Ալիևը խոսել է TRIPP-ի շինարարական աշխատանքների մասին – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Հայաստանում Թրամփի երթուղու նախագծի (TRIPP) շինարարությունը կսկսվի 2026-ի վերջում կամ 2027-ի սկզբում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Օգոստոսի 23-ին Տաշքենդում, Ադրբեջանի և Ուզբեկստանի Բարձրագույն միջպետական խորհրդի երրորդ նիստում, նա նշել է, որ նախատեսվում է ստեղծել միջազգային կոնսորցիում՝ ներդրումներին մասնակցելու, շահույթ ստանալու և երթուղով տրանսպորտային ծավալներն ապահովելու ցանկություն ունեցող ընկերությունների ու երկրների ներգրավմամբ։

Ալիևը հավելել է, որ «շինարարությունը Հայաստանում կսկսվի կամ այս տարվա վերջին, կամ հաջորդ տարվա սկզբին»։ Նա նշել է, որ Ադրբեջանը զրոյից կառուցում և արդիականացնում է Բաքվից մինչև Հայաստանի սահմանը մոտավորապես 400 կիլոմետր երկարությամբ երկաթուղային հատվածը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *