«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ կառավարության ներկայացրած ծրագիրը, իր գնահատմամբ, հայկական պետության բովանդակության առումով պիղծ է։ Պատգամավորը պնդել է, որ ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» չի ստացել սահմանադրական մեծամասնություն, հետևաբար, ըստ նրա, չի կարող հայտարարել, որ քաղաքացիներն իշխանությանը նոր Սահմանադրություն ընդունելու լիազորություն են տվել։
«Ժողովուրդը ձեզ չի տվել այդ մեծամասնությունը, հետևաբար դուք Սահմանադրության փոփոխության լիազորություն չեք ստացել»,- ասել է Գրիգորյանը։
Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ նոր Սահմանադրության ընդունումն ընդգրկված է եղել «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում, իսկ վերջնական որոշումը պետք է կայացվի հանրաքվեով։ Փաշինյանի գնահատմամբ՝ «քոչարյանասերժական կլանը» պետք է ունեզրկվի։
Leave a Reply