«Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում, և, ինչպես ասել եմ, 1990 թ․ Անկախության հռչակագրին նոր Սահմանադրության մեջ հղում չպետք է լինի»,- նշել է վարչապետը։
Նա շեշտել է, որ իրենք հայտարարել են Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու որոշման մասին․ «Ժողովուրդն այդ որոշումը հաստատել է»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է։
Վարչապետը նաև շեշտել է, որ նոր Սահմանադրության ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկն է։
Leave a Reply