«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 25-ին կկայանա «Մոնթե» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, արցախյան առաջին պատերազմի հրամանատարներից Մոնթե Մելքոնյանի (Ավո) մասին։ Մտահղացման հեղինակ եւ գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը` Վազգեն Սարգսյանի եղբոր` Արմեն Սարգսյանի դուստրը նշել է, որ ամենակարեւորը հերոսի կնոջ՝ Սեդայի, եւ եղբոր՝ Մարգարի համաձայնությունը ստանալն էր, որից հետո սկսվել են նկարահանումները։ Նրա նկարահանած նախորդ ֆիլը նվիրված էր Վազգեն Սարգսյանին:
Մենք տեղեկացանք, որ նկարահանումները սկսելուց օրեր առաջ պաշտպանության նախարարությունն անակնկալ հրաժարվել է աջակցել ֆիլմի նկարահանմանը` պատճառաբանելով, որ պատերազմական տեսարաններ չպետք է նկարահանվեն, եւ ֆիլմի նկարահանող խումբը փաստի առաջ է կանգնել: Նկարահանող խմբի անդամներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ԿԳՄՍ նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանը ֆինանսավորել են ֆիլմի նկարահանումը, սակայն պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ եթե պատերազմական տեսարաններ են նկարահանվելու, ապա ոչ մի լումա չի տրամադրի, չնայած նախնական պայմանավորվածություն է եղել՝ աջակցելու:
դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Leave a Reply