ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագիրը։
Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության գործառնական միակ նշանակությունը իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքում իր քաղաքացիների համար խաղաղություն, ազատություն, անվտանգություն ապահովելն է, քաղաքացիների երջանկության համար միջավայր ստեղծելը, ժողովրդի ինքնությունը պահպանելը և զարգացնելը։ Հենց այսպիսի պետության և տեսլականի օգտին են քվեարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2026 թվականի հունիսի 7-ին»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը։
Leave a Reply