Author: Balance2

  • Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր մամուլի խոսնակի փնտրտուքի մեջ է։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետը նշել է, որ նոր խոսնակը պետք է անպայման լինի իգական սեռի ներկայացուցիչ։

    Այս փուլում արդեն քննարկվում են 3-4 թեկնածուների անուններ, սակայն Փաշինյանը վերջնական որոշում դեռևս չի կայացրել։

    Ըստ կառավարական աղբյուրների՝ վարչապետին ներկայացվել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի երեք ներկայացուցիչների թեկնածությունները։ Խոսքը վերաբերում է ՔՊ երիտասարդական կառույցի անդամներ Էլինա Իշխանյանին, Մելանյա Հարությունյանին և Սյուզաննա Սայադյանին։

    Երեք թեկնածուներն էլ ակտիվ մասնակցություն են ունեցել ՔՊ-ի նախընտրական քարոզարշավներին՝ հայտնի «16 երգի» ներքո կազմակերպված ելույթների ընթացքում։

    Հավելենք, որ վարչապետի գործող մամուլի խոսնակ Նազելի Բաղդասրյանը մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը և կրկին տեղափոխվել օրենսդիր՝ շարունակելով իր գործունեությունն Ազգային ժողովում։

  • Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ



    Սպորտ


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Երևանում ընթացող Եվրոբասկետ մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնում Հայաստանի Մ16 հավաքականը մարզիչ Նարեկ Կապուշյանի գլխավորությամբ 4 անընդմեջ հաղթանակ է տարել խմբային փուլում և 100-տոկոսանոց արդյունքով B խմբից դուրս եկել կիսաեզրափակիչ:

    Խմբային փուլի վերջին խաղում մեր թիմը մրցել է Մոնակոյի հավաքականի հետ և հաղթել 110:78 հաշվով:

    Մոնակո Մ16 – Հայաստան Մ16 հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել Էթան Կազանչյանը, որը գրանցել է՝

    33 միավոր

    3 ռեբաունդ

    8 արդյունավետ փոխանցում

    Կիսաեզրափակչում Հայաստանի ընտրանին մրցելու է A խմբում երկրորդ տեղը զբաղեցրած Մոլդովայի Մ16 հավաքականի հետ: Խաղը տեղի կունենա հուլիսի 11-ին, ժամը 19:00-ին, Սպորտի կառավարման կենտրոնի մարզադահլիճում (Մանանդյան 41):

    Խաղերի մուտքն ազատ է:

    Հետևեք մեզ՝ այստեղ







  • Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ալիևի փաստաբանի երեկվա հայտարարությունները ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ այդ փաստաբանը, ով համատեղության կարգով ՀՀ վարչապետ է, տեղը չի գտնում, չգիտի էլ՝ ինչ պետք է անի, ինչպես անի, որ Ադրբեջանի սրտով գնա։ Ասում է՝ փաստորեն էս քարտեզն էլ իրենց սրտով չի, տեսնեմ էլ ոնց խեղեմ, իր օգտին փոխեմ, էլ ինչ անեմ։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

    «Այդ փաստաբանության ճանապարհին հորինվում են ամենապրիմիտիվ ու անհեթեթ «մուտիտները», թե բա սա չտանք, սա չեն տա։ Հանձնված ո՞ր հողակտորի դիմաց եք դու բան ստացել Ադրբեջանից, ինչ տվել եք, փոխարենը դրա հազարապատիկ մեծացած ախորժակն եք ստացել։ Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց ազգային նոր նպատակն է»։ Նա չի տեսնում, որ Ադրբեջանի պետական լրատվական ծառայությունները գրեթե էլ չեն օգտագործում «Հայաստան» բառը, երբ Հայաստանի մասին են խոսում, հորինել են իրենց տված նոր անունը՝ զավթողական նկրտումներ ունեցող, ու դա են կիրառում։ Իսկ զավեշտն ու անհեթեթությունն այն է, որ Ալիևի հորինովի տերմինը, դրա ներքո դրվող քարտեզն իր մասշտաբներով ավելի մեծ է, քան «Քանդենք պետությունը» կուսակցության կողմից շարունակ փոփոխվող ՀՀ քարտեզը։

    Բացեք, փաստաբաններով կարդացեք Ադրբեջանի պետական լրատվական գործակալության հունիս ամսվա 80 հոդվածները՝ այդ թվում պաշտոնյաների հայտարարությունները։ Չնայած՝ չէ, մի կարդացեք, դրանից հետո միգուցե ավելի ակտիվ սկսեք փաստաբանություն անել՝ հակառակորդի օգտին, քանի որ, ոնց նայում եմ, ձեր ուղեղում գերակա են հենց ադրբեջանական խոսույթները, դուք դրանցով եք առաջնորդվում։

    Այդուհանդերձ՝ Ալիևին տված ձեր անվերջ, անթիվ խոստումների հաշիվը բավական է իմ երկրի, իմ պետության, իմ ազգային արժանապատվության հաշվին փակեք։ Ձեզ այդ քվեն չէին տվել ոչ 2018-ին, ոչ 2021-ին, ոչ էլ առավել ևս՝ 2026-ին, երբ հարկադրված էիք ընտրություններ կեղծել՝ իշխանություն պահելու համար։ Դուք Հայաստանը ադրբեջանական մոդելով ու կամքով խեղելու քվե չունեք»,-գրել  է նա։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճում

    «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված և բազմակի տեղահանված անձանց մասին պատմող «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճում:

     

  • Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի մայիսի, հունիսի և հուլիսի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

    Մասնավորապես՝

    ØՆարեկ Մովսիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնից:

    ØԾովակ Մնացականյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից:

    ØԳլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Շահբազյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:

    ØԳլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Վահան Սարգսյանն ազատվել է պաշտոնից:

    Ø  Արթուր Դանիելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

    ØԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Սարգիս Սարգսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների  կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին:

    ØՆաիրա Արտաշեսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

    ØՖիլիանա Բելլույանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

    ØԷվելինա Սարգսյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնից:

    ØՍպարտակ Մնացականյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրաջանի ավագ դատախազի պաշտոնից:

    ØՀայկ Ժամակոչյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազի պաշտոնից:

    ØԱրմեն  Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

    ØԱրսեն Ավետիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

    ØՏավուշի մարզի դատախազության դատախազ Գայանե Մանուկյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

    ØՀրաչյա Մարգարյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Լոռու մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

    ØԱրտուշ Կարապետյանը  նշանակվել է Լոռու մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

    ØԵրևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ  դատախազ Էլեն Անանյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

    ØԿարապետ Սմբատյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի  պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

    ØԼոռու մարզի դատախազության դատախազ Դավիթ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

    ØԱրմավիրի մարզի դատախազության դատախազ  Վահագն Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

    ØԱրմավիրի մարզի դատախազության դատախազ Անի Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

    ØԱրարատի մարզի դատախազության դատախազ Ահարոն Սաֆարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

    ØՆարինե Չիչակյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

    ØԳեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Նորայր Շահինյանը  փոխադրվել է Արարատի մարզի դատախազության  դատախազի պաշտոնին:

    ØՎայոց ձորի մարզի դատախազության դատախազ Վազգեն Մկրտչյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

    ØԴավիթ Նավասարդյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետի պաշտոնին՝ ազատվելով նույն բաժնի ավագ դատախազի պաշտոնից:

    ØՎազգեն Վարդանյանը նշանակվել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի պետի պաշտոնին՝ ազատելով նույն բաժնի ավագ դատախազի պաշտոնից:

    ØԿապանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Գարեգին Իսախանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

    ØԿապանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Վահե Եզեկյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

    Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

  • ՍուպերՆանին կառուցում է Հայաստանի սոցիալական նոր ենթակառուցվածքը

    Հոգատարության տնտեսություն. ինչպե՞ս է «ՍուպերՆանի»-ն կառուցում Հայաստանի սոցիալական նոր ենթակառուցվածքը:

    Աշխարհում սրընթաց կերպով ձևավորվում է մի նոր տնտեսական ուղղություն, որը փորձագետներն անվանում են «Care Economy» կամ հոգատարության տնտեսություն։ Այն ներառում է այն ամենը, ինչը վերաբերում է մարդու խնամքին՝ երեխաներից մինչև տարեցներ։ Հայաստանում այս հսկայական շուկան տասնամյակներ շարունակ գոյություն է ունեցել ստվերում՝ հիմնված ֆեյսբուքյան պատահական հայտարարությունների և չստուգված վստահության վրա։ Սակայն «ՍուպերՆանի» (SuperNanny) նախաձեռնության հայտնվելը խոստանում է այս քաոսը վերածել քաղաքակիրթ և թվային ենթակառուցվածքի։

    Ստվերից դեպի տեսանելիություն. ոլորտի պրոֆեսիոնալացումը

    Հայաստանում ընտանիքների մեծ մասը դայակ կամ հիվանդապահ փնտրելիս հայտնվում է նույն «թակարդում». տասնյակ ֆեյսբուքյան խմբեր, անհասկանալի փորձով անծանոթներ և ամենակարևորը՝ անվտանգության երաշխիքների բացարձակ բացակայություն։ Մյուս կողմից՝ հազարավոր պրոֆեսիոնալ մասնագետներ մնում են «անտեսանելի»՝ զրկված լինելով մասնագիտական գնահատականից կամ զարգացման հնարավորությունից։

    «ՍուպերՆանի»-ն այս խնդրին մոտենում է ոչ թե որպես սովորական միջնորդ, այլ որպես սոցիալական էկոհամակարգ։ Նախաձեռնության հիմքում դրված է այն գաղափարը, որ խնամքը ոչ թե պարզապես «օգնություն» է, այլ բարձր պատասխանատվություն պահանջող մասնագիտություն։

    Րոպեների ճշգրտություն. ինչպե՞ս է տեխնոլոգիան հաղթում բյուրոկրատիային

    Ավանդական տարբերակները՝ լինեն դրանք ֆիզիկական գրասենյակներ (գործակալություններ), սոցիալական ցանցերի հայտարարություններ, թե սովորական թվային այլ գործիքներ, ծնողից խլում են թանկարժեք ժամեր, երբեմն նույնիսկ օրեր։ Թեկնածուների հետ զանգեր կատարելը, նրանց ստուգելն ու հանդիպումներ նշանակելը սովորաբար վերածվում է երկար ու հոգնեցուցիչ գործընթացի։
    «ՍուպերՆանի» բջջային հավելվածը հեղափոխում է որոնման հենց այս հատվածը։

    ՍուպերՆանի Ակադեմիա. Կրթությունը որպես փոփոխության շարժիչ
    Ոլորտը ստվերից դուրս բերելու համար անհրաժեշտ է կրթված աշխատուժ։ «ՍուպերՆանի Ակադեմիան» իր 216-ժամյա ակադեմիական ծրագրով դարձել է այն դարբնոցը, որտեղ ձևավորվում է խնամքի մասնագետների նոր սերունդը։ Առաջին բուժօգնություն, էթիկա, հոգեբանություն և հաղորդակցություն. սրանք այն հմտություններն են, որոնք դայակին դարձնում են որակավորված մասնագետ։ Մեր ակադեմիայի պրոֆեսիոնալ մասնագետները և վավերացված դայակներն անմիջապես տեսանելի են դառնում բջջային հավելվածում։ Ներդրված խելացի ֆիլտրացիայի համակարգի շնորհիվ ընտանիքները կարող են ըստ իրենց հարմար չափանիշների՝ գտնվելու վայր, աշխատանքային փորձ, հատուկ հմտություններ, հաշված րոպեների ընթացքում տեսնել, ընտրել և կապ հաստատել իրենց համապատասխանող մասնագետի հետ։

    Այն, ինչ նախկինում պահանջում էր օրերի սթրեսային սպասում, այժմ իրականացվում է ընդամենը մի քանի հպումով։

    Հոգատարության տնտեսության առաջին թվային ենթակառուցվածքը

    «ՍուպերՆանի»-ն Հայաստանում առաջին հարթակն է, որը հոգատարության տնտեսությունը (Care Economy) վերածում է թվային ենթակառուցվածքի։ Այն միավորում է տարբեր ուղղություններ, որոնք նախկինում մասնատված էին, ինչպես նաև մասնագետներին որպես Անհատ Ձեռնարկատերեր դարձնում է մեր տնտեսության մեջ գործող անձինք:

  • ԱՄՆ մասնագետները Հայաստանում են՝ ԹՐԻՓՓ-ի երկաթուղային նախագծի նախապատրաստման համար

    ԱՄՆ ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության ներկայացուցիչներն անցած շաբաթ այցելել են Հայաստան և ՀՀ կառավարության գործընկերների հետ ուսումնասիրել TRIPP-ի տարածքը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

    «Անցյալ շաբաթ Հայաստանում ընդունեցինք ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերությանը։ AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին ԹՐԻՓՓ-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը»,- ասված է հաղորդագրությունում։

  • «Հրապարակ»․ Դատավորները չեն վախենում Փաշինյանից



    «Հրապարակ» թերթը գրում է. «Ութ տարի Հայաստանը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը, որ 2018 թվականի իշխանափոխությունից մեկ տարի անց դատական համակարգի դեմ ակցիա իրականացրեց՝ հրահանգելով շրջափակել դատարաններն ու կաթվածահար անել դրանց աշխատանքը, այսօր էլ է դժգոհ արդարադատության համակարգից: Մի քանի օր առաջ նա նորից պնդեց, որ քաղաքացիները գոհ չեն դատական համակարգից ու իրեն հարցնում են, թե ինչու է, օրինակ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ:

    «Ում քսակը ավելի հաստ ա, ցանկացած գործով կգնա կարդարանա դատարանում, ցանկացած գործով: Խնդիր չունեն, ասենք՝ դիակի վրա կարող ա մարդկանց բռնես, գնան հետո բան անեն, արդարանան, դուրս գան, եւ այլն, եւ այլն: Բա էդ ա, որ ասում եմ՝ եռագլուխ մաֆիայի դեմ ենք պայքարում էս ութ տարի ա»,- ասաց նա՝ ակնարկելով, որ գնալու է կաշառակեր դատավորների հետեւից։

    Դատական համակարգում նրա այս հայտարարությունն անեկդոտի թեմա է դարձել։ Դատավորների վերջին ժողովի ժամանակ մի խումբ դատավորներ քննարկել են այն եւ հումորներ արել, թե ինչպես կարող է մասիսմելքոնյաններին խրախուսող անձը խոսել արդարությունից: Մեզ ասացին, որ նրանք չեն վախենում Փաշինյանի՝ իրենց ետեւից գնալու սպառնալիքներից, քանի որ շատերը հոգնել են այս իրավիճակից եւ ուզում են ինքնակամ դուրս գալ համակարգից։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


  • Թուրքիան ՌԴ-ից գնած С-400-ները վաճառել է երրորդ երկրի․ Hürriyet | Տարածաշրջան

    Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնված Ս-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառվել են ԱՄԷ–ին, գրում է Hürriyet–ը։

    Թուրքական թերթը նշում է, որ որոշ տեղեկություններով էլ՝ համակարգերը վաճառվել են Կատարին։ Հոդվածում ասվում է, որ երկու երկրները տարածաշրջանում ստեղծված լարվածության՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի ֆոնին, հակաօդային պաշտպանության համակարգերի կարիք ունեն։

    Թուրքիայի իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն հայտարարել գործարքի մասին։