Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

«Հրապարակ»-ի տեղեկացմամբ, Սյունիքից հայտնել են, որ օրեր առաջ մարզի օդային տարածքում, մասնավորապես Գորիսի հատվածում, նկատվել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր, որոնք եկել, պտտվել ու ապա անհետացել են։ Մեր աղբյուրի խոսքով՝ ենթադրվում է, թե դրանք ուղարկվել են տեսանկարահանելու նպատակով։

Նույն աղբյուրն ընդգծում է, որ նախորդ տարվա մայիսին Խոզնավարի տարածքում տեղացիները ևս երկու անօդաչու էին նկատել։ Նա հավելել է, որ հայկական ԶՈՒ-ին ասվել է չկրակել և չարձագանքել դրանց ի հայտ գալուն, քանի որ վտանգ չեն ներկայացնում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *