Author: Balance2

  • ՈՒՂԻՂ. Արցախի հերոս Մանվել Գրիգորյաննի ծննդյան օրն է

    ՈՒՂԻՂ. Արցախի հերոս Մանվել Գրիգորյաննի ծննդյան օրն է

  • ՖՐՈՒՆԶԻԿԻ ԾԱՆՐ ԴԵՐԸ – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Նրա ամենադրամատիկ դերը փոստատարի դերն էր «Հին օրերի երգը» ֆիլմում:

    Պատերազմի տարիներին մեր բակում ապրում էր մի հաշմանդամ, որ Լենինական էր վերադարձել ռազմաճակատից ու փոստատար էր աշխատում:

    Մի անգամ մեզ՝ երեխաներիս «սև թուղթ» տվեց:

    Մենք ուրախացանք և «ուռա» գոռալով ծրարը տարանք, հանձնեցինք մի ծեր կնոջ՝ կարծելով, թե դա նամակ է ռազմաճակատից…

    Ֆրունզիկն ամբողջ կյանքում հիշում էր այդ դեպքը:

    Ֆիլմում նա պիտի խաղար փոստատարի դերը, որը մորն էր հանձնելու չորրորդ որդու մահվան ծանուցագիրը…

    Այդ դրվագը մենք նկարահանեցինք մեր մանկության քաղաքում:

    Ֆրունզիկը երեք օր դուրս չեկավ հյուրանոցի համարից: Խմում էր:

    Հետո դուրս եկավ չսափրված դեմքով, կապտած աչքերով ու ասաց.

    «Ես պատրաստ եմ նկարահանվելու»…

    Երեք օրում նա վերածվել էր հաշմանդամ ծերունու…»:

    Ալբերտ Մկրտչյան

  • Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել է և վերաբացվել | Տարածաշրջան

    Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցին երկարատև վերանորոգումից հետո վերաբացվել է։ Սկյուտարը Ստամբուլի ասիական հատվածում՝ Բոսֆորի ափին գտնվող պատմական թաղամաս է, որտեղ 20-րդ դարասկզբին ապրել է շուրջ 50 հազար հայ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

    Եկեղեցու օծման արարողությանը մասնակցել են Կ. Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, Սուրբ Կարապետ եկեղեցու հիմնադրամի նախագահ Րաֆի Քըրքորյանը, տնօրենների խորհուրդը և հոգևոր դասի ներկայացուցիչներ։

    Պատարագի ընթացքում Մաշալյանը շնորհավորել է եկեղեցու քահանա Եղիշե Ուչքունյանին և մաղթել հաջողություն։ Պատարագից հետո եկեղեցու բակում ճաշ է մատուցվել։

    Հիշեցնենք, որ օրեր առաջ անհայտ անձը ներխուժել էր Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք ու վնասել 6 դամբարան։ 48 ժամ անց հանցագործը հայտանաբերվել է ու կալանավորվել։

  • «Կապիկնե՛ր, էս ի՞նչ հարց եք լուծում․ մի հավաբուն չեք կարող սարքել, Ծառուկյանի սարքածը փակում եք» (video)

    «Կապիկնե՛ր, էս ի՞նչ հարց եք լուծում․ մի հավաբուն չեք կարող սարքել, Ծառուկյանի սարքածը փակում եք» (video)

  • «Թող պատասխանեն, հասկանանք՝ 10 օրից ենք աշխատո՞ւմ, մի ամսի՞ց, թե՞ վաբշե»․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից

    «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը։ «Երկար ժամանակ է՝ այստեղ աշխատում ենք, չի եղել դեպք, որ աշխատավարձերը ուշացնեն, ոչ մի բողոք չենք ունեցել։ Լավ տնօրինություն ունենք, պարոն Ծառուկյանն էլ ամեն ինչին հետևել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը։ «Էս անորոշ վիճակը պետք ա լուծվի։ Թող գան, գոնե պատասխան տան, հասկանանք՝ մի ամսի՞ց ենք աշխատում, տասը օրի՞ց, թե՞ վաբշե»,- հավելեց նա։

  • Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադր

    Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախուզության հետ կապերի պատճառով, հայտնում է The New York Times-ը։ Թերթի աղբյուրները պնդում են, որ «Մոսադ»-ը մի քանի տարի կապի մեջ է եղել քաղաքական գործչի հետ և դիտարկել է նրան որպես Թեհրանում իշխանափոխությունից հետո անցումային շրջանի հնարավոր դեմք։ 

    Նախկին նախագահը ձերբակալվել է հուլիսի 6-ին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը նրա հայտնվելուց անմիջապես հետո, հայտնում է The New York Times-ը (NYT)։ Սա Մահմուդ Ահմադինեժադի առաջին հրապարակային ելույթն էր մի քանի ամսվա ընթացքում։

    NYT-ի հետաքննության մեջ պնդվում է, որ «Մոսադ»-ը մի քանի տարվա ընթացքում փորձել է Ահմադինեժադին վերածել իր տեղեկատուի, իսկ այնուհետև սկսել է դիտարկել նրան որպես Իրանի հնարավոր ղեկավար՝ գործող իշխանության տապալումից հետո։ Նախկին նախագահի հետ կապերը, իբր, սկսվել են 2022 թվականին և ակտիվացել 2023 թվականին նրա՝ Գվատեմալա կատարած այցից հետո։

    Ծրագիրը կենտրոնացած էր Իսրայելի ամենաանհավանական պոտենցիալ գործընկերներից մեկի վրա։ Որպես Իրանի նախագահ 2005-2013 թվականներին՝ Ահմադինեժադը արագացրել է երկրի միջուկային ծրագիրը, բազմիցս կոչ է արել Իսրայելի ոչնչացմանը և ժխտել Հոլոքոստը։

    Նրա կառավարությունը նաև բռնությամբ ճնշել է 2009 թվականին նրա վիճահարույց վերընտրությունը մարտահրավեր նետող բողոքի ակցիաները, իսկ նրա իշխանության օրոք դատական համակարգը զանգվածային մահապատիժներ է կիրառել քաղաքական մրցակիցների և այլախոհների նկատմամբ։

    Այնուամենայնիվ, իսրայելական հետախուզությունը, ըստ տեղեկությունների, Ահմադինեժադի՝ Իրանի իշխող վերնախավից աճող օտարացումը և աշխատավոր դասակարգի որոշ հատվածների շրջանում նրա շարունակական աջակցությունը դիտարկել է որպես հնարավորություն։

    Ջանքերն իրականացվել են արտերկրում գաղտնի հանդիպումների, ֆինանսական աջակցության և Թեհրանում նրան կառավարական հսկողությունից դուրս բերելու վերջնական փորձի միջոցով։

  • ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը

    Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատի գլխավորությամբ:

    ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը ողջունել է առաքելության ստեղծումն ու տեղակայումը Հայաստանում՝ կարևորելով վերջին տարիներին ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմ աջակցությունը, ինչպես նաև դիմակայունության ամրապնդմանն ուղղված կարողությունների զարգացման շուրջ իրականացվող միջոցառումները:

    Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

    Վերոնշյալի համատեքստում ՀՀ ԱԽ քարտուղարը վստահություն է հայտնել, որ առաքելության և ՀՀ պետական մարմինների միջև սերտ համագործակցությունը կնպաստի առաքելության մանդատով նախատեսված խնդիրների լիարժեք և արդյունավետ իրականացմանը:

     

  • Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով

    Բաքվի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում տարբերվում է Մոսկվայից և անհամաձայնության առարկա է, սակայն այն ստվեր չի գցում երկկողմ հարաբերությունների վրա․ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

    «Կան մի շարք պետություններ, որոնց հետ մենք սերտ հարաբերություններ ունենք, և որոնք կիսում են այս դիրքորոշումը։ Դիրքորոշում, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք, և դա անհամաձայնության առարկա է», – մեկնաբանել է նա։

    Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Մոսկվան հավատարիմ է պրագմատիկ մոտեցմանը և դա չի համարում Ադրբեջանի հետ հարաբերությունները վատթարացնելու պատճառ։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ չեն կարողացել կոտրել. Մանվել Գրիգորյանը հանրային արժեք էր. Նազիկ Ամիրյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ չեն կարողացել կոտրել. Մանվել Գրիգորյանը հանրային արժեք էր. Նազիկ Ամիրյան

  • Ինչի՞ց է մահացել քաղցրաշենցի 13-ամյա աղջիկը․ մանրամասնել է համայնքապետը

    Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մահացել։ Համայնքի ղեկավար Աշոտ Խալաթյանը Ambion.news-ի հետ զրույցում նշեց, որ աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել բարձր ջերմությամբ։ «Ջերմել է, տարել են հիվանդանոց..