ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները

Written by

in

Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 25-ին ժամը 03։32-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհի 23-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան ճանապարհամերձ հատվածում շրջվել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Քաղաքացիների օգնությամբ 3 տուժած դուրս է բերվել ավտոմեքենայից, երկուսը՝ հոսպիտալացվել են, իսկ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *