Հուլիսի 9-ին Բեյրութում տեղի է ունեցել Հայաստանի կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված մարդասիրական օգնության հանձնման պաշտոնական արարողությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Մարդասիրական բեռը, որը կշռում է շուրջ 80 տոննա, ներառում է դեղորայք, բժշկական պարագաներ, սննդամթերք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։ Այն Լիբանան է տեղափոխվել ցամաքային ճանապարհով՝ հատելով Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը և անցնելով Թուրքիայի տարածքով։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Լիբանանի Բարձրագույն օգնության հանձնաժողովի գլխավոր քարտուղար, գեներալ Բասսամ Նաբուլսին, ինչպես նաև պատգամավորներ և պետական այլ պաշտոնյաներ։
-
Վահան Կոստանյանը վերահաստատել է Հայաստանի համերաշխությունը բարեկամ Լիբանանի հետ՝ նշելով, որ այս օգնությունը երկու ժողովուրդների պատմական բարեկամության վկայությունն է: Նա հավելել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել իր ներդրումը Լիբանանի մարդասիրական խնդիրների հասցեագրման գործում։
-
Բասսամ Նաբուլսին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը այս դժվարին ժամանակահատվածում ցուցաբերված աջակցության համար՝ ընդգծելով, որ այն բարձր է գնահատվում Լիբանանի իշխանությունների և ժողովրդի կողմից։
Leave a Reply