Սա վերնախավերի փաստացի ստեղծագործ ամլության և թուլամորթության նշան է․ Վարդան Ոսկանյան

Written by

in

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է, որ «ցանկացած ազգի պարագայում հասարակությունը հիմնականում տալիս է սոցիալ-մշակութային հում նյութ», որից վերնախավերը կերտում են համազգային ինքնություն, աշխարհայացք և վարքականոն՝ վերցնելով դրականը և դուրս թողնելով մերժելին։ Նրա խոսքով, մշակված աշխարհայացքը քարոզչության միջոցով վերադարձվում է հասարակություն և սկսում վերափոխել այն։

Ոսկանյանի ըստ՝ ներկայիս տխուր իրականության պատճառներից մեկն այն է, որ վերնախավերը ձգտում են հում նյութը դիտարկել որպես պատրաստի և օրինակելի արդյունք ու հարմարեցնել դրան։ «Սա ոչ միայն վերնախավերի փաստացի ստեղծագործ ամլության և թուլամորթության նշան է, այլ նաև պարզունակ ամբոխահաճության ակունք, թե բա՝ «ժողովուրդն այսպես է ուզում»»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *