Ես շատ գոհ կլինեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի, ՀԱՊԿ-ի հանդեպ մեր հետաքրքրությունը սպառված է․ Փաշինյանը՝ Ղահրամանյանին

Written by

in

Ես շատ գոհ կլինեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի, ՀԱՊԿ-ի հանդեպ մեր հետաքրքրությունը սպառված է։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի այն հարցին, թե արդյոք ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է առաջիկա 5 տարիներին Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից։

«ՀԱՊԿ-ին հարցեր տվել ենք, սակայն ոչ մի հարցի պատասխան չենք ստացել։ Մեր նախընտրական ծրագրում հստակ գրված է, որ առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք։ Կարող եմ վստահ ասել՝ կառույցում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու։

Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի հեռացնել Հայաստանի Հանրապետությանը ՀԱՊԿ կազմից, մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»,-ասաց Փաշինյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts