Author: Balance2

  • Երևանում հնչած կրակոցների վայրում նռնակ է հայտնաբերվել․ սակրավորների խումբը դեպքի վայրում է, կա 1 զոհ

    ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Երևանում հնչած 30-ից ավելի կրակոցների և մեկ անձի սպանության դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ է։ Այս պահին սակրավորների խումբ է շտապել դեպքի վայր, քանի որ այնտեղ հայտնաբերվել է նռնակ, որը, բարեբախտաբար, չի պայթել։

    Shamshyan.com-ը քիչ առաջ հայտնեց, որ հուլիսի 18-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, և կա զոհ։

  • Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ները





    Երեկ՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Կառլեն Հ․-ի վարած «Opel» մակնիշի և 50-ամյա Արման Ս․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

     Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի, դասակի հրամանատար Ֆելիքս Բարեքյանի և դասակի հրամանատարի տեղակալ Վիլյամս Մելիքյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աղասի Եղշատյանը, Վիգեն Մխիթարյանը և Էդվարդ Պապիկյանը։Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։ 

    Ծանուցում.
    Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

     

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի, դասակի հրամանատար Ֆելիքս Բարեքյանի և դասակի հրամանատարի տեղակալ Վիլյամս Մելիքյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աղասի Եղշատյանը, Վիգեն Մխիթարյանը և Էդվարդ Պապիկյանը։Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

    Ծանուցում.
    Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
    մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
    դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    © https://shamshyan.com/hy/article/2026/07/18/1309418

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի, դասակի հրամանատար Ֆելիքս Բարեքյանի և դասակի հրամանատարի տեղակալ Վիլյամս Մելիքյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աղասի Եղշատյանը, Վիգեն Մխիթարյանը և Էդվարդ Պապիկյանը։Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

    Ծանուցում.
    Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
    մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
    դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    © https://shamshyan.com/hy/article/2026/07/18/1309418




    դիտվել է 96 անգամ

  • Շատիվանքի Սբ Նշան եկեղեցում վերականգնվում են 17-րդ դարի եզակի որմնանկարները. հաստ մրի տակից բացվել է Քրիստոսի պատկերը | Մշակույթ

     ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատկացումներով 2026 թվականին ակտիվորեն ընթանում են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիրի Սբ Նշան եկեղեցու 17-րդ դարի որմնանկարների ամրակայման և մաքրման աշխատանքները:

    Դեռևս 2024 թվականի մշտադիտարկմամբ արձանագրվել էր վանական համալիրի վթարային վիճակը. պատերի մրի, կեղտի, վանդալիզմի ու անձրևաջրերի հետևանքով Սբ Նշան եկեղեցու որմնանկարները գրեթե անտեսանելի էին դարձել։ 2025 թվականին պետական միջոցներով հայտարարված մրցույթի արդյունքում «Ռեստարտ-1» ընկերությունը (որմնանկարի վերականգնող մասնագետ՝ Ավետիս Ստեփանյան) մշակել էր գիտանախագծային փաստաթղթերը, որոնք արժանացել էին նախարարությանը կից աշխատանքային խմբի համաձայնությանը:

    Արդեն 2026 թվականին մեկնարկած բուն վերականգնողական աշխատանքներն իրականացնում է մրցույթում հաղթած «Նիկոլայ Միխայլով» Ա/Ձ-ն։ Հաստ մրի ու հալեցրած մոմերի շերտերի մաքրումից հետո պատերին բացվել են միջնադարյան քրիստոնեական որմնանկարչության վառ գույներով տեսարաններ ու զարդանախշեր: Մասնագետների ուշադրության կենտրոնում է հայտնվել հատկապես «Վերջին ընթրիքը» տեսարանում պատկերված Քրիստոսի դիմանկարը՝ կարմիր լուսապսակով, կապույտ թիկնոցով և դեպի դիտողն ուղղված դեմքով, որի աջ՝ օրհնող ձեռքի պատկերն աչքի է ընկնում գունային բացառիկ նրբությամբ:

    Թեև որմնանկարները ամբողջությամբ չեն պահպանվել, բացված հատվածները վկայում են, որ հեղինակը տեսարանները պատկերել է զարդանախշված շրջանակների մեջ՝ կից բացատրական արձանագրություններով, ինչը բնորոշ է միջնադարյան արվեստին: Նախատեսվում է, որ որմնանկարների վերականգնումը կավարտվի այս տարվա վերջին, իսկ հենց Շատիվանք վանական համալիրի պեղման, նորոգման ու վերականգնման ընդհանուր աշխատանքները, որոնք ընթանում են արդեն երկրորդ տարին, կշարունակվեն նաև առաջիկա տարիներին:

  • Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին





    Իրանցի զինվորականներն արձագանքելով ամերիկյան կողմի հարվածներին՝ պատասխան հարձակմամբ նյութական լուրջ վնաս են հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարձակման մասին հայտնել է Քուվեյթի KUNA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ազգային նավթային ընկերությանը։

     «Երկրի նավթային ոլորտի կարևորագույն օբյեկտներից մեկը հուլիսի 18-ի առավոտյան բազմիցս ենթարկվել է Իրանի հարձակումներին, որոնց արդյունքում մի քանի մարդ վիրավորվել է, իսկ կառույցին հասցվել է նյութական լուրջ վնաս»,- նշված է ընկերության հաղորդագրությունում։

     Նշվում է, որ վիրավորներին ցուցաբերվել է բժշկական օգնություն, իսկ օբյեկտի աշխատակազմը տարհանվել է։ Տուժածների վնասվածքների աստիճանի և գործարանին հասցված վնասի չափի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

    Հուլիսի 18-ին Քուվեյթը հայտնել էր նաև էլեկտրակայանին և ջրի աղազերծման կայանին Իրանի հարվածելու մասին։




    դիտվել է 95 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Մոսկվայում մեկնարկել են Լավրովի և Բայրամովի բանակցությունները. օրակարգում է նաև «3+3» հարթակը | Տարածաշրջան

    Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում ընթացող բանակցությունների ժամանակ քննարկում են տնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցությունը, իրավիճակը Հարավային Կովկասում և «3+3» տարածաշրջանային հարթակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարը։

    «Անշուշտ, կխոսենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Ուշադրություն ենք դարձրել «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի նկատմամբ հետաքրքրության վերադարձին ու աճին»,- նշել է Լավրովը՝ նկատի ունենալով Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությամբ խորհրդակցական տարածաշրջանային ձևաչափը։

    Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հստակեցրել է, որ կողմերը նախատեսում են դիտարկել տնտեսական փոխգործակցության ներկա վիճակը՝ հաշվի առնելով ապրիլին կայացած միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները, ինչպես նաև մշակութային-հումանիտար նախագծերի հեռանկարները։ Բացի այդ, նախարարները կանդրադառնան ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցությանը։

    Հանդիպման նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Բայրամովի այցը դիտարկում է երկխոսության շարունակականության համատեքստում և վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ներառյալ խաղաղության պայմանագրի կնքումը, սահմանների սահմանազատումն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը։

  • Ադրբեջանում 6 երկրի մասնակցությամբ զորավարժություններ են նախատեսվում





    Ադրբեջանում տեղի է ունեցել «Միասնության ուժը – 2026» համատեղ ռազմական զորավարժությունների պլանավորման համաժողովը։ Զորավարժություններն անցկացվելու են Ադրբեջանում։

    Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, համաժողովին մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Պակիստանի պատվիրակությունները։

    Որպես զորավարժությունների հիմնական նպատակ նշվել է բանակների միջև համագործակցության ընդլայնումը, անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև կայուն խաղաղության ու անվտանգության ամրապնդումը։




    դիտվել է 172 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով | Քաղաքականություն

    ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հումանիտար հարցերի լուծման գործում: 

    «Ռուսաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, որը հիմնված է եռակողմ պայմանավորվածությունների վրա: Նախարարական հանդիպման շուրջ համաձայնության հասնելուն պես, այն կանցկացվի կամ Բաքվում, կամ Երևանում»,–ասել է Լավրովը։

  • Բա էդ գրքերում մի տող չկա՞ր օրենքը խախտող, մարդկանց խոշտանգող, գազան կտրած ու անօրեն իշխանավորների մասին





    Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․ 

    Գուցե իսկապես հոգեբույժ- հոգեբանների ուսումնասիրության տիրույթում են այս մարդու վարքագծի տատանումները, քայլերն ու խոսքերը և մենք իզուր ենք փորձում մեր սուղ բժշկական գիտելիքներով ինչ որ բան բացատրել: Որովհետև շատ բան ոչ տրամաբանական վերլուծության է տրվում, ոչ մարդկային բարոյականության սահմաններում է տեղավորվում, ոչ էլ առավել ևս օրենքների ու օրինականության…
    Մարդը կատաղորեն, միջնադարյան վայրենու նման հարձակվում է իր քաղաքական ընդդիմախոսների վրա, բացահայտ սպառնում, թե «նստելու ես ու երկար», «բոմժ եմ սարքելու», «հացին կակա ես ասելու», հետո առանց դատ ու դատաստանի սկսում է խլել ունեցվածքը ու իրանից բեթար իր անօրեն իրավապահներին ֆաս է տալիս պետական մեքենայի դեմ անզեն ու անպաշտպան մարդկանց վրա:
    Այնքան է մոռանում օրենքի ու Սահմանադրության մասին, որ չի էլ նայում, թե ինչքան մեծ թվով սովորական մարդիկ, ՀՀ քաղաքացիներ են իր կատաղության նոպայի հետևանքով տուժում: Հետո չքմեղ դեմքով նստում է էկրանի առաջ ու պատմում է, թե ինչքան լավ գիրք է այդ օրը կարդացել ինքը:
    Բա էդ գրքերում մի տող չկա՞ր օրենքը խախտող, մարդկանց խոշտանգող, գազան կտրած ու անօրեն իշխանավորների մասին:
    Իր անձնական կարգադրությամբ քաղաքական գործիչներ, այդ թվում երիտասարդ կին են բերդ տանում, զրկում 13 տարեկան երեխու հետ տեսակցություններից, իսկ ինքը հպարտանում է, թե ինչ հարուստ մշակութային կյանք կա Հայաստանում, թե ինչպես է թատրոն այցելել, պատմում է, որ 5 ներկայացում է նայել այս օրերին:
    Բա էդ ներկայացումներից ոչ մեկում հումանիզմի, կանանց հանդեպ հարգանքի, անմեղ մարդուն կալանավորելու անթույլատրելիության մասին մի խոսք չկա՞ր: Թե՞ մի ականջիցդ մտնում, մյուսից դուրս է գալիս:
    Փարավոն ռեստորանում հարսանիք անողներին դուրս են վռնդում, «Մուլտի ուելնեսը» կապարակնքում են` մարզվողներին կիսամերկ դուրս շպրտում, «Մուլտի ռեստ հաուզից» հյուրերին են վռնդում, Օլիմպավանից պարապող սպորտսմեններին, ինքը մեղմ ժպիտով պատմում է, թե ինչքան լավ ռեստորաններ ու թանգարաններ կան Երևանում, ինչքան է ավելացել Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակը…գժանոց…
    Լիքը ուրիշ շիզոֆրենիկ դրսևորումներ էլ, վստահ եմ, նկատած կլինեք: Փոքրացած Հայաստանի բրոշկան կրծքին փակցրած մարդը նստած Խորենացու Հայոց պատմությունն է կարդում…
    Մարդիկ իրենց ծաղիկը տոննաներով թափում են, ջերմոցներ են փակվում, կառավարության վերջին նիստում ծաղիկ աճեցնող 3 նոր ջերմոց հիմնելու համար մաքսային արտոնություններ է տալիս` ամեն մեկին մոտ 50 միլիոն դրամի կարգի:
    Գագիկ Ծառուկյանի առյուծները խլում են` որպես «իրեղեն ապացույց», նրա որդուն` Նվերին պատկանող վագրերին էլ երևի` որպես «բոնուս» են տանում գազանանոց: Մարդու սեփականության իրավու՞նք. չէ, չենք լսել նման բան…
    ՀԷՑ-ը խլում են` հոսանքազրկումներն են շատանում, Արարատցեմենտը վերցնելուց հետո երևի ցեմենտը երկրից վերանա:
    Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնում են` գյուղացին ու արտահանողն է տուժում, երկաթուղին ու Հայռուսգազարդը խլելուց հետո էլ երևի գազը վերանա, գնացքները չաշխատեն… կարևորը, որ իրենք միլիոնանոց պարգևավճարները շարունակեն ստանալ…
    Տպավորություն է, որ ոչ մի օր առանց սկանդալի, առանց խլել-բռնել- նստացնել- փչացնել-ավերելու այս մարդը չի կարողանում ապրել: Երկիր կառավարելը չի ստացվում, բայց երկրում մթնոլորտը մղձավանջի վերածելը հրաշալի ստացվում է:




    դիտվել է 407 անգամ

  • Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով | Քաղաքականություն

    Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել կաշառք պահանջելու, դատարանում արված հայտարարությունների հիման վրա՝ խուլիգանության ու սահմանադրական կարգը փոխելու կոչերի համար։ Ղուկասյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում և դրանք որակում է որպես քաղաքական հետապնդում։ 

     

     

  • Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել ԱՄԷ օդանավակայաններին և նավահանգիստներին





    Եթե ԱՄՆ-ը հարվածի Իրանի ենթակառուցվածքին, ԱՄԷ օդանավակայաններն ու նավահանգիստները պետք է անհապաղ տարհանվեն, հաղորդել է Pars Today-ը՝ հղում կատարելով Իրանի անվտանգության ոլորտի ներկայացուցչի խոսքերին։

    «Եթե այսօր գիշեր ԱՄՆ-ը հարված հասցնի Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքին, ապա մարդկանց կյանքը պահպանելու համար՝ Իրանի պատասխան հարվածների պատճառով, անհրաժեշտ է անհապաղ տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները, ինչպես նաև Ֆուջեյրայի և Ջեբել Ալիի նավահանգիստները», — նշել է աղբյուրը։




    դիտվել է 211 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը