Այս իշխանությունները երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը, և այս ճանապարհին փորձելու են բոլոր խոչընդոտներին այսպես մեկուսացնել։ Այս պահին սա է տեղի ունենում։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն՝ ընդգծելով, որ ուղիղ կապ է տեսնում Հայաստանում այսօր Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի դեմ կատարված գործընթացների և Լաչինում հայ–ադրբեջանական հանդիպման միջև։
Նա նշել է, որ իշխանությունը փորձելու է թշնամու գծած Սահմանադրությամբ կախված պետություն ստեղծել։
«Սրանց վերարտադրությունը ծանր է նստելու մեր ժողովրդի և պետականության վրա։ Սա կանխելու միակ ճանապարհը համակարգված, կազմակերպված դիմադրությունն է»,-նշել է նա։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով այսօր ձերբակալված 6 անձանց, այդ թվում՝ նախկին նախագահի որդու, ինչպես նաև 1999-2009թթ. ընթացքում կառավարական առանձնատների տնտեսության տնօրեն Ա.Ո.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան։
Կոմիտեից նաև հայտնում են, որ ձերբակալված նախկին նախագահ Ռ.Ք.-ն դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո։
դիտվել է 14 անգամ
Leave a Reply