ԱՄՆ պետքարտուղարության Մասնագիտական հետազոտողների ծրագրի (PFP) շրջանակում ՀՀ վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության գլխավոր մասնագետ Արամ Ասատրյանը և ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի օրենսդիր մարմնի ներկայացուցիչ Ջեք Լյուիսն այցելել են ԱՄՆ դեսպանություն՝ ներկայացնելու փոխադարձության սկզբունքով իրականացվող իրենց համատեղ նախագիծը՝ միտված Հայաստանում փաստահենք քաղաքականության մշակման ամրապնդմանը վաղ փուլում անցկացվող հանրային խորհրդակցությունների միջոցով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Տարածած տեղեկատվության համաձայն, նրանք ներկայացրել են իրենց վարած աշխատարաններն ու քննարկումները, որտեղ ուշադրության կենտրոնում են եղել քաղաքականության մշակման առավել թափանցիկ ու մասնակցային մոտեցումները:
Այս նախաձեռնությունը ցույց է տալիս PFP ծրագրի հանձնառությունը՝ ստեղծելու տևական մասնագիտական կապեր հայ և ամերիկացի ոլորտային մասնագետների միջև, ինչը նպաստում է պետական կառավարման ու քաղաքացիական մասնակցության բարելավմանը։
Leave a Reply