Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հարցով չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի իր դաշնակիցների հետ. Միքայել Աղասանդյան

Written by

in

Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստական աշխատանքների շուրջ չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի իր դաշնակիցների հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Էական ռիսկեր ենք տեսնում Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու՝ օրենսդրորեն ամրագրված նախապատրաստական աշխատանքների հետ կապված, որն, ի դեպ, Հայաստանի իշխանություններն իրականացնում են առանց ԵԱՏՄ-ի գծով դաշնակիցների հետ որևէ խորհրդակցության», – ասել է Աղասանդյանը։

«Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է Հայաստանին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենքը, իսկ նույն տարվա ապրիլին այն հաստատել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անհնար է միաժամանակ գտնվել թե՛ ԵՄ-ի, թե՛ ԵԱՏՄ-ի մաքսային միությունում», – հիշեցնում է «ՌԻԱ Նովոստի-ն։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *