Միակ իրավասու մարմինը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է քննի և անաչառ գնահատական տա դեպքերի վերաբերյալ․ ՆԳ նախարարը՝ ոստիկանի և քննիչների մասնակցությամբ դեպքերի մասին | Հայաստան

Written by

in

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը  նպատակահարմար և իրավաչափ չի համարում այս պահին որևէ գնահատական կամ կարծիք հայտնել քննիչների և ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։

 Նրա խոսքով՝ երկու դեպքերի առնչությամբ անաչառ գնահատական պետք է տա Հակակոռուպցիոն կոմիտեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արփինե Սարգսյանն ասել է «Լուրեր»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով վերջին շրջանում քննիչների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին։

«Ես առհասարակ նախապատվություն չեմ տալիս հրապարակային բանավեճին որևէ պետական մարմնի հետ։ Պիտի փաստեմ, որ սա առաջին հերթին վնասում է իրավապահ համակարգի հեղինակությանը, և, հետևապես, մշտապես առաջնահերթությունը տվել եմ, տալիս եմ և տալու եմ պետական շահին»,- ասել է նախարարը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts