Կյանքս ունի սահմանագիծ՝ պատերազմից առաջ ու հետո, ՀՀ-ում պետք է իշխանափոխութուն տեղի ունենա: Այս մասին ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների ընտրության քննարկման ժամանակ ասել է Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Իրինա Յոլյանը:
«Աշխատանքից դուրս եմ եկել, և 2021 թվականին բազմաթիվ հարցազրույցներում էլ ասել եմ, որ իմ կյանքը սահմանագիծ ունի՝ մինչև պատերազմը և պատերազմից հետ: Պատերազմից հետո իմ վերաբերմունքը շատ հարցերում փոխվել է, որովհետև այո, կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է իշխանափոխություն տեղի ունենա, պետք է Հայաստանի Հանրապետությունը ունենա վարչապետ, ով ի զորու է Հայաստանը տանելու զարգացման ճանապարհով, ես իմ սկզբունքներին մնացել եմ հավատարիմ և այդ ճանապարհն եմ որդեգրել:
Ինչ վերաբերում է ձեր այն հարցին թե ինչպես եմ ես վերաբերում Գորիս համայնքի համայնքային իշխանություններին, ասեմ, որ ես այնտեղ գրեթե 10 տարի աշխատել եմ, Գորիսի համայնքապետարանը շատ լավ թիմ ունի և տարեկան մոտ 60 ծրագիր է իրականացրել, դա բացառիկ է շատ համայնքների համար, տարածքային կառավարման նախարարությունում ևս գիտեն այդ մասին, և ես այդ աշխատանքների մեջ ունեցել եմ իմ դերակատարումը և հպարտանում եմ իմ անցած ճանապարհով, ուրախ եմ, որ իմ համայնքը զարգանում է»,- նշել է նա:
Leave a Reply