Author: Balance2

  • Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա Ղահրամանյան



    Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    Վախկոտ փոքրիկ խմբակի սրտի ԿԸՀ-ն գնաց հերթական ապօրինության, փորձում են մեկուսացնել Նարեկ Կարապետյանին։ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ։


  • Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը | Էկոնոմիկա

    ՀՀ էկոնոմիկայի նախարար, Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հուլիսի 21-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են նախարարությունից։

    Նիստի օրակարգում ընդգրկված էր Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագծի, դրա իրականացման գործողությունների ծրագրի և ռազմավարության իրականացման ինստիտուցիոնալ մոդելի քննարկումը։

     

    Քննարկման ընթացքում ներկայացվել են ռազմավարական ծրագրի հիմնական նպատակներն ու առաջնահերթությունները, նախատեսվող միջոցառումները, ինչպես նաև ռազմավարության արդյունավետ իրականացմանն ուղղված ինստիտուցիոնալ լուծումները։

     

     Ենթախորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները, որոնք հաշվի կառնվեն ծրագրի հետագա լրամշակման ընթացքում։

    Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդի և ենթախորհրդի մասնագիտական աջակցությունն իրականացնում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

     

     

  • ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտեՕգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը. ՊՆ«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄԴավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներինՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից Հայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող միգրանտներինՀյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել. ՍԱՏՄԿԸՀ նախագա

    ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտեՕգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը. ՊՆ«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄԴավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներինՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից Հայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող միգրանտներինՀյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել. ՍԱՏՄԿԸՀ նախագահը հնչեցնում է «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ անցած պատգամավորների անունները. ՏեսանյութՈվքեր կլինեն նոր ԱԺ-ում «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները. ԿԸՀ. ՏեսանյութՈվքեր կլինեն նոր խորհրդարանի ՔՊ-ական պատգամավորները. ԿԸՀ նախագահը հնչեցնում է անուններ. ՏեսանյութՈվքե՞ր են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ինքնաբացարկ հայտնելՈՒՂԻՂ I ԿԸՀ-Ն ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ Դատարան են հանձնվել ընտրակաշառք տալու նախապատրաստություն կատարած՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԱնհամբեր սպասում եմ Ձեզ հետ համագործակցությանը. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ ՄիլիբենդինՍարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները. նա կվերցնի պատգամավորի մանդատը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերին՝ Ազգային տոնի առիթովԻսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխելԾնվել է Մարմարիկ գետում մшհшցած հայտնաբերված 2-шմյա Տիգրանի եղբայրը, նրան կրկին Տիգրան են կոչելԱնհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետինՀուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Գևորգ ՊապոյանԱփսոսանք եմ հայտնում ինքնաբացարկ հայտնած Գոհար Մելոյանի համար, հուսով էի կգար ԱԺ ու կբացատրեր՝ որ օրվանից Կիրանցը անկլավ դարձավ. Տարոն Չախոյան1 արծաթե և 1 բրոնզե մեդալ կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայումՄեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը կստանձնի Էնդրյու ԲըրնհեմըՇենգավիթում ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանաՍերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՖՈՏՈ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է Էրեբունիում սպшնված 20-ամյա տղան․ մանրամասներ. ArmLurԵրևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Տիգրան ԱվինյանՏաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալիՄիքայել Խաչատրյանը լքում է Երևանի ավագանին․ նա կշարունակի աշխատանքը որպես ԱԺ պատգամավոր ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասինՄեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն իրազեկում էՆորոգվել և գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտենՉինաստանում թափառող կատուները դարձել են օդանավակայանի աշխատակիցներԳլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ապա աշխատանքային քննարկում անցկացրել Տավուշի մարզի դատախազությունումԴեսպան Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգըԳողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվել․ ջրասուզակը մոտ 6 մ խորությունից է դին դուրս բերել20.07.2026 Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցություն. ՈՒՂԻՂԵվրասիական միությունը սկսում է ներմուծվող բջջային հեռախոսների IMEI կոդերի ստուգման համակարգ ներդնելՁեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆՍևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զпհՄշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարարԱյգեշատում 36-ամյա վարորդն ավտովթ я шրից հետո վրшերթի է ենթարկել 11-шմյш հետիոտնիԱրփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքներըԼիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը․ Փաշինյանը՝ Լիտվայի նորանշանակ վարչապետին«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագումըԿողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը ՌուսաստանԱղվան Վարդանյանը հայտարարել է, որ վերցնելու է պատգամավորական մանդատըՖրանսիան 400 տարի անց վավերացրել է Նիդերլանդների հետ Կարիբյան կղզու սահմանի սահմանազատման պայմանագիրըԱննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՄիջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինԳետահովիտում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրելՖրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորություններըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ ՊապոյանԿառավարությունը հաստատեց ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգըԳյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումըԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել աշխատանքների ընթացքինՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. կան զոհեր և վիրավորներՆոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանըՄյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՕդեսայի ափերի մոտ դրոնային հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավըԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զпհվելԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիПղբերգшկան դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-шմյա шղջնшկի մшրմինԾառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքըՇՄՆ-ն զգուշացնում է զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններիցԱրմեն Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցերՎարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբՎահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել ՄակրոնինՄհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանըՌոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքներըԲացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը․ մասնակցել են ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտությունՀայաստանում մեկնարկում է ԵՄ նոր առաքելությունըԶգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներիցԳագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազությունԿասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա ԿալասՇինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքերԴավիթ Խաժակյանը լքում է Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցությունըԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիրԱյսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնըԲլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվումՀայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորումՀայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել. Արայիկ ՀարությունյանՍեպտեմբերի 1-ից Արմավիր համայնքի ուսանողները կտեղափոխվեն անվճար. Վարշամ ՍարգսյանՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըՎանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում. Իրավապահները հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալինԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՄարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զпհըԿասեցվել է «Մարտին սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութերԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԱնհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպшնել են չորս մարդու

  • Ապահովագրության համակարգում ամեն ինչ անվճար չի լինելու, կան 50%-ով փոխհատուցվող ծառայություններ ևս

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր գումարման Ազգային ժողովում Գուրգեն Մելքոնյանը չի լինի։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 64 մանդատ, իսկ նա ՔՊ նախընտրական ցուցակում զբաղեցնում էր 149-րդ հորիզոնականը, ինչն ինքնաբերաբար բացառում է նրա մուտքը նոր խորհրդարան։

    Աղմկահարույց հայտարարություններ և սկանդալներ

    Գուրգեն Մելքոնյանի պատգամավորական գործունեությունը լի էր բազմաթիվ աղմկահարույց միջադեպերով և էմոցիոնալ գնահատականներով, որոնք մշտապես հայտնվում էին մամուլի ուշադրության կենտրոնում։

    ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, «նախկիններից ավելի նախկին» Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը NEWS.am-ի հետ զրույցում Տավուշում 4 գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին հայտարարել էր՝ Նիկոլ Փաշինյանը հանձնող չի, իր հանձնելով չի։ Եվ հավելել է․

    «Այդ գյուղերը ադրբեջանական գյուղեր են, ինչքա՞ն պետք է ասես, որ մարդու ուղեղը մտնի։ Դա ադրբեջանական տարածք է։ Ասում են՝ Փաշինյանը Տավուշի գյուղերը հանձնում է։ Բայց դրանք Տավուշի գյուղերը չեն»։

    Որդու պաշտոնանկությունը և Դավիթ Տոնոյանի տեսակցությունը

    Հիշեցնենք, որ պատգամավորի որդին ևս հայտնվեց սկանդալի կենտրոնում և հեռացվեց պաշտոնից։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Արման Մելքոնյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս 2023 թվականի նոյեմբերի 11-ին գրել էր, որ ծառայողական լիազորությունները վերազանցելու համար Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Արման Մելքոնյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։

    Բանն այն է, որ օգոստոսի 1-ին, երբ ԱԱԾ մեկուսարանից պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեղափոխել էին Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Դավիթ Տոնոյանը խնդրել էր ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մորը, հետո շարունակել ճանապարհը դեպի Ազգային ժողով։ Տոնոյանին ուղեկցող ծառայողները կապ էին հաստատել վերադասի հետ, որը թույլ էր տվել՝ Տոնոյանը գնա տուն ու տեսակցի մորը՝ պայմանով, որ ոչ ոք չիմանա։ Այս հանդգնության համար ՔԿՀ ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը ազատվեց պաշտոնից, իսկ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ տեղեկացրեց, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո նախարարության վերահսկողական վարչությունը դեպքի վերաբերյալ 07.08.2023 թվականին ծառայողական քննություն է սկսել։

    Դրանից բացի, 2023 թվականի դեկտեմբերին լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ ուսումնական հաստատություններից մեկում պատգամավորի թոռը դանակահարել է իր համակուրսեցուն։ Այս միջադեպը լայն արձագանք գտավ, թոռը տարվել էր Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Սակայն հետո գործը կարճվեց։

    Գեներալ Մելքոնյանը հայտնի է նաև իր կտրուկ և էմոցիոնալ գնահատականներով։ Իր հարցազրույցներից մեկում նա այս տարվա սկզբին հայտարարել էր, որ պատգամավորական մանդատից զրկվելու դեպքում կգնա տուն՝ «պոմիդոր կաճեցնի»։

    Ունեցվածքի դինամիկան պատգամավոր դառնալուց հետո

    Պատգամավոր դառնալուց հետո Գուրգեն Մելքոնյանի անշարժ գույքի քանակը մնացել է անփոփոխ, սակայն կտրուկ աճել են նրա պաշտոնական եկամուտները՝ տարեկան մոտ 6 միլիոնից հասնելով 13.4 միլիոն դրամի։ Միևնույն ժամանակ, նրա մոտ եղած՝ տասնյակ միլիոնների հասնող կանխիկ դրամական միջոցները տարիների ընթացքում զգալիորեն նվազել են՝ վերածվելով բանկային ավանդների և այլ ծախսերի։

    Գուրգեն Մելքոնյանի հայտարարագրերը՝ տարիների կտրվածքով

    Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ

    Գուրգեն Մելքոնյանը 2021 թվականին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել էր երկու անշարժ գույք՝

    • Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող բնակարան, որը ձեռք էր բերվել 1997 թվականին,
    • Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքում հողամաս։

    Նաև՝ 22 մլն դրամ կանխիկ միջոց։

    Այդ ժամանակ նա չէր հայտարարագրել մեքենա, արժեթղթեր, ներդրումներ կամ ընկերություններում մասնակցություն։

    2021 թվական

    2021 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Մելքոնյանն ունեցել է մեկ բնակարան Երևանում, իսկ տարվա ընթացքում կանխիկ գումարը 22 մլն դրամից աճել է մինչև 25 մլն դրամ։

    Նրա եկամուտը կազմել է 6 մլն 163 հազար 220 դրամ։

    Եկամուտները ձևավորվել են՝

    • ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացած կենսաթոշակից՝ 2 մլն 760 հազար դրամ,
    • Ազգային ժողովի աշխատակազմից ստացած աշխատանքի վարձատրությունից՝ 3 մլն 403 հազար 220 դրամ։

    2022 թվական

    2022 թվականին Մելքոնյանի հայտարարագրում արդեն առկա էին 5 անշարժ գույք։

    Նա նշել էր՝

    • Արմավիրի Հայկաշեն համայնքում երկու հողամաս՝ ձեռք բերված 2006 թվականին նվիրատվությամբ,
    • մեկ հողամաս՝ ձեռք բերված 2000 թվականին,
    • անհատական բնակելի տուն՝ տնտեսական շինություններով,
    • Երևանում բնակարան։

    2022 թվականին նոր գույք ձեռք չի բերել և գույք չի օտարել։

    Կանխիկ գումարը տարվա սկզբի 25 մլն դրամից նվազել էր մինչև 4 մլն դրամ։

    Տարեկան եկամուտը կազմել էր 8 մլն 510 հազար 374 դրամ՝ ամբողջությամբ Ազգային ժողովի աշխատակազմից ստացված աշխատավարձ։

    2023 թվական

    Գուրգեն Մելքոնյանի 2023 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ պատգամավորի հիմնական ակտիվները մնացել են նույնը։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության համաձայն՝ այդ տարի նրա հայտարարագրում էական փոփոխություններ չեն արձանագրվել։

    2023 թվականի սկզբում և տարեվերջին պատգամավորի հայտարարագրում առկա են եղել նույն 5 անշարժ գույքերը՝

    • Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքում գտնվող երկու հողամաս, որոնք ձեռք են բերվել 2006 թվականի մարտի 10-ին՝ նվիրատվության եղանակով,
    • Հայկաշենում գտնվող մեկ հողամաս, որը ձեռք է բերվել 2000 թվականի հունիսի 9-ին՝ գնման միջոցով,
    • անհատական բնակելի տուն՝ տնտեսական շինություններով, որը ձեռք է բերվել 2007 թվականի դեկտեմբերի 29-ին,
    • Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող բնակարան, որը ձեռք է բերվել 2004 թվականի դեկտեմբերի 17-ին։

    2023 թվականին Մելքոնյանը նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։

    Բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում փոփոխվել են։

    Տարվա սկզբում նա ունեցել է՝

    • 1 մլն 400 հազար դրամ,
    • 250 հազար դրամ,
    • 0 ԱՄՆ դոլար։

    Տարվա վերջում բանկային հաշիվներում առկա գումարները կազմել են՝

    • 2 մլն 361 հազար 198 դրամ,
    • 180 հազար 643 դրամ,
    • 2390 ԱՄՆ դոլար։

    Բացի այդ, կանխիկ միջոցները տարվա սկզբի 4 մլն դրամից տարեվերջին դարձել են 4 մլն 800 հազար դրամ։

    2023 թվականին Գուրգեն Մելքոնյանի ընդհանուր եկամուտը կազմել է 10 մլն 655 հազար 160 դրամ։

    2024 թվական

    Գուրգեն Մելքոնյանի 2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա գույքային վիճակը ևս էական փոփոխություն չի կրել։

    «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ պատգամավորի հիմնական ակտիվները կրկին մնացել են նախկինում ձեռք բերված անշարժ գույքերը։

    2024 թվականի սկզբում նրա բանկային հաշիվներում եղել է՝

    • 2 մլն 361 հազար 198 դրամ,
    • 2390 ԱՄՆ դոլար,
    • 180 հազար 643 դրամ։

    Տարվա վերջին մնացորդները կազմել են՝

    • 601 հազար 492 դրամ,
    • 2390 ԱՄՆ դոլար,
    • 3 մլն դրամ։

    Կանխիկ գումարը տարվա սկզբի 4 մլն 800 հազար դրամից աճել է մինչև 4 մլն 950 հազար դրամ։

    2024 թվականին Մելքոնյանի հայտարարագրված եկամուտը կազմել է 10 մլն 929 հազար 544 դրամ։

    Գումարը ամբողջությամբ ստացվել է Ազգային ժողովի աշխատակազմից՝ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումների տեսքով։

    2025 թվական

    Գուրգեն Մելքոնյանի վերջին հայտարարագրում՝ 2025 թվականի տվյալներով, կրկին էական փոփոխություններ չեն արձանագրվել։ Պատգամավորը պահպանել է նույն անշարժ գույքը, իսկ եկամուտները կազմել են ավելի քան 13 մլն դրամ։

    2025 թվականի սկզբում բանկային հաշիվներում ունեցել է՝

    • 601 հազար 492 դրամ, որը տարվա վերջում դարձել է 890 հազար դրամ,
    • 2390 ԱՄՆ դոլար, որը տարվա վերջում դարձել է 2500 ԱՄՆ դոլար,
    • 3 մլն դրամ, որը տարվա ընթացքում չի փոփոխվել։

    Տարվա ավարտին բանկային հաշիվների ընդհանուր մնացորդը կազմել է՝

    • 3 մլն 890 հազար դրամ,
    • 2500 ԱՄՆ դոլար։

    Կանխիկ միջոցները տարվա սկզբի 4 մլն 950 հազար դրամից նվազել են մինչև 4 մլն 100 հազար դրամ։

    2025 թվականին Գուրգեն Մելքոնյանի եկամուտը կազմել է 13 մլն 418 հազար 324 դրամ։

    Այսպիսով, Գուրգեն Մելքոնյանի՝ պատգամավոր եղած տարիների հայտարարագրերը ցույց են տալիս, որ 2021-2025 թվականներին նրա հիմնական գույքը մնացել է գրեթե անփոփոխ։ Փոփոխություններ հիմնականում արձանագրվել են եկամուտների և դրամական միջոցների չափերում։

    Եթե 2021 թվականին նա հայտարարագրել էր 22-25 մլն դրամ կանխիկ միջոցներ, ապա 2025 թվականին նրա ակտիվների հիմնական մասը կազմել են նախկինում ձեռք բերված 5 անշարժ գույքերը, բանկային միջոցները»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Զինվորին ծեծելով հասցրել են ինքնաuպանության





    ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ մահացած զինծառայողի դեպքի վերաբերյալ։

    Մասնավորապես, ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ զինծառայողին հասցրել են ինքնասպանության։ Նախնական տվյալներով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ ենթարկվել է ծեծի, իսկ իրավապահները բացահայտել են նաև այլ հանգամանքներ։

    ԶԼՄ-ի տեղեկություններով, ըստ նախնական վարկածի, մահացած զինծառայողը առաջին անգամ էր բարձրացել դիրքեր, ինչը, հնարավոր է, ճակատագրական է դարձել նրա համար։

    «Իրավապահ համակարգի մեր աղբյուրները հայտնում են, որ զինվորի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված վարույթի շրջանակում նախատեսվում է երկու անձի ձերբակալություն»,- գրել է լրատվամիջոցը։

    Հիշեցնենք՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՊՆ N զորամասի զինծառայողի՝ հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։




    դիտվել է 322 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը


    Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ


    Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը

  • Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

    Երեւան: Մեդիամաքս: «Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

    Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում հանդես է գալու Ռուբեն Վարդանյանի շահերի պաշտպանությամբ:

     

    «Գանգատում մանրամասն նկարագրված են Մարդու իրավունքների եւ հիմնական ազատություների պաշտպանության մասին կոնվենցիայի ութ հոդվածների խախտումները եւ բերված են դրանք հաստատող հիմնավորումներ:

     

    Ռուբեն Վարդանյանի գործով դատավճիռը Բաքվի ռազմական դատարանը հրապարակել էր 2026 թվականի փետրվարի 17-ին՝ նրան դատապարտելով 20 տարվա ազատազրկման: Դատարանը դատավճիռն ամբողջությամբ չէր ընթերցել։

     

    Ավելի ուշ ընտանիքի միջոցով հասանելի դարձած դատավճռից պարզ է դարձել, որ Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 41 դրվագով՝ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 21 հոդվածների հիման վրա։

     

    Վարդանյանը չի բողոքարկել դատավճիռը, քանի որ համարել է, որ դատավարությունը եղել է բեմադրված եւ կանխորոշված, իսկ ներպետական բոլոր միջոցները՝ անարդյունավետ:

     

    «Իրականում անկարելի է պաշտպանել իրավունքները մի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդար դատաքննության իրավունքը։ Ուստի Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով»,- ասվում է Սահակյանի հայտարարությունում:

  • 🎦Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով

    Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով։ Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

    Հաղորդագրությանը կից տեսանյութ է հրապարակվել:

  • Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր

    Երեկ երեկոյան հերթական ցավալի դեպքն է տեղի ունեցել բանակում՝ զինծառայողի մահվան հերթական դեպքն է  արձանագրվել, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Այս մասին տեղեկացրել է քննչական կոմիտեն։ Գերատեսչության փոխանցմամբ՝ կատարվում են անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

    MediaHub-ը պարզեց, որ դեռևս անհայտ պայմաններում մահացած զինծառայողը Չարենցավանի բնակիչ Ներկ Թորոսյանն է, որը ծառայել է Ճամբարակի զորամասում։

    Մեզ հաջողվեց կապ հաստատել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակցի հետ, որը ճանաչում էր Նարեկին։ Նրա խոսքով՝ շատ խելացի, կազմակերպված, կիրթ և համեստ տղա էր Նարեկը՝ Չարենցավանի համար 6 հիմնական դպրոցի շրջանավարտ։

    Մայրը Չարենցավանի արվեստի դպրոցի տնօրենի օգնականն է։ Ընտանիքը Նարեկից բացի, երկու դուստր ունի։

  • «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն, կա վիրավnր

    «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն, կա վիրավnրԱյսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 08։45-ի սահմաններում Մարմարաշեն գյուղում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

    Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։