գրում է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով այցելել է Բաքու, ապա՝ Երևան։ Այս շրջագայության առանձնահատկությունը Բրյուսելի կողմից երկու երկրների նկատմամբ ցուցաբերած հակադիր մոտեցումներն են. եթե Երևանի նկատմամբ հռետորաբանությունը հիմնված է ժողովրդավարական արժեքների ընդհանուր գաղափարի վրա, ապա Բաքվի հետ համագործակցությունը որոշվում է գործնական շահերով։
ԵՄ-ի համար կայուն վառելիքի մատակարարման ապահովման և նոր տրանսպորտային ուղիների կառուցման խնդիրները շատ ավելի կարևոր են, քան Ադրբեջանի իշխանությունների հետ գաղափարախոսական տարաձայնությունները։ Երևան կատարած այցն ուներ հիմնարարապես այլ նպատակ, այն է՝ ցույց տալ քաղաքական աջակցություն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը վերջին խորհրդարանական ընտրություններից հետո։ Սակայն ավելի լայն համատեքստում այցը նաև նպատակ ուներ առաջարկել միջոցառումներ Հայաստանի տնտեսության՝ Մոսկվայից կախվածությունը նվազեցնելու համար։ Երևանում Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է Հայաստանի համար աննախադեպ քայլերի մասին։ Բրյուսելն առաջարկել է արտակարգ անմաքս միջոցառումներ մտցնել դեպի ԵՄ հայկական ապրանքների արտահանման 80 %-ի համար։ Ֆոն դեր Լայենը նաև հաստատել է վերջին՝ 18 միլիոն եվրոյի տրանշի հատկացումը՝ որպես հունիսին հաստատված 52 միլիոն եվրոյի տնտեսական աջակցության փաթեթի մաս։ Այս միջոցները նախատեսվում է օգտագործել հայկական բիզնեսը եվրոպական չափանիշներին հարմարեցնելու և արտահանման խթանման գործակալություն ստեղծելու համար։ Կողմերը նաև քննարկել են վիզային ռեժիմի հետագա ազատականացման հարցը. Երևանը հույս ունի մինչև 2029 թվականը ԵՄ-ի հետ լիովին անվիզա կարգավիճակի հասնել։ Ավելին, Բրյուսելը խոստացել է տեխնիկական օգնություն և ներդրումներ էներգետիկայի ոլորտը դիվերսիֆիկացնելու և (կրկին) ռուսական ռեսուրսներից կախվածությունը նվազեցնելու համար։
Այս շրջագայության պահը՝ 2026 թվականի հուլիսի սկիզբ, բացատրվում է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի միաժամանակյա փոփոխությամբ երեք հիմնական ոլորտում։ Առաջին հերթին անհրաժեշտ է Փաշինյանի ընտրական հաջողության ամրապնդում: Նաև անհրաժեշտ են տնտեսական մանևրներ։ Երևանի քաղաքական շրջադարձը և ՀԱՊԿ-ից փաստացի դուրս գալը համընկել է ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական խնդիրների սրման հետ։ Ավանդական ռուսական շուկայի կորուստը լուրջ հարված է Հայաստանի համար, բայց այդ ճգնաժամը հրահրվել է հենց Երևանի և Բրյուսելի կողմից, և այժմ Եվրամիությունը փորձում է փոխհատուցել այդ քաղաքականության հետևանքները՝ շտապ կերպով մտցնելով անմաքս ռեժիմ։
Կարևոր է նաև խաղաղության համաձայնագրի իրականացումը։ Բաքվում և Երևանում ակտիվություն ցուցաբերելով՝ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը ձգտում է ապահովել Բրյուսելի կարգավիճակը՝ որպես խաղաղության հաստատման և ստեղծվող ենթակառուցվածքների, առաջին հերթին՝ Միջին միջանցքի նախագծի, հիմնական ֆինանսական օպերատոր և հովանավոր։
Այնուամենայնիվ, իրական տնտեսական ցուցանիշների առումով Բրյուսելի կողմից հայտարարված օգնության ու առևտրի ծավալները բավականին համեստ են թվում։ Միջին միջանցքով բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը 2025 թվականին հասել է ռեկորդային 4,7 միլիոն տոննայի, և նախատեսվում է, որ մինչև 2027 թվականը այն կհասնի տարեկան 10 միլիոն տոննայի։ Սակայն, Համաշխարհային բանկի գնահատականներով, որպեսզի տարածաշրջանը ցամաքային տարանցումից ստանա զգալի եկամուտներ, այդ ծավալը պետք է աճի մինչև տարեկան առնվազն 30-40 միլիոն տոննայի։ Ներկայում կովկասյան ենթակառուցվածքները ֆիզիկապես պատրաստ չեն նման բեռի, իսկ դրանց արդիականացմանն ուղղված ներդրումները բավականին նշանակալի չեն։ Նույնիսկ «Զանգեզուրի միջանցքի» գործարկմամբ (TRIPP նախագիծ) Կասպյան երթուղին դժվար թե կարողանա գնի առումով մրցակցել Ռուսաստանի միջով անցնող Հյուսիսային միջանցքի հետ։
Բրյուսելի կողմից Բաքվին և Երևանին որպես հակամարտության սցենարի այլընտրանք առաջարկվող տրամաբանությունն է կառուցել տրանսպորտային ենթակառուցվածքներ՝ ակնկալելով, որ դա, ի վերջո, զգալի եկամուտներ կապահովի այդ երկրներին։ Սակայն այդ դիվիդենտները օբյեկտիվորեն համեստ կլինեն։ Դրանք անկարող են փոխարինել Ադրբեջանի նավթից և գազից ստացված եկամուտները կամ Հայաստանի՝ ԵԱՏՄ շրջանակներում Ռուսաստանի հետ առևտրից ստացված հսկայական շահույթը։ Տրանսպորտային մայրուղիների զարգացումից «միլիարդավոր դոլարների օգուտների» մասին բարձրագոչ հայտարարությունները ներկայիս տնտեսական փաստերի արձանագրում չեն, այլ քաղաքական գործիք։
Դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ՝ պահանջելով հերքել ընտրակաշառքի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները, որոնք, ըստ հայցի, զրպարտչական են։ Պահանջում է նաև 49.7 դրամ խորհրդանշական փոխհատուցում։ Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից:
Վազգեն Գալստանյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքի իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը, ըստ հայցի, արատավորող և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները։ Հերքումը պետք է հրապարակվի ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով։
Հայցում առաջարկվող հերքման տեքստը հետևյալն է.
«ՀԵՐՔՈՒՄ. Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հայտնում եմ, որ 2026 թվականի հունիսի 11-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում իմ կողմից հնչեցված այն պնդումները, թե «ՔՊ-ն ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե… Առանց փողի, նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը», չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են զրպարտություն ընտրություններին այլ քաղաքական ուժի օգտին քվեարկած ՀՀ քաղաքացի Վազգեն Պետրոսի Գալստանյանի նկատմամբ»։
Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում (1996–2026 թթ․) «քաղբանտարկյալ» տերմինի և դրանց հստակ թվաքանակի շուրջ միշտ եղել են սուր քաղաքական ու իրավական քննարկումներ։ Պաշտոնական իշխանությունները (թե՛ նախկինում, թե՛ այժմ) որպես կանոն հերքում են քաղբանտարկյալների գոյությունը՝ պնդելով, որ անձինք դատապարտվում կամ կալանավորվում են կոնկրետ քրեական հանցագործությունների համար։ Մյուս կողմից, ընդդիմությունը և տեղական ու միջազգային իրավապաշտպան կառույցները (ԵԽԽՎ, Amnesty International, Human Rights Watch և այլն) պարբերաբար արձանագրել են քաղաքական դրդապատճառներով հետապնդումների դեպքեր։
Ստորև ներկայացված է քաղաքական դրդապատճառներով կալանքների ու բանտարկությունների դինամիկան՝ ըստ հիմնական փուլերի և ճգնաժամային իրադարձությունների․
1. Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման շրջան (1995–1998 թթ.)
Այս փուլում քաղաքական բանտարկյալների առաջին զանգվածային ընկալումը կապված էր ՀՅԴ կուսակցության գործունեության կասեցման և դրա անդամների ձերբակալությունների հետ։
«Դրոյի» և «31-ի» գործեր (1995–1996 թթ.)․ Ձերբակալվեցին և տարբեր ժամկետների (այդ թվում՝ մահապատժի, որը հետո փոխարինվեց ցմահ բանտարկության) դատապարտվեցին ՀՅԴ մի շարք անդամներ և ղեկավար գործիչներ (օրինակ՝ Հրանտ Մարգարյան, Արմեն Ռուստամյան, Վահան Հովհաննիսյան)։
1996 թ. նախագահական ընտրություններ․ Սեպտեմբերյան հետընտրական բախումներից և Ազգային ժողովի շենքի մոտ տեղի ունեցած իրադարձություններից հետո ձերբակալվեցին ընդդիմության շուրջ 17 առաջնորդներ և ավելի քան 100 ակտիվիստներ (նրանց մի մասը ենթարկվեց վարչական կալանքի)։
2. Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջան (1998–2008 թթ.)
1998-1999 թթ․ ՀՅԴ անդամների ազատ արձակմամբ կամ պատժաչափերի փոփոխմամբ քաղբանտարկյալների խնդիրը ժամանակավորապես մեղմվեց, սակայն հետագա ներքաղաքական սրացումները բերեցին նոր կալանքների։
2000 թ.․ Սահմանադրական կարգը տապալելու փորձի մեղադրանքով ձերբակալվեց Արկադի Վարդանյանը (հետագայում ազատ արձակվեց երկիրը լքելու պայմանով)։
2000–2003 թթ.․ Քաղաքական հայացքների և իշխանության քննադատության ֆոնին ֆինանսատնտեսական չարաշահումների մեղադրանքով դատապարտվեց «Նոր ուղի» ՀԿ նախագահ Աշոտ Բլեյանը։
2004 թ. ապրիլյան իրադարձություններ․ Բաղրամյան պողոտայում հանրահավաքների ցրումից հետո տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ ենթարկվեցին վարչական և քրեական կալանքների (այդ թվում՝ «Արդարություն» դաշինքի անդամներ)։
2006 թ. դեկտեմբեր․«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության հայտարարություններից հետո սահմանադրական կարգը բռնի տապալելու և զենքի ապօրինի շրջանառության մեղադրանքներով ձերբակալվեցին Ժիրայր Սեֆիլյանն ու Վարդան Մալխասյանը։
3. Սերժ Սարգսյանի կառավարման շրջան (2008–2018 թթ.)
Այս տասնամյակը բնութագրվում է Հայաստանի պատմության մեջ քաղաքական դրդապատճառներով ամենազանգվածային ձերբակալություններով։
2008 թ. Մարտի 1-ի գործ․ Հետընտրական արյունալի իրադարձություններից և արտակարգ դրության հայտարարումից հետո ձերբակալվեց և դատապարտվեց ընդդիմության ավելի քան 100 ներկայացուցիչ ու ակտիվիստ (այդ թվում՝ պատգամավորներ՝ սասուն Միքայելյան, Հակոբ Հակոբյան, Խաչատուր Սուքիասյան, Նիկոլ Փաշինյան և այլք)։ Միջազգային կառույցների (այդ թվում՝ ԵԽԽՎ-ի) ճնշման տակ 2009 և 2011 թվականներին հայտարարված համաներումներով նրանք աստիճանաբար ազատ արձակվեցին։
2013–2015 թթ. («Շանթ Հարությունյանի և ընկերների գործ»)․ 2013 թ․ նոյեմբերի 5-ի «Անոնիմուսների երթից» հետո Շանթ Հարությունյանն ու նրա 13 ընկերները դատապարտվեցին տարբեր տարիների ազատազրկման։ Տեղական իրավապաշտպանները նրանց ճանաչեցին որպես քաղբանտարկյալ։
2016 թ. «Սասնա Ծռեր» և հաջորդող իրադարձություններ․ ՊՊԾ գնդի գրավումից և դրան հաջորդող զանգվածային հուզումներից հետո կալանավորվեցին տասնյակ անձինք (ինչպես զինված խմբի անդամները, այնպես էլ նրանց աջակցող քաղաքական գործիչներ՝ Անդրիաս Ղուկասյան, Արմեն Մարտիրոսյան և այլք)։ 2016-2017 թթ․ դրությամբ իրավապաշտպանների ցուցակներում քաղբանտարկյալների թիվը տատանվում էր 30-ից 50-ի սահմաններում։
4. Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջան (2018–2026 թթ.)
2018 թ․ թավշյա հեղափոխությունից հետո նախկին գրեթե բոլոր ճանաչված քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին։ Սակայն 2020 թ․ 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած ներքաղաքական ճգնաժամերից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց։
2020–2023 թթ. հետպատերազմյան շրջան․ Ընդդիմադիր ցույցերի, տարածքային զիջումների դեմ բողոքի ակցիաների և ՏԻՄ ընտրություններում իշխանության ձախողումների ֆոնին սկսվեցին նոր կալանավորումներ։ Քաղաքական դրդապատճառներով կալանքների մեջ նշվում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքապետեր (օրինակ՝ Մամիկոն Ասլանյան, Առուշ Առուշանյան) և ընդդիմադիր գործիչներ (Արմեն Աշոտյան, Աշոտ Մինասյան)։ 2023 թ․ սոցիոլոգիական հարցումներով (օրինակ՝ GALLUP) բնակչության մոտ 49%-ը գտնում էր, որ երկրում կան քաղբանտարկյալներ։
2025–2026 թթ. ներկա փուլ․2025 թ․ կեսերից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման սրացման և եկեղեցու ու քաղաքացիական նախաձեռնությունների դեմ իշխանական արշավի ֆոնին քաղաքական դրդապատճառներով հետապնդումները նոր թափ ստացան։
Ըստ ընդդիմադիր պատգամավորների և տեղական իրավապաշտպան կառույցների (օրինակ՝ «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն») տվյալների՝ 2025 թ․ վերջի և 2026 թ․ դրությամբ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդման է ենթարկվում ավելի քան 60-70 անձ, որոնցից մոտ 30-40-ը գտնվում են անմիջական կալանքի տակ կամ penitentiary հաստատություններում (մյուսները՝ տնային կալանքի կամ տեղաշարժի սահմանափակման տակ)։
Միջազգային քրիստոնեական-իրավապաշտպան կառույցների (Christian Solidarity International – CSI) և հայաստանյան կենտրոնների վերջին զեկույցներում որպես քաղաքական դրդապատճառներով կալանավորված կամ սահմանափակումների մեջ գտնվող առանցքային դեմքեր նշվում են Ավետիկ Չալաբյանը (Հայաքվե), Անդրանիկ Թևանյանը («Մայր Հայաստան»), ինչպես նաև եկեղեցական բարձրաստիճան սպասավորներ և այլ ակտիվիստներ։
|1995–1996 թթ.| ՀՅԴ արգելում, Նախագահական ընտրություններ | ~15-20 հիմնական առաջնորդ, տասնյակ վարչական կալանավորվածներ Պետական հեղաշրջման կանխում, ահաբեկչության դեմ պայքար ։
2004 թ.Ապրիլյան ընդդիմադիր հանրահավաքներ Տասնյակ ակտիվիստներ (հիմնականում վարչական) | Հասարակական կարգի պահպանում ։
2008–2009 թթ.Մարտի 1-ի հետընտրական ճգնաժամ 100-ից ավելի ձերբակալվածներ Զանգվածային անկարգությունների կազմակերպում և սահմանադրական կարգի տապալում ։
2025–2026 թթ. Հետպատերազմյան և հակաիշխանական շարժումներ 60-ից ավելի հետապնդվող (որոնցից ~40-ը անազատության մեջ) | Խուլիգանություն, իշխանության յուրացման փորձեր, կեղծ կոռուպցիոն գործեր ։