Author: Balance2

  • ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան



    Քաղաքականություն





    Վստահ եմ` Հայաստանում քիչ մարդ կա, ով կարծում է, որ գործող ռեժիմի գործունեությունը պայմանավորված է ներքին իրողություններով կամ զարգացումներով, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

    «ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում, և երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ընթանում են դրա տրամաբանության շրջանակում:

    Ինչ խնդիր էլ դրսից իջեցվի, ներսում գործում են ըստ դրա՝ օրենսդրական փոփոխություններից մինչև կալանավորումներ», – նշել է նա։




  • Սերժ Սարգսյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ․ Դատախազություն

    Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 3-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց: Iravaban.net-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից։

    Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման՝

    • Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38%-ը,
    • Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղին՝ ամբողջությամբ,
    • Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղիի 38%-ը,
    • Բանկում ներդրված ընդհանուր՝ 202 միլիոն 998 հազար դրամ ավանդները, այդ ավանդներից կուտակված ընդհանուր՝ 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարները, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարման օրը ավանդների և ավանդներից կուտակված տոկոսների նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները:
    • 352 միլիոն 438 հազար դրամ:

  • Ահաբեկություն՝ Դամասկոսում․ պայթյուն՝ այն հյուրանոցի մոտ,…

    Ահաբեկություն՝ Դամասկոսում․ պայթյուն՝ այն հյուրանոցի մոտ,…

  • Դամասկոսում պայթյունների հետևանքով 18 մարդ է տուժել

    Դամասկոսում՝ զբոսաշրջության նախարարության հարևանությամբ, երկու պայթյուն է տեղի ունեցել, որոնց հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 18 մարդ, այդ թվում՝ չորս ոստիկան:

    Սիրիայի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ պայթուցիկ սարքերը հայտնաբերվել են անվտանգության ուժերի կողմից, սակայն վնասազերծման աշխատանքների ընթացքում դրանք պայթել են:

    Նախնական տվյալներով՝ պայթուցիկները եղել են ինքնաշեն և տեղադրված են եղել ճանապարհի եզրին կայանված ավտոմեքենայում ու աղբամանում: 

    Իրավապահ մարմինները տարածքը շրջափակել են և իրականացնում են հետաքննություն՝ միջադեպի հանգամանքները պարզելու համար:

    Պաշտոնական աղբյուրները հավաստիացնում են, որ պայթյունները տեղի են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կեցավայրի անվտանգության գոտուց դուրս և որևէ սպառնալիք չեն ներկայացնում նրա այցի ծրագրի համար, որը շարունակվում է ըստ նախատեսված գրաֆիկի:

  • ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում, և երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ընթանում են դրա տրամաբանության շրջանակում․ Աբրահամյան

    Վստահ եմ` Հայաստանում քիչ մարդ կա, ով կարծում է, որ գործող ռեժիմի գործունեությունը պայմանավորված է ներքին իրողություններով կամ զարգացումներով: Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։

    «ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում, և երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ընթանում են դրա տրամաբանության շրջանակում:

    Ինչ խնդիր էլ դրսից իջեցվի, ներսում գործում են ըստ դրա՝ օրենսդրական փոփոխություններից մինչև կալանավորումներ»,-գրել է նա։

  • «Ժողովուրդ». Կնյազ Հասանովը 4–րդ անգամ կվարի ԱԺ անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ի ցուցակով ընտրված պատգամավորը



    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 3-ին գումարվելու է Ազգային ժողովի նորընտիր կազմի անդրանիկ նիստը։ Ինչպես սահմանված է Սահմանադրությամբ և արդեն ձևավորված ավանդույթով, մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը նիստը կվարի տարիքով ավագ պատգամավորը՝ 1945 թվականի հունվարի 17-ին ծնված Կնյազ Հասանովը։

    Սա արդեն չորրորդ անգամն է, երբ հենց նա է վարելու խորհրդարանի առաջին նիստը։ Կնյազ Հասանովը նույն առաքելությունն իրականացրել է նաև 2017, 2018 և 2021 թվականներին։

    Հասանովը 2026 թվականի խորհրդարանում ևս մանդատ է ստացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով՝ որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։ Նա հանդիսանում է նաև Հայաստանի քրդական համայնքի ղեկավարը։

    «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Կնյազ Հասանովի վերջին հինգ տարիների հայտարարագրերը՝ հասկանալու համար, թե ինչ ունեցվածքով է նորընտիր խորհրդարանի ամենատարեց պատգամավորը շարունակում իր պաշտոնավարումը։

    2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորի հիմնական անշարժ գույքը շարունակում է մնալ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում գտնվող համատեղ սեփականությամբ բնակարանը, որը ձեռք է բերվել 2008 թվականի հոկտեմբերի 22-ին՝ գնման եղանակով։ Հատկանշական է, որ եթե նախորդ տարիներին հայտարարագրերում առկա էր նաև 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենան, ապա 2025 թվականի հայտարարագրում որևէ ավտոմեքենա կամ այլ տրանսպորտային միջոց այլևս նշված չէ։

    Դրամական միջոցների մասով 2025 թվականի սկզբին նա ունեցել է 1 մլն դրամ կանխիկ գումար, իսկ տարվա վերջում՝ արդեն 1,5 մլն դրամ, այսինքն՝ կանխիկ միջոցներն աճել են 500 հազար դրամով։

    2025 թվականին Կնյազ Հասանովի ընդհանուր եկամուտը կազմել է 13 մլն 831 հազար 244 դրամ։ Այդ գումարից 1 մլն 32 հազար դրամը եղել է կենսաթոշակ, իսկ 12 մլն 799 հազար 244 դրամը՝ Ազգային ժողովի աշխատակազմից ստացած աշխատավարձն ու դրան հավասարեցված վճարումները։

    2024 թվականի հայտարարագիրը նույնպես էական փոփոխություններ չի արձանագրել։ Պատգամավորը շարունակել է հայտարարագրել նույն բնակարանը՝ Աբովյանում, ինչպես նաև 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան, որը ձեռք էր բերել 2010 թվականի մարտի 23-ին՝ գնման եղանակով։

    2024 թվականի սկզբին նրա կանխիկ միջոցները կազմել են 1 մլն դրամ, իսկ տարվա վերջում՝ 1,5 մլն դրամ։

    2024 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 11 մլն 4 հազար 472 դրամ, որից 900 հազար դրամը՝ կենսաթոշակ, իսկ 10 մլն 104 հազար 472 դրամը՝ Ազգային ժողովից ստացած աշխատավարձը։

    2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորի գույքային պատկերը կրկին նույնն է եղել։ Նա հայտարարագրել է Աբովյանի բնակարանը և 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան։

    Տարվա սկզբին կանխիկ դրամ չի ունեցել, սակայն տարվա վերջում հայտարարագրել է 1 մլն դրամ կանխիկ միջոց։

    Նրա ընդհանուր տարեկան եկամուտը կազմել է 11 մլն 677 հազար 710 դրամ, որից 919 հազար 800 դրամը՝ կենսաթոշակ, իսկ 10 մլն 757 հազար 910 դրամը՝ Ազգային ժողովից ստացած աշխատավարձը։

    2022 թվականի հայտարարագրում ևս փոփոխություններ գրեթե չեն եղել։ Պատգամավորը պահպանել է Աբովյանում գտնվող համատեղ սեփականությամբ բնակարանը և 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան։ Տարվա ընթացքում նոր գույք կամ մեքենա չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։

    Տարվա ընդհանուր եկամուտը կազմել է 9 մլն 272 հազար 530 դրամ, որից 876 հազար դրամը՝ կենսաթոշակ, իսկ 8 մլն 396 հազար 530 դրամը՝ Ազգային ժողովի աշխատակազմից ստացած աշխատավարձը։

    2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորը նույնպես ունեցել է միայն Աբովյանի բնակարանը և 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան։ Այդ տարի ևս նոր գույք կամ մեքենա չի ձեռք բերել, ոչ էլ օտարել է ունեցվածքը։

    2021 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 8 մլն 647 հազար 250 դրամ։ Այդ գումարից 7 մլն 807 հազար 250 դրամը եղել է պատգամավորական աշխատավարձ, իսկ 840 հազար դրամը՝ կենսաթոշակ։

    Այսպիսով, վերջին հինգ տարիների հայտարարագրերը ցույց են տալիս, որ Կնյազ Հասանովի գույքային վիճակում էական փոփոխություններ չեն եղել։ Նրա հիմնական անշարժ գույքը շարունակում է մնալ Աբովյանում գտնվող բնակարանը, մինչև 2024 թվականը հայտարարագրերում առկա է եղել նաև 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան, որը 2025 թվականի հայտարարագրում այլևս չի նշվում։ Միաժամանակ, տարեցտարի աճել են պատգամավորի հայտարարագրված եկամուտները՝ 2021 թվականի 8,6 մլն դրամից հասնելով 2025 թվականին 13,8 մլն դրամի, իսկ 2023 թվականից սկսած նա նաև սկսել է հայտարարագրել կանխիկ դրամական միջոցներ, որոնք 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 1,5 մլն դրամ»։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


  • Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վեց ժամ տևած քննությունն ավարտվեց | Քաղաքականություն

    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վեց ժամ տևած քննությունն ավարտվեց։ Դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնեցին նրա փաստաբանները։

    ՀՀ Քննչական կոմիտեն միջնորդել էր երկու ամսով կալանավորել ԲՀԿ առաջնորդին։

    Երեկ վերջինիս առանձնատանն ու բիզնեսներում շուրջ 12 ժամ խուզարկություններ իրականացվեցին, որից հետո նրան ձերբակալեցին և տարան Քննչական կոմիտե, ապա գիշերը տեղափոխեցին դատարան, նիստը, սակայն, հետաձգվեց: Քննությունը սկսվեց այսօր առավոտյան:

    Քննչական կոմիտեն 69-ամյա Ծառուկյանին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու և փողերի լվացմանն օժանդակելու համար։ Նույն գործով ձերբակալվել է ևս մեկ անձ։

  • Իմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում. Նազելի Բաղդասարյանը զգուշացնում էՎնասվել են տանիքներ, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր. ուժեղ քամու հետևանքները Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններինԳլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի ՀանրապետությանըԿյանքն է այդպիսին՝ մի օր դու ես սպառնում մարդկանց վանդակով, մի օր՝ դու ես վանդակում հայտնվում. Տարոն Չախոյան

    Իմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում. Նազելի Բաղդասարյանը զգուշացնում էՎնասվել են տանիքներ, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր. ուժեղ քամու հետևանքները Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններինԳլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի ՀանրապետությանըԿյանքն է այդպիսին՝ մի օր դու ես սպառնում մարդկանց վանդակով, մի օր՝ դու ես վանդակում հայտնվում. Տարոն Չախոյան

  • ԱՄՆ-ն նավերը բեռնում է նոր զինшմթերքով, եթե բանակցությունները ձախողվեն․ Թրամփ

    Ըստ The New York Post-ի՝ Թրամփը 24 ժամ ժամանակ է տվել Իրանի հետ բանակցությունները գնահատելու համար։

    ԱՄՆ նախագահը նշել է, որ 24 ժամվա ընթացքում կիմանա, թե որքանով հաջող կլինեն Իրանի հետ բանակցությունները։

    Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն նավերը բեռնում է նոր զինամթերքով, եթե բանակցությունները ձախողվեն։

    «Մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնց մասին ոչինչ չգիտենք՝ ասում են արդյոք ճշմարտությունը, թե ոչ։ Մեզ դեմ առ դեմ ասում են, որ հրաժարվում են ամբողջ միջուկային զենքից… իսկ հետո դուրս են գալիս մամուլի առաջ և ասում․ «Ոչ, մենք ցանկանում ենք հարստացնել ուրանը»»,-ասել է նա։

  • Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում

    Թուրքիայում Մարդինի նահանգի Դերիքի շրջանում 1650 թվականին կառուցված Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի։ Եկեղեցու միակ այցելուն շրջանում մնացած վերջին հայերից Զեքերիյա Սաբունջին է, իսկ այն մաքրում և խնամում են մուսուլման կանայք։ Այս մասին գրում է Ամերիկայի ձայնի թուրքական ծառայությունը։

    Եկեղեցու հարևանությամբ բնակվող Նեջլա Փիրսին, ով հետևում է եկեղեցուն, նշել է, որ այն նախկինում լեփ-լեցուն էր լինում, սակայն այժմ իրենց բոլոր հայ հարևանները հեռացել են։
    «Երբ Դերիք արձակուրդի եկող է լինում, այցելում է եղեղեցի»,-շեշտել է Փիրսին։
    Դերիքի շրջանում ապրող վերջին հայերից Զեքերիյա Սաբունջին այժմ եկեղեցի այցելող և աղոթք անող միակ հայն է։ Սաբունչին Ամերիկայի ձայնի հետ զրույցում նշել է, որ տարիներ առաջ շրջանում 7 եկեղեցի է եղել, իսկ այժմ միայն մեկն է մնացել։

    Նրա խոսքով, եկեղեցիները դարձել են տուն, մզկիթ, բանտ, դպրոց, որոշները վերածվել են ավերակի, սակայն դրանց տեղերն այժմ էլ հայտնի են։ Սաբունչին հիշել է, որ Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին ժամանակին համայնքը գումարով է գնել, քանի որ 1915 թվականի դեպքերից հետո այն պետականացված է եղել։

    Դերիքի շրջանի Քալեի թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1650 թվականին։ Եկեղեցին 1915 թվականին հայերի ցեղասպանությունից հետո հանձնվել է պետական գանձարանին և տարիներ շարունակ օգտագործվել է այլ նպատակներով։ Շրջանում հայերի թվի մեծացմանը զուգահեռ 1957 թվականին այն վաճառվել է հայկական համայնքին։