ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին | Քաղաքականություն

Written by

in

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցեր: Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովը մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը և զարգացնել երկարաժամկետ, փոխշահավետ կապերը:

«Զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ համագործակցությունը կնպաստի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի արդյունավետ լուծմանը»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *