Author: Balance2

  • Ինչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան


    Քաղաքականություն






    Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել իմ դեմ՝ իմ քաղաքական հայտարարություններից մեկի հիմքով։

    Այս տեսանյութում ներկայացնում եմ, թե ինչի մասին է հայցը, ինչու եմ այն համարում քաղաքական խոսքի սահմանափակման փորձ, ինչ սկզբունքներ են գործում ժողովրդավարական երկրներում քաղաքական գործիչների փոխադարձ քննադատության հարցում, և ինչու այս դատական գործընթացը կարող է կարևոր նախադեպ դառնալ Հայաստանի քաղաքական կյանքի համար։

    Անդրադառնում եմ նաև ընտրություններից հետո հրապարակված տվյալներին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրություններին և այն հարցերին, որոնք, իմ համոզմամբ, պետք է քննության առարկա դառնան դատարանում։



  • Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն

    Հայստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամ Ալեն Զուրաբյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

    Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 94 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի հավաքականից Ալեն Զուրաբյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 130 կգ, 134 կգ ու 137 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 166 կգ, 176 կգ ու 180 կգ: Այս ձևում նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 317 կգ արդյունքով` Ալեն Զուրաբյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

  • Վարդավառի ամենաթեժ օրերը․ Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել

    Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը: Այն շարժական տոն է և ըստ եկեղեցական տոնացույցի՝ նշվում է Զատիկից 98 օր հետո՝ կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած հատվածում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

    «Վերջին 19 տարիների ընթացքում Վարդավառը ամենաշուտը նշել ենք 2008 թվականի հունիսի 29-ին, իսկ ամենաուշը՝ 2011 թվականի հուլիսի 31-ին։

    Ամենազով Վարդավառը եղել է 2024-ի հուլիսի 22-ին, երբ Երևանում գրանցվել է ընդամենը +30.0 °C, իսկ ամենատաքը՝ 2011-ի հուլիսի 31-ին՝ +40.8 °C Երևանում։

    Նույն օրը Մեղրիում գրանցվել է Հայաստանի երբևիցե դիտված ամենաբարձր ջերմաստիճանը՝ +43.7 °C»,- գրել է նա:

  • ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող ռազմակայաններին

    ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող մի շարք ռազմակայանների, հայտնել է Իրանի պետական հեռարձակող ընկերությունը:

    «Հակառակորդը յոթ արկ է արձակել Բուշեր քաղաքի ռազմակայանների ուղղությամբ, Դեյր շրջանում՝ հինգ արկ, Ասալույեում՝ չորս արկ», – հայտնել է իրանական հեռարձակողը:

    Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր Իրանի ուղղությամբ նոր հարվածների մասին: Ի պատասխան՝ իրանցի զինվորականները հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտներին:

  • Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

    Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:

    Պայծառակերպության տոնով հաստատվել է այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո որդին է: Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները և իրականցնել Աստծո կամքը:

    Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսի` վարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպություն Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

    Վարդավառը գալիս ա, ծաղիկը ցնծալիս ա,

    Այ գյուլում կանչող աղջիկ, ձենդ ծլվլալիս ա…

    («Սոնա յար» Կոմիտաս)

    Ժողովրդի մեջ տոնն առավել հայտնի է Վարդավառ անունով:  

    Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին: Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի` խնդրելով, որ դաշտերը կարկուտից և մորեխից անվնաս մնան: Ցորենի հասկերից «Խաչբուռ» էին պատրաստում: Դրանք լինում էին խաչաձև, ծառի ճյուղի, ծաղկեփնջի նման և այլն:

    Ինչպես առաջին խաղողն ուտում էին Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնին, այնպես էլ տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին: Մինչև Վարդավառ ընդունված էր խնձոր չուտել, «խնձորի պաս» էր: 

    Տոնի կարևոր պայմաններից է միմյանց վրա ջուր ցողելը: Հատկապես երիտասարդներն առուների եզրին կամ աղբյուրների մետ հավաքվելով՝ ժամեր շարունակ ուրախ կատակներով, ճիչ ու աղմուկով ջուր էին ցողում միմյանց վրա:

    Վարդավառը ցնծության, կերուխումի, երգ ու պարի տոն էր` ողողված վարդերով, ծաղիկներով ու ջրով:

    Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահքը: Իսկ հաջորդ օրը, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

  • Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է

    Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ ծառն ընկել է ընթացող մոպեդի վրա․ վերջինի վարորդը մահացել է։ Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է նաև Honda մակնիշի ավտոմեքենա։

    Փրկարարները սահմանազատել են տարածքը և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել ծառը։

  • Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը Վարդավառը

    Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` ՎարդավառըԱյսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը։

    Վարդավառը Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնն է, որը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տաղավար տոներից երրորդն է և նշվում է Հոգեգալուստից յոթ շաբաթ հետո հանդիպող կիրակին: Որպես շարժական տոն այն հանդիպում է հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

    Քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռ՝ աղոթելու։ Տապից ու հոգնածությունից​առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում, նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ հագի զգեստը ձյունի նման ճերմակում այնպես, որ ամբողջ լեռը ողողվում է լույսով։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի «Պայծառակերպության» և «Այլակերպության» հրաշքին։ Այստեղից էլ ծագում է տոնի անունը։ 

    Եվ քանզի Քրիստոս պատգամ էր տվել, որ Իր մասին չպատմեն մինչև Իր՝ մեռելներից հարություն առնելը (Մատթեոս 17.9), այդ պատճառով էլ Հարության և Համբարձման տոներից հետո է կատարվում Վարդավառը: Քրիստոնյա բոլոր եկեղեցիները տոնը «Այլակերպություն» անունով են նշում, և միայն Հայ Եկեղեցին է այն անվանում նաև «Պայծառակերպություն»` շեշտելով Քրիստոսից ճառագող աստվածային փառքն ու փայլը: 

    Այս տոնը, հատկապես ժողովրդի մեջ, հայտնի է նաև «Վարդավառ» անվամբ: 

    Տոնը նվիրված է եղել ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկին, ում խորհրդանիշը համարվում էր վարդը: 

    Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ 

    Վարդավառն ընդհանրություններ ունի Նավասարդյան տոների հետ, որոնք, ըստ էության, եղել են ամառային արևադարձի տոներ: Վարդավառի տոնը հնում նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Վարդավառի ժողովրդական ծիսակարգի կենտրոնում գլխավորը ջուրն էր՝ Վարդաջրով միմյանց ցողելը։ 

    Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահքը: Ինչպես Վարդավառի, այնպես էլ մյուս չորս տաղավար տոներին հաջորդող օրը Մեռելոց է` հիշատակի օր։ Այդ օրը եկեղեցիներում ննջեցյալների համար մատուցվում է պատարագ և կատարվում հոգեհանգատյան կարգ: 

  • Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներին



    Արևային էներգիայի համակարգերի օգտագործման մարտահրավերներից մեկը, հատկապես քաղաքներում, մեծածավալ արևային վահանակներ տեղադրելու համար անհրաժեշտ մեծ տարածքն է։ Նանյանգի տեխնոլոգիական համալսարանի (NTU – Սինգապուր) հետազոտությունը կարող է մասամբ լուծել է այդ խնդիրը ստեղծելով գերբարակ ֆոտովոլտային մարտկոց, որը կարող է անմիջապես ամրացվել ապակե շենքերի պատուհաններին, գրում է vietnam.vn–ն։

    NTU-ի նյութագիտության և ճարտարագիտության դպրոցի դոցենտ Աննալիսա Բրունոյի գլխավորած հետազոտական ​​խումբը մշակել է պերովսկիտի վրա հիմնված նոր մարտկոց, որը էժան և բարձր արդյունավետությամբ նյութ է արևային էներգիան փոխակերպելու համար։ Ի տարբերություն ավանդական սիլիցիումային մարտկոցների, որոնք լավագույնս են աշխատում ուղիղ արևի լույսի ներքո, պերովսկիտային մարտկոցները կարող են էլեկտրաէներգիա արտադրել նույնիսկ թույլ լուսավորության պայմաններում։ Սա հատկապես կարևոր է քաղաքային տարածքներում, որտեղ բարձր շենքերը հաճախ արգելափակում են արևի լույսը միմյանցից և քիչ են ստանում ուղիղ արևի լույս։ Տանիքներից բացի շենքերի ապակե մակերեսները, տեսականորեն, կարող են էլեկտրաէներգիա արտադրել ամբողջ օրվա ընթացքում, եթե պատված լինեն պերովսկիտային մարտկոցներով։

    Հետազոտողները փորձարկել են տարբեր հաստությունների պերովսկիտային բջիջներ։ 10, 30 և 60 նանոմետր հաստությամբ պերովսկիտային շերտերով անթափանց վահանակները, համապատասխանաբար, հասել են մոտավորապես 7%, 11% և 12% էներգիայի փոխակերպման արդյունավետության։ Չնայած այս արդյունավետությունը ցածր է ժամանակակից արևային վահանակներից (20%), բայց հաշվի առնելով դրանց գրեթե զրոյական քաշը, թույլ լուսավորության պայմաններում էներգիա փոխակերպելու ունակությունը և այլ առավելությունները, այդ պերովսկիտային տեխնոլոգիան համարվում է գերազանց։

    NTU գիտնականների կողմից ACS Energy Letters ամսագրում հրապարակված հետազոտությունը կարող է հիմք հանդիսանալ պատուհաններից, շենքերի ճակատներից, խելացի ապակիներից, մեքենաներից և այլ մակերեսներից էլեկտրաէներգիա արտադրելու համար։

    Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

    Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

    Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

    Զանգահարեք 8757, 010 440055

    էլ. փոստ ֊ [email protected]


  • Այսօր Քրիստոսի պայծառակերպության տոնն է

    Հայ առաքելական եկեղեցին հուլիսի 12-ին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

    Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը հինգ տաղավար տոներից երրորդն է:

    Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները և իրականցնել Աստծո կամք

    Ժողովրդի մեջ տոնն առավել հայտնի է Վարդավառ անունով:  

    Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին: Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի` խնդրելով, որ դաշտերը կարկուտից և մորեխից անվնաս մնան: Ցորենի հասկերից «Խաչբուռ» էին պատրաստում: Դրանք լինում էին խաչաձև, ծառի ճյուղի, ծաղկեփնջի նման և այլն:

    Տոնի կարևոր պայմաններից է միմյանց վրա ջուր ցողելը: Հատկապես երիտասարդներն առուների եզրին կամ աղբյուրների մետ հավաքվելով՝ ժամեր շարունակ ուրախ կատակներով, ճիչ ու աղմուկով ջուր էին ցողում միմյանց վրա:

  • Ծառուկյանի շուրջ զարգացումները շարունակում են մնալ հանրային ուշադրության կենտրոնում. իրավական գործընթացից մինչև հասարակական արձագանք

    Օրեր առաջ համացանցում լայն տարածում գտած տեսանյութը, որտեղ պատկերված էր, թե ինչպես են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին նրա առանձնատանը բերման ենթարկում՝ կիրառելով ֆիզիկական ուժ, շարունակում է մնալ հանրային և քաղաքական քննարկումների կենտրոնում։

     

    Այս պատմության ամենացավալի և մարդկային կողմը հանրությանը հայտնի դարձավ երեկ։ Մամուլում հրապարակվեց, որ համացանցում տարածված տեսանյութը դիտելուց հետո կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր առողջական վիճակը։ Ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատեց նաև Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

     

    Որևէ մոր համար դժվար է հանգիստ հետևել, թե ինչպես են իր որդու նկատմամբ կիրառում ուժ, հատկապես այն պարագայում, երբ հրապարակված կադրերում վերջինս տեսանելի դիմադրություն չէր ցուցաբերում։ Հենց այս հանգամանքն էլ հանրության շրջանում առաջացրել է բազմաթիվ հարցեր՝ որքանո՞վ էր համաչափ նման գործողությունը և արդյոք հնարավոր չէր նույն իրավական նպատակը իրականացնել առավել զուսպ ու համաչափ միջոցներով։ Առավել ևս, որ գործողություններից հետո իրավապահները շուրջ 13 ժամ շարունակ իրականացրել են քննչական գործողություններ Ծառուկյանի առանձնատանը։

     

    Անշուշտ, քրեական վարույթի իրավական գնահատականը պետք է տրվի բացառապես օրենքի շրջանակներում, և գործի բոլոր հանգամանքները պետք է պարզվեն իրավական ընթացակարգերով։ Սակայն այս պատմությունն արդեն վաղուց դուրս է եկել զուտ իրավական դաշտից՝ վերածվելով լայն հասարակական քննարկման թեմայի։

     

    Այս օրերին սոցիալական ցանցերում և հանրային հարթակներում իրենց աջակցությունն են հայտնել բազմաթիվ հայտնի մարզիկներ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, օլիմպիական խաղերի մասնակիցներ, մշակույթի գործիչներ, քաղաքական և հասարակական դեմքեր։ Նրանք իրենց հրապարակումներում խոսել են Գագիկ Ծառուկյանի՝ տարիների ընթացքում հայկական սպորտի, բարեգործության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ունեցած ներդրման մասին՝ ընդգծելով, որ իրավական բոլոր գործընթացները պետք է իրականացվեն օրենքի, համաչափության և մարդու արժանապատվության պահպանման սկզբունքներով։

     

    Գագիկ Ծառուկյանը երկար տարիներ եղել է հայկական սպորտի գլխավոր աջակիցներից մեկը։ Նրա անմիջական աջակցությամբ բազմաթիվ մարզաձևեր ստացել են զարգացման հնարավորություն, կառուցվել ու վերանորոգվել են մարզական համալիրներ, իսկ հարյուրավոր հայ մարզիկներ միջազգային մրցահարթակներում կարողացել են արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը՝ բարձրացնելով երկրի պետական դրոշը և հնչեցնելով ազգային օրհներգը։

     

    Բարեգործության ոլորտում ևս նրա գործունեությունը լայն ընդգրկում է ունեցել։ Հատկապես 2020 թվականի պատերազմից հետո իրականացված աջակցության ծրագրերի շրջանակում բազմաթիվ արցախցի ընտանիքներ ստացել են բնակարանային, սոցիալական և ֆինանսական աջակցություն։ Հանրության ուշադրության կենտրոնում էր նաև Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի հուշարձանի կառուցման նախաձեռնությունը, որը նախատեսվում էր իրականություն դարձնել որպես համահայկական նշանակության նախագիծ և Հայաստանի զբոսաշրջության զարգացման կարևոր խորհրդանիշ։

     

    Մտահոգիչ է նաև ստեղծված իրավիճակի տնտեսական կողմը։ Հանրային քննարկումների համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված բիզնեսների գործունեության դադարեցման հետևանքով շուրջ 10 հազար աշխատակից կարող է կանգնել աշխատանքը կորցնելու վտանգի առաջ։ Նման զարգացումները կարող են ծանր սոցիալական հետևանքներ ունենալ հազարավոր ընտանիքների համար, որոնց ապրուստի հիմնական աղբյուրը հենց այդ աշխատատեղերն են։

     

    Առանձին քննարկման թեմա է դարձել նաև Գագիկ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգու կենդանիների տեղափոխումը։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ տեղափոխման ընթացքում անկել է առյուծներից մեկը, իսկ մյուս կենդանիները տեղափոխվել են այլ վայր։ Այս հանգամանքները նույնպես հանրության շրջանում բազմաթիվ հարցեր են առաջացրել, քանի որ կենդանիները որևէ առնչություն չունեին իրականացվող քրեական վարույթին։

     

    Անկախ գործի վերջնական իրավական հանգուցալուծումից՝ հանրության զգալի հատվածը սպասում է, որ արդարադատությունը կիրականացվի բացառապես օրենքի, համաչափության, հարգանքի և մարդասիրության սկզբունքների պահպանմամբ։ Իրավական պետությունում արդարադատությունը պետք է ոչ միայն իրականացվի, այլև հասարակության համար լինի տեսանելի որպես արդար, հավասարակշիռ և արժանապատիվ գործընթաց։

     

    Մարգարիտա Դավթյան