Author: Balance2

  • Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք

    Շիրակի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզել է, որ Ա.Ա.-ն, 2006-2016 թվականներին հանդիսանալով Աշոցք գյուղի գյուղապետը, 2016-2018 թվականներին՝ Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարը, օրենքի խախտմամբ, Շիրակի մարզի Աշոցք համայնքի Սիզավետ բնակավայրում գտնվող՝ 5 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով տրամադրել է ֆիզիկական անձի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

    Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2009 թվականի հուլիսի 24-ին, Աշոցք համայնքի ղեկավար Ա.Ա.-ի որոշմամբ, Աշոցք գյուղում գտնվող՝ 4.73 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է իբրև աճուրդում հաղթող ճանաչված ֆիզիկական անձի, մինչդեռ ֆիզիկական անձը հայտնել է, որ վարելահողի տրամադրման ժամանակ որևէ աճուրդի չի մասնակցել:

    Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2016 թվականի հունիսի 15-ին, Աշոցք համայնքի ղեկավար Ա.Ա.-ի որոշմամբ, 5.9 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է իբրև աճուրդում հաղթող ճանաչված ֆիզիկական անձի, մինչդեռ ֆիզիկական անձը հայտնել է, որ վարելահողի տրամադրման ժամանակ որևէ աճուրդի չի մասնակցել:

    Վերոգրյալի հիման վրա՝ Շիրակի մարզի դատախազության կողմից Աշոցք համայնքի գործող ղեկավարին միջնորդագիր է ներկայացվել՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել նշված վարելահողերն Աշոցք համայնքի հողային բալանս վերադարձնելու և ֆիզիկական անձանց կողմից դրանց ապօրինի տիրապետումը դադարեցնելու ուղղությամբ:

    Միջնորդագրի արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք:

    Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է:

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեզ պետք է Նժդեհի, Ստեփան Դեմիրճյանի պես ղեկավար.հարցախույզ

    ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեզ պետք է Նժդեհի, Ստեփան Դեմիրճյանի պես ղեկավար.հարցախույզ

  • Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հուլիսի 15-27-ը կգտնվի արձակուրդում

    Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․

    «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ
    մասով՝
    Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին տրամադրել 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 4 աշխատանքային օր տևողությամբ և 2026-2027 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի հուլիսի 15-27-ը ներառյալ»։

  • «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել


    Հասարակություն



    2026 թվականի հունիս ամսին բաժանորդներին մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության վերաբերյալ սահմանված տեղեկատվությունը 2026 թվականի հուլիսի 10-ից տեղադրված է  լինելու Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում։
     
    Բաժանորդները մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության արժեքը պարտավոր են վճարել վերը նշված տեղեկատվության` բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում  տեղադրելուց  հետո 7 օրվա ընթացքում:


    Գազպրոմ Արմենիա



  • Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք | Հասարակություն

    Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ կրում և տանը պահում է ապօրինի զենք-զինամթերք։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

    Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 8-ին՝ ժամը 13․30-ին, նա ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին։ 

    Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տան զննությամբ հայտնաբերվել է հրացան, մարտական 25 փամփուշտ, մեկ տուփ վառոդ և այլ զինամթերք։
    Հանգամանքները պարզվում են։

  • Թուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԿոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարանAECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակովՔննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունըՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինությունԱդրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակումը. Բայրամով

    Թուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԿոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարանAECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակովՔննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունըՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինությունԱդրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակումը. Բայրամով

  • «Հրապարակ». Տոննաներով պտուղ-բանջարեղեն է արգելվել Հայաստանից արտահանել





    Հայաստանից դեպի Ռուսաստան մի շարք ապրանքատեսակների արտահանման սահմանափակումների պատճառով բազմաթիվ տնտեսվարողներ ստիպված են վերանայել իրենց արտահանման ուղղությունները եւ նոր շուկաներ որոնել։ Սակայն նոր շուկա մուտք գործելը ենթադրում է ոչ միայն նոր գործընկերներ գտնել, այլեւ տվյալ երկրի պահանջներին համապատասխանեցում։ Դա ներառում է արտադրանքի համապատասխանեցում գործող տեխնիկական եւ որակի չափանիշներին, անհրաժեշտ ֆիտոսանիտարական եւ սերտիֆիկացման պահանջների կատարում, պատշաճ փաստաթղթավորման ապահովում, ինչպես նաեւ՝ թիրախային շուկայի պահանջներին համապատասխան առեւտրային եւ մարքեթինգային առաջարկի մշակում։ Այս պահանջները եթե չկատարվեն, արտահանվող խմբաքանակը չի ընդունվի ներմուծող երկրի կողմից, կվերադարձվի կամ կենթարկվի ոչնչացման։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հետաքրքրվեցինք, թե Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումների ֆոնին դեպի այլ շուկաներ արտահանվող ինչ բեռներ են հետ վերադարձվել, կամ եղե՞լ է դեպք, որ ընդունող երկրները տեղում ոչնչացման ցուցում տան։ Միաժամանակ խնդրեցինք տեղեկություն տրամադրել, թե վերջին մեկ ամսվա ընթացքում ինչ բեռների արտահանում կամ ներմուծում է Հայաստան արգելվել։

    Ի պատասխան, ՍԱՏՄ-ից հայտնեցին, որ հունիսին արգելվել է ՀՀ ներմուծել հետեւյալ բեռները՝ Իրանից 14 600 կգ թարմ պղպեղ, կարանտին համարվող արեւմտյան ծաղկային թրիպսի կենդանի առանձնյակներ ցուցանիշով պայմանավորված, 900 կգ լոլիկ, քանի որ պարունակել են լոլիկի ցեցի թրթուրներ, Թուրքիայից` 26 857 կգ թարմ դեղձ, 13 730 կգ թարմ նեկտարին` կարանտին համարվող արեւմտյան ծաղկային թրիպսի կենդանի առանձնյակներ ցուցանիշով, եւս 7 600 կգ թարմ նեկտարին՝ կրկին նույն ցուցանիշով, ինչպես նաեւ՝ կալիֆոռնիական վահանակիրի առկայությամբ, 90 կգ թարմ սալոր՝ կարանտին համարվող կալիֆոռնիական վահանակիր ցուցանիշով։ Վրաստանից՝ 17 000 կգ թարմ նեկտարին` կրկին կարանտին համարվող արեւմտյան ծաղկային թրիպսի կենդանի առանձնյակներ ցուցանիշով։ Իրանից 9070 կգ քաղցրահամ գունավոր բուլղարական պղպեղ՝ կարանտին համարվող արեւմտյան ծաղկային թրիպսի կենդանի առանձնյակներ ցուցանիշով, կալիֆոռնիական վահանակիր, 145 կգ թարմ կանաչ սալորի մուտքն է արգելվել՝ կարանտին համարվող կալիֆոռնիան վահանակիր ցուցանիշով։

    Իսկ ՀՀ-ից արգելվել է արտահանել թարմ թութ՝ 13 341 կգ, պղպեղ՝ 34 563 կգ, թարմ պղպեղ՝ 14 032 կգ, գունավոր բուլղարական պղպեղ՝ 13 250 կգ, թարմ կտրած հերբերա՝ 132 կգ, թարմ կտրած մեխակ՝ 40 000 կգ, թարմ կտրած ալստրոմերիա՝ 303 կգ, թարմ կտրած լիզիանթուս՝ 356 կգ։ Բոլոր դեպքերում պատճառը կարանտին համարվող արեւմտյան ծաղկային թրիփսի կենդանի առանձնյակների ցուցանիշն է։

    ՍԱՏՄ-ից հայտնեցին նաեւ, որ ոչնչացնելու կամ վերադարձնելու որոշումը կայացվում է տնտեսվարողի կողմից: Տեղում, այսինքն՝ սահմանին, ոչինչ չի կարող ոչնչացվել, սակայն ՍԱՏՄ-ն չունի առանձին ցուցանիշներ, թե որ երկրից ինչ է վերադարձվել։

     




    դիտվել է 267 անգամ

  • Ջազային հրավառություն Կապանֆեստում – Սյունիք ՀԸ

    Կապանյան հանդիսատեսը շարունակում է ամեն երեկո վայելել միջազգային երաժշտական փառատոնի կատարումները։ Վեցերորդ օրը երեկոն ջազային էր՝ վրացի դաշնակահարի ու ընկերների նվագակցությամբ։

  • Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում, ով է պաշտոնի նշանակվելու

    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երկու օր է՝ ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, ծաղրում են, թե ինչպես «Ուժեղ Հայաստանի» 199 հոգանոց ցուցակը նոսրացավ, եւ ԿԸՀ-ին բացարկին ներկայացրին 105 հոգի։ Դրանից առաջ եւս մեկ անձ էր դիմում ներկայացրել, եւ ցուցակում այժմ մնացել է 93 անուն:

    ՔՊ-ական մեր աղբյուրները տեղեկացրին, որ չնայած իրենց ցուցակում նման մասշտաբների ինքնաբացարկներ չկան, սակայն դա չի նշանակում, որ նախընտրական ցուցակում ընդգրկվածներից ում հերթը հասավ, խորհրդարան է մտնելու կամ պաշտոն է ստանալու։

    Դիցուք, մարզպետների գրեթե մեծ մասը, որ արդեն մի քանի տարի է՝ պաշտոնավարում է, ցանկություն ունի մտնել ԱԺ, որ առնվազն եւս հինգ տարով լուծեն իրենց աշխատանքի հարցը, մանավանդ՝ 2028-ին մարզպետների ինստիտուտը լուծարվում է:

    Սակայն պարզվում է՝ միայն Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում, ով է պաշտոնի նշանակվելու։ Երեկ արդեն Վաղարշակ Հակոբյանն ինքնաբացարկ հայտնեց։ Հետո էլ են հնարավոր փոփոխություններ, ասենք` մի քանի ամիս հետո: Նորերի համար այս ամիսները նաեւ փորձաշրջան կլինեն, եւ Փաշինյանն ընթացքում կորոշի, թե ում պահել խորհրդարանում, ում տանել գործադիր։ Տոտալիտար երկրներում նման հարցերը միանձնյա են լուծվում:

  • Orer.am | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին



    Տնտեսություն


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 365.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367.5 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.3 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ:

    Հետևեք մեզ՝ այստեղ