Մեկնարկում է «Հաջողակից սկսնակին» բիզնեսների աջակցության ծրագրի հինգերորդ փուլը։
ԴԻՄԵԼ ՀԻՄԱ` https://forms.gle/J8Xb1Y7shcoJJ8NW8
Եթե ունեք փոքր բիզնես կամ ցանկանում եք սկսել այն 0-ից հետևյալ ոլորտներից մեկում, կարող եք դիմել փոքր բիզնեսի աջակցմանն ուղղված մեր դրամաշնորհային ծրագրին մինչև նոյեմբերի 13-ը։
🔹 1. Ձեռագործ իրերի պատրաստում
• Կավագործություն և խեցեգործություն
• Ձեռագործ խաղալիքների և տիկնիկների պատրաստում
• Ձեռագործ զարդերի և աքսեսուարների ստեղծում
• Մոմերի, օճառներ, դեկորատիվ և հուշանվերային իրերի պատրաստում
• Ասեղնագործություն, գործվածք և այլ փոքրածավալ ձեռագործ արտադրանք
🔹 2. Զբոսաշրջային ծառայություններ և հյուրընկալության ոլորտ
• Հյուրատների և փոքր ընտանեկան հյուրանոցների, հանգստի գոտիների հիմնում կամ զարգացում
• Զբոսաշրջային շրջագայությունների և էքսկուրսիաների, էկոտուրերի կազմակերպում
• Զբոսաշրջիկների համար հանգստի և ժամանցի այլ փոքրածավալ ծառայություններ
🔹 3. Կրթական ծառայություններ և ուսումնական կենտրոնների գործունեություն
• Ուսուցման կենտրոններ
• Դպրոցականների համար դասապատրաստման և նախապատրաստական կենտրոններ
• Մասնագիտական հմտությունների և արհեստների ուսուցման դասընթացներ
• Ստեղծագործական խմբակներ և արվեստի ստուդիաներ
• Երեխաների և մեծահասակների համար ոչ ֆորմալ կրթական ծրագրեր
🔹 4. Գեղեցկության և անձնական խնամքի ծառայություններ
• Վարսահարդարման և մատնահարդարման ծառայություններ
• Դիմահարդարման և հոնքերի ու թարթիչների խնամքի ծառայություններ
• Մաշկի ոչ բժշկական խնամքի և էսթետիկ ծառայություններ
• Փոքր գեղեցկության սրահների և անհատական սպասարկման ստուդիաների հիմնում կամ զարգացում
☺️Ովքե՞ր կարող են դիմել։
Ծրագրին կարող են մասնակցել 25–65 տարեկան անհատ ձեռնարկատերերը, որոնք արդեն ունեն փոքր բիզնես կամ ցանկանում են սկսել սեփական գործը նշված ոլորտներից մեկում։
🧠Ի՞նչ է սպասվում ընտրված մասնակիցներին։
Դիմումների գնահատման և հարցազրույցի փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները՝
1. Պարտադիր պետք է մասնակցեն բիզնես պլանավորման և կառավարման դասընթացների,
2. որից հետո մշակեն իրենց բիզնես գաղափարի կամ գործող բիզնեսի զարգացման գործարար պլանը,
3. ներկայացնեն գործարար պլանը հատուկ ձևավորված հանձնաժողովին։
Հանձնաժողովի սահմանած չափանիշներին համապատասխանող մասնակիցները կստանան դրամաշնորհ
📅 Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 13։
Հարցերի դեպքում զանգահարել` 041 444113
Leave a Reply