Պիտի նստեն, պիտի փող չունենան, իրենք շուստրի են, ես միամի՞տ. մաֆիան վերջացավ: Այս մասին ԱԺ-ում եզրափակիչ ելույթի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Ինձ ասում են, որ ես հրահանգ եմ տալիս ստեղից, առավոտյան գործողություն է իրականացվում: Ժողովուրդ ջան, ես հրահանգը այստեղ չեմ տվել, ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում՝ 2026 թվականի հունիսի 5-ին: Ոչ մեկ չի ասում, որ սպայի տունը՝ պատվամշակութային հուշարձանը քանդել են, տեղը Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի սեփականությունն են սարքել, ո՞նց, թենիսի մանկապատանեկան կենտրոնը վերցրել են մարդիկ, դարձրել են իրենց համար «Օրանժ» ֆիթնես ակումբ, ու այդպես շարունակ:
Լինելով իշխանություն, մենք ամեն օր կռիվ ենք տվել այդ մաֆիայի դեմ, պետությունը, որը Հայաստանի Հանրապետության ժողովրդի իշխանության ներքո է, պարտավոր է ժողովրդի կամքը կատարել, այո, պիտի նստեն, այո, իրենք պետք է փող չունենան, որ ընտրակաշառք էլ բաժանեն, և դա իմ քաղաքական հանձնառությունն է, պրծել է ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ում ուզենաք ծախեք, պրծել է»,- նշել է Փաշինյանը:
Leave a Reply