Author: Balance2

  • Փոփոխություններ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացում. ո՞ր դեպքերում կարող է բացասական եզրակացություն տրվել. «Փաստ»



    Վերլուծական


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման մեջ, որի 2-րդ հավելվածով հաստատված կարգի դրույթների համաձայն, 2018 թվականից սկսած իրականացվում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման գործընթացը։ Ըստ նախագծի հիմնավորման, վերջին տարիների ընթացքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ են եկել խնդիրներ, որոնք ենթակա են կարգավորման ու հստակեցման, մասնավորապես՝ շատ հաճախ համայնքներից ներկայացվում են մեծ թվով ու ծավալով սուբվենցիոն փաթեթներ, որոնք ուսումնասիրվում, քննարկվում են ոլորտային գերատեսչություններում, հանձնաժողովի նիստերում, սակայն իրականում համայնքներն ի վիճակի չեն լինում այդ ծրագրերն իրականացնել՝ ֆինանսական միջոցների ոչ ճիշտ պլանավորման և համակարգման կարողությունների բացակայության առումներով։ Վերջին տարիների ընթացքում բացահայտվել են դեպքեր, որ սուբվենցիոն ծրագրով կառուցվել կամ հիմնանորոգվել են օբյեկտներ, սակայն ինչ-ինչ պատճառներով շինարարության ավարտի փաստագրումը բավականին երկար ժամկետներով երակարաձգվել է և դրանք չեն շահագործվել երկար ժամանակ։ Սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում առկա են դեպքեր, որ համայնքները, ինչպես նաև մարզպետների աշխատակազմերը ամբողջությամբ չեն կատարում կարգի 4-րդ հավելվածով սահմանված մշտադիտարկման դրույթները, ինչը բացասական ազդեցություն է ունենում սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների որակի և պայմանագրերով սահմանված ժամկետների վրա։ Նախորդ տարիներին իրականացված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում առկա են բավականին մեծ թվով դեպքեր, երբ շինարարական կազմակերպությունը ներկայացնում է կատարողական ակտերը, սակայն դրանց հետագա գործողությունները՝ պետբյուջեից համաֆինանսավորման նպատակով ինչ-ինչ պատճառներով ձգձգում են համայնքների կամ մարզպետարանների աշխատակազմերը, ինչը բերում է շինարարական աշխատանքների ընթացքի դանդաղեցմանն ու շինարարական կազմակերպությունների ֆինանսական ոչ կայունությանը։ Դրա հետ մեկտեղ առկա են դեպքեր, երբ համայնքային բյուջեից և պետական բյուջեից համաֆինանսավորումն ամբողջությամբ հատկացվում է, բայց շինարարության ավարտի փաստագրումը, հետևաբար և օբյեկտի շահագործումը ձգձգվում է բավականին երկար ժամանակ։ Միաժամանակ, կարևորելով հանրապետությունում սպորտի զարգացումը, առողջ ապրելակերպի ապահովումը, ինչպես նաև արվեստի, գեղարվեստի ու երաժշտական ուղղությունների զարգացումը՝ անհրաժեշտություն է առաջանում առանձնացնել մարզադպրոցների, մարզական կենտրոնների, երաժշտական դպրոցների, արվեստի, գեղարվեստի, մանկական ստեղծագործության կենտրոնների կառուցման ուղղությունը՝ որպես առանձին ուղղություն, ինչպես նաև առանձնացնել բնակելի շենքերի բակային տարածքների ուղղությունը, քանի որ այն շատ ժամանակ ընթանում է ճանապարհների հիմնանորոգման հետ։ Կարևորելով հանրապետությունում թափոնների կառավարման բարելավման ուղղությունը, այդ թվում՝ գործող աղբավայրերից շրջակա միջավայրին ու մարդկանց առողջության վրա բացասական ազդեցությունների նվազեցումը, առաջարկվում է կարգում ներառել նաև այդ ուղղությամբ չափաբաժիններ։


    Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է ծրագրերի իրագործելիության և արդյունավետության բարձրացման նպատակով սահմանել, որ միջգերատեսչական հանձնաժողովը կարող է բացասական եզրակացություն տալ այն համայնքների սուբվենցիոն փաթեթներին, եթե համայնքում առկա են նախորդող երկու տարվա ընթացքում ոչ բավարար ֆինանսական միջոցների կամ այլ չհիմնավորված պատճառներով հաստատված, սակայն չիրականացված սուբվենցիոն ծրագրեր։ Երկրորդ՝ համայնքում առկա են սուբվենցիոն ծրագրով նախորդող տարիներին նախատեսված և իրականացված աշխատանքների ավարտից հետո մեկ տարվա ընթացքում ավարտված օբյեկտը շահագործման չհանձնված դեպքեր։ Առաջարկվում է սահմանել հստակ ժամկետներ աշխատանքի ընդունման, թերությունները շտկելու համար, ինչպես նաև տարբեր օբյեկտների կառուցման համար համաֆինանսավորման չափաբաժինները։ Առաջարկվում է սահմանել, որ յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի ընդհանուր գումարի առնվազն 5 տոկոսը չի հատկացվում՝ մինչև օբյեկտի ավարտական ակտի հաստատումը։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան


    Քաղաքականություն





    ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    «Ինչքա՜ն տմարդ պետք է լինի իշխանությունը, որ կին քաղաքական գործչի կալանավորմամբ ինքնահաստատվի։

    Հասկանալի է, որ իշխանությունը կեղծիքներով, կիսատ-պռատ պահելը ծանր է նստել, դրսի հովանավորները դժգոհ են, բայց աջ ու ձախ կալանավորելով էլ ձեր իմիջը ոչ մի կերպ չեք փրկի։
    Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է»։



  • Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 10-ին ժամը 09:10-20:00-ն կդադարեցվի ք.Հրազդան Հայ Ֆիդայինների, Վանատուր Թ., Վանատուր Թ. 1 փ. 5 Նրբ., Վանատուր Թ. Զ.Անդրանիկի Պող., Վանատուր Թ. Հայ Ֆիդայիների, Վանատուր Թ. Պուրակային 10 Նրբ., Վանատուր Թ. Պուրակային 14 Նրբ., Վանատուր Թ. Պուրակային 2 Նրբ., Վանատուր Թ. Պուրակային 3 Նրբ., Վանատուր Թ. Պուրակային 5 Նրբ., Վանատուր Թ. Պուրակային 6 Նրբ., Վանատուր Թ. Պուրակային 7 Նրբ., Վանատուր Թ. Պուրակային 9 Նրբ., Վանատուր Ն/թ Զառիթափի 4 Նրբ., Վանատուր Նոր Թաղամասի ջրամատակարարում

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 10-ին ժամը 09:30-16:00-ն կդադարեցվի Ծերենցի, Ծերենցի 1-4 Նրբանցքների ջրամատակարարումը:
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի խորքերին կարող են երկարաձգել…

    Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի խորքերին կարող են երկարաձգել…

  • Երկրաշարժ Ապարանից՝ 18 կմ հարավ-արևմուտք

    Հուլիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը 11:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07։42-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․46⁰ և արևելյան երկայնության 44․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ապարան քաղաքից 18 կմ հարավ
  • Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, իրենց ներուժը կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ «Ուժեղ Հայաստան»

    Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, իրենց ներուժը կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում:

    Ասված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարության մեջ։

    «Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում,  թիմային քննարկումների արդյունքում կայացված որոշմամբ իրենց ներուժը կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում:

    Հենց այս ճանապարհով նաև Դաշինքը պաշտպանում է իր այն անդամներին, որոնք անցողիկ տեղ չեն զբաղեցնում` նվազեցնելով վերջիններիս նկատմամբ իշխանական հնարավոր նոր ճնշումների ռիսկերը»:

  • Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա Սողոմոնյան


    Քաղաքականություն



    Օրեր առաջ Արեգնազի հետ եթերում զրուցում էինք քաղբանտարկյալների թեմայով։

    Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը։ Դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով։ Նրա խնամքին կա անչափահաս երեխա։

     



  • Հայաստանի և Ֆրանսիայի մշակույթի նախարարները քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները | Մշակույթ

    Փարիզում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հանդիպումը։ Աշխատանքային այցի շրջանակում կողմերը քննարկել են երկկողմ մշակութային կապերի խորացումը և առաջիկա խոշոր նախագծերը։

    Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը:

    Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մշակույթը հայ-ֆրանսիական հարաբերությունների առանցքային ուղղություններից է։ Որպես հաջողված փոխգործակցության օրինակ՝ նախարարն առանձնացրել է Հայաստանի պատմության թանգարանի և Փարիզի Լուվրի թանգարանի համատեղ կազմակերպած ցուցադրությունը։

    Անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրված մշակութային համաձայնագրերին, դրանց արդյունքներին և հետագա զարգացման հեռանկարներին։

    Զրուցակիցները հատուկ ուշադրություն են դարձրել Ֆրանկոֆոնիայի շրջանակում գործակցությանը: Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս այս հարթակին և ներկայացրել է առաջիկա ծրագրերը.

    • 2027 թ. հուլիս – Երևանում կհյուրընկալվի Ֆրանկոֆոնիայի մշակույթի նախարարների համաժողովը:

    • Համաժողովից հետո – Մեկնարկելու են Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային միջազգային խաղերը:

    Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարը բարձր է գնահատել համատեղ նախաձեռնությունների ընթացքն ու արդյունքները: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը հետևյալ ոլորտներում.

    • Թանգարանային գործ և մշակութային փոխանակումներ,

    • Մշակութային ժառանգության պահպանություն,

    • Ժամանակակից արվեստ։

    Կատրին Պեգարը կարևորել է Հայաստանի ակտիվ ներդրումը ֆրանկոֆոն շարժման մեջ և վստահություն հայտնել, որ Երևանում սպասվող միջոցառումները կանցկացվեն բարձր մակարդակով։

  • Գասպար Տերտերյանը նվաճել է բրոնզե մեդալ Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում

    Գասպար Տերտերյանը (72 կգ) նվաճեց բրոնզե մեդալ 2026 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում։

    Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 1-1 հաշվով հաղթեց Բելառուսիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Լյավոնչկային՝ առաջին միավորների հաշվարկի չափանիշով։

    Սա Տերտերյանի առաջին մեծահասակների մրցաշարն էր։

    Տերտերյանը նվաճեց Հայաստանի հինգերորդ և վերջին մեդալը Տիրանայում կայացած մրցաշարում։

  • Այսօր Նիկոլա Տեսլայի ծննդյան օրն է․ հետաքրքիր փաստեր մեծ գյուտարարի մասին

    1856 թ. հուլիսի 10-ին է ծնվել սերբական ծագմամբ ամերիկացի հայտնի ճարտարագետ, ֆիզիկոս, գյուտարար Նիկոլա Տեսլան: Էլեկտրականության ու ռադիոտեխնիկայի բնագավառում մեծ ու հեղափոխական գործունեություն ծավալած Տեսլան, նաև արտասովոր մարդ էր, որի կյանքի ու գործունեության շուրջ տարբեր առասպելներ են հյուսվել: Art365-ը ներկայացնում ուշագրավ փաստեր մեծ գյուտարարի մասին:
    Նիկոլա Տեսլան ծնվել է սերբ քահանայի ընտանիքում, որը շատ հետաքրքրված էր ռադիոտեխնիկայով: Գյուտարարի խոստովանությամբ, որ նա 1939թ.-ին արել է 12-ամյա Պաուլա Ֆոտիչին ուղղված նամակում, էլեկտրականությամբ նկատմամբ հետաքրքրությունը նրա մեջ առաջացել է 3 տարեկանում, երբ շոյել է կատվի մեջքն ու զգացել առաջացող հոսանքը:

    Տեսլան հայտնի է հատկապես փոփոխական հոսանքի (AC) ստեղծման ուղղված իր աշխատանքներով: Հոսանքի այս տիպը ավելի արդյունավետ և անվտանգ էր մեծ հեռավորությունների վրա փոխանցվելու համար, համեմատած հաստատուն հոսանքի (DC), որի հետ կապված աշխատանքներով զբաղվում է Թոմաս Էդիսոնը։ Տեսլան և Էդիսոնը, թեև սկսել են համատեղ աշխատանքով, սակայն հետագայում նրանց ճանապարհները բաժանվում են, իսկ կայուն ու փոփոխական հոսանքների «պատերազմում» հաղթում է Տեսլան: Փոփոխական հոսանքի համակարգերը դառնում են էլեկտրացանցերի ստանդարտը ամբողջ աշխարհում։

    Տեսլան է ստեղծել է ինդուկցիոն շարժիչ և տրանսֆորմատոր, որոնք դարձան էլեկտրաէներգիայի բաշխման հիմնական միջոցներ։

    Թեև ռադիոյի գյուտի հեղինակ են համարվում Ալեքսանդր Պոպովն ու Գուլիելմո Մարկոնին, սակայն Տեսլան մեծ ներդրում է ունեցել ռադիոտեխնոլոգիաների մշակման մեջ և նույնիսկ ստացել է որոշ առանցքային բաղադրիչների արտոնագրերը Մարկոնիից առաջ։

    Տեսլան փորձարկումներ է կատարել էլեկտրաէներգիայի անլար փոխանցման ոլորտում: Նա երազում էր ստեղծել էներգիայի փոխանցման համաշխարհային անլար համակարգ։ Նրա՝ Նյու Յորքում՝ Լոնգայլենդում կառուցած Ուորդենկլիֆ աշտարակը այս հավակնոտ ծրագրի մի մասն էր։ Ուշագրավ է, որ Տեսլայի անլար էներգիայի համակարգի աշխատանքով է մեկնաբանվում 1908 թվականի Սիբիրում Տունգուսյան երկնաքարի պայթյունը: Ըստ տարածված առասպելի, դա ոչ թե երկնաքար է եղել, այլ կուտակված էներգիայի պայթյուն, որն ուղարկել է Տեսլան հազարավոր կիլոմետրեր հեռվից:

    Գիտնականին հաճախ մարգարե են համարում, քանի-որ նա է կանխատեսել ժամանակակից շատ տեխնոլոգիաներ. անլար հաղորդակցությունը, համացանցը, սմարթֆոնները և վերականգնվող էներգիան։ Ըստ տարածված առասպելներից մեկի Տեսլան հայտնաբերել է մեծ տարածություններ փոխանցող էլեկտրական մահացու ճառագայթները, որոնք ապագայում կդառնան պատերազմների հիմնական զենքերը, բայց միաժամանակ կնպաստեն պատերազմների վերացմանը:

    Տեսլան երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել։ Կյանքն անցկացրել է մենության մեջ: Նա պնդում էր, որ սա օգնել է նրան կենտրոնանալ միայն գիտական աշխատանքի վրա: Քնում էր օրական ընդամենը 2-3 ժամ և հաճախ աշխատում 48 ժամ անընդմեջ առանց հանգստի։ Նրա աշխատանքային օրակարգը չափազանց ծանրաբեռնված էր:

    Նա տառապում էր օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներով։ Մոլագարության հասնող մաքրամոլություն ուներ: Նաև հաշվում էր իր քայլերը, ամեն ինչ անում էր երեք անգամ, չէր սիրում զարդեր և կլոր առարկաներ: Կյանքի վերջին տերիներին շատ տարված էր աղավնիներով, որոնց ամեն օր կերակրում էր: