Ռուսաստանում իբր նոր մnբիլիզացիայի մասին լուրերը կեղծ են

Written by

in

Ռուսաստանում իբր նոր մnբիլիզացիայի մասին լուրերը կեղծ ենՌուսաստանում իբր նոր մոբիլիզացիայի մասին լուրերը կեղծ են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը

«Գիտեք, այս ամենը անում են ուկրաինական իշխանությունները։ Բնականաբար, կիևյան վարչակարգը փորձում է գաղափարապես սասանել իրավիճակը մեր երկրում։ Այս ամենը նմանատիպ տեղեկատվական բադեր են, որոնք նպատակաուղղված կերպով նետվում են տեղեկատվական դաշտ»,- ասել է Կրեմլի ներկայացուցչը։

Ավելի վաղ Զելենսկին մի քանի անգամ պնդել էր, թե Ռուսաստանի իշխանություններն իբր պլանավորում են նոր մոբիլիզացիա անցկացնել գալիք աշնանը։ Այս լուրերը բազմիցս տիրաժավորել են նաև ուկրաինական ԶԼՄ-ները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *