Կառավարության ամենամեծ խնդիրն բանակում տեղի ունեցած դեպքերի շարունակականությունն է․ վարչապետ

Written by

in

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բանակում վերջին շրջանում սպանությունների և ինքնասպանությունների դեպքերին։

«Բանակում սպանությունների և ինքնասպանությունների հետ կապված աշխատանքային խումբ է ձևավորվել։ Այնտեղ 3 նախարար է ներգրավված՝ ՊՆ, ԿԳՄՍՆ և առողջապահության»:

Ըստ վարչապետի՝ կառավարության ամենամեծ խնդիրն այսօր բանակում տեղի ունեցած դեպքերի շարունակականությունն է։ Նրա խոսքով՝ պետք է առերեսվել, թե ինչի հետ է այդ ամենը կապված․ 

«Դեպքերի մի մեծ հատվածը կապված է պոստում քնելու հետ, և այդ պրոբլեմը սրվել է, քանի որ, երբ խաղաղություն չէր, ժամապահության մեջ գտնվող զինվորն ինքն էլ մտավախություն ուներ․ եթե քնի, ապա կվտանգվի, իսկ հիմա գիտեն, որ դա չի լինելու»,- ասել է վարչապետը և շեշտել՝ այստեղ ռադիկալ քայլեր են պետք։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *