Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր | Տարածաշրջան

Written by

in

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության (GITA) տեխնոլոգիական պարկ, որտեղ հանդիպել է գործակալության ղեկավար Ավթանդիլ Կասրաձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանին ներկայացվել են գործակալության գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նորարարական նախաձեռնությունները։

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի համապատասխան կառույցների միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման, մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։ Ա. Սմբատյանը տեղեկացրել է նոյեմբերի 20-22-ը Երևանում կայանալիք «ԴիջիԹեք 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսի մասին և GITA-ի ներկայացուցիչներին հրավիրել մասնակցելու միջոցառմանը։   pinterest sharing button

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *