Author: Balance2

  • ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

    ԱՄՆ զինված ուժերը ավարտել են Իրանի դեմ հարվածների հերթական փուլը՝ հարվածելով 90 թիրախի, հաղորդել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

    «CENTCOM ուժերը ավարտել են Իրանի դեմ հարվածների լրացուցիչ փուլը, որի նպատակն է էլ ավելի նվազեցնել Իրանի կարողությունը՝ հարձակվելու Հորմուզի նեղուցում առևտրային նավերի և անմեղ քաղաքացիական նավաստիների վրա: ԱՄՆ ուժերը հարվածել են մոտավորապես 90 իրանական ռազմական թիրախների»,- հայտարարել է CENTCOM-ը «X»-ում հրապարակված հոդվածում:

    Հարձակման ենթարկված թիրախների թվում հրամանատարությունը նշել է հակաօդային պաշտպանության համակարգեր, ափամերձ հսկողության համակարգեր, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրեր և ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներ:

    Նախորդ օրը ԱՄՆ ուժերը հարձակվել են Իսլամական Հանրապետության 80 թիրախների վրա:

    Իսլամական Հանրապետության վրա ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի սպառնալիքների պատճառով: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի սպառնալիքները և խախտված խոստումները այլևս անհետևանք չեն:

  • Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:

    Նիստի օրակարգում ընդգրկված են եղել շուրջ չորս տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ մաքսային կարգավորումներին և տեխնիկական կանոնակարգերին: Նիստի արդյունքներով հավանության է արժանացել առաջիկայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգը:

  • Բռնցքամարտի ֆեդերացիան կարճ հայտարարությամբ աջակցություն է հայտնում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին

    Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան սոցցանցի իր էջում մեկ ու կես տողով աջակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին։ Համառոտ հայտարարությունում նշել են.

    «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին, մաղթում Գագիկ Ծառուկյանին շուտափույթ ազատում, իսկ նրա ընտանիքին` ուժ, տոկունություն և համբերություն»։

  • «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. զգուշացում

    Չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով ներկայանալ ՀՀ-ում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ և համոզել քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։

     

    «Ցավոք, այս մեթոդի հետևանքով շարունակում են արձանագրվել նոր տուժած քաղաքացիներ։

     

    Հիշե՛ք՝ նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ ձեր բջջային հեռախոսին, մուտք գործել բանկային հավելվածներ և հափշտակել ձեր դրամական միջոցները։ Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝

     

    մի՛ ներբեռնեք անծանոթ անձանց առաջարկած ծրագրեր,

    մի՛ տրամադրեք հաստատման կոդեր, գաղտնաբառեր կամ այլ անձնական տվյալներ,

    կասկածելի զանգ ստանալու դեպքում անմիջապես ընդհատեք խոսակցությունը և կապ հաստատեք ձեր բջջային օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ։

    Հիշե՛ք՝ ՀՀ-ում գործող բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում ներբեռնել որևէ հավելված կամ ծրագիր»։

     

     

  • Մեր սպասումն այն է, որ Հայաստանի սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն Բայրամով


    Քաղաքականություն



    Մեր սպասումն այն է, որ Հայաստանի սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

    Բայրամովը նշել է, որ Ադրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցման ուղղությամբ իր աշխատանքի մասը, և Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն

    «Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրվել է, այն բաց է հանրության համար։ Ադրբեջանական կողմի մոտեցումն այս հարցին սկզբունքային է։ Պետության պաշտոնական դիրքորոշումը հնչեցրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր սպասումն այն է, որ Հայաստանի սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել»,- ասել է Բայրամովը:



  • Հայաստանը Մարգարայի անցակետով 80 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան | Քաղաքականություն

    Հուլիսի 9-ին Բեյրութում տեղի է ունեցել Հայաստանի կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված մարդասիրական օգնության հանձնման պաշտոնական արարողությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։

    Մարդասիրական բեռը, որը կշռում է շուրջ 80 տոննա, ներառում է դեղորայք, բժշկական պարագաներ, սննդամթերք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։ Այն Լիբանան է տեղափոխվել ցամաքային ճանապարհով՝ հատելով Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը և անցնելով Թուրքիայի տարածքով։

    Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Լիբանանի Բարձրագույն օգնության հանձնաժողովի գլխավոր քարտուղար, գեներալ Բասսամ Նաբուլսին, ինչպես նաև պատգամավորներ և պետական այլ պաշտոնյաներ։

    • Վահան Կոստանյանը վերահաստատել է Հայաստանի համերաշխությունը բարեկամ Լիբանանի հետ՝ նշելով, որ այս օգնությունը երկու ժողովուրդների պատմական բարեկամության վկայությունն է: Նա հավելել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել իր ներդրումը Լիբանանի մարդասիրական խնդիրների հասցեագրման գործում։

    • Բասսամ Նաբուլսին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը այս դժվարին ժամանակահատվածում ցուցաբերված աջակցության համար՝ ընդգծելով, որ այն բարձր է գնահատվում Լիբանանի իշխանությունների և ժողովրդի կողմից։

  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքԱյս հրապարակմամբ, ըստ էության, Մոսկվան ուղերձ է հղում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ՌԴ շահերից. Արամ Սարգսյան«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ալխաս ՂազարյանՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ամբողջական որոշումըԳևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինԴատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ Սևանա լճի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերա

    Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքԱյս հրապարակմամբ, ըստ էության, Մոսկվան ուղերձ է հղում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ՌԴ շահերից. Արամ Սարգսյան«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ալխաս ՂազարյանՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ամբողջական որոշումըԳևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինԴատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ Սևանա լճի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ

  • Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, և ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը. Hetq.am

    Վերջին ամիսներին մեր քաղաքական եւ մեդիա դաշտում դժվար է մտաբերել մեկ այլ թեմա, որը նույնքան արագ տարածվի, որքան «300.000 ադրբեջանցիների» թեզը։ Թեման դարձավ նախընտրական գլխավոր խոսույթներից մեկը, ու թեեւ ընտրություններն ավարտվել են, քննարկվում է մինչ օրս։ Ճիշտ է արդյոք այդ թիվը, եւ ի՞նչ է ցույց տալիս պաշտոնական վիճակագրությունը։ Այս մասին գրում է Հետքը։

    Որտեղի՞ց է ծագել «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը

    2024 թ. դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարցազրույց է տվել ռուսական պետական «Ռոսիա» պետական հեռուստաընկերությանը եւ «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) գործակալությանը։  Լրագրողի՝ Արցախում մնացած հայերի վերաբերյալ հարցին ի պատասխան նա նշել է, որ այնտեղ, վերջին տվյալներով, ապրում է շուրջ 20 հայ, որոնք, ըստ նրա, շարունակում են սոցիալական աջակցություն ստանալ Ադրբեջանի սոցիալական ապահովության նախարարությունից։

    Խոսելով այդ թեմայի շուրջ՝ Ալիեւն անդրադարձել է նաեւ Հայաստանից «տեղահանված» ադրբեջանցիների վերադարձի հարցին. «1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների համայնքը, որի կազմում մոտ 300 հազար մարդ կա, պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը՝ խնդրելով իրենց համար եւս ստեղծել վերադարձի եւ արդեն Հայաստանում վերաինտեգրման պայմաններ։ Այն, որ նրանք 1990-ականների սկզբին արտաքսվել են այնտեղից, չի նշանակում, թե կորցրել են վերադառնալու իրավունքը։ Մենք մինչ օրս Հայաստանի ղեկավարությունից պատասխան չենք ստացել, թե ինչպես են պատկերացնում ադրբեջանցիների վերաինտեգրումը իրենց պատմական հողերում»։ 

    «Պատմական հողեր» ասելով՝ Ադրբեջանի նախագահը նկատի ունի ներկայիս ՀՀ ինքնիշխան տարածքը, որն իր իսկ քարոզչամեքենան անվանում է «Արեւմտյան Ադրբեջան»։ 

    Թեեւ պաշտոնական Բաքուն խոսում է խաղաղության գործընթացից, զուգահեռ իրականությունում շարունակում է զարգացնել «Արեւմտյան Ադրբեջան» թեզը։ Վերջին տարիներին այս թեմայով անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ, համաժողովներ ու քննարկումներ։

    Քարոզչական այս միջոցառումների հետեւում կանգնած է «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը, որը ստեղծվել է 1989-ին եւ նախապես կոչվում էր «Ադրբեջանի փախստականների միություն», սակայն 2022-ի օգոստոսին անվանափոխել է: 

    «Հետքը» գրել է, որ այս կազմակերպությունն իրականում պետական մակարդակով առաջ մղվող ծավալապաշտական, հակահայկական ծրագրի կատարողն է, բայց «Արեւմտյան Ադրբեջան» ծրագիրն ու դրա շրջանակներում իրականացվող տարբեր միջոցառումների գլխավոր պատվիրատուն Ադրբեջանի նախագահի աշխատակազմն է: Մասնավորապես՝ 2023-ի դեկտեմբերից ամեն տարի Ադրբեջանում կազմակերպվում են միջազգային կոնֆերանսներ «Հայաստանից վտարված ադրբեջանցիների անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի» թեմայով:  

    Փաստն այն է, որ երբ 2022-ի հոկտեմբերի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, դրանից 2 ամիս անց՝ 2022-ի դեկտեմբերին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպության հետ հանդիպմանը հայտարարեց. «Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը: Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը: Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք: Պետք է մշակվի վերադարձի հայեցակարգ: Կրկին, այն պետք է լինի խաղաղ հայեցակարգ»:  

    Այսինքն՝ կեղծ են Փաշինյանի եւ նրա թիմի բոլոր այն պնդումները, թե ադրբեջանցիները «վերադարձի» թեման առաջ են քաշում ի պատասխան արցախահայության վերադարձի իրավունքի մասին հայտարարությունների: Իրականում պաշտոնական Բաքվի պատվերով այս խոսույթը սկսել է ակտիվորեն շրջանառվել 2022-ից՝ այն բանից հետո, երբ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, այլ կերպ ասած՝ դեռ այն ժամանակ, երբ Արցախի տարածքը հայաթափված չէր եւ, թեկուզ մասամբ, հայկական վերահսկողության տակ էր:   

    Վերջերս՝ 2026 թվականի հունիսի 22-ին, «Արեւմտյան Ադրբեջանի ժառանգությունը․ վերադարձ պատմական արմատներին» խորագրով մի միջոցառում տեղի ունեցավ Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանում, որտեղ Հայաստանի տարածքը ներկայացվում էր որպես «Արեւմտյան Ադրբեջան», ելույթներում էլ հնչում էին Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի եւ հետագայում նման միջոցառումները Հայաստանի տարածքում անցկացնելու մասին հայտարարություններ։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում։

     

     

  • Թրամփը Անկարայից Վաշինգտոն վերադառնալու համար օգտագործել է հին ինքնաթիռ

    Թուրքիայից ԱՄՆ վերադառնալու համար ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը օգտագործել է հին ինքնաթիռը՝ Կատարի նվիրած նոր Boeing օդանավի փոխարեն, որով նախագահը ժամանել էր Թուրքիա։ Այս մասին հայտնի է դարձել հուլիսի 8-ին։

    Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, թռիչքից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը հայտնել է, որ նոր ինքնաթիռն ուղարկվել է Եվրոպա, որտեղ այն կցուցադրեն զինվորականներին երկու-երեք խոշոր բազաներում։

    «Մենք տուն կվերադառնանք սովորական եղանակով», — պարզաբանել է Թրամփը։

  • Լարված իրավիճակ. Փաշինյա՛ն, ի՞նչ հող տանք մեր գլխին․ Արա՛, դու մենակ Ծառուկյանի տունը չմտար, էէ՜՜՜՜ (video)

    Լարված իրավիճակ. Փաշինյա՛ն, ի՞նչ հող տանք մեր գլխին․ Արա՛, դու մենակ Ծառուկյանի տունը չմտար, էէ՜՜՜՜ (video)